Հովհաննես Գազանճյան

հայ գրականագետ, լեզվաբան

Հովհաննես Գազանճյան (ապրիլի 3, 1870(1870-04-03)[1][2], Թոքաթ[1][2] - մարտի 15, 1915(1915-03-15)[1][2], Թոքաթ[1][2]), հայ լեզվաբան, գրականագետ, բժշկական գիտելիքների քարոզիչ։

Հովհաննես Գազանճյան
արմտ. հայ.՝ Յովհաննէս Գազանճեան
Ծնվել էապրիլի 3, 1870(1870-04-03)[1][2]
Թոքաթ[1][2]
Մահացել էմարտի 15, 1915(1915-03-15)[1][2] (44 տարեկան)
Թոքաթ[1][2]
Քաղաքացիություն Օսմանյան կայսրություն
Ազգությունհայ
Մասնագիտությունլեզվաբան և գրականագետ
Տիրապետում է լեզուներինհայերեն
Ստորագրություն
Изображение автографа

Կենսագրություն

խմբագրել

Ծնվել է 1870 թվականի ապրիլի 3-ին Սեբաստիայի նահանգի Եվդոկիայի գավառի կետնրոն Եվդոկիա քաղաքում։

Հովհաննես Գազանճյանը 1889 թվականին Հ. Գասարճյանի համահեղինակությամբ գրում է «Գաղտնիք և արուեստ մոգութեան» աշխատությունը։ 1909 թվականին, օգտվելով արտասահմանցի մասնագետների աշխատություններից, գրել է «Մագնիսականութիւն եւ ոգեհարցութիւն» գիրքը, որում արծարծված են ենթագիտակցության, ինքնաթելադրության, հոգեբուժության, մագնիսականության, կամքի ուժի, քնածության կամ մագնիսական քնի, հստակատեսության, մտածումների փոխանցման, հեռակրության, ոգեհարցության, մեդիումության և այլ հարցերը։

1915 թվականի մարտի 15-ին Եվդոկիայում զոհ է դարձել Մեծ Եղեռնին՝ սպանվելով 45 տարեկան հասակում։

Աշխատություններ

խմբագրել
  • Գաղտնիք եւ արուեստ մոգութեան (համահեղ. Հ. Գասարճեան), 1889։
  • Եւդոկիոյ հայոց գաւառաբարբառը, 1899 (արժանացել է Իզմիրյանց գրական մրցանակին)։
  • Մագնիսականութիւն եւ ոգեհարցութիւն։ (Ենթագիտակցութիւն, ինքնաթելադրութիւն, հոգեբուժութիւն, մագնիսականութիւն, կամքի ոյժի, քնածութիւն կամ մագնիսական քուն, հստակատեսութիւն, մտածումների փոխանցում, հեռակրութիւն, ոգեհարցութիւն, մեդիումութիւն և այլն), Կ. Պոլիս, 1909, 144 էջ։
  • Պատմութիւն Հայ Գրականութեան, Ա. Հատոր՝ Սկիզբէն Մինչեւ ԺԹ. Դար, Բ. Հատոր՝ ԺԹ. Դարու Կէսէն Մինչեւ Մեր Օրերը, հրտ. ՀՍԳՄ թիւ 2, Անթիլիաս, տպ. Կաթողիկոսութեան, 1970, 265 էջ։
  • Հայոց լեզվի դասագրքեր։

Ծանոթագրություններ

խմբագրել

Աղբյուրներ

խմբագրել
  • Հարություն Մինասյան, Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ, Երևան, «Լուսաբաց», 2014 — 520 էջ։

Գրականություն

խմբագրել
  • Մինասյան Հարություն, 100 հայ հոգեբույժներ, Կենսագրական բառարան, գիրք Ե, Երևան, 2010, 304 էջ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 644  
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հովհաննես Գազանճյան» հոդվածին։