Ջեֆրի Վիլյամս (անգլ.՝ Jeffrey Williams, օգոստոսի 16, 1991(1991-08-16)[1], Sylvan Hills, Ատլանտա և Ատլանտա[2]), ավելի հայտնի է որպես Յանգ Թագ (Young Thug), ամերիկացի ռեփեր։ Առաջին անգամ որոշակի հայտնիություն է ձեռք բերել 2013 թվականին թողարկված իր «1017 Thug» միքսթեյպի շնորհիվ։ 2014 թվականին ձեռք բերել համաշխարհային հայտնիություն, իր մասնակցությունն ունենալով այնպիսի հիթային երգերում, ինչպիսիք են՝ Թայգայի«Hookah»[3], T.I.-ի «About the Money»[4] և Rich Gang-ի «Lifestyle»[5] երգում։ Բայցի այդ, բազմաթիվ անգամներ համագործակցել է ամերիկացի ռեփերներ Վակա Ֆլոկա Ֆլեյմի և Rich Homie Quan-ի հետ։
2011-2012 թվականների ընթացքում «I Came From Nothing» միքսթեյպի առաջին, երկրորդ և երրորդ մասերը թողարկելուց հետո, 2013 թվականին Յանգ Թագը ստորագրում է պայմանագիր ռեփեր Գուչի Մենի 1017 Brick Squad Records ձայնագրման լեյբլի հետ և դառնում է անդամ։ Այնուհետև այդ լեյբլի օգնությամբ նա թողարկում է իր «1017 Thug» անվանումը կրող միքսթեյպը, որը արժանանում է երաժշտական քննադատների դրական արձագանքներին։ Միքսթեյպը ընդգրկվում է Pitchfork Media-ի «Տարվա ալբոմներ․ Պատվավոր հիշատակություն»[6], Complex ամսագրի «2013-ի լավագույն 50 ալբոմներ»[7], Rolling Stone ամսագրի «2013-ի լավագույն 10 միքսթեյպներ»[8], The Guardian-ի «2013-ի հինգ լավագույն միքսթեյպներ»[9] ցանկերում, իսկ բրիտանական FACT ամսագիրը այն համարում է 2013 թվականի լավագույն միքսթեյպը[10]։ Երաժշտական քննադատների կողմից դրական արձագանքների է արժանանում նաև միքսթեյպի «Picacho» երգը, որը ընդգրկվում է Pitchfork Media-ի[11] և Rolling Stone-ի[12] 2013 թվականի ընթացքում թողարկված 100 և Spin[13] ամսագրի 50 լավագույն երգերի ցանկում։ 2013 թվականի հուլիսին Complex ամսագիրը Յանգ Թագին նաև ընդգրկեց իր 25 նոր ռեփերների ցանկում[14]։
Յանգ Թագը հայտնի է իր էքսցենտրիկ[15] և տարբեր ձայներով երգելու կարողությամբ[10]։ XXL ամսագիրը նրա կատարողական ոճը անվանել է «տարօրինակ ռեփ»[16], իսկ Pitchfork Media կայքը այն նշել է որպես «աննախադեպ տարբերվող»[17]։ The Fader ամսագիրը Յանգ Թագի երաժշտական ոճը նկարագրելիս գրում է, որ նա իր բոլոր երգերում սովորաբար բղավում և նվնվում է[18], իսկ Billboard ամսագիրը գրել է, որ ոչ ոք չի կարող որևէ բան հասկանալ երբ նա երգում կամ ռեփ է կարդում[19]։ Իր երգերի մեծ մասում Յանգ Թագը սովորաբար օգտագործում է Auto-Tune[20]:
Տարբեր հարցազրույցներում Յանգ Թագը նշել է, որ իրեն ամենաշատը ոգեշնչող և իր երաժշտության վրա ամենամեծ ազդեցությունը թողած կատարողն է ամերիկացի ռեփեր Լիլ Ուեյնը[21]։ Complex ամսագրի հետ հարցազրույցում նա նշում է․ «Ես ուզում եմ ձայնագրման ստուդիայում լինել Ուեյնի հետ ավելի շատ, քան որևէ մեկի այս աշխարհում։»[21]