Պիլոտային սերիա
Պիլոտային սերիա կամ պիլոտ, հեռուստասերիալի կամ սցենարով ծրագրի փորձնական սերիա, որը նկարահանվում է արտադրական ստուդիայի կողմից՝ ցուցադրումը հետագա եթերի համար հեռուստատեսային ցանցին վաճառելու համար։ Պիլոտը նկարահանվում է նախագծի քննադատական և առևտրային պոտենցիալը ստուգելու համար և հիմնականում ստուգվում է ֆոկուս խմբերի վրա։ Եթե ալիքը եթերի համար պիլոտ չի պատվիրում, դրանց մեծամասնությունը այդպես էլ չեն թողարկվում հեռուստադիտողների համար[1]։ Ըստ վիճակագրության, բոլոր նկարահանվող պիլոտների միայն քառորդ մասն է ի վերջո սերիալ դառնում[2]։
Պիլոտ եթերաշրջան
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամերիկյան հեռարձակման հեռուստատեսությունում պիլոտային սեզոնը սկսվում է ամռանը, երբ հիմնական ցանցերը ստանում են մոտ 500 սցենար «Ելույթ վերելակի համար» տեսակով նոր շոուների համար։ Աշնանը ալիքները սկսում են պատվիրել մոտ 70 սցենար, նախքան հունվարին տեղի ունեցող պիլոտների պատվերը։ Շատ դեպքերում հեռուստացանցը պատվիրում է հունվար-փետրվար ամիսներին շուրջ 20 պիլոտ նկարահանել[3]։ Պիլոտների մեծ մասն արտադրվում է Լոս Անջելեսում կամ Նյու Յորքում, իսկ նկարահանումները սովորաբար տեղի են ունենում փետրվարի վերջից մինչև ապրիլի սկիզբ ընկած ժամանակահատվածում[4]։
Պիլոտային եթերաշրջանի ընթացքում տեղի է ունենում դերերի համաև երկար և մրցակցային քասթինգ[5]։ Այդպես, օրինակ, «Ընկերներ» սիթքոմի պիլոտի համար քասթինգ տնօրեն Էլի Քաները վերանայել է ավելի քան 1000 դերասանների ռեզյումեները, նախքան 75-ին լսումների համար ընտրելը[6]։ Լսումները սովորաբար անցկացվում են մի քանի անգամ․ քասթինգ տնօրենի հետ; շոուի ստեղծողների հետ; արտադրող ստուդիայի ղեկավարության և պատվիրատու ալիքի հետ, որի որոշումը դերասանին վարձելու մասին միշտ առաջին տեղում է[6]։
Նկարահանումներից և հետարտադրության փուլից հետո պիլոտը ներկայացվում է ալիքի և ստուդիայի ղեկավարության, ինչպես նաև որոշ դեպքերում և ֆոկուս խմբերի ակնարկի համար։ Սերիալի պատվիրման դեպքում նրա շնորհանդեսը տեղի է ունենում մայիսյան ափֆրոնտերում, որոնց ընթացքում ալիքը հայտարարում է շոուի տեղը իր աշնանային կամ կիսամյակային ժամանակացույցով։ Բացի այդ, ափֆրոնտերի ժամանակ տեղի են ունենում նախնական շնորհանդեսներ պոտենցիալ գովազդատուների, և հեռուստատեսային ցանցերը վաճառում են նախագծերի գովազդային ժամանակի մեծ մասը[7]։ Ըստ վիճակագրության, երկար հաջողության շանսեր ունեն միայն 1-2 շոուներ մեկ տարվա ընթացքում ալիքով, իսկ մնացածը փակվում են[3][8]։
Տարբերություն «առաջին դրվագից»
[խմբագրել | խմբագրել կոդը]Պիլոտային դրվագը, որպես կանոն, նոր շոուի առաջին դրվագն է, որը ցուցադրվել է ստուդիայի ղեկավարների կողմից, որոնց այն ի վերջո վաճառվում է[9]։
Հեռուստատեսային արդյունաբերությունն օգտագործում է այս տերմինը այլ կերպ, քան հեռուստադիտողների մեծամասնությունը։ Հեռուստադիտողները հաճախ պիլոտային են համարում առաջին սերիան, որը հասանելի է դարձել նրանց դիտման համար։ Սակայն դա միշտ չէ, որ ճիշտ է[10][11]։ Օրինակ, «Բեյնի ներխուժումը» դրվագը «Սարա Ջեյնի արկածները» հեռուստասերիալի պիլատը չէ, քանի որ BBC-ն հաստատել է առաջին սերիաները մինչև նկարահանած կոնտենտը տեսնելը[12]; հիմա դա հաճախ պիլոտային դրվագ է համարվում[13][14]։
Երբեմն հանդիսատեսը շնորհում է «պիլոտ բառը» այն ստեղծագործությանը, որը ցուցադրում է այն կերպարների և իրավիճակների առաջին հայտնվելը, որոնք հետագայում դառնում է սերիալի կարևոր մաս՝ անգամ եթե այս աշխատանքը չէր ստեղծվում որպես հեռուստասերիալի պիլոտ[15][16]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Nocutt, Tamara-Lee. «A Survival Guide to Pilot Season». Backstage. Վերցված է 2011 թ․ փետրվարի 2-ին.
- ↑ Variety defines «busted pilot»
- ↑ 3,0 3,1 «The Math of a Hit TV Show». The Wall Street Journal (անգլերեն). 2011 թ․ մայիսի 12. Վերցված է 2015 թ․ ապրիլի 17-ին.
- ↑ Nocutt, Tamara-Lee. «A Survival Guide to Pilot Season» (անգլերեն). Backstage. Վերցված է 2011 թ․ փետրվարի 2-ին.
- ↑ Kolbert, Elizabeth (1994 թ․ ապրիլի 6). «Finding the Absolutely Perfect Actor: The High-Stress Business of Casting». The New York Times. Վերցված է 2012 թ․ մայիսի 1-ին.
- ↑ 6,0 6,1 Kolbert, Elizabeth (1994 թ․ ապրիլի 6). «Finding the Absolutely Perfect Actor: The High-Stress Business of Casting». The New York Times (անգլերեն). Վերցված է 2012 թ․ մայիսի 1-ին.
- ↑ Lotz, Amanda D. (2007) The Television Will Be Revolutionized. New York, NY: New York University Press. p. 103-104
- ↑ Chozick, Amy (2011 թ․ մայիսի 12). «The Math of a Hit TV Show». The Wall Street Journal. Վերցված է 2011 թ․ մայիսի 12-ին.
- ↑ Lowry, Brian (2000 թ․ մայիսի 8). «The Saga of O.J.'s Last, Lost Pilot». Los Angeles Times. Վերցված է 2011 թ․ ապրիլի 5-ին.
- ↑ Killingsworth, Melanie (2013 թ․ հունիսի 6). «Lost Girl: How 'Vexed' works as the perfect pilot».
- ↑ Whedon, Firefly: the complete series: "Train Job" commentary, track 1
- ↑ Cook, Benjamin. "Doing it for the Kids". Doctor Who Magazine (378) p. 37.
- ↑ Criswell, Casey. "TV Review: The Sarah Jane Adventures". Blog Critics Magazine. 8 January 2007. Արխիվացված Հոկտեմբեր 13, 2007 Wayback Machine
- ↑ «Various reviews of Invasion of the Bane at Behind the Sofa». Behindthesofa.org.uk. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 5-ին.
- ↑ «"Love and the Happy Days" at». Sitcomsonline.com. Վերցված է 2016 թ․ մարտի 5-ին.
- ↑ Pop Culture Addict interview with Erin Moran. Արխիվացված Սեպտեմբեր 28, 2007 Wayback Machine
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Վինսենթ Թերաս Հեռուստատեսության պիլոտների հանրագիտարան, 1937-2012. — McFarland, 2013. — С. 380pp. — ISBN 9781476602493
- Գոլդբերգ, Լի (2015). Չվաճառված հեռուստատեսային պիլոտներ, 1955-1989. CreateSpace Independent Publishing Platform. 828pp. ISBN 9781511590679.