Իտալո Բալբո (իտալ.՝ Italo Balbo, հունիսի 6, 1896(1896-06-06)[2][3][4], Quartesana, Ֆեռարա, Իտալիա[5][6][4] - հունիսի 28, 1940(1940-06-28)[7][8][9][…], Տոբրուկ, Լիբիա[5][6][4]), իտալացի զինվորական և ֆաշիստ քաղաքական գործիչ, իտալական ֆաշիզմի առաջնորդներից, իտալական ավիացիայի միակ մարշալը (1933 թվականի օգոստոսի 13), Իտալական Լիբիայի գեներալ-նահանգապետ և Իտալական Հյուսիսային Աֆրիկայի գերագույն գլխավոր հրամանատար՝ 1934 թվականի հունվարի 1-ից մինչև 1940 թվականի հունիսի 28։ Եղել է Մուսոլինիի ամենամոտ զինակիցը և «անվիճելի ժառանգորդը»։

Իտալո Բալբո
իտալ.՝ Italo Balbo[1]
Դիմանկար
Ծնվել էհունիսի 6, 1896(1896-06-06)[2][3][4]
ԾննդավայրQuartesana, Ֆեռարա, Իտալիա[5][6][4]
Մահացել էհունիսի 28, 1940(1940-06-28)[7][8][9][…] (44 տարեկան)
Մահվան վայրՏոբրուկ, Լիբիա[5][6][4]
ԳերեզմանՕրբելտելլո
Քաղաքացիություն Իտալիայի թագավորություն
Կրոնդեիզմ
ԿրթությունՖլորենցիայի համալսարան
Գիտական աստիճանդափնեկիր[10]
Մասնագիտությունռազմական գործիչ, քաղաքական գործիչ, օդաչու և ռազմական օդաչու
ԱմուսինEmanuela Florio?
Զբաղեցրած պաշտոններminister of Air Force of the Kingdom of Italy?, Իտալիայի Լիբիայի գլխավոր նահանգապետ, Իտալիայի թագավորության դեպուտատների պալատի անդամ, Իտալիայի թագավորության դեպուտատների պալատի անդամ, Իտալիայի թագավորության դեպուտատների պալատի անդամ և national councillor to the Chamber of Fasci and Corporations?
ԿուսակցությունԱզգային ֆաշիստական կուսակցություն[3]
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունՄեծ ֆաշիստական խորհուրդ
 Italo Balbo Վիքիպահեստում
Իտալո Բալբո (ձախից) Բենիտո Մուսոլինիի հետ

Առաջին համաշխարհային պատերազմ

խմբագրել

Հենց շատ վաղ տարիքից էլ Իտալո Բալբոն առանձնացել է իր բարձր քաղաքական գործունեությամբ։ Արդեն 14 տարեկանում նա մասնակցել է Ալբանիայում տեղի ունեցած շարժմանը, որը ղեկավարում էր Ջուզեպպե Գարիբալդիի որդին՝ Ռիչչոտի Գարիբալդին։ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Իտալիան հայտարարել էր իր չեզոքությունը։ Բալբոն ամեն կերպ ողջունում էր Իտալիայի մասնակցությունը պատերազմին՝ որպես Անտանտի դաշնակից։ Նա բազմիցս մասնակցել է պատերազմին աջակցելու համար կազմակերպված պիկետներին։ 1915 թվականին, երբ Իտալիան ներգրավվել է պատերազմին, Բալբոն մեկնել է ճակատ և ծառայության անցել ութերորդ ալպիական գնդում։ Կապորետոյի արյունոտ ճակատամարտից հետո Բալբոն դիմում է ներկայացրել ավիացիա տեղափոխելու մասին, սակայն անարդյունք։ Այն ճակատամարտում, որին նա չէր մասնակցել, իր ամբողջ կորպուսը գերի էր տարվել հակառակորդի կողմից։ Սակայն շուտով նա վերադարձել է և Վիտտորիո Վենետոյի ճակատամարտում ցույց է տվել իր հմտությունները։ Իր խիզախության համար պարգևատրվել է բրոնզե և արծաթե մեդալներով։ Ավարտել է պատերազմը կապիտանի կոչումով։

Իտալական ֆաշիզմի ղեկավար

խմբագրել

1921 թվականին Բալբոն դարձել է նոր ստեղծված Իտալիայի ազգային ֆաշիստական կուսակցության անդամը։ Նա ստեղծել է իտալական ֆաշիստների մի քանի հրոսակախմբեր։ Դրանց թվում էր նաև իր սեփական խումբը՝ «Չելիբանոն», որը անվանել է ի պատիվ իր սիրած թուրմի (բալի թունդ թուրմ)։ «Չելիբանոն» ցրել է սոցիալիստական ցույցերը և միտինգները, վերացրել է գործադուլները։ 1922 թվականին նա ճանաչվել է ֆաշիստական շարժման բարձրագույն ղեկավարներից մեկը, եղել է «չորսի կոմիտեի» անդամ, «Հռոմի արշավի» չորս կազմակերպիչներից՝ ամենաերիտասարդը։

Երբ իշխանությունն անցել է ֆաշիստների ձեռքը, Բալբոն դարձել է Ֆաշիստական մեծ խորհրդի անդամ։ Շուտով նրան մեղադրել են հակաֆաշիստական հայացքներ ունեցող մի քահանայի սպանության մեջ, որը որոշակիորեն ազդել է նրա կարիերայի վրա։ Սակայն 1924 թվականին նա դարձել է Իտալիայի ազգային ֆաշիստական կուսակցություն զինված խմբավորման գլխավոր հրամանատար, իսկ 1925 թվականին՝ նախագահի տեղակալ։

 
Բալբոյի անվան հուշարձան, Չիկագո

Ավիացիա

խմբագրել

Չնայած այն բանին, որ Բալբոն չուներ ոչ մի թռիչքի փորձ և չէր տիրապետում ավիացիային, այնուամենայնիվ 1926 թվականի նոյեմբերի 6-ին նա նշանակվց Իտալիայի ավիացիայի պետական քարտուղար։ Անցնելով թռիչքի վերապատրաստման  դասընթացներ և ծանոթանալով ավիացայի հետ, Բալբոն մասնակցել է Իտալիայի օդային-ռազմական ուժերի ստեղծման աշխատանքներին։ 1928 թվականին նա դարձել է ավիացիայի գեներալ, իսկ 1929 թվականին՝ ավիացիայի նախագահ։

Հենց այդ ժամանակահատվածում Իտալիայում մեծացել էր հետաքրքրությունը դեպի օդագնացություն։ 1925 թվականին Ֆրանչեսկո դե Պինեդոյի գլխավորությամբ հաջող թռիչք էր իրականացվել Իտալիայից դեպի Ավստրալիա, հետո Ճապոնիա և կրկին հետ է վերադարձել Իտալիա՝ անցնելով 62․000կմ ճանապարհ։ 1926 թվականին իտալացի օդաչու Մարիո դե Բերնարդին նվաճել է Շնեյդերի գավաթը, 1928 թվականին ստեղծվել է հայտնի Իտալիայի դիրիժաբլների արշավախումբը՝ Ումբերտո Նոբիլեյի գլխավորությամբ։

Իտալո Բալբոն նաև հարստացրել է իտալական ավիացիայի պատմությունը։ Նա կատարել է երկու անդրատլանտյան ճանապարհորդություն։ 1930 թվականի վերջերին նրա գլխավորությամբ 12 հիդրոպլան իրականացրել են թռիչք՝ Իտալիայից դեպի Բրազիլիա, որի համար Բալբոն արժանացել է Ավիացիայի ոսկե մեդալի։ Բալբոյի գլխավորությամբ 1933 թվականին 24 հիդրոինքնաթիռ մասշտաբային թռիչք իրականացրեցին Հռոմ-Ամստերդամ-Լոնդոնդերրի-Ռեյկյավիկ-Նյուֆաունդլենդ-Նոր Շոտլանդիա-Մոնրեալ-Միչիգան(Չիկագո) ուղղություններով։ Չիկագոյի իշխանությունները փողոցներից մեկն անվանել են «Բալբո դրայվ» և ի պատիվ Իտալո Բալբոի՝ մեծ շքերթ են կազմակերպել։ ԱՄՆ կատարած այցի ժամանակ Բալբոն հյուրընկալվել է Ֆրանկլին Ռուզվելտի կողմից, որտեղ էլ պարգևատրվել է խաչով՝ իր կատարած ծառայությունների համար։ Մեդիսոն Սքուեր Գարդենում ելույթի ժամանակ Բալբոն իտալացի ներգաղթյալներին ասել է. «Հպարտացեք նրանով, որ դուք իտալացիներ եք։ Մուսոլինիի գալուստով ավարտվել է ստորացումների ժամանակաշրջանը»։ Վերադառնալով Հռոմ նա ստացել է ավիացիայի մարշալի կոչում։

Երկրորդ համաշխարհային պատերազմ

խմբագրել

1940 թվականի հունիսի 10-ին Իտալիան պատերազմ է հայտարարել Մեծ Բրիտանիային և Ֆրանսիային։ Այդ ժամանակ Բալբոն եղել է Իտալական Լիբիայի գեներալ-նահանգապետը և Հյուսիսային Աֆրիկայում իտալացի զինվորների գլխավոր հրամանատարը (ASI): Նա դարձել է դեպի Եգիպտոս պլանավորված ներխուժման պատասխանատուն։ Ֆրանսիայի հանձնվելուց հետո Բալբոն ղեկավարել է իտալական 5-րդ բանակի տեղափոխումը Թունիսի սահմանից դեպի Եգիպտոսի սահման։ Բալբոն այնուամենայնիվ ծրագիր էր կազմել Եգիպտոս ներխուժել 1940 թվականի հուլիսի սկզբին։

1940 թվականի հունիսի 28-ի գիշերը Բալբոն Դերնա քաղաքից մեկնել էր Տորբուկ` SM.79 ռմբակոծիչով։ Թռիչքի նպատակը պարզ հայտնի չի եղել։ Հնարավոր էր, մարշալը ցանկացել էր ստուգել առաջատար դիրքերը և միաժամանակ հետախուզություն իրականացնել մոտակա քաղաքի տարածքում։ Նրան ուղեկցել էր նմանատիպ ինքնաթիռ՝ Ֆելիչե Պորրոյի գլխավորությամբ։ Տորբուկի օդանավակայաններից մեկում՝ թռիչքի ժամանակ օդաչուները ծուխ են տեսել։ Դա պայմանավորված էր օդանավակայանի վրա բրիտանական ռմբակոծիչների հարվածներով։ Վայրէջքը իրականացվել էր 700 մետր բարձրության վրա՝ 300 մետրի փոխարեն (դա եղել է ծովային ուժերի պահանջը)։ Իր և ուղեկցող ինքնաթիռներում չեն եղել ռադիոսարքեր, և նրանք չեն կարողացել կապ հաստատել ներքևում գտնվողների հետ։ Օդանավակայանին տեղեկացրել էին մարշալի ժամանման մասին, բայց կապը օդանավակայանի և մարշալի միջև ընդհատվել էր անգլիացիների հարձակման պատճառով։

Առափնյա հակաօդային պաշտպանության մարտկոցների վրա բացակայում էին նույնիսկ հեռադիտակները, իսկ անձնակազմը թույլ էր վարժված՝ ճանաչելու թիրախների տարբեր տեսակները։ Նույն վիճակն էր եղել օդանավակայանի մարտկոցների վրա։ Դեպի վայրէջքի վայր հասնող մի քանի ռմբակոծիչներ կրակ էին բացել դեպի օդանավը։ Նույն ուղղությամբ կրակ էին բացել նաև սուզանավերի վրա գտնվող հրանոթները և գնդացիրները։ Առաջին կրակոցներից հետո կրակ էին բացել Հակաօդային պաշտպանության բոլոր հնարավոր միջոցներից։ Առաջնորդի ինքնաթիռը հարված էր ստացել բաքի վրա, բռնկվել էր և ընկել նավահանգստի ափին։ Բալբոի հետ միասին մահացել էին նաև անձնակազմի երեք անդամները և հինգ ուղևորները։ Բալբոյի ճանաչել են ատամի ծեփապատճենով։ Հունիսի 29-ից Իտալիայում 5 օր ազգային սուգ է հայտարարվել։

Բալբոյի ինքնաթիռին հետևող Ֆելիչե Պորրոյի ինքնաթիռը նույնպես հարվածներ է ստացել, բայց նրան հաջողվել էր վայրէջք կատարել հարևան Ain el-Gazala ավանի օդանավակայանում։

Բալբոյի մահից երկու օր անց բրիտանական ինքնաթիռը իտալական դիրքերի վրա պարաշյուտով ցած է նետել դափնեպսակ՝ ցավակցական գրությամբ՝ «Բրիտանական օդուժը անկեղծորեն սգում է Մարշալ Բալբոյի մահը։ Մեծ առաջնորդ և քաջ օդաչու, որի ճակատագիրը դժբախտ ավարտ ունեցավ»։ Գրությունը ստորագրվել է բրիտանացի մարշալ Արթուր Լոնգմորի կողմից։

Մարշալ Բալբոյի մահվան պաշտոնական հետաքննությունը իրականացվել է, ըստ երևույթին, անվանական։ Գեներալ Պորրոն նշել է, որ նրան նույնիսկ չեն կանչել վկայության։ Այդպես նա նշել է, որ ոչ ոք չի պատժվել և նույնիսկ նկատողություն չի ստացել՝ կապված հրամանատարի մահվան հետ։ Դա կարելի է բացատրել Իտալիայի Գերագույն հրամանատարության դիրքորոշմամբ։ Նրանք մտածել են, որ չարժե հոժարագրել այն փաստը, որ Բալբոյի ինքնաթիռը կործանվել է հենց իրենց զենիթային հրետանու կողմից[11] [12]:

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. http://collection.britishmuseum.org/id/person-institution/198674
  2. 2,0 2,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 Library of Congress AuthoritiesLibrary of Congress.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 Berselli A. Dizionario Biografico degli Italiani (իտալ.) — 1963. — Vol. 5.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 OPAC SBN (իտալ.)
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 Enciclopedia Sapere (իտալ.)De Agostini Editore, 2001.
  7. 7,0 7,1 7,2 British Museum person-institution thesaurus
  8. 8,0 8,1 8,2 Swartz A. Open Library — 2007.
  9. 9,0 9,1 9,2 20th Century Press Archives — 1908.
  10. storia.camera.it (իտալ.)
  11. Dr. Nicholas La Bianca Growing Up Under Fascism in a Little Town in Southern Italy. — Xlibris Corp., 2009. — P. 111. — 254 p. — ISBN 1441570608
  12. Джаспер Ридли Глава 34. Война между кровью и золотом. // Муссолини / пер. Е. Ф. Левина. — М.: Аст, 1999. — 446 с.: ил. — (Всемирная история в лицах). — ISBN 5-237-03392-X

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իտալո Բալբո» հոդվածին։