Անիավան

գյուղ Հայաստանի Շիրակի մարզում

Անիավան, գյուղ Հայաստանի Շիրակի մարզում, Երևան-Գյումրի երկաթուղու վրա, մարզկենտրոնից 43 կմ հարավ-արևմուտք, ծովի մակերևույթից 1420 մ բարձրության վրա։

Գյուղ
Անիավան
Արբանյակային պատկեր
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզՇիրակի
ՀամայնքՇիրակի մարզ
ԳյուղապետՄարտիրոս Միրոյան[փա՞ստ]
Այլ անվանումներԱնի կայարանին կից
Մակերես87 կմ²
ԲԾՄ1420 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն512[1] մարդ (2012)
Ազգային կազմՀայեր
Ժամային գոտիUTC+4
Հեռախոսային կոդ+374 242[2]
Անիավան (Հայաստան)##
Անիավան (Հայաստան)

Անիավան է վերանվանվել 2006 թ.-ի հուլիսի 7-ին։

Բնակչություն

խմբագրել

Բնակիչների զգալի մասը եկել են Անիի, Ախուրյանի, Արթիկի և Թալինի գյուղերից։

Ըստ ազգային վիճակագրական ծառայության տվյալների համայնքը 2013 թ-ի հունվարի 1-ի դրությամբ ունեցել է 397 մարդ։ Սեռային կազմում տղամարդիկ կազմում են 46%, կանայք՝ 54%։ Տարիքային խմբերը բաշխված են հետևյալ կերպ. մինչաշխատունակներ՝ 32%, աշխատունակներ՝ 48%, հետաշխատունակներ՝ 20%։ Ունի 44 տնտեսություն։

Անիավանի ազգաբնակչության փոփոխությունը.[3]

Տարի 1926 1939 1959 1966 1970 1989 2001 2011
Բնակիչ 66 249 386 560 460 548[4] 393 331[5]

Տնտեսություն

խմբագրել

Բնակչությունը զբաղվում է երկրագործությամբ և անասնապահությամբ։ Մի մասը աշխատում է տեղի քարհանքում և երկաթուղային կայարանում։

Կլիման

խմբագրել

Կլիման բարեխառն լեռնային է, ձմեռը տևական, ցուրտ, հաստատուն ձնածածկույթով։ Ամառը տաք է, համեմատաբար խոնավ։ Տարեկան տեղումների քանակը 500-600 մմ։ Բնական լանդշաֆտները սևահողային լեռնատափաստաններ։

Օգտակար հանածոներ

խմբագրել

Շրջակայքում կան սև և կարմիր տուֆի, որձաքարի հարուստ հանքավայրեր։

Գյուղատնտեսություն

խմբագրել

Մասնագիտացված ուղղությունը երկրագործությունն է։ Պետական հողերը օգտագործվում են որպես վարելահողեր, արոտավայրերը կազմում են 7 հեկտար և 22 հեկտար։ Զբաղվում են հացահատիկային, բանջարաբոստանային, կերային կուլտուրաների, կարտոֆիլի մշակությամբ, անասնապահությամբ, մեղվաբուծությամբ։

Հիմնախնդիրներ

խմբագրել

Համայնքի հիմնախնդիրներն են դպրոցական գույքի նորացումը, խմելու ջրագծերի վերանորոգումը, գյուղամիջյան ճանապարհների վերանորոգումը, գյուղատնտեսական մթերքի իրացումը, գազաֆիկացումը[6]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. ԱՎԾ տվյալներ
  2. http://www.cfoa.am/HTML/option/7.htm(չաշխատող հղում)
  3. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 17» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2014 Ապրիլի 21-ին.
  4. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հt. 5, էջ 555
  5. 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
  6. http://shirak.mtad.am/about-communities/587/