Չեռնոբիլցիների պուրակ (Արմավիր, Ռուսաստան)
Չեռնոբիլցիների պուրակ
ռուս.՝ Парк чернобыльцев | |
---|---|
Տեսակ | տեսարժան վայր |
Երկիր | Ռուսաստան |
Վարչատարածք | Արմավիր |
Հիմնվել է | 2006 |
Մակերես | 0,001 հեկտար |
Չեռնոբիլցիների պուրակ (ռուս.՝ Парк чернобыльцев, ոչ պաշտոնական անվանումը` Չեռնոբիլցիների հիշատակի պուրակ, ռուս.՝ Парк памяти чернобыльцев), հիշատակի թեմատիկ պուրակ Ռուսաստանի Դաշնության Կրասնոդարի երկրամասի Արմավիր քաղաքում։ Բացվել է 2006 թվականի ապրիլի 21-ին, Չեռնոբիլի ԱԷԿ-ի վթարի հետևանքները վերացնողների հիշատակը հավերժացումը համար։ Պուրակը գտնվում է Եֆրեմովի փողոցում[1]։
Հուշարձաններ պուրակում
[խմբագրել | խմբագրել կոդը]«Ծառի արձան» (1996-2013)
[խմբագրել | խմբագրել կոդը]Սա ինստալյացիա էր, որը պատկերում էր ծառ, որից արյուն է կաթում։ Արյունից ձևավորվում էին ռադիացիոն ճառագայթման նշաններ` ալֆա, բետա և գամմա։ Խորհրդանշել է աշխարհի վիշտը և ճառագայթումից «օտարման գոտում» կենդանի ամենի մուտացիան։ Հուշարձանը քանդվել է 2013 թվականին, և նրա տեղում հետագայում կառուցվել է նորը։
Չեռնոբիլցիների հուշարձան (2014-այժմ)
[խմբագրել | խմբագրել կոդը]Գլոբուս է, որի ներսում պարփակված է ատոմ (խորհրդանշում է Չեռնոբիլի ԱԷԿ-ի վթարի սպառնալիքն ամբողջ աշխարհի համար)։ Հինգ տղամարդիկ կանգնած են` իրենցով ծածկելով գլոբուսը (տղամարդկանց թիվը խորհրդանշում է հինգ մայր ցամաքները, որոնցից ժամանած կամավորները, համախմբվելով, «փակում էին ճառագայթման ճանապարհը»)։ Հուշասալիկի վրա փորագրված են այն 158 արմավիրցիների ազգանունները, որոնք մահացել են չեռնոբիլյան աղետի հետևանքները վերացնելիս[2]։ Հուշարձանը բացվել է 2014 թվականին հնի տեղում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ В Армавире появился сквер героев-чернобыльцев
- ↑ «Тем, кто землю спасал в том апреле». Վերցված է 2018 Մարտ 15-ին.(չաշխատող հղում)