Վերա Իգնատևնա Մուխինա (ռուս.՝ Вера Игнатьевна Мухина, հունիսի 19 (հուլիսի 1), 1889, Ռիգա, Ռուսական կայսրություն[1] - հոկտեմբերի 6, 1953(1953-10-06)[2][3][4][…], Մոսկվա, ԽՍՀՄ[1]), խորհրդային քանդակագործ։ ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ (1943), ԽՍՀՄ Գեղարվեստի ակադեմիայի իսկական անդամ (1947

Վերա Մուխինա
ռուս.՝ Мухина Вера Игнатьевна
Ծնվել էհունիսի 19 (հուլիսի 1), 1889
ԾննդավայրՌիգա, Ռուսական կայսրություն[1]
Մահացել էհոկտեմբերի 6, 1953(1953-10-06)[2][3][4][…] (64 տարեկան)
Վախճանի վայրըՄոսկվա, ԽՍՀՄ[1]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն,  Խորհրդային Ռուսաստան և  ԽՍՀՄ
ԿրթությունԿոլարոսսիի ակադեմիա, Académie de La Palette? և Գրան–Շոմիե ակադեմիա
ՈւսուցիչԿոնստանտին Յուոն, Ivan Dudin?, Իլյա Մաշկով, Անրի Լե Ֆոկոնիե և Էմիլ Անտուան Բուրդել
Ստեղծագործություն(ներ)Tchaikovsky Monument? և Աշխատավորն ու կոլտնտեսուհին
Մասնագիտությունքանդակագործ, հագուստ ձևագծող, նորաձևության դիզայներ, textile designer և դասախոս
ԱշխատավայրՄոսկվայի Ս. Ստրոգանովի անվան արվեստի և արդյունաբերության ակադեմիա, Վխուտեմաս և Imperial Porcelain Factory?
ԱմուսինAlexey Zamkov?
Պարգևներ և
մրցանակներ
Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան «Պատվո նշան» շքանշան «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի ժամանակ անձնվեր աշխատանքի համար» մեդալ Մոսկվայի 800-րդ ամյակին նվիրված մեդալ
Ստալինյան 1-ին աստիճանի մրցանակ Ստալինյան 1-ին աստիճանի մրցանակ Ստալինյան 1-ին աստիճանի մրցանակ 2-րդ աստիճանի ստալինյան մրցանակ 2-րդ աստիճանի ստալինյան մրցանակ ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ ՌԽՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ
և Order of Civil Merit
ԱնդամությունSociety of Russian sculptors?
Վերա Մուխինա Վիքիքաղվածքում
 Vera Mukhina Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Սովորել է Մոսկվայում՝ Կ․ Ֆ․ Յուոնի, Ի․ Ի․ Մաշկովի մոտ (1909-1912 թթ.), Փարիզում՝ Է․ Ա․ Բուրդևի մոտ (1912-1914 թթ.)։ 1909 թվականից ապրել է Մոսկվայում։ Դասավանդել է Մոսկվայի Բարձրագույն գեղարվեստաարդյունաբերական ուսումնարանում (1926-1927 թթ.) և Վխուտեինում (1926-1930 թթ.)։

Մուխինայի դեռևս վաղ շրջանի աշխատանքներում նկատելի է կուբիզմի որոշ ազդեցությունը, ձևի մոնումենտալության և լակոնիզմի ձգտումը։ Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո մասնակցել է մոնումենտալ պրոպագանդայի լենինյան ծրագրի իրականացմանը (Ն․ Ի․ Նովիկովի հուշարձանի նախօրինակը, կավ, 1918, չի պահպանվել)։ 1920-ական թթ․ ստեղծել է հուշարձանների նախօրինակներ (Վ․ Մ․ Զագորսկու հուշարձանը, գիպս, 1921, ԽՍՀՄ հեղափոխության թանգարան, Մոսկվա), կոմպոզիցիաներ («Քամի», 1926-1927, «Գեղջկուհի», 1927, երկուսն էլ բրոնզ, 1929, Տրետյակովյան պատկերասրահ

 
Մուխինայի «Բանվորը և կոլտնտեսուհին» հուշարձանը պատկերող խորհրդային 15-կոպեկանոց հոբելյանական մետաղադրամի դարձերեսը, 1967 թ.

1930-ական թթ․ առավելապես զբաղվել է արվեստների սինթեզի խնդիրներով, որի արդյունքն է նոր հասարակության խորհրդանիշ, աշխարհահռչակ «Բանվորը և կոլտնտեսուհին» 24-մետրանոց հուշարձանը (չժանգոտվող պողպատ, 1935-1937, ԽՍՀՄ պետական մրցանակ, 1941), 1937 թվականին զարդարել է Փարիզի Համաշխարհային ցուցահանդեսի խորհրդային տաղավարը, այժմ՝ ԺՏՆՑ-ի հյուսիսային մուտքի առջև)։

Մուխինայի հետագա լավագույն գործերից են Մ․ Գորկու հուշարձանը (բրոնզ, գրանիտ, 1938-1939, ճարտարապետ Վ․ Վ․ Լեբեդև, Պ․ Պ․ Շտելլեր, 1952 թվականին դրվել է Գորկի (այժմ՝ Նիժնի Նովգորոդ քաղաքում), «Հաց» դեկորատիվ խմբաքանդակը (բրոնզ, 1939, Տրետյակովյան պատկերասրահ)։

1941-1945 թվականներին ստեղծել է հիմնականում դիմաքանդակներ («Պ․ Ա․ Յուսուպով» և «Ի․ Լ․ Խիժնյակ», երկուսն էլ՝ գիպս, 1942, 1947 թվականին՝ բրոնզ, Տրետյակովյան պատկերասրահ, ԽՍՀՄ պետ․ մրցանակ, 1943, «Ակադեմիկոս Ա․ Ն․ Կռիլով», փայտ, 1945, Տրետյակովյան պատկերասրահ, ԽՍՀՄ պետական մրցանակ, 1946

Հետպատերազմյան շրջանում կրկին անդրադարձել է մոնումենտալ քանդակագործությանը Գորկու (Ի․ Դ․ Շադրի նախօրինակի հիման վրա, բրոնզ, գրանիտ, 1951, ճարտ․ Զ․ Մ․ Ռոզենֆելդ, ԽՍՀՄ պետական մրցանակ, 1952), Պ․ Չայկովսկու (բրոնզ, գրանիտ, 1945 թվականից, բացումը՝ 1954 թվականին, ճարտարապետ Ա․ Ա․ Զավարզին) հուշարձանները Մոսկվայում, «Պահանջում ենք խաղաղություն» բազմաֆիգուր կոմպոզիցիան (գիպս, 1950, Ռուսական թանգարան, Լենինգրադ, ԽՍՀՄ պետական մրցանակ, 1951, բոլորը՝ Ն․ Գ․ Զելինսկայայի և Զ․ Գ․ Իվանովայի, վերջինը նաև Ս․ Վ․ Կազակովի, Ա․ Մ․ Սերգեևի հետ)։

Ստեղծագործել է նաև գծանկարի, թատերական նկարչության և դեկորատիվ արվեստի բնագավառներում, հանդես եկել որպես տեսաբան։

Վերա Մուխինայի աշխատանքներ

խմբագրել
 
Մաքսիմ Գորկու հուշարձանը Մոսկվայում. Ծրար СССР
 
«Աշխարհ» քանդակը Վոլգոգրադում

Մոսկվայում

խմբագրել

Այլ քաղաքներում

խմբագրել
 
Հանրահայտ բազմանիստ բաժակը
  • «Ֆարխադ և Շիրին» կոմպոզիցիան Ֆարխադյան ՀԷԿ համալիրի համար (ճարտարապետ՝ Իոսիֆ Կարակիս)
  • Մաքսիմ Գորկու հուշարձան Նիժնի Նովգորոդում (ճարտարապետներ՝ Պավել Շտելեր և Վիկտոր Լեբեդև
  • «Աշխարհ» քանդակը Վոլգոգրադի պլանետարիումի տանիքին, Վերա Մուխինայի վերջին ստեղծագործությունը

Հետաքրքիր փաստեր

խմբագրել

Կան վարկածներ, որ հանրահայտ բազմանիստ բաժակի խորհրդային օրինակի հեղինակը Վերա Մուխինան է եղել[6]։ Թեև փաստացի տվյալներ չկան դրա վերաբերյալ, սակայն վերագրվում է, որ Մուխինայի գործունեությունը կապված էր Լենինգրադի գեղարվեստական ապակու փորձագիտական գործարանի հետ, որտեղ քանդակագործը ստեղծել էր բազմաթիվ աշխատանքներ և դեկորատիվ կիրառական իրեր։ Մուխինան ապակիով զբաղվել է 1940-ականների վերջին, իսկ այդ ժամանակ անհրաժեշտ էր ստեղծել մի բաժակ, որը հարմար կլիներ սպասք լվանալու մեքենաների համար, ինչպես նաև բավականին ամուր կլիներ։

Պատկերասրահ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Мухина Вера Игнатьевна // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  2. 2,0 2,1 2,2 RKDartists (նիդերլ.)
  3. 3,0 3,1 3,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 Bowlt J. E. Mukhina, Vera // Grove Art Online / J. Turner[Oxford, England], Houndmills, Basingstoke, England, New York: OUP, 2018. — doi:10.1093/GAO/9781884446054.ARTICLE.T060208
  5. «Не только рабочий с колхозницей» — газета «Звёздный Бульвар»
  6. «Воткинский изобретатель был одним из создателей граненого стакана». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 1-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 1-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վերա Մուխինա» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վերա Մուխինա» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 76