«Հաննան ու նրա քույրերը» (անգլ.՝ Hannah and Her Sisters), կինոռեժիսոր Վուդի Ալլենի ֆիլմը[11], որը էկրաններին է հայտնվել 1986 թվականին։ Ֆիլմն արժանացել է մի շարք հեղինակավոր մրցանակների այդ թվում Օսկար երեք տարբեր անվանակարգերում։

Հաննան ու նրա քույրերը
անգլ.՝ Hannah and Her Sisters
Երկիր ԱՄՆ
Ժանրռոմանտիկ կատակերգություն և դրամա
Թվականփետրվարի 7, 1986[1], հոկտեմբերի 2, 1986[2] և 1986
Լեզուանգլերեն
ՌեժիսորՎուդի Ալլեն[3][4][5][…]
ՊրոդյուսերՌոբերտ Գրինհաթ
Սցենարի հեղինակՎուդի Ալլեն
ԴերակատարներՄայքլ Քեյն[5][6][7], Միա Ֆերրոու[5][6][8][…], Քերրի Ֆիշեր[5][7], Բարբարա Հերշի[5][9][6][…], Լլոյդ Նոլան[5][7], Մորին Օ'Սալիվան[5][7], Դենիել Սթերն[7], Մաքս ֆոն Սյուդով[5][8][7], Դայան Ուիսթ[5][9][6][…], Վուդի Ալլեն[3][5][6][…], Ջուլի Քավներ[7], Ռիչարդ Ջենքինս[7], Սեմ Ուոթերսթոն[7], Ջոն Թուրթուրո[7], Լյուիս Բլեք[10], Ջուլիա Լուի-Դրեյֆուս[10], Ջեյ Թի Ուոլշ[10], Ֆրեդ Մելամեդ[10], Ջոաննա Գլիսոն[10], Քրիստիան Քլեմենսոն[10] և Թոնի Ռոբերտս
ՕպերատորԿառլո դի Պալմա
ԵրաժշտությունՅոհան Սեբաստիան Բախ
ՄոնտաժՍյուզան Է․ Մորս
Պատմվածքի վայրՆյու Յորք և Նյու Յորք շրջան
Նկարահանման վայրՆյու Յորք
ԿինոընկերությունOrion Pictures
Տևողություն103 րոպե և 106 րոպե

Դիպաշարը

խմբագրել

Ֆիլմի գլխավոր դերերում երեք քույրեր են՝ Հաննան, Լին ու Հոլլին։ Հաննան հայտնի դերասանուհի է, օրինակելի մայր ու կին, հիանալի քույր, խելացի, զարգացած ու գեղեցիկ կին։ Լին տարեց, մարդատյաց նկարիչ Ֆրեդերիկի սիրուհին է։ Հոլլին երազում է դերասանուհի դառնալ, բայց մինչ այդ գումար է վաստակում խոհարարությամբ։

Քույրերի հանգիստ կյանքը խանգարվում է, երբ Հոլլիի ամուսինը հանկարծ խոստովանում է ինքն իրեն, որ սիրահարված է Լիին։ Նա երկար ժամանակ չէր ասում այդ մասին ոչ մեկի, բայց այն բանից հետո, երբ Լին հանուն իրեն լքում է իր տարեց սիրեկանին, Էլիոթը հասկանում է, որ չի կարող հենց այնպես լքել իր ամեն ինչում կատարյալ կնոջը։ Հաննայի նախկին ամուսինը՝ մելանխոլիկ հեռուստապրոդյուսեր, իպոհոնդրիկ Միկին, որոշում է արմատապես փոխել իր կյանքն այն բանից հետո, երբ սկսում է կասկածել, որ իր մոտ ծանր հիվանդության սինդրոմներ կան։

Դերերում

խմբագրել
Դերակատար Դեր
Միա Ֆերոու Հաննա Հաննա
Բարբարա Հերշի Լի Լի
Դայան Ուիսթ Հոլլի Հոլլի
Մայքլ Քեյն Էլիոթ Էլիոթ
Վուդի Ալլեն Միկի Սաքս Միկի Սաքս
Քերի Ֆիշեր Էյփրիլ Էյփրիլ
Մորին Օ’Սալիվան Նորմա Նորմա
Մաքս ֆոն Սյուդով Ֆրեդերիկ Ֆրեդերիկ
Դենիել Սթերն Դասթի Դասթի
Ջուլիա Քավներ Գեյլ Գեյլ
Ջուլիա Լուիս Դրեյֆուս Մերի Մերի
Ջոն Թուրթուրո գրող գրող
Քրիստիան Կլիմենսոն Լարրի (առաջին անգամ մեծ էկրանին) Լարրի (առաջին անգամ մեծ էկրանին)
Լյուիս Բլեք Փոլ Փոլ

Մրցանակներ ու անվանակարգեր

խմբագրել
  • 1986՝ ԱՄՆ կինոքննադատների ազգային խորհրդի երկու մրցանակ լավագույն ռեժիսուրայի (Վուդի Ալլեն) և երկրորդ պլանի լավագույն դերասանուհու (Դայան Ուիսթ) համար, առաջադրում՝ լավագույն ֆիլմի համար։
  • 1987՝ երեք Օսկար կինոմրցանակ. լավագույն օրիգինալ սցենար (Վուդի Ալլեն), երկրորդ պլանի լավագույն դերասան (Մայքլ Քեյն), երկրորդ պլանի լավագույն դերասանուհի (Դայան Ուիսթ)։ Բացի այդ ֆիլմը ներկայացված էր չորս անվանակարգերում. լավագույն ֆիլմ (Ռոբերտ Գրինհեթ), լավագույն ռեժիսոր (Վուդի Ալլեն), լավագույն մոնտաժ (Սյուզան Մորս), նկարիչների ու դեկորատորների լավագույն աշխատանք (Ստյուարտ Վյուրտցել, Քերոլ Ջոֆե)։
  • 1987՝ երկու BAFTA մրցանակ լավագուjն ռեժիսուրայի ու լավագույն օրիգինալ սցենարի համար (երկուսն էլ Վուդի Ալլեն),նաև վեց անվանակարգ. լավագույն ֆիլմ (Ռոբերտ Գրինհեթ, Վուդի Ալլեն), լավագույն դերասան (Վուդի Ալեն և Մայքլ Քեյն), լավագույն դերասանուհի (Միա Ֆերոու), երկրորդ պլանի լավագույն դերասանուհի (Բարբարա Հերշի), լավագույն մոնտաժ (Սյուզան Մորս)։
  • 1987՝ «Ոսկե գլոբուս» կինոմրցանակ. լավագույն կատակերգական ֆիլմ կամ մյուզիքլ, չորս անվանակարգ. լավագույն ռեժիսոր (Վուդի Ալլեն), լավագույն սցենար (Վուդի Ալլեն), երկրորդ պլանի լավագույն դերանաս (Մայքլ Քեյն), երկրորդ պլանի լավագույն դերասանուհի (Դայան Ուիսթ)։
  • 1987՝ «Բոդիլ» կինոմրցանակ լավագույն ոչ եվրոպական ֆիլմի համար (Վուդի Ալլեն)։
  • 1987՝ «Դեյվիդ դի Դոնաթելլոյի» կինոմրցանակ լավագույն արտասահմանյան սցենարի համար (Վուդի Ալլեն), նաև մեկ նոմինացիա լավագույն արտասահմանյան դերասանի համար (Մայքլ Քեյն)։
  • 1987՝ ԱՄՆ սցենարիստների գիլդիայի մրցանակ լավագույն օրիգինալ սցենարի համար (Վուդի Ալլեն)։
  • 1987՝ ԱՄՆ կինոռեժիսորների գիլդիայի մրցանակի անվանակարգ լավագույն ռեժիսուրայի համար (Վուդի Ալլեն)։
  • 1988՝ ճապխոնական կինոակադեմիայի կինոմրցանակի անվանակարգ լավագույն օտարալեզու ֆիլմի համար։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Freebase տվյալների վերբեռնումGoogle.
  2. Internet Movie Database — 1990.
  3. 3,0 3,1 https://www.filmaffinity.com/en/film948248.html
  4. http://www.imdb.com/title/tt0091167/
  5. 5,00 5,01 5,02 5,03 5,04 5,05 5,06 5,07 5,08 5,09 http://www.ofdb.de/film/20824,Hannah-und-ihre-Schwestern
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 http://www.metacritic.com/movie/hannah-and-her-sisters
  7. 7,00 7,01 7,02 7,03 7,04 7,05 7,06 7,07 7,08 7,09 http://www.imdb.com/title/tt0091167/fullcredits
  8. 8,0 8,1 http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=1810.html
  9. 9,0 9,1 http://stopklatka.pl/film/hannah-i-jej-siostry
  10. 10,0 10,1 10,2 10,3 10,4 10,5 ČSFD (չեխերեն) — 2001.
  11. Canby, Vincent (1986 թ․ փետրվարի 7). «FILM: FROM WOODY ALLEN, 'HANNAH AND HER SISTERS'». The New York Times.

Արտաքին հղումներ

խմբագրել