Jump to content

20th Century Studios

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է 20th Century Foxից)
20th Century Studios
Изображение логотипа
Տեսակկինոստուդիա, կինոֆիլմերի արտադրության ընկերություն, հեռուստաընկերություն և պրոդյուսերական ընկերություն
Հիմնադրված էմայիսի 31, 1935 և 1985
ՀիմնադիրՋոզեֆ Շենկ, Դերիլ Զանուք և Ուիլյամ Ֆոքս
ՎայրFox Plaza, ԱՄՆ
Երկիր ԱՄՆ
ՏնօրենՍթեյսի Սնայդեր
Արդյունաբերությունֆիլմարտադրություն
Աշխատողների թիվ2300 մարդ (2018)[1]
Մայր ընկերությունThe Walt Disney Studios
Ստորաբաժանումներ20th Digital Studio, Fox Music և Fox Searchlight Pictures
ՆախկինFox Atomic և Fox Film Corporation
ՍեփականատերՈւոլթ Դիսնեյ ընկերություն
Կայք20thcenturystudios.com(անգլ.)
 20th Century Studios Վիքիպահեստում

20th Century Studios[2][3], ամերիկյան վեց խոշորագույն կինոընկերություններից մեկը, որը 21st Century Fox կինոընկերության դուստր ընկերությունն է։ Զբաղվում է հեռուստաֆիլմերի արտադրությամբ։

Ընկերությունը հիմնադրվել է 1953 թվականի մայիսի 31-ին[4] երկու ստուդաների միաձուլման արդյունքում, որոնք են Fox Film Corporation-ը, որը հիմնադրվել է 1915 թվականին Ուիլյամ Ֆոքսի կողմից, և Twentieth Century Pictures-ը, որը ստեղծվել է 1933 թվականին Դերիլ Զանուկի, Ժոզեֆ Շենկի, Ռեյմոնդ Գրիֆիտի և Ուիլյամ Գետցի կողմից։

Ընկերության նկարահանման տարածքը գտնվում է Լոս Անջելեսի թաղամասներից մեկում, Բեվերլի Հիլզից արևմուտք։ Ընկերության կենտրոնակայանը 35 հարկանի բարձրահարկ շենք Fox Plaza-ն է։

«Twentieth Century Fox»-ի ամենահայտնի ֆիլմերն են՝ «Աստղային պատերազմներ», «Ավատար», «Իքս մարդիկ», «Սառցե դարաշրջան», Ռիո, «Գիշատիչ», «Կապիկների մոլորակը», «Տանը միայնակ»։ Այս ընկերությունն արտադրում է նաև հեռուստասերիալներ, որոնցից են՝ «Բեթմեն», «ԲԲՎՀ», «Գաղտնի նյութեր», «Սիմփսոններ»,«Ամերիկյան հայրիկ» և «24»։

«20th Century Fox» կինոընկերության հայտնի դերասանուհիների թվին են պատկանում Շիռլի Թեմպլը, Բեթի Գրեյբլը, Ջին Թիրնին, Մերիլին Մոնրոն, Ջեյն Մենսֆիլդը։ Ընկերությունը նաև պայմանագիր է կնքել առաջին աֆրոամերիկյան կինոաստղ Դորոտի Դենդրիջի հետ։

«20th Century Fox»-ը Ամերիկյան կինոընկերությունների ասոցիացիայի (MPAA) անդամ է[5]։

Fox Film Corporation-ը ձևավորվել է 1915 թվականին կինոպրոդյուսեր Ուիլյամ Ֆոքսի կողմից։ Ֆոքսը ստեղծեց այն երկու ընկերությունների՝ Greater New York Film Rental առևտրային ընկերության և Fox Office Attractions Company-ի միացման ճանապարհով։ Առևտրային և արտադրական այս ընկերությունների միաձուլումը ուղղահայց ինտեգրման առաջին օրինակներից էր։ Սրանից միայն մեկ տարի անց ընկերությունը տարածեց Ուինզոր Մաքքեյի «Դինոզավր Գերտի» նորարարական մուլտֆիլմը։

Լինելով ավելի շատ ձեռնարկատեր, քան շոումեն, Ֆոսքը ավելի կենտրոնացած էր թատրոնների կառուցման վրա և ֆիլերի ստեղծումը նրա համար երկրորդական էր[6]։

Ընկերության առաջին ստուդիան ստեղծվել է Ֆորտ-Լիում[7][8][9]։ Ապա Ֆոքսը գնել է ստուդիա Էդենդեյլում, Կալիֆորնիայում[10], այդ ժամանակ դժվար վիճակի մեջ հայտնված Selig Polyscope Company ընկերությունից։

Երբ հայտնվեցին ձայնային տեխնոլոգիաները, Ֆոքսը սկսեց զբաղվել օպտիկական ձայնագրություն օգտագործելու իրավունք ստանալու վրա։ 1927 թվականին ընկերությունը սկսեց թողարկել ֆիլմեր երաժշտությամբ և հատուկ էֆեկտներով, իսկ հաջորդ տարի Ֆոքսը սկսեց Fox Movietone News-ի ամենշաբաթյա թողարկումները, որը գոյատևեց մինչև 1963 թվականը։

Զարգացող ընկերությանը ավելի մեծ տարածք էր պետք, և 1926 թվականին Ֆոքստ գնում է 300 ակր (1,2 կմ²) տարածք Բևերլի Հիլզի հարավում և կառուցում է «Movietone City»-ը, որը դառնում է այդ ժամանակների լավագույն ստուդիան։

Երբ 1927 թվականին մահացավ Մարկուս Լոուն, Ֆոսքը առաջարկեց գնել Լոուի ընտանեկան հոլդինգը՝ «Loew’s Inc.» ընկերությունը, որ ղեկավարում էր ավելի քան 200 թատրոն, նաև MGM ստուդիան։ 1929 թվականին ընտանիքը համաձայնվեց վաճառել ընկերությունը. հայտնեցին Fox և Loew’s Inc. ընկերությունների միացման մասին։ Սակայն MGM ստուդիայի ղեկավար Լուիս Մայերը չէր նարգրավվել գործարքի մեջ, և դա նրա կողմից դիմադրություն առաջացրեց։ Որպեսզի ընկերությունները չմիացվեն, Մայերը, օգտագործելով իր քաղաքական կապերը, դիմեց Արդարադատության նախարարության հակամենաշնորհային բաժին, չնայած այն փաստին, որ MGM-ը Loews Theatres-ի հետ միասին համարվում էին հակամենաշնորհային օրենքի խաղտողներ։ Ի հաջողություն Մայերի, Ֆոքսը տուժում է ավտովթարից 1929 թվականի ամռանը և աշնանը կորցնում է իր կարողության մեծ մասը, ինչը ամբողջովին վերջ է դնում Loew ընկերության հետ միացմանը։

Սնանկացման մեջ հայտնվելուց հետո Ֆոքսը բանտ է ընկնում։ Fox Film ընկերությունն ավելի քան 500 թատրոնների հետ միասին անցնում է մրցակցային ղեկավարման։ Որոշ ժամանակ ընկերությունը գոյություն է ունենում, սակայն շուտով պարզ է դառնում, որ Fox Film ընկերություն կարող է շարունակել իր գոյությունը միայն միաձուլման շնորհիվ։ Ընկերության տնօրեն է նշանակվում Սիդնի Կենտը, և 1935 թվականին սկսվում են բանակցություններ երիտասարդ, բայց հզոր և անկախ Twentieth Century Pictures կինոընկերության հետ։

Twentieth Century Pictures

[խմբագրել | խմբագրել կոդը]

Twentieth Century Pictures, անկախ Հոլիվուդյան կինոընկերություն, որը ստեղծվել է 1933 թվականին Ժոզեֆ Շենկի («United Artists»-ի նախկին տնօրեն), Դերիլ Զանուկի (Warner Brothers), Ուիլյամ Գետցի և Ռեյմոնդ Գրիֆիտի կողմից։ Ֆինանսական աջակցությունը կատարել է Ժոզեֆ Շենկի փոքր եղբայրը՝ Նիկոլաս Շենկը և Ուիլյամ Գետցի աները՝ Լուիս Մայերը։ Ֆիլմերը նկարահանվում էին տարբեր ստուդիաներում, իսկ պատրաստի արտադրանքը տարածվում էր United Artists ընկերության կողմից։

Շենկը 20th Century-ի տնօրենն էր, Զանուկը՝ արտադրության փոխնախագահ, իսկ Գետցը փոխնախագահ։ Ընկերությունը հաջողություն ունեցավ հենց սկբից. «Ռոդշիլդների տուն» ֆիլմը առաջադրվեց Օսկար մրցանակի որպես լավագույն ֆիլմ։ 1935 թվականին ընկերությունը թողարկեց դասական «Թշվառները» ֆիլմը, ըստ Վիկտոր Հյուգոյի համանուն վեպի, և այն նույնպես առաջադրվեց որպես լավագույն ֆիլմ։

1935 թվականին Շենկը և Զանուկը սկսեցին բանակցություններ Fox Film Corporation ընկերության ղեկավար Սիդնի Կենտի հետ միացման մասին։ Չնայած նրան, որ Fox Film-ը այդ ժամանակ ավելի խոշոր էր, 20th Century Pictures-ը հանդես եկավ որպես գործարքի առաջատար։ Միացման իրականացման մեջ մեծ դեր ունեցավ Սպիրո Սկուրասը, ով այդ ժամանակ Fox կորպորացիայի թատրոնների Արևմտյան ցանցի ղեկավարն էր, իսկ հետո դարձավ նոր ընկերության նախագահը։

Ամենահայտնի ֆիլմերը

[խմբագրել | խմբագրել կոդը]
Աստիճան Անվանում Թվական Համախառն արդյունք
1 Ավատար 2009 $760,507,625
2 Տիտանիկ 1997 $658,672,302
3 Աստղային պատերազմներ։ Էպիզոդ I։ Թաքնված սպառնալիք 1999 $474,544,677
4 Աստղային պատերազմներ։ Էպիզոդ IV։ Նոր հույս 1977 $460,998,007
5 Աստղային պատերազմներ։ Էպիզոդ III։ Սիթհերի վրեժը 2005 $380,270,577
6 Աստղային պատերազմներ։ Էպիզոդ II։ Կլոնների հարձակումը 2002 $310,676,740
7 Աստղային պատերազմներ։ Էպիզոդ VI։ Ջեդայի վերադարձը 1983 $309,306,177
8 Անկախության օրը 1996 $306,169,268
9 Աստղային պատերազմներ։ Էպիզոդ V։ Կայսրությունը հասցնում է պատասխան հարված 1980 $290,475,067
10 Տանը միայնակ 1990 $285,761,243
11 Գիշերը թանգարանում 2006 $250,863,268
12 Իքս-մարդիկ։ Վերջին մարտը 2006 $234,362,462
13 Իքս-մարդիկ։ Անցած ապագայի օրերը 2014 $233,921,534
14 Լքվածը 2000 $233,632,142
15 Էլվինը և բուրունդուկները 2։ Պիսկվել 2009 $219,614,612
16 Տիկին Դաուբտֆայեր 1993 $219,195,243
17 Էլվինը և բուրունդուկները 2007 $217,326,974
18 Իքս-մարդիկ 2 2003 $214,949,694
19 Կապիկների մոլորակ. Հեղափոխություն 2014 $208,545,589
20 Սառցե դարաշրջան 3. Դինոզավրերի դարաշրջան 2009 $196,573,705
21 Սառցե դարաշրջան 2. Գլոբալ տաքացում 2006 $195,330,621
22 Կրուդս ընտանիքը 2013 $187,168,425
23 Վաղը չէ մյուս օրը 2004 $186,740,799
24 Միսթր և միսիս Սմիթ 2005 $186,336,279
25 Սիմփսոններ 2007 $183,135,014

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. It’s Getting Awkward at Fox’s Movie Studio as Disney Deal Looms // Wall St. J., East. Ed.New York, N.Y.: Dow Jones & Co., 2018. — ISSN 0099-9660; 2574-9579; 0193-2241; 1092-0935
  2. С 1935 по 1985 год слова Century-Fox в названии писались через дефис.
  3. Также известна как 20th Century Fox, 20th Century Fox Pictures, или просто 20th или Fox.
  4. «20th Century Fox: Chronology» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 15-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 26-ին.
  5. «Motion Picture Association of America – About Us» (անգլերեն). MPAA. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 29-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 26-ին.
  6. Statistics on the Box Office Revenue of 20th Century Fox in the USA in 2011. Box Office Mojo, January 2012.
  7. Koszarski, Richard (2004). Fort Lee: The Film Town (անգլերեն). Rome, Italy: John Libbey Publishing -CIC srl. ISBN 0-86196-653-8. Վերցված է 2013 թ․ մայիսի 26-ին.{{cite book}}: CS1 սպաս․ postscript (link)
  8. «Studios and Films» (անգլերեն). Fort Lee Film Commission. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ ապրիլի 25-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 26-ին.
  9. Fort Lee Film Commission (2006). Fort Lee Birthplace of the Motion Picture Industry (անգլերեն). Arcadia Publishing. ISBN 0-7385-4501-5. Վերցված է 2013 թ․ մայիսի 26-ին.{{cite book}}: CS1 սպաս․ postscript (link)
  10. Первая киностудия в Лос-Анджелесе, функционировала с 1909 года.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «20th Century Studios» հոդվածին։