Կամիլ Ֆլամարիոն
Կամիլ Ֆլամարիոն (ֆր.՝ Camille Nicolas Flammarion, փետրվարի 26, 1842[1][2][3][…], Val-de-Meuse, Հուլիսյան միապետություն - հունիսի 3, 1925[1][2][3][…], Ժուվիզի սյուր Օրժ), ֆրանսիացի հայտնի աստղագետ։
Կամիլ Ֆլամարիոն ֆր.՝ Camille Flammarion | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 26, 1842[1][2][3][…] |
Ծննդավայր | Val-de-Meuse, Հուլիսյան միապետություն |
Մահացել է | հունիսի 3, 1925[1][2][3][…] (83 տարեկան) |
Մահվան վայր | Ժուվիզի սյուր Օրժ |
Գերեզման | Q102234371?[4] |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Մայրենի լեզու | ֆրանսերեն |
Կրթություն | seminary of Langres? (1856) և Association polytechnique? |
Երկեր | Koprník a soustava světová? |
Մասնագիտություն | աստղագետ, գրող, balloonist և գիտաֆանտաստիկ գրող |
Աշխատավայր | Փարիզյան աստղադիտարան, Երկայնությունների բյուրո և Նադար |
Ամուսին | Gabrielle Renaudot Flammarion? և Sylvie Pétiaux? |
Ծնողներ | հայր՝ Jules Flammarion?, մայր՝ Françoise Lomon? |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Q117197372? և Ligue de l'enseignement? |
Camille Flammarion Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելԿամիլ Ֆլամարիոնը բարձրագույն կրթություն չի ստացել։ 1858 - 1862 թվականներին աշխատել է հաշվապահ Փարիզյան աստղադիտարանում Լևերի ղեկավարության ներքո։ 1862 - 1866 թվականներին աշխատել է աստղագիտության ուղղությամբ ֆրանսիական գիտական կազմակերպությունում, 1876 - 1882թվական եղել է Ֆրանսիական աստղադիտարանի աշխատակից։ Նա «Cosmos», «Siecle», «Magasin pittoresque» ամսագրերի գիտական բաժնի խմբագիրն էր։
- 1861 թվականին, լույս է տեսել «Բնակեցված աշխարհների բազմազանություն» գիրքը, որը իր հայտնի աստղագիտական աշխատանքների մեծ սկիզբ դարձավ։
- 1876 թվականին, Մարս մոլորակի վրա նկատեց մութ մասաների սեզոնային փոփոխությունները։ Այս մոլորակի բազմաբնույթ դիտարկումները Ֆլամարիոնի կողմից նկարագրված են «Մարս մոլորակը և բնակվելու պայմանները նրա վրա» գրքում։ Այս գրքում հավաքված են Մարս մոլորակի մասին բոլոր հայտնի դիտարկումները, սկսած 1636 թվականից։
- 1880 թվականին, Ֆլամարիոնի ամենահայտնի գիրքը ՝ «Ժամանակակից աստղագիտությունը», թողարկվել է այն ժամանակների համար ռեկորդային հրատարակությամբ՝ 100000 օրինակով և վաճառվել մեկ ամսվա ընթացքում։ Ավելի ուշ, տասնյակ տարիների ընթացքում գիրքը հրատարակվել է շատ անգամներ և թարգմանվել բազում լեզուներով։
- 1882 թվականին, հիմնեց հայտնի ամսագիր «L’Astronomie», որը հետագայում վերանվանվել է «Bulletin de la Societé Astronomique de France» -ի։ Թողարկվել է «Աստղերը և երկնքի տեսարժան վայրերը » գիրքը։
- 1887 թվականին, հիմնեց Ֆրանսիական աստղագիտական միությունը, իր կյանքի ընթացքում համալրելով հարյուրավոր մասնակիցներով աշխարհի տարբեր մասերից։
Աստղագիտության և իր գրքերի սիրահարի մեծ նվիրատվության շնորհիվ Ֆլամարիոնը հիմնեց սեփական աստղադիտարանը, որտեղ և անցկացնում էր մեծ մասամբ մոլորակների և կրկնակի աստղերի վերավերյալ հետազոտությունները։ Մասնավորապես նա բացահայտել է մի քանի մեծ կրկնակի աստղերի շարժումները, ապացուցելով նրանց միջև ֆիզիկական կապը։ Ուսումնասիրել է աստղերի գույները և Լուսնի մակերևույթի առանձին գոյացությունները։ Աստղադիտարանը մինչ օրս բաց է և գործում է։
- 1899 թվականին, «Ժամանակակից աստղագիտության լրացումները» գրքին սպասվում էր նույն հաջողությունը, ինչը որ «Ժամանակաից աստղագիտություն» գրքին։
Բացի աստղագիտությունից Ֆլամարիոնը զբաղվում է վուլկանոլոգիայի, Երկրագնդի մթնոլորտի, կլիմայագիտության խնդիրներով։
Սպիրիտուալիզմ
խմբագրելԿամիլ Ֆլամարիոնը զբաղվում էր սպիրիտուալիզմով։ Նրա գրչին են պատկանում այնպիսի գրքեր, ինչպիսիք են՝ «Անտեսանելին» (Պարանորմալ հնարավորությունների և մարդկային հոգեկանի երևույթների), «Մահը և նրա գաղտնիքները»։
Ֆլամարիոնի մի քանի աշխատությունների վրա փորձում են հենվել մի շարք նորաթուխ և անշահախնդիր գուշակներ և աստղագետ-պրակտիկանտներ[5]։ |
Ֆլամարիոնի մասնակցության աստիճանը թեոսոֆիական հասարակությունում Ելենա Բլավատսկայան գնահատում էր տարբեր հեղինակների կողմից տրամագծորեն ճիշտ հակառակ ձևով[6][7]։
Հիմնական ստեղծագործություններ
խմբագրելՖլամարիոնի գլխավոր ստեղծագործություններն են՝ «La pluralité des mondes habités» («Բնակեցված աշխարհների բազմազանություն») (1862), «Les Mondes imaginaires et les mondes réels» («Երևակայական աշխարհները և իրական աշխարհները») (1865), «Histoire du ciel» («Երկնքի պատմությունը»)(1872), «Astronomie populaire» (1880, Ֆրանսիական ակադեմիայի մրցանակ), «Les Etoiles et les curiosités du ciel» («Աստղալից երկինքը և նրա հրաշքները») (1881), «La planète Mars» (1893): Նրա աշխատանքներից առանձին նշանակություն ունեն՝ «Dieu dans la nature» (1867), «Աստղագիտական» վեպեր՝ «Lumen» (1872), «Uranie» (1889): Բացի այդ նրա գրչին են պատկանում 9 հատորյակներ «Etudes et lectures sur l’Astronomie» ([[1867|1867—1880]]), «L’Atmosphère» (1872) և ահռելի քանակով փոքր ծավալի գրքեր, բրոշյուրներ և ամսագրերի հոդվածներ։ Ֆլամարիոնի աշխատանքների մեծ մասը ունեցան տասնյակ հրատարակություններ, թողարկվեցին հարյուր հազարավոր տպաքանակով, թարգմանվեցին բոլոր Եվրոպական լեզուներով և մեծ ճանաչում բերեցին հեղինակին։ Աշխատանքների մեծ մասը լույս են տեսել «Ֆլամարիոն» հրատարակչությունում։ Ֆլամարիոնի որպես զուտ գիտական աշխատություն պետք է առանձնացնենք՝ «Catalogue des étoiles doubles et multiples en mouvement relatif certain» (1878), «Atlas céleste» (1877), կրկնակի աստղերի չափումները և մի քանի նշումներ «Comptes Rendus» -ում։ Ֆլամարիոնի առավել կարևոր գիտական ձեռքբերումները կապված են կրկնակի աստղերի և բազմակի աստղերի հետազոտությունների հետ, մասնավորապես նա բացեց մի շարք կրկնակի աստղերի սեփական շարժումը, ապացուցելով գրավիտացիոն կապը նրանց միջև։ Բացի այդ Ֆլամարիոնը շատ ուժ ներդրեց Մարս մոլորակի ուսումնասիրության գործում։ Աստղագիտությունից զատ Ֆլամարիոնը ուսումնասիրել է Երկիր մոլորակի մթնոլորտի, կլիմայագիտության, վուլկոլոգիայի հարցերը։ Ֆլամարիոնի անունով են կոչել Լուսնի երևացող կողմի խառնարանը և Մարս մոլորակի խառնարանը։ Նրա անվան հետ են կապում Կամիլի երկնաքարը(107), հայտնաբերված 1868 թվականին։ Նրա վեպի՝ «Lumen» -ի անունով են կոչել Լյումենի երկնաքարը(141), հայտնաբերված 1875 թվականին։ Բերտա երկնաքարը(154) ևս հայտնաբերված 1875 թվականին կոչել են ի պատիվ նրա քրոջ։ Զելիա երկնաքարը(168), հայտնաբերված 1876 թվականին կոչել են ի պատիվ նրա զարմուհու։ Նրա «Ուրանիա» վեպի հերոսուհու անունով են կոչել Իկլյա աստերոիդը(286), հայտնաբերված 1889 թվականին։ Ֆլամարիոնի պատվին կոչել են նաև Ֆլամարիոնի երկնաքարը(1021), հայտնաբերված 1924 թվականին։ Գաբրիելա երկնաքարը(355), հայտնաբերված 1893 թվականին կոչել են ի պատիվ նրա կնոջ Գաբրիելա Ֆլամարիոնի, որը ևս աստղագետ էր։
Գրականություն
խմբագրել- Колчинский И.Г., Корсунь А.А., Родригес М.Г Астрономы: Биографический справочник. — 2-е изд., перераб. и доп.. — Киев: Наукова думка, 1986. — 512 с.
Արտաքին հղումներ
խմբագրել- Фламмарион К. Живописная астрономия. Общее описание Вселенной. СПб: Павленков, 1897, IV, 696 с.; СПб: Павленков, 1900, 2-е изд., 700 с. В дальнейшем издавалась под заглавием «Популярная астрономия». Последние издания под ред. и с доп. Воронцов-Вельяминов, Борис Александрович|Б. А. Воронцова-Вельяминова: М.-Л: Детгиз, 1939. 304 с.; М.-Л.: Госиздат, 1941, 288 с.
- Фламмарион К. Звездное небо и его чудеса: Подробное описание звезд, видимых простыми глазами, и всех небесных предметов, удобных для наблюдения. Дополн. к Живописной астрономии. СПб, 1899, XVI, 720 с. (Переиздана в 2008-м году небольшим тиражом по подписке).
- Фламмарион К. :Файл:Фламмарион К. Многочисленность обитаемых миров. Очерк жизненных условий обитателей других планет. (1908).djvu|Многочисленность обитаемых миров. Очерк жизненных условий обитателей других планет. М.: Тип. Т-ва И. Д. Сытина, 1908, 239 с.
- Фламарион К. История неба., 449 с. ил. 21 см, М. Изд-во ассоц. духов. единения «Золотой век» 1994.
- Фламмарион К. По волнам бесконечности = Dans l`espace immense : астрономическая фантазия. - СПб., 1893
- «Фламмарион». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - Еремеева А. И. Фламмарион с точки зрения XXI века
- Стражева И. Удивительная жизнь Фламмариона, М.: Молодая гвардия, 1995 г. 445 стр.
- Зигель, Феликс Юрьевич|Зигель Ф. Ю. Камилл Фламмарион (к 125-летию со дня рождения). — Земля и Вселенная, 1967, № 2
- Еремеева А. И. Открывший небо для всех. — Вселенная и мы, 1993, № 1
- Камилл Фламмарион и его труды
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կամիլ Ֆլամարիոն» հոդվածին։ |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 autori vari Enciclopedia Treccani (իտալ.) — Istituto dell'Enciclopedia Italiana, 1932.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Internet Movie Database — 1990.
- ↑ https://actu.fr/insolite/toussaint-quelles-sont-les-celebrites-enterrees-en-essonne_46091418.html
- ↑ А. И. Еремеева/ГАИШ, Москва. Камилл Фламмарион с точки зрения XXI века. (рус.). Астронет.ру (7.07.2003). Проверено 25 июня 2009. Архивировано 5 февраля 2012 года.
- ↑ См.: Соловьёв В. С. Современная жрица Изиды, IV; Желиховская В. П. Радда-Бай: правда о Блаватской.
- ↑ «Вы имеете среди учёных членов вашего Общества одного, который не будучи ознакомленным с нашей оккультной доктриной, все же интуитивно понял с точки зрения науки идею солнечной пралайи и манвантары… Я имею в виду известного французского астронома Фламмариона… Он говорит как истинный ясновидец. Факты таковы, как он их предполагает, с лёгкими изменениями». (Из «Писем махатм Синнетту»)