Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա)
Պրոպան, СН3-CH2-CH3, հագեցած ածխաջրածին։ Անգույն, անհոտ, այրվող գազ է, հալման ջերմաստիճանը՝ -187, 7°С, եռմանը՝ -42, 1° С։ Պարունակվում է բնական և նավթային գազերում։ Արդյունաբերության մեջ պրոպանի կատալիտիկ դեհիդրմամբ ստանում են լրացուցիչ պրոպիլեն, նիտրմամբ՝ նիտրոմեթան (նիտրոէթանի և նիտրապրոպանի խառնուրդով)։ Պրոպանը օգտագործում են նաև որպես լուծիչ (օրինակ՝ նավթամթերքների պարաֆինազրկման ժամանակ), իսկ բութանի հետ խառնուրդը՝ կենցաղում օգտագործվող գազն է։ Պրոպանի և բութանի խառնուրդից ստացվում է հեղուկ գազ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։