Պերթոլտ Պրեխթ
Պերթոլտ Պրեխթ (10 Փետրուար 1898[2][3][4][…], Աուկսպուրկ, Գերմանական Կայսրութիւն, Պաւարիոյ Թագաւորութիւն[5] - 14 Օգոստոս 1956[5][2][3][…], Արեւելեան Պերլին[6]) Գերմանացի բանաստեղծ, արձակագիր, թատերական գործիչ, արուեստի տեսաբան, «Պերլին անսամպլ» թատրոնի հիմնադիր։ Յանձնառու թատրոնի ամէնէն հեղինակաւոր դէմքերէն:
Իր սկզբնաւորութիւնը ունեցած է արտայայտչապաշտ շարժումին մէջ:
Պրեխթի «Դիւցազներգական թատրոն»ին մէջ շեշտը կը դրուի ոչ թէ կերպարի հոգեբանութեան, այլ արարքներուն վրայ:
Կեանք եւ գործունէութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ծնած է Պաւարիա:
Պրեխթ` բանաստեղծ մըն էր, որ կը բեմադրէր ի՛ր թատրերգութիւնները:
Պրեխթին առաջնահերթութիւնն էր փոխանցել յեղափոխական ասք: Դերասանական կատարումը անհատական է, մինչդեռ ասքը` քաղաքական, ուրեմն եւ` հաւաքական:
Պրեխթի թատրոնին մէջ դերասանի պարտականութիւնն էր կատարել բեմադրիչին «պատուէրները»:
Պրեխթի յարաբերութիւնները իշխանութիւններուն հետ լարուած էին ե՛ւ Միացեալ Նահանգներու, ե՛ւ Գերմանիոյ Դեմոկրատական Հանրապետութեան մէջ:
Պրեխթեան մեթոտի կապակցութեամբ յաճախ յիշուող «օտարացում»ը (verfremdung) կը նշանակէ, թէ դերասանը պէտք է քննադատական մօտեցում ունենայ կերպարի հանդէպ, ոչ թէ համակուի անով:
Պրեխթ կը գործածէր անխօս շարժապատկերէ փոխ առնուած «մարմինի լեզուի» թեքնիքներ, որոնցմէ ամէնէն կարեւորը թերեւս «Gestus»ն է: Հայերէնով ամէնէն մօտիկ եզրը հաւանաբար «պահուածք»ն է: Կը նշանակէ որոշ ժամանակ անփոփոխ պահել դիմախաղ եւ կեցուածք, որ կ'արտայայտէ կերպարը բնորոշող գիծերէն մէկը:
Պրեխթի նպատակն էր հանդիսատեսը խորհրդածութեան մղել:
Շարժապատկերէ առնուած պրեխթեան այլ թեքնիք մըն է անջատ պատկերներու կցումը (մոնթաժ), այլ ոչ` սահուն անցք, շարունակութիւն: Ասիկա կրնայ շեշտել հակադրութիւնը եւ կերպարի մէջ գոյ հակասութիւնները: Պրեխթ նոյն սկզբունքը կը կիրարկէր նաեւ թատրերգութեան կառոյցին մէջ: Պրեխթեան դերասանը որոշ իմաստով քննադատ մըն է: Այդ ուղղութեամբ Պրեխթ կը պահանջէր, որ դերասանը պատրաստէ տուեալ տիպարի յատկանիշներուն գոյքագիրը (inventory): Շարք մը մեծ բեմադրիչներու նման` Պրեխթ բռնակալ մըն էր:
Պրեխթի ամէնէն հիմնական յատկանիշը յանձնառութիւնն է:
Առանց տեսլականի եւ յստակ առաջադրանքի` բացարձակապէս ոչինչ կրնանք ներկայացնե: Առանց իմացութեան` ոչինչ կրնանք ցուցադրել - Պրեխթ
|
Ոչ յանձնառու դերասանը տեղ չունի իր թատրոնին մէջ, եթէ նոյնիսկ տաղանդաւոր է: Թատրոնը հասարակական գործունէութիւն է, այլ ոչ` ինքնանպատակ ժամանց: - Պրեխթ
|
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr: open data platform — 2011.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Encyclopædia Britannica
- ↑ 4,0 4,1 Internet Broadway Database — 2000.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Брехт Бертольт // Большая советская энциклопедия: [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 6,0 6,1 6,2 Brecht-Handbuch / խմբ. J. Knopf — J.B. Metzler. — հատոր 5. — է. 130.
- ↑ https://www.bmeia.gv.at/oesterreich-bibliotheken/kaffeehaus-feuilleton/detail/article/zum-50-todestag-von-bert-brecht/
- ↑ https://www.universitaetsarchiv.uni-muenchen.de/monatsstueck/2010/september_2010/index.html
- ↑ 9,0 9,1 Գերմանիայի ազգային գրադարան — 1912.
- ↑ 10,0 10,1 Süddeutsche Zeitung — M: Süddeutscher Verlag, 1945. — ISSN 0174-4917
- ↑ Dansk kvindebiografisk leksikon — 2001.
Գրականութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- [Anon.] 1952. "Brecht Directs". In Directors on Directing: A Source Book to the Modern Theater. Ed. Toby Cole and Helen Krich Chinoy. Rev. ed. Boston, MA: Allyn & Bacon, 1963. ISBN 0-02-323300-1. 291- [Account of Brecht in rehearsal from anonymous colleague published in Theaterarbeit]
- Bleitrach, Danielle; Gehrke, Richard (2015). Bertolt Brecht et Fritz Lang : le nazisme n'a jamais été éradiqué. LettMotif. ISBN 978-2-3671-6122-8.
- Demčišák, Ján. 2012. "Queer Reading von Brechts Frühwerk". Marburg: Tectum Verlag. ISBN 978-3-8288-2995-4.
- Demetz, Peter, ed. 1962. "From the Testimony of Berthold Brecht: Hearings of the House Committee on Un-American Activities, 30 October 1947". Brecht: A Collection of Critical Essays. Twentieth Century Views Ser. Eaglewood Cliffs, New Jersey: Prentice Hall. ISBN 0-13-081760-0. 30–42.
- Diamond, Elin. 1997. Unmaking Mimesis: Essays on Feminism and Theater. London and New York: Routledge. ISBN 0-415-01229-5.
- Eagleton, Terry. 1985. "Brecht and Rhetoric". New Literary History 16.3 (Spring). 633–638.
- Eaton, Katherine B. "Brecht's Contacts with the Theater of Meyerhold". in Comparative Drama 11.1 (Spring 1977)3–21. Reprinted in 1984. Drama in the Twentieth Century ed. C. Davidson. New York: AMS Press, 1984. ISBN 0-404-61581-3. 203–221. 1979. "Die Pionierin und Feld-Herren vorm Kreidekreis. Bemerkungen zu Brecht und Tretjakow". in Brecht-Jahrbuch 1979. Ed. J. Fuegi, R. Grimm, J. Hermand. Suhrkamp, 1979. 1985 19–29. The Theater of Meyerhold and Brecht. Connecticut and New York: Greenwood Press. ISBN 0-313-24590-8.
- Eddershaw, Margaret. 1982. "Acting Methods: Brecht and Stanislavski". In Brecht in Perspective. Ed. Graham Bartram and Anthony Waine. London: Longman. ISBN 0-582-49205-X. 128–144.
- Esslin, Martin. 1960. Brecht: The Man and His Work. New York: Doubleday. ISBN 0-393-00754-5, first published in 1959 as Brecht: A Choice of Evils. London: Eyre & Spottiswoode.
- Brecht on Film and Radio. Edited and translated by Marc Silberman. London: Methuen. 2000. ISBN 978-1-4081-6987-2.
- Brecht on Art and Politics. Edited and translated by Marc Silberman. London: Methuen. 2003. ISBN 0-413-75890-7.
- Davies, Steffan; Ernest Schonfield (2009). Davies, Steffan; Schonfield, Ernest (eds.). Alfred Döblin: Paradigms of Modernism. Berlin and New York: Walter de Gruyter. ISBN 978-3-11-021769-8.
- Willett, John, ed. (1993). Journals 1934–1955. Translated by Hugh Rorrison. London and New York: Routledge. ISBN 0-415-91282-2.
- Womack, Peter (1979), Brecht: The Search for an Audience, in Cencrastus No. 1, Autumn 1979, pp. 24 – 28, ISSN 0264-0856
- 10 Փետրուարի ծնունդներ
- 1898 ծնունդներ
- 14 Օգոստոսի մահեր
- 1956 մահեր
- Անձինք այբբենական կարգով
- Ի.դարու բանաստեղծներ
- Ի.դարու վիպասաններ
- Բանաստեղծներ այբբենական կարգով
- Պերլինի գեղարուեստի Կաճառի անդամներ
- Գերմանալեզու բանաստեղծներ
- Գերմանալեզու գրողներ
- Գերմանացի արձակագիրներ
- Գերմանացի բանաստեղծներ
- Գրաքննադատներ
- Երգերու հեղինակներ
- Գերմանացի արուեստագէտներ
- Գերմանացի վիպասաններ
- Անձինք նամականիշներու վրայ