Կրոնը Իտալիայում
Ըստ Eurobarometer-ի 2005 թվականի հարցման տվյալների, Իտալիայի բնակչության 74 %-ը հավատում է Աստծուն[1]։
Քրիստոնեություն
խմբագրելՔրիստոնեական դավանանքների շարքում ամենախոշորներն են՝
- Հռոմի կաթոլիկ եկեղեցին,
- Իտալիայում Աստծո ասամբլեան,
- Ուղղափառությունը,
- Իտալիայում ավետարանչական եկեղեցիների ֆեդերացիան,
- Ուոլթենսսը,
- Լյութերականությունը,
- Բապտիստները,
- Հիսունականները
- Յոթերորդ օրվա ադվենտիստը[2]։
Կաթոլիկություն
խմբագրել2003 թվականի մարտի 31-ի տվյալներով[2] Հռոմի կաթոլիկ եկեղեցու ծխերի թիվը կազմում է 57 610 000-55 752 000 մարդ (Իտալիայի բնակչության մոտ 96,77 %-ը)։ Նրանցից ակտիվ են 33-38 %-ը, իսկ կաթոլիկների 10 % մասնակցում են եկեղեցական ծառայության։
Իտալիայի տարածքում գոյություն ունի 228 թեմ և 25.682 հռոմեակաթոլիկական եկեղեցու ծխականներ։
Այլ
խմբագրելԵհովայի վկաներ
խմբագրել2008 թվականի տվյալներով Իտալիայում հաշվվում է մոտ 430.890 Եհովայի վկա, նրանցից 237 738 քարոզիչներ են[2]։ Նրանք միավորված են 3.120 միավորներում։
Աստվածաշնչի հետազոտողների մեծամասնությունը Իտալիայում երկպառատկությունից հետո անցել են Ռութերֆորդի կողմը։ 1925 թվականին Իտալիայում եղել է Ռուտերֆորդի 150 հետևորդ։ Իտալիայում առաջին կոնգրեսը կայացել է 1925 թվականին, Պիներոլոյում։
Աստվածաշնչի հետազոտողներ
խմբագրելԻտալիայում Աստվածաշնչի առաջին հետազոտողները հայտնվել են 1903 թվականին։ Աստվածաշնչի հետազոտողների առաջին ժողովը կայացել է 1908 թվականին, Պիներոլոյում։
Այժմ Իտալիայում հաշվվում է Աստվածաշնչի հետազոտողների մի քանի եկեղեցի՝ Chiesa del Regno di Dio, La Chiesa Cristiana Millenarista, La Dawn Bible Students Association[3]:
Իտալիայում գոյություն ունի բուդդայականության երեք դպրոց.
- Թխերավադա
- Մախայանա
- Վաջրայանա
Միասին նրանք կազմում են Իտալական Բուդդայական միաբանությունը (Unione Buddhista Italiana, UBI, ԻԲՄ)։ ԻԲՄ-ն հիմնադրվել է 1985 թվականին Միլանում։ Սակայն Իտալիայի կառավարությունը երկար ժամանակ այս միությանը լուրջ չէր վերաբերվում։ Ճանաչում այն ստացել է միայն 1991 թվականին։ Նույն ժամանակ ստեղծվել է «Սոկա Հաքքայ» համալսարանը (Istituto Italiano Buddista: SGI-Italia), որը ներկայացնում էր իրենից Նիթիրեն Բուդդիզմ։ Համալսարանը հիմնադրվել է 1988 թվականին, իսկ ճանաչվել է պետության կողմից միայն 2000 թվականին։ Unione Buddhista Italiana տվյալներով Իտալիայում կա մոտ 60000 բուդդիստ (բնակչության մոտ 0.1%), նրանցից 10000-ը գաղթականներ են։
Ծանոթագրություններ
խմբագրելԳրականություն
խմբագրել- Introvigne M., Zoccatelli P. Enciclopedia delle religioni in Italia. Torino: Elledici, 2013. 1240 p.
- Obadia Lionel, Il buddhismo in occidente, Bologna, Il Mulino, 2009. ISBN 88-15128-66-2
- Maria Vighi (a cura di) Le religioni nel mondo, Istituto Geografico De Agostini, Novara 2006