Ալեքսեյ Աֆանասև
Ալեքսեյ Ֆյոդորովիչ Աֆանասև (ռուս.՝ Алексей Фёдорович Афанасьев, 30 նոյեմբերի (12 դեկտեմբերի), 1850, Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն - 1920, ՌՍՖՍՀ), ռուս գեղանկարիչ-կենցաղանկարիչ, գծանկարիչ, ծաղրանկարիչ, նկարազարդող, Գեղարվեստական շրջիկ ցուցահանդեսների ընկերության անդամ[2][3]։
Алексей Фёдорович Афанасьев | |
---|---|
Ալեքսեյ Աֆանասև (հատված Կ. Կոստանդիի «Հիվանդ ընկերոջ մոտ» նկարից), 1884, Տրետյակովյան պատկերասրահ | |
Ծնվել է | նոյեմբերի 30 (դեկտեմբերի 12), 1850 |
Ծննդավայր | Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | 1920 |
Մահվան վայր | անհայտ[1] |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն |
Կրթություն | Գեղարվեստի կայսերական ակադեմիա |
Մասնագիտություն | նկարիչ |
Ժանր | կենցաղանկար, ծաղրանկար |
Թեմաներ | գեղանկարչություն |
Անդամակցություն | Գեղարվեստական շրջիկ ցուցահանդեսների ընկերություն |
Aleksey Afanas'ev Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելԱլեքսեյ Աֆանասևը ծնվել է 1850 թվականի նոյեմբերի 30-ին (դեկտեմբերի 12-ին) Սանկտ Պետերբուրգ՝ պալատական ծառայողի ընտանիքում[3]։ 1872 թվականին որպես ազատ ունկնդիր ընդունվել է Գեղարվեստի կայսերական ակադեմիա։ 1877 թվականին ստացել է Ակադեմիայի արծաթե խրախուսական մեդալ[4] բնօրինակից կատարված նկարի համար։
1887-1905 թվականներին դասավանդել է Գեղարվեստը խրախուսող կայսերական ընկերության նկարչության դպրոցում։ 1905 թվականին գեղանկարչության ակադեմիկոս Կոնստանտին Սավիցկու մահից հետո Ալեքսեյ Աֆանասևը նշանակվել է Պենզայի նահանգապետ Ն. Սելիվյորստովի անվան գեղարվեստի դպրոցի (1955 թվականից կրում է Կ. Սավիցկու անունը) տնօրեն։ 1909 թվականին հրաժարվել է պաշտոնից և վերադարձել Սանկտ Պետերբուրգ, որտեղ դասավանդել է Գեղարվեստը խրախուսող կայսերական ընկերությունում[3]։ 1889 թվականից մասնակցել է ցուցահանդեսների, իսկ 1918 թվականից Գեղարվեստական շրջիկ ցուցահանդեսների ընկերության անդամ է[2]։
1912 թվականից համագործակցել է հումորային ու սատիրիկ բնույթի հրատարակությունների հետ։ Նրա բազմաթիվ աշխատանքներ տպագրվել են «Шут», «Всемирная иллюстрация», «Լուկոմորե» (ռուս.՝ «Лукоморье»), «Осколки», «Հյուսիս» (ռուս.՝ «Север») ամսագրերում։ Նկարազարդել է Ալեքսանդր Պուշկինի «Սալթան թագավորի հեքիաթը» (ռուս.՝ «О царе Салтане»), «Հեքիաթ ձկնորսի և ձկան մասին» (ռուս.՝ «О рыбаке и рыбке») ստեղծագործությունները, ինչպես նաև Ալեքսեյ Տոլստոյի հեքիաթները[3]։
Ալեքսեյ Աֆանասևի ամենահայտնի աշխատանքը Պյոտր Երշովի «Սապատավոր ձիուկը» (ռուս.՝ «Конёк-Горбунок») հեքիաթի պատկերազարդումն է։ Հեքիաթը տպագրվել է «Шут» անսագրում 1897-1898 թվականներին։ Ալեքսեյ Աֆանասևի նկարազարդումներով հեքիաթը բացիկներով հրատարակվել է «Ришар» հրատարակչության կողմից։ «Ձկնորսի կինը» նկարը, որն արված էր Ալեքսանդր Պուշկինի «Ոսկե ձկնիկը» (ռուս.՝ «Сказке о рыбаке и золотой рыбке») հեքիաթի մոտիվներով, տպագրվել է բացիկի վրա Կարմիր խաչի գթության քույրերի Եվգենևյան միության կողմից (№ 27)։
Ալեքսեյ Աֆանասևի աշխատանքները Քրիստոսի Հարության տաճարում
խմբագրելՎիկտոր Վասնեցովի, Միխայիլ Նեստերովի, Անդրեյ Ռյաբուշկինի, Նիկոլայ Խառլամովի և այլ գեղանկարիչների հետ համատեղ Ալեքսեյ Աֆանասևը մասնակցել է Քրիստոսի Հարության տաճարի գեղարվեստական ձևավորմանը[5]։
1894-1897 թվականներին Ալեքսեյ Աֆանասևի էսքիզներով պատրաստվել են տաճարի կոքոշնիկի արտաքին կողմի չորս խճանկարները՝ «Պողոս առաքյալ», «Սերովբե», «Սուրբ Ղուկաս առաքյալ» և «Յակոբ, Եվֆիմոս և Եվստաֆոս սրբերը»[6], ինչպես նաև ութ խճանկարներ տաճարի ներսում՝ գմբեթի հյուսիսարևմտյան («Սրբեր Մովսես Մուրինը և Մակար Եգիպտացին», «Նահատակներ Ավերկիոսը և Պորփյուրը», «Առաքյալներ Նիկանորն ու Ֆլեգոնը», «Սրբեր Անդրոնիկոսը և Ապոլոսը») հյուսիսարևելյան «Սուրբ նահատակներ Վառլաաը Խուտինսկին և Ալեքսանդր Սվիրսկին», «Նահատակներ Լուկիանն ու Ագաֆոդորը», «Առաքյալներ Ռոդիոնն ու Ուրբանը», «Առաքյալներ Հովհաննես Աստվածաբանն ու Հակոբոս Զեբեդյանը») սյուների վրա[7][8]։
Պատկերասրահ
խմբագրել-
«Պետրոս I Մեծ» (Պետրոս Մեծը Լախտայի մոտ փրկում է խեղդվող զինվորներին), (1914), կտավ, յուղաներկ - Ռուսական պետական թանգարան
-
«Տոնական հանգիստ» (Թռչուններ սիրողը), (1915), Յուղաներկ տախտակի վրա — մասնավոր հավաքածու
-
«Սրբապատկերի ցուցադրում», (ատեղծվել է նախքան 1917 թվականը) — մասնավոր հավաքածու
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Ա. Սուվորինի «Весь Петроград на 1917 год» տեղեկագրքի տվյալներով՝ Հոկտեմբերյան դեպքերի սկզբին Ալեքսեյ Աֆանասևը բնակվել է Պետրոգրադում (Суворин А. С. Художники // 1917. Весь Петроград на 1917 год. Адресная книга / ред. А. П. Шашковский.. — 24-й г. изд.. — Петроград.: Т-во А. С. Суворина «Новое время», 1917. — 930 с. — ISBN 1917 1010
- ↑ 2,0 2,1 Рогинская Ф. Г. Список членов Товарищества передвижных художественных выставок // Товарищество передвижных художественных выставок. — М.: Искусство1, 1989. — 429 с. — 30 000 экз. — ISBN 5-87685-054-3
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 Афанасьев Алексей Фёдорович (30.11.1850, СПб. – 1920) // Пензенская энциклопедия / Гл. ред. К. Д. Вишневский.. — Пенза: Министерство культуры Пензенской области, 2001. — 759 с. — 5000 экз. — ISBN 5-85270-234-X
- ↑ Кондаков С. Н. АФАНАСЬЕВЪ, Алексѣй Федоровичъ // Список русских художников к юбилейному справочнику Императорской Академии Художеств = Списокъ русскихъ художниковъ къ юбилейному справочнику Императорской Академіи Художествъ. — СПб.: Товарищество Р. Голике и А. Вильборг., 1914. — Т. II. — С. 10. — 454 с.
- ↑ В. А. Фролов От мозаик Исаакиевского собора – до «муссии» храма Воскресения Христова(ռուս.) // Материалы научно-практической конференции «Роль и значение возрожденных культовых памятников в жизни современного общества» / Кафедра Исаакиевского собора. — Санкт-Петербург: Государственный музей-памятник «Исаакиевский собор», 2007. — № 3. Архивировано из первоисточника 28 հունվարի 2017.
- ↑ «Афанасьев Алексей Федорович (1850 - ?)». Спас на крови (Храм Воскресения Христова) (ռուսերեն). Государственный музей-памятник «Исаакиевский собор». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 19-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 17-ին.
- ↑ «Мозаики северо-восточного подкупольного пилона». Спас на крови (Храм Воскресения Христова) (ռուսերեն). Государственный музей-памятник «Исаакиевский собор». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 19-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 17-ին.
- ↑ «Мозаики северо-западного подкупольного пилона». Спас на крови (Храм Воскресения Христова) (ռուսերեն). Государственный музей-памятник «Исаакиевский собор». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 19-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 17-ին.
Գրականություն
խմբագրել- Романов Г. Б. Товарищество передвижных художественных выставок 1871-1923. Энциклопедия. — Санкт-Петербург Оркестр. — СПб.: Санкт-Петербург оркестр, 2003. — С. 591. — 736 с. — 500 экз. — ISBN 5-87685-054-3
- Белицкий Я. М., Глезер Г. Н. Рассказы об открытках. — М.: Радио и связь, 1986. — С. 33. — 144 с. — 100 000 экз.
- Нащокина М. В. Художественная открытка русского модерна. — М.: «Жираф», 2004. — С. 419. — 490 с. — (Русский модерн). — 2000 экз. — ISBN 5-89832-037-7
- Бурцев А. Е. Мой журнал для немногих. Выпуск №9, 1914 год. Алексей Федорович Афанасьев и его художественное творчество. — Санкт-Петербург: Издатель А. Е. Бурцев, Типография А. К. Вейерман, 1914. — (Из собрания Александра Евгеньевича Бурцева. Мой журнал для немногих). — 120 экз.
Արտաքին հղումներ
խմբագրել- «Художественные открытки с репродукциями А. Ф. Афанасьева» (ռուսերեն). Клуб «Филокартист». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հուլիսի 19-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 17-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսեյ Աֆանասև» հոդվածին։ |