Ռումինիայում հայ մամուլի ավելի քան մեկդարյա պատմության ընթացքում տպագրվել են շուրջ 50 անուն պարբերականներ (զգալի մասը կարճ կյանք է ունեցել)։ Առաջինը «Հայկական տարեցույցներ» (1895-1899, Գալաց, հայերեն, ռումիներեն) լրագիրն է։ Կարևոր դեր են ունեցել հայագիտական «Արարատ» (1924-1942) և «Անի» (1935-43), գրական, պատմագիտական «Շեփոր» (1912-1913) և «Սևան» (1950-58, հայերեն, ռումիներեն) հանդեսները, հանրագիտական տեղեկատու «Հայ հանրագիտակը» (1938-1940), քաղաքական, գրական, մշակութային «Նոր արշալույս» (1922-34), հասարակական, քաղաքական, գրական «Արագ» (1932-44), գրական, հաս-քաղաքական «Պահակ» (1935-1941, 1944-46, հայերեն, ռումիներեն) թերթերը (բոլորն էլ՝ Բուխարեստ1950-ից Բուխարեստում լույս է տեսնում հասարակական, քաղաքական, տնտեսական, մշակութային «Նոր կյանք» շաբաթաթերթը (1982-ից՝ երկլեզվյա ամսաթերթ)։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։