Համիդիե
Վիքիմեդիայի նախագծի ցանկ
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Համիդիե (այլ կիրառումներ)
Համիդիե, քրդերից կազմված անկանոն հեծելագնդեր Օսմանյան կայսրությունում։ Կազմակերպել և իր անունով կոչել է թուրքական սուլթան Աբդուլ Համիդ II-ը, 1891 թվականին։ Համիդիե միավորումները (մոտ 30 գունդ) ստեղծվել են հայերի ազատագրական շարժումները ճնշելու, Արևմտյան Հայաստանում և Օսմանյան կայսրությունում հայկական ջարդեր կազմակերպելու, հնարավոր պատերազմի դեպքում՝ ռուսական զորքերի դեմ կռվելու համար։ Համիդիեի հրամանատարներն ու զինվորները թուրքական կառավարությունից ստացել են ռոճիկ և զինամթերք։ Համիդիեի միջոցով սուլթանը կազմակերպել է Հայերի կոտորածը 1895-1896 թվականներին և 1915 թվականին Հայոց ցեղասպանությունը
Երկեր
խմբագրել- Stephen Duguid, The Politics of Unity։ Hamidian Policy in Eastern Anatolia, in։ Middle Eastern Studies, 9 (Mei 1973) pp. 139–155.
- Janet Klein, Kurdish militias and the Ottoman state։ Implication for present-day conflict resolution, contribution to World Congress of Kurdish Studies, Irbil, 6-9 September 2006 [1]
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |