Կաթնաղբյուր (Լոռու մարզ)

գյուղ Հայաստանի Լոռու մարզում
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կաթնաղբյուր (այլ կիրառումներ)

Կաթնաղբյուր (նախկինում Ղոթուրբուլաղ), գյուղ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ստեփանավանի տարածաշրջանում՝ Ստեփանավան քաղաքից մոտ 8 կմ հյուսիս-արևմուտք։ Գյուղը տեղակայված է Ձորագետի աջակողմյան վտակներից մեկի ափին՝ ծովի մակերևույթից 1650 մետր բարձրության վրա։ Կաթնաղբյուր է վերանվանվել 1935 թվականի հունվարի 3-ին[3]։

Գյուղ
Կաթնաղբյուր
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԼոռու մարզ
ԳյուղՍտեփանավան (համայնք) | Ստեփանավան համայնք[1]
ԲԾՄ1650 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն767[2] մարդ (2011)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի, Կաթոլիկ եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Փոստային ինդեքս1912
Կաթնաղբյուր (Լոռու մարզ) (Հայաստան)##
Կաթնաղբյուր (Լոռու մարզ) (Հայաստան)
Կաթնաղբյուր (Լոռու մարզ) (Լոռու մարզ)##
Կաթնաղբյուր (Լոռու մարզ) (Լոռու մարզ)

Բնակչությունն զբաղվում է անասնապահությամբ և կերային կուլտուրաների մշակությամբ։

Բնակչություն

խմբագրել

Ըստ Հայաստանի 2011 թվականի մարդահամարի արդյունքների՝ Կաթնաղբյուրի մշտական բնակչությունը կազմել է 767, առկա բնակչությունը՝ 673 մարդ[2]։ Բնակիչները հայեր են, որոնց նախնիների մի մասը 1829-1830 թվականներին գաղթել է Ալաշկերտից[3]։

Կաթնաղբյուրի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև[4].

Տարի 1897 1926 1939 1959 1970 1979 1989 2001 2011
Բնակիչ 333 1262 1635 1500 1324 582 1093[5] 998 767[2]

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Տեղեկություններ Ստեփանավան համայնքի մասին Լոռու մարզի մարզպետարանի կայքում, (արխիվացված 07․07․2023 թվական)։
  2. 2,0 2,1 2,2 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
  3. 3,0 3,1 Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 2 [Դ-Կ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 884 — 992 էջ։
  4. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 104» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2013 Հոկտեմբերի 27-ին.
  5. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 5 [-] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 2001, էջ 716 — 916 էջ։