Ալյումինի հանքանյութեր
Ալյումինի հանքանյութեր, մետաղական ալյումին ստանալու հանքանյութեր։ Դրանցից գլխավորը բոքսիտն է, որից նախ կորզվում է կիսաֆաբրիկատ՝ կավահող (Al2O3), ապա վերջինից էլեկտրոլիզի եղանակով ստացվում է մետաղական ալյումին։
Որպես ալյումինի հանքանյութեր օգտագործվում են նաև ալունիտը և նեֆելինային սիենիտներն ու նեֆելին-ապատիտային ապարները (Al2O3–>20.5->23, 3%), ավելի քիչ՝ լեյցիտային լավաները, լաբրադորիտները, անօրթոզիտները, կաոլինը և կավերը, կիանիյին, սիլիմանիտային ու անդալուզիտային թերթաքարերը։ Ալյումինի հանքանյութերի հարուստ շրջաններ կան նախկին ԽՍՀՄ-ում (Ուրալ, Ղազախստան, Խիբիններ, Լենինգրադի մարզ), ԱՄՆ-ում, Ճամայկայում, Չինաստանում, Ռումինիայում, Հանգարիայում, Ֆրանսիայում, Իտալիայում։ ՀՍՍՀ-ում ալյումինի հանքանյութերի մեծ պաշարներ կան Փամբակի լեռնաշղթայում և Մեղրիի շրջանում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 185)։ |