Սերգեյ Ալեքսանդրովիչ Սիդորչուկ (ուկրաիներեն՝ Сергій Олександрович Сидорчук,մայիսի 2, 1991(1991-05-02)[1][2][3], Ջանկոյ, Ղրիմի Ինքնավար Հանրապետություն, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ[4]), ուկրաինացի ֆուտբոլիստ, «Վեստերլո» ակումբի և Ուկրաինայի հավաքականի կիսապաշտպան։ Եվրոպայի երեք առաջնությունների մասնակից (2016, 2020 և 2024):

Սերգեյ Սիդորչուկ
Քաղաքացիությունը  Ուկրաինա
Ծննդյան ամսաթիվ մայիսի 2, 1991(1991-05-02)[1][2][3] (33 տարեկան)
Ծննդավայր Ջանկոյ, Ղրիմի Ինքնավար Հանրապետություն, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ[4]
Հասակ 189 սանտիմետր
Քաշ 80 կիլոգրամ
Դիրք կիսապաշտպան

Կենսագրություն

խմբագրել

Ակումբային կարիերա

խմբագրել

Զապորոժիեի «Մետալուրգի» սան է (մարզիչ՝ Վիկտոր Տրեգուբ): 2008 թվականի հուլիսի 20-ին Սվերդլովսկի «Շախտյորի» դեմ խաղում (3:0) նորամուտն է նշել երկրորդ լիգայի «Մետալուրգ-2-ի» կազմում: 2009 թվականի օգոստոսի 23-ին Դոնեցկի «Մետալուրգի» դեմ խաղում (3:0) «Մետալուրգի» կազմում նորամուտն է նշել Պրեմիեր լիգայում[5]։

 
Սիդորչուկը «Դինամոյի» կազմում (Կիև), 2013 թվական

2010/11 մրցաշրջանի արդյունքներով «Մետալուրգը» զբաղեցրել է վերջին 16-րդ տեղը և դուրս է եկել Ուկրաինայի առաջին լիգա: 2017 թվականի սեպտեմբերի 10-ին Ուկրաինայի ֆուտբոլի պրեմիեր լիգայի «Ալեքսանդրիայի» դեմ խաղում առաջին անգամ խաղադաշտ է դուրս եկել «Դինամոյին» ավագի թևկապով[6]։ 2021 թվականի մարտի 21-ին Լվովի «Ռուխի» դեմ տնային խաղում անցկացրել է իր 200-րդ հանդիպումը Ուկրաինայի առաջնություններում (Կիևի «Դինամոյի» կազմում՝ 163 խաղ, իսկ Զապորոժիեի «Մետալուրգի» կազմում՝ 37)[7]։ 2021 թվականի սեպտեմբերի 18-ին Ուկրաինայի ֆուտբոլի պրեմիեր լիգան «Ալեքսանդրիայի» հետ տնային խաղում 100-րդ անգամ «Դինամոյի» կազմում խաղադաշտ է դուրս եկել ավագի թևկապով՝ դառնալով ակումբի պատմության մեջ 5-րդ ավագը Ուկրաինայի անկախության ընթացքում, որը հողթահարել է այդ սահմանը[6]։ 2021 թվականի հոկտեմբերի 30-ին Ուկրաինայի առաջնության խաղում աչքի է ընկել երկու գոլով «Մարիուպոլի» դարպասը՝ ձևակերպելով իր առաջին դուբլը պրոֆեսիոնալ կարիերայում[8]։ 2022 թվականի հոկտեմբերի 30-ին «Կրիվբասի» դեմ խաղում «Դինամոյի» կազմում անցկացրել է իր հոբելյանական՝ 300-րդ հանդիպումը բոլոր մրցաշարերում[9]։ Հետո դարձել է «Դինամոյի» 10-րդ խաղացողը, որը ակումբային մակարդակով անցկացրել է առնվազն 300 խաղ Ուկրաինայի անկախության տարիներին[9]։

Կարիերա հավաքականում

խմբագրել

2008 թվականից հանդես է եկել Ուկրաինայի մինչև 19 տարեկանների հավաքականում։ Իր նորամուտն է նշել 2008 թվականի հոկտեմբերի 22-ին Շվեյցարիայի դեմ խաղում (0:0): Ուկրաինայի հավաքականի կազմում առաջին անգամ խաղացել է 2014 թվականի հոկտեմբերի 9-ին Բելառուսի դեմ արտագնա խաղում՝ 0:2: Նույն խաղում խփել է իր առաջին գոլը հավաքականի կազմում։ 2016 թվականի Եվրոպայի ֆուտբոլի առաջնության մասնակից։ Մասնակցել է Ուկրաինայի հավաքականի երկու հանդիպման։ 2021 թվականի հունիսի 1-ին Ուկրաինայի հավաքականի գլխավոր մարզիչ Անդրեյ Շևչենկոն նրան ընդգրկել է պաշտոնական հայտացուցակում՝ 2020 թվականի Եվրոպայի առաջնության խաղերին մասնակցելու համար[10]։ Մրցաշարում մասնակցել է Ուկրաինայի հավաքականի 5 հանդիպման, որը հասել է մինչև քառորդ եզրափակիչ: 2022 թվականի հունիսի 8-ին առաջին անգամ ավագ թևկապով խաղադաշտ է դուրս բերել Ուկրաինայի հավաքականին ՈՒԵՖԱ-ի ազգերի լիգայի 2022/23 մրցաշրջանի Իռլանդիայի հավաքականի դեմ խաղում[11]։

Ելույթների վիճակագրություն

խմբագրել

Ակումբային վիճակագրություն

խմբագրել
Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրագավաթներ Սուպերգավաթ Ընդամենը
Խաղեր Գոլեր Պասեր Խաղեր Գոլեր Պասեր Խաղեր Գոլեր Պասեր Խաղեր Գոլեր Պասեր Խաղեր Գոլեր Պասեր
Մետալուրգ (Զապորոժիե) 2009/10 7 0 1 1 0 0 - - - - - - 8 0 1
2010/11 19 0 0 2 1 0 - - - - - - 21 1 0
2011/12 27 4 7 3 0 0 - - - - - - 30 4 7
2012/13 10 0 0 1 0 0 - - - - - - 11 0 0
Ընդամենը 63 4 8 7 1 0 - - - - - - 70 5 8
Դինամո (Կիև) 2012/13 7 0 0 0 0 0 0 0 0 - - - 7 0 0
2013/14 14 2 0 4 0 0 4 0 1 - - - 22 2 1
2014/15 22 3 1 6 0 0 11 0 2 0 0 0 39 3 3
2015/16 19 1 1 3 0 0 6 0 0 1 0 0 29 1 1
2016/17 27 4 5 4 0 0 5 1 1 1 0 0 36 5 6
2017/18 10 0 0 0 0 0 7 1 0 1 0 0 18 1 0
2018/19 23 1 0 0 0 0 12 0 1 1 0 0 36 1 1
2019/20 25 1 3 3 1 0 6 0 0 1 0 0 35 3 3
2020/21 21 3 1 3 0 0 11 0 0 1 0 1 36 3 2
2021/22 15 2 2 1 0 0 6 0 0 1 0 0 23 2 2
Ընդամենը 183 17 13 24 1 0 68 2 5 7 0 1 282 20 19
Ընդամենը կարիերայի ընթացքում 219 17 14 31 2 0 68 2 5 7 0 1 352 25 27

Միջազգային վիճակագրություն

խմբագրել
Հավաքական Մրցաշրջան Ընկերական Պաշտոնական Ընդամենը
Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
  Ուկրաինա
2014 1 0 3 2 4 2
2015 1 0 4 0 5 0
2016 4 0 4 0 8 0
2017 1 0 3 0 4 0
2018 3 0 1 0 4 0
2019 1 0 2 0 3 0
2020 1 0 3 0 4 0
2021 3 0 12 1 15 1
2022 0 0 7 0 7 0
Ընդամենը կարիերայի ընթացքում 15 0 39 3 54 3

Հանդիպումներ ազգային հավաքականում

խմբագրել

Ընդհանուր՝ 54 խաղ/3 գոլ/0 գոլային փոխանցում, 26 հաղթանակ, 15 ոչ-ոքի, 13 պարտություն:

Ձեռքբերումներ

խմբագրել

Թիմային

խմբագրել
«Մետալուրգ» (Զապորոժիե)
  • Ուկրաինայի առաջին լիգայի արծաթե մեդալակիր՝ 2011/12
«Դինամո» (Կիև)
  • Ուկրաինայի չեմպիոն (3)՝ 2014/15, 2015/16, 2020/21
  • Ուկրաինայի առաջնության արծաթե մեդալակիր (4)՝ 2017/18, 2018/19, 2019/20, 2023/24
  • Ուկրաինայի գավաթի գավաթակիր (4)՝ 2013/14, 2014/15, 2019/20, 2020/21
  • Ուկրաինայի գավաթի եզրափակչի մասնակից՝ 2017/18
  • Ուկրաինայի սուպերգավաթակիր (4)՝ 2016, 2018, 2019, 2020

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. 3,0 3,1 As (իսպ.)Madrid: PRISA, 1967. — ISSN 1888-6671
  4. 4,0 4,1 4,2 https://football24.ua/do_zustrichi_vdoma_sidorchuk_privitav_ukrayinskiy_krim_zi_svyatom_n756343/
  5. «Украина — «Металлург» (Донецк) — «Металлург» (Запорожье) — Чемпионат.ру». Արխիվացված է օրիգինալից 2009-08-26-ին. Վերցված է 2009-10-07-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  6. 6,0 6,1 «100-й капитанский матч Сергея Сидорчука» (ռուսերեն). Официальный сайт ФК «Динамо» Киев. 2021-09-19. Վերցված է 2021-09-19-ին.
  7. «200-й матч Сидорчука в УПЛ». upl.ua (ուկրաիներեն). Официальный сайт УПЛ. 2021-03-23. Արխիվացված է օրիգինալից 2021-04-16-ին. Վերցված է 2021-04-05-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  8. «Первый дубль в карьере Сергея Сидорчука» (ռուսերեն). Официальный сайт ФК «Динамо» Киев. 2021-10-30. Արխիվացված է օրիգինալից 2021-10-30-ին. Վերցված է 2021-10-31-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  9. 9,0 9,1 «300-й матч Сергія Сидорчука у складі «Динамо»» (ուկրաիներեն). Официальный сайт УПЛ. 2022-10-30. Արխիվացված է օրիգինալից 2022-11-01-ին. Վերցված է 2022-11-01-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  10. «ОФІЦІЙНО. АНДРІЙ ШЕВЧЕНКО ОГОЛОСИВ ЗАЯВКУ ЗБІРНОЇ УКРАЇНИ НА ЄВРО-2020». uaf.ua (ուկրաիներեն). Украинская ассоциация футбола. 2021-06-01. Արխիվացված է օրիգինալից 2021-06-03-ին. Վերցված է 2021-06-03-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  11. «ЛІГА НАЦІЙ. ЗБІРНА УКРАЇНИ РОЗПОЧАЛА ВИСТУП У ТУРНІРІ З ПЕРЕМОГИ НАД КОМАНДОЮ ІРЛАНДІЇ В ДУБЛІНІ» (ուկրաիներեն). Украинская ассоциация футбола. 2022-06-08. Արխիվացված է օրիգինալից 2022-10-03-ին. Վերցված է 2022-10-03-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սերգեյ Սիդորչուկ» հոդվածին։