Բենալլա
Բենալա (անգլ.՝ Benalla), քաղաք Ավստրալիայի Վիկտորիա նահանգում։ Բենալա շրջանի կենտրոնը։ Գտնվում է Վանգարատայից 40 կմ հարավ-արևմուտք։ 2016 թվականի մարդահամարի տվյալներով Բենալլան ուներ 9298 բնակչություն[3]։
Բնակավայր | ||
---|---|---|
Բենալլա | ||
Երկիր | Ավստրալիա | |
Համայնք | Վիկտորիա[1] և Rural City of Benalla? | |
Հիմնադրված է | 1846 թ. | |
Մակերես | 25,5 կմ² | |
ԲԾՄ | 173 մետր | |
Բնակչություն | ▼9656 մարդ (օգոստոսի 10, 2021)[2] | |
Փոստային դասիչ | 3671 և 3672 | |
| ||
Պատմություն
խմբագրելԱպագա քաղաքի վայրը բնակեցվեց պաստոր Ջոզեֆ Դոքերի կողմից 1838 թվականին և անվանվեց Բենալտա Ռան՝ Թաթավոր բադի անունից։ Քաղաքն ինքնին հիմնադրվել է 1846 թվականին։ Առաջին փոստային բաժանմունքը բացվել է 1844 թվականին և մինչև 1854 թվականը կոչվել է Բրոքեն գետ[4]։
Սոցիալական ոլորտ
խմբագրելԲրոքեն գետի վրա հաճախ ջրհեղեղներ են տեղի ունենում, ուստի քաղաքի տարածքում ափն ամրացվել է ամբարտակներով, իսկ բուն ափին զբոսայգի է կառուցվել։ Տեղացի նկարիչները հաճախ այնտեղ ցուցադրում են իրենց քանդակները։ 1967 թվականից ի վեր տեղի վարդերի այգում վարդերի ամենամյա փառատոն է անցկացվում։
Քաղաքի ուսումնական հաստատությունների շարքում կա Գոլբուրն-Օուենսի ինստիտուտի տարածաշրջանային կենտրոնը, որի հիման վրա 2004 թվականին կրթության նախարար Լին Կոսկու[5] աջակցությամբ բացվել է Լին Կոսկի արվեստի պատկերասրահ։ Քաղաքն ունի տարածաշրջանային դրամատիկական ակադեմիա՝ ԳՐԱԴԱ։
Քաղաքն ունի իր ավստրալական ֆուտբոլային թիմերը՝ Բենալա, որը խաղում է Գուլբուրն Վալլի[6] լիգայում և Բենալա Օլ Բլեքը, որոնք խաղում են Օուենս և Քինգ լիգաներում։ Կա նաև ձիասպորտի ակումբ (նույնիսկ կա Բենալայի գավաթ, որն անցկացվում է հոկտեմբերին)[7], 2 գոլֆի ակումբ[8]։ Քաղաքի մոտ կառուցվել է մոտոցիկլետների մրցավազք։
Ավստրալիայի թագավորական ռազմածովային ուժերի երկու ռազմանավ՝ HMAS Բենալան (A 04) և HMAS Բենալլան (J323) անվանվել են քաղաքի պատվին։
Պատկերասրահ
խմբագրել-
Տեղական վարդի այգի
-
Երկաթուղային կայարան Բենալլա
-
Կաթոլիկ եկեղեցի
-
Դատարանի հին շենքը
-
Փոստային բսաժանմունք
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ http://quickstats.censusdata.abs.gov.au/census_services/getproduct/census/2016/quickstat/SSC20203
- ↑ Benalla // QuickStats — ABS.
- ↑ «2016 Census QuickStats. Benalla». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հուլիսի 29-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 7-ին.
- ↑ «WebSpeed error from messenger process (6019)». Արխիվացված օրիգինալից 2006 թ․ օգոստոսի 28-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 21-ին.
- ↑ «Архивированная копия». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 13-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 21-ին.
- ↑ «Australian Football». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մայիսի 16-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 21-ին.
- ↑ «Country Racing Victoria | Horse Racing Events - Book Online Now!». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հուլիսի 19-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 21-ին.
- ↑ «Benalla Golf Club, Benalla, Victoria — GOLFSelect — Australian Golf Course Database». Արխիվացված օրիգինալից 2009 թ․ օգոստոսի 31-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 21-ին.