Վլադիսլավ Վանատ
Վլադիսլավ Անդրեևիչ Վանատ (ուկրաիներեն՝ Владислав Андрійович Ванат, հունվարի 4, 2002[1], Կամենեց-Պոդոլսկի, Խմելնիցկիի մարզ, Ուկրաինա), ուկրաինացի ֆուտբոլիստ, Կիևի «Դինամոյի» և Ուկրաինայի հավաքականի հարձակվող։ 2024 թվականի Եվրոպայի առաջնության մասնակից։
Քաղաքացիությունը | Ուկրաինա | ||
---|---|---|---|
Ծննդյան ամսաթիվ | հունվարի 4, 2002[1] (22 տարեկան) | ||
Ծննդավայր | Կամենեց-Պոդոլսկի, Խմելնիցկիի մարզ, Ուկրաինա | ||
Հասակ | 182 սանտիմետր | ||
Դիրք | հարձակվող | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Ակումբային կարիերա
խմբագրել2013 թվականին Դանոն ազգերի գավաթի խաղարկությունում որպես ավագ խաղացել է Կիևի № 329 գիմնազիայի մանկական ֆուտբոլային թիմում[2]։ Կիևի «Դինամոյի» սան է, որի կազմում խաղացել է 2015-2019 թվականներին Ուկրաինայի մանկապատանեկան ֆուտբոլային լիգայում[3]։
2018/19 մրցաշրջանում նորամուտն է նշել «Դինամոյի» կազմում Ուկրաինայի պատանեկան և երիտասարդական առաջնություններում։ Վանատը թիմի հետ ձեռք է բերել 2018/19 մրցաշրջանի պատանեկան և երիտասարդական առաջնությունների «ոսկե» մեդալները[4]։ Մասնակցել է ՈՒԵՖԱ-ի պատանեկան լիգայի 2018/19 և 2019/20 մրցաշրջանների խաղարկություններին: 2020/21 մրցաշրջանի ընթացքում դարձել Է Ուկրաինայի երիտասարդական առաջնության լավագույն ռմբարկու, իսկ «Դինամոն» դարձել է առաջնության հաղթող[5]։ Մրցաշարում խփել է 26 գնդակ՝ դրանով իսկ գերազանցելով Ալեքսանդր Ալիևի ռեկորդը, որին 2006/07 մրցաշրջանում հաջողվել է խփել 21 գնդակ[6]։
Պահեստայինների կազմում հաջող խաղը գրավել է «Դինամոյի» գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուի ուշադրությունը, որը Վանատին ներգրավել է հիմնական կազմի խաղերին: Նորամուտն Ուկրաինայի Պրեմիեր լիգայում նշել 2021 թվականի մայիսի 9-ին՝ Կովալևսկի «Կոլոսի» դեմ խաղում (3:0)[7]։ Նորամուտից երեք օր առաջ նոր երկարաժամկետ պայմանագիր է կնքել ակումբի հետ[8]։
2021 թվականի հուլիսին «Դինամոն» մի խումբ ֆուտբոլիստների հետ վարձավճարով մեկնել է Օդեսայի «Չեռնոմորեց», որը կարողացել է վերադառնալ Ուկրաինայի Պրեմիեր լիգա[9]։ 2021 թվականի հուլիսի 25-ին նորամուտն է նշել «Չեռնոմորեցի» կազմում Պրեմիեր լիգայի «Դեսնայի» դեմ խաղի շրջանակներում (0:3)[3]։ 2021 թվականի օգոստոսի 27-ին «Ալեքսանդրիայի» դեմ խաղում (2:2) խփել է մեկնարկային գոլը «Չեռնոմորեցի» կազմում[10]։
2022 թվականի սեպտեմբերի 3-ին«Դինամոյի» կազմում Ուկրաինայի Պրեմիեր լիգայի խաղում աչքի է ընկել «Զարյայի» դարպասը մեկնարկային գոլով[11]։
Կարիերա հավաքականում
խմբագրելՀանդես է եկել Ուկրաինայի մինչև 17 տարեկանների հավաքականում (2018-2019)։ 2021 թվականից մասնակցում է Ուկրաինայի մինչև 21 տարեկանների երիտասարդական հավաքականի խաղերին։ Թիմի հետ մասնակցել է Վալերի Լոբանովսկու 2021 թվականի հուշամրցաշարին, որտեղ ուկրաինացիները գրավել են վերջին տեղը[12]։
Ուկրաինայի երիտասարդական հավաքականի կազմում (մինչև 21 տարեկան) մասնակցել է 2023 թվականի Եվրոպայի երիտասարդական թիմերի ֆուտբոլի առաջնությանը, որտեղ թիմը հասել է կիսաեզրափակիչ։
Վանատը մասնակցել է Եվրոպայի 2024 թվականի առաջնությանը: Մրցաշարում մասնակցել է Բելգիայի հավաքականի դեմ խաղին:
Ձեռքբերումներ
խմբագրելԹիմային
խմբագրել- «Դինամո» (Կիև)
- Ուկրաինայի չեմպիոն՝ 2020/21
- Ուկրաինայի առաջնության արծաթե մեդալակիր՝ 2023/24
- Ուկրաինայի հավաքական
- Եվրոպայի երիտասարդական առաջնության բրոնզե մեդալակիր 2023
Անձնական
խմբագրել- «Դինամոի» տարվա լավագույն ֆուտբոլիստ՝ 2023
- Ուկրաինայի պրեմիեր լիգայի ամսվա լավագույն ֆուտբոլիստ (2)՝ դեկտեմբեր 2023-Փետրվար 2024, մարտ 2024
- Ուկրաինայի պրեմիեր լիգայի լավագույն ռմբարկու՝ 2023/24
- Ուկրաինայի առաջնության լավագույն օգնական՝ 2023/24 (7 գոլային փոխանցում)
Ելույթներ ազգային հավաքականում
խմբագրել- Ընդամենը՝ 3 խաղ, 0 գոլ / 2 հաղթանակ, 1 ոչ-ոքի, 0 պարտություն
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 https://fbref.com/en/players/7287ea6b
- ↑ «Визначився переможець національного етапу Кубку Націй». ua-football.com (ուկրաիներեն). 2013-05-28. Արխիվացված է օրիգինալից 2021-08-04-ին. Վերցված է 2021-08-03-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadurl=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ 3,0 3,1 Կաղապար:ФФУ
- ↑ «Динамо U-21 — чемпион Украины». football.ua (ռուսերեն). 2019-05-25. Արխիվացված է օրիգինալից 2021-08-04-ին. Վերցված է 2021-08-03-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadurl=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Динамо U-21 завоевало рекордный, 8-й чемпионский титул в истории». ua-football.com (ռուսերեն). 2021-04-30. Արխիվացված է օրիգինալից 2021-08-04-ին. Վերցված է 2021-08-03-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadurl=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Ванат побил рекорд Алиева по голам за сезон чемпионата U21». ua-football.com (ռուսերեն). 2021-04-24. Արխիվացված է օրիգինալից 2021-08-04-ին. Վերցված է 2021-08-03-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadurl=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Ванат дебютировал за Динамо». ua-football.com (ռուսերեն). 2021-05-09. Արխիվացված է օրիգինալից 2021-08-04-ին. Վերցված է 2021-08-03-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadurl=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Динамо продлило контракт с лучшим бомбардиром чемпионата U-21». ua-football.com (ռուսերեն). 2021-05-06. Արխիվացված է օրիգինալից 2021-08-04-ին. Վերցված է 2021-08-03-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadurl=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Динамо отдало в аренду в Черноморец лучшего бомбардира чемпионата дублеров». ua-football.com (ռուսերեն). 2021-07-23. Արխիվացված է օրիգինալից 2021-08-04-ին. Վերցված է 2021-08-03-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadurl=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «VBET Ліга. 6-й тур Матч №47» (ուկրաիներեն). Официальный сайт УПЛ. 2021-08-27. Արխիվացված է օրիգինալից 2021-08-27-ին. Վերցված է 2021-08-28-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadurl=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Гольова прем'єра Владислава Ваната» (ուկրաիներեն). Официальный сайт ФК «Динамо» Киев. 2022-09-03. Արխիվացված է օրիգինալից 2022-10-11-ին. Վերցված է 2022-10-10-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadurl=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Украина U-21 уступила сверстникам из Узбекистана и заняла последнее место на турнире Лобановского». football.ua (ռուսերեն). 2021-05-28. Արխիվացված է օրիգինալից 2021-08-04-ին. Վերցված է 2021-08-03-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadurl=
ignored (|url-status=
suggested) (օգնություն)