Միկոզ
Միկոզ, սնկային հիվանդութուն[1]։ Սնկերի տարածվածության պատճառով, միջավայրի պայմանների փոփոխման դեպքում հեշտությամբ կարող է առաջանալ սնկային հիվանդություն։ Սնկերի սպորների ներշնչումը կամ մաշկին գաղութացումը, կարող են առաջացնել կայուն սնկային վարակներ։ Այս ամենից հետևում է, որ միկոզը հաճախ սկսվում է թոքերի կամ մաշկի ախտահարումով[2]։
Միկոզ | |
---|---|
Միկոզի մանրադիտական պատկեր։ Aspergillus սունկը կենտրոնում է՝ շրջապատված բորբոքային բջիջներով։ | |
Տեսակ | հիվանդության կարգ |
Պատճառ | սնկեր |
Բժշկական մասնագիտություն | վարակաբանություն |
Diseases and disorders due to fungi Վիքիպահեստում |
Մաշկի սնկային հիվանդությունը 2010 թվականի դրությամբ համարվել է ամենատարածված հիվանդությունը՝ ախտահարելով 984 մլն մարդու[3]։ Տարեկան 1,6 մլն մարդ է մահանում սնկային վարակից[4]։
Պատճառներ
խմբագրելՀակաբիոտիկներով բուժում ստացողները գտնվում են սնկային ինֆեկցիաների ռիսկի բարձր խմբում[5]։
Ցածր իմունային համակարգ ունեցողները նույնպես ունեն սնկային ինֆեկցիաներով վարակվելու բարձր ռիսկ։ Այս խմբում են գտնվում՝ ՁԻԱՀ/ՄԻԱՎ վարակակիրները, ստերոիդներով բուժում ստացողները, քիմիոթերապիա ստացողները։ Դիաբետով հիվանդների մոտ նույնպես սնկային վարակի ռիսկն ավելի բարձր է[6]։ Երեխաներն ու ծերերը նույնպես գտնվում են ռիսկի խմբում[7]։
Ախտորոշում
խմբագրելԴասակարգում
խմբագրելՄիկոզները դասակարգվում են ըստ մաշկի ախտահարման խորության։
Վերնամաշկային միկոզներ
խմբագրելՎերնամաշյաին միկոզներն ախտահարում են մաշկի ու մազերի ավելի մակերեսային շերտերը[8]։
Վերնամաշկային միկոզի վառ օրինակ է Tinea versicolor սնկային ինֆեկցիան, որն հիմնականում ախտահարում է երիտասարդներին, տեղակայվում կրծքավանդակին, մեջքին, վերին և ստորին վերջույթներին։ Tinea versicolor-ն հարուցվում է մաշկի վրա ապրող սնկով։ Սովորաբար չի ախտահարում դեմքը։ Վարակի ժամանակ առաջացող բծերը կա՛մ ավելի բաց են մաշկի գույնից, կա՛մ ունեն ավելի կարմրավուն երանգ[9]։ Խոնավությունը, իմունային կամ հորմոնալ ախտահարումներն այն գործոններն են, որոնք կարող են հանգեցնել սնկային վարակի դրսևորմանը։
Բուն մաշկային միկոզներ
խմբագրելՄաշկաին միկոզների այս ձևն ախտահարում է բուն մաշկը (ավելի խորանիստ), ինպես նաև մազերն ու եղունգները։ Վարակը սահմանափակվում է մաշկի, մազերի ու եղունգների կերատինային շերտով։ Ի տարբերություն մակերեսային միկոզների, իմունային անբավարարության արդյունքում պաթոլոգիկ պրոցեսը կարող է անցնել մաշկի ավելի խորանիստ շերտեր։ Այս սնկերը կոչվում են դերմատոֆիտներ, առաջացրած հիվանդությունը՝ դերմատոֆիտոզ կամ տինեա[10]։
Ենթամաշկային միկոզներ
խմբագրելԵնթամաշկային միկոզն ընդգրկում է բուն մաշկը, ենթամաշկային հյուսվածքը, մկաններն ու ջլերը։ Հիվանդությունը քրոնիկական է կարող է հրահրվել մաշկի թափանցող տրավմայի արդյունքում, որի հետևանքով սնկերը անցնում են մաշկային ծածկույթով։ Այս ինֆեկցիան բուժելը դժվար է, պահանջում է վիրաբուժական միջամտություն՝ դեբրիտմենտ։
Առաջնային ախտածնով հարուցվող համակարգային միկոզներ
խմբագրելԱռաջնային ախտածնությամբ համակարգային միկոզները տեղակայվում են թոքերում, ապա տարածվում ողջ օրգանիզմով։ Օրգանիզմները, որոնք առաջացնում են համակարգային միկոզներ, էապես ավելի վարակիչ են։
Օպորտունիստական ախտածնով հարուցվող համակարգային միկոզներ
խմբագրելՕպորտունիստական սնկերի պատճառով համակարգային մկոզներն առաջանում են իմունային անբավարարությամբ հիվանդների մոտ, հակառակ դեպքում դրանք ախտածին չեն։ Իմունային անբավարարության օրինակներ են՝ ՁԻԱՀ-ը, հակաբիոտիկների միջոցով նորմալ միկրոֆլորայի փափոխումը, իմունաճնշիչ բուժումը և մետաստատիկ քաղցկեղը։ Օպորտունիստական սնկերի օրինակներ են՝ Candidia, Cryptococcus և Aspergillusis միկոզները։
Կանխարգելում
խմբագրելԱնձնական հիգիենայի պահպանումը, մաշկը մաքուր և չոր պահելը կօգնեն միկոզների կանխարգելմանը։ Քանի որ սնկային ինֆեկցիաները վարակիչ են, անհրաժեշտ է լվացվել այլ մարդկանց կամ կենդանիների հետ շփվելուց հետո։ Սպորտային հագուստը նույնպես պետք է լվացվի օգտագործելուց հոտո։
Բուժում
խմբագրելՄիկոզի բուժման նպատակով կիրառում են տեղային կամ համակարգային հակասնկային դեզամիջոցներ։
Համաճարակաբանություն
խմբագրելՄաշկի սնկային հիվանդությունը 2010-ի դրությամբ համարվել է ամենատարածված հիվանդությունը՝ ախտահարելով 984 մլն մարդու[3]։ Տարեկան 1,6 մլն մարդ է մահանում սնկային վարակից[4]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Dorlands Medical Dictionary:mycosis».
- ↑ «What Is a Fungal Infection?». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունիսի 19-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 26-ին.
- ↑ 3,0 3,1 Hay, Roderick J.; Johns, Nicole E.; Williams, Hywel C.; Bolliger, Ian W.; Dellavalle, Robert P.; Margolis, David J.; Marks, Robin; Naldi, Luigi; Weinstock, Martin A.; Wulf, Sarah K.; Michaud, Catherine; Murray, Christopher J.L.; Naghavi, Mohsen (2013 թ․ հոկտեմբերի 28). «The Global Burden of Skin Disease in 2010: An Analysis of the Prevalence and Impact of Skin Conditions». The Journal of Investigative Dermatology. 134 (6): 1527–34. doi:10.1038/jid.2013.446. PMID 24166134.
- ↑ 4,0 4,1 «Stop neglecting fungi». Nature Microbiology (անգլերեն). 2 (8): 17120. 2017 թ․ հուլիսի 25. doi:10.1038/nmicrobiol.2017.120. ISSN 2058-5276. PMID 28741610.
- ↑ Britt, L. D.; Peitzman, Andrew; Barie, Phillip; Jurkovich, Gregory (2012). Acute Care Surgery. էջ 186. ISBN 9781451153934.
- ↑ «Thrush in Men». NHS. Վերցված է 2013 թ․ հուլիսի 13-ին.
- ↑ «Fungal infections: Introduction». Վերցված է 2010 թ․ մայիսի 26-ին.
- ↑ Malcolm D. Richardson; David W. Warnock (2003). «Introduction». Fungal Infection: Diagnosis and Management. John Wiley & Sons, 2012. էջ 5.
- ↑ «Tinea versicolor» (PDF). Royal Berkshire NHS. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ մարտի 20-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 12-ին.
- ↑ Schmidt, Axel; Geschke, Frank-Ulrich (2007), «Antimycotics», Ullmann's Encyclopedia of Industrial Chemistry (7th ed.), doi:10.1002/14356007.a03_077, ISBN 978-3527306732
Արտաքին հղումներ
խմբագրել- Guide to Fungal Infections patient-oriented, educational website written by dermatologists