Պոլիֆոնիա, պոլիֆոնիկ կերտվածք (կամ կոնտրապունկտ), բազմաձայնության տեսակ, որում ամբողջություն կազմող ձայները հավասարազոր են և օժտված են հարաբերական ինքնուրույնությամբ։ Այդ ձևերը կազմում են մեկ լիարժեք ստեղծագործություն լադահարմոնիկ, մետրառիթմական և այլ հիմքերի շնորհիվ։

Քելեշե և ֆուստանելլա կրող ալբանական պոլիֆոնիկ ժողովրդական խումբ Սկրապարում

Պոլիֆոնիայի տեսակներ

խմբագրել

Գոյություն ունի պոլիֆոնիայի երկու տեսակ՝ կախված այն հանգամանքից, թե պոլիֆոնիկ շարադրանքի կազմում հադես եկող ձայները մեկը մյուսի նկատմամբ ինչպիսի փոխհարաբերության մեջ են գտնվում։ Եթե ձայներից մեկի թեմատիկ նյութը նույնությամբ կամ փոփոխված ձևով կրկնվում է մյուս ձայնում, կոչվում է իմիտացիա պոլիֆոնիա։ Եթե միաժամանակ հնչող երկու կամ ավելի ձայները ողջ շարադրանքի ընթացքում տարբերվում են մեկը մյուսից, ապա պոլիֆոնիայի այս ձևն անվանում են ոչ իմիտացիոն կամ կոնտրաստային պոլիֆոնիա։ Պոլիֆոնիկ շարադրանքում շատ հաճախ ձայներից մեկը, ստանձնելով գլխավոր դերը, որոշակիորեն առանձնանում է, իսկ մյուս ձայները ուղեկցող նշանակություն են ստանում. սրանք կոչվում են կոնտրապունկտային ձայներ։ Պոլիֆոնիկ շարադրանքով են գրվում երաժշտական մի շարք ժանրեր, ինչպիսիք են՝ ֆուգան (պոլիֆոնիկ ամենաբարդ ժանրը), ֆուգետտան, ֆուգատոն, ինվենցիան, կանոնը և այլն։

Գրականություն

խմբագրել

Ն.Վ. Դերոյան, Երաժշտական ստեղծագործության վերլուծություն, Երևան, 1985։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 362