Ծավալային բլոկ
Ծավալային բլոկ, շենքի ծավալի մասը կազմող կոնստրուկտիվ մոնտաժային տարր։ Հիմնականում օգտագործվում է հավաքովի բնակարանային շինարարության մեջ։
Ծավալային բլոկները լինում են
- կրող
- ինքնակրող։
Պատրաստում են երկաթբետոնից, մետաղից, փայտից, պլաստմասսայից։
Ըստ պատրաստման եղանակի տարբերում են՝
- հավաքովի
- հավաքովի-միաձույլ ծավալային բլոկներ։
Հավաքովին պատրաստում են հարթ պանելներից՝ միջադիր դետալների եռակցմամբ դրանք իրար միացնելով, իսկ հավաքովի միաձույլը՝ եղած հինգ միաձույլ նիստերին առանձին պատրաստած վեցերորդ նիստը միացնելով։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 118)։ |