Jump to content

Սուրբ Գևորգ եկեղեցի (Նոր Ջուղա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Գևորգ եկեղեցի (այլ կիրառումներ)
Սուրբ Գևորգ եկեղեցի
Եկեղեցու ներսում
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի և մշակութային արժեք
ԵրկիրԻրան Իրան
ՏեղագրությունՍպահանի նահանգ
ԴավանանքՀայ Առաքելական Եկեղեցի[1][3]
ԹեմՍպահանի թեմ (Կիլիկիո Կաթողիկոսություն)
Ներկա վիճակգործող
Ժառանգության կարգավիճակԻրանի ազգային ժառանգություն[4][2]
ԱնվանվածՍուրբ Գևորգ[1][3]
Ճարտարապետական տիպբազիլիկա
Ճարտարապետական ոճսեֆյան ճարտարապետություն[1][2]
Կառուցման ավարտ1611
11,6 մետր[1]
Երկարություն26 մետր[1]
Լայնություն11,6 մետր[1]
Գմբեթ3 հատ
Շինանյութadobe?[1], աղյուս[1][2], plaster?[1][2], սայլակ[3][2] և cob?[1]
Քարտեզ
Քարտեզ
 Saint George Church (Isfahan) Վիքիպահեստում

Սուրբ Գևորգ, հայ առաքելական եկեղեցի Իրանի Սպահանի նահանգում՝ Նոր Ջուղա քաղաքում։ Պատկանում է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության Սպահանի թեմին։ Անցյալում եկեղեցու փողոցը կոչւում էր Ղարիբենց փողոց և հաճախ էլ եկեղեցին «Ղարիբենց ժամ»։ Եկեղեցին կոչվել է նաև «Մեծ Խոջենց եկեղեցի», որովհետև կառուցվել է Խոջա Նազարի կողմից։ Ըստ Առաքել Դավրիժեցու, այս եկեղեցին, Ջուղայի հայտնի ուխտատեղի եկեղեցիներից է, քանի որ շահ Աբբասի հրամանով Էջմիածնից այստեղ են 15 կտոր քարեր բերվել, որպեսզի հայերը դրա սիրուց չլքեն Ջուղան և չվերադառնան Հայաստան[5]։

Եկեղեցու սեղանի ներքևում եղած քարերի արձանագրությունները, որպես խաչքարերի հիշատակարաններ, ցույց են տալիս, որ եկեղեցին կառուցւել է 1611 թվականին։ Սեղանը թվագրվում է 1962 թվականի։ Դրա ներքևում գտնվում են Էջմիածնից բերված երեք սյունաքարեր, որի պատճառով որոշ գրչագրերում հիշատակվել է որպես սուրբ Էջմիածին, ինչպես նաև «Ընդ հովանեաւ Ս. Էջմիածնի»։

1892 թվականին եկեղեցու հյուսիսային կողմում կառուցվել են յոթ սենյակներ։ Սուրբ Գևորգն արևմտյան դռան վերևում ունի մի զանգակատուն, որը կառուցվել է 1920-ական թվականներին։ 1954 թվականին եկեղեցին հիմնապես վերանորոգվել է։

Ճարտարապետություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուրբ Գևորգն ունի երեք կամար ու փոքր լուսամուտներով գմբեթներ։ Եկեղեցին ունի գեղեցիկ բեմ, որը զարդանախշված է հրեշտակներով։ Կամարներից ներքև ունի վեց պատուհան, որոնցից մեկը փակվել է։ Եկեղեցու հյուսիսային և արևմտյան դռների արտաքին մասի վերևում, կան հախճապակիներով նկարներ, որոնցից հյուսիսայինը ներկայացնում է Յիսուսի ծնունդը և երեք մոգերի երկրպագությունը։ Արևմտեան դռան առջև կա մի փոքր գավիթ, իսկ դռան վերևում հախճապակու վրայ Աստվածածնի ավետման պատկերն է։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ (պատկերներ)

[խմբագրել | խմբագրել կոդը]