Ռոման Բաումգարտեն

ռուս սպա

Ռոման Բաումգարտեն (ռուս.՝ Рома́н Ка́рлович Баумгартен, մայիսի 28, 1887(1887-05-28), Վլադիկավկազ, Ռուսական կայսրություն - հոկտեմբերի 28, 1963(1963-10-28), Փարիզ, Ֆրանսիա), ռուս սպա, Առաջին համաշխարհային պատերազմի հերոս։ Լյութերական։

Ռոման Բաումգարտեն
մայիսի 28, 1887(1887-05-28) - հոկտեմբերի 28, 1963(1963-10-28) (76 տարեկան)
ԾննդավայրՎլադիկավկազ, Ռուսական կայսրություն
Մահվան վայրՓարիզ, Ֆրանսիա
ԳերեզմանՍենտ-Ժենևիև-դե-Բուա
Կոչումփոխգնդապետ
Մարտեր/
պատերազմներ
Առաջին համաշխարհային պատերազմ և Ռուսաստանի քաղաքացիական պատերազմ
ԿրթությունԳենշտաբի ակադեմիա
Պարգևներ
Սուրբ Ստանիսլավի 2-րդ աստիճանի շքանշան թրերով Սուրբ Ստանիսլավի 2-րդ աստիճանի շքանշան Order of Saint Stanislaus (House of Romanov) Սուրբ Ստանիսլավի 3-րդ աստիճանի շքանշան և Ոսկե զենք «Քաջության համար»

Կենսագրություն

խմբագրել

Պաժերի կորպուսն ավարտելուց հետո 1906 թվականին ստացել է պոդպորուչիկի կոչում և ծառայության անցել 4-րդ հրաձգային գնդի լեյբ-գվարդիայում։ 1912 թվականին ավարտել է Նիկոլաևյան ռազմական ակադեմիան 1-ին կարգով, որից հետո գործուղվել է իր գունդ, մեկ տարով եղել վաշտի հրամանատար։

Կոչումները` պորուչիկ (1910), շտաբս-կապիտան (1914), կապիտան (1914), փոխգնդապետ (1916)

Առաջին համաշխարհային պատերազմի սկզբում` 1914 թվականի նոյեմբերի 16-ին, փոխադրվում է Գլխավոր շտաբ` նշանակվելով 80-րդ հետևակային դիվիզիայի ավագ համհարզ։ Պարգևատրվում է Գեորգիևյան զենքով։

1915 թվականի հոկտեմբերի 2-ին նշանակվում է 32-րդ բանակային կորպուսի շտաբի հանձնարարությունների գծով շտաբ-սպայի պաշտոնակատար, 1917 թվականի փետրվարի 9-ին` 157-րդ հետևակային դիվիզիայի շտաբի պետի պաշտոնակատար։ 1918 թվականի ապրիլի 25-ից ծառայել է հետմանական բանակում, օգոստոսի 25-ից նշանակվել զորացրման մասի պետ, նոյեմբերի 25-ից հաշվառվել Գլխավոր շտաբի Գլխավոր վարչության պատմության բաժնում։ Գնդապետի կոչում ստանալուց հետո մասնակցել է Սպիտակ շարժմանը Կամավորական բանակի և Ռուսաստանի հարավի զինված ուժերի շարքերում։ 1918 թվականի վերջերից մինչև 1919 թվականի օգոստոսը եղել է «Ազբուկա» գաղտնի կազմակերպության օպերատիվ մասի վարիչը Կիևում։ 1920 թվականի մայիսին վերադառնում է էվակուացիայից Սևաստոպոլ` Ռուսական բանակ։ Չեխոսլովակիայում էմիգրացիայի ժամանակ ծառայել է ռուսական գիմնազիայի քարտուղար, այնուհետև Ֆրանսիայում աշխատել է ֆաբրիկայում հաշվապահ, իսկ օկուպացիայի տարիներին եղել է թարգմանիչ գերմանական վարչությունում[1]։ Եղել է պաժերի միության անդամ և 4-րդ հրաձգային գնդի լեյբ-գվարդիայի միավորման նախագահի տեղակալ[2]։

Մահացել է 1963 թվականին Փարիզում, թաղված է Սենտ-Ժենեվեվ-դե-Բուա գերեզմանատանը։

Ընտանիք

խմբագրել

Ամուսնացած էր, ուներ որդի` Վադիմը (1922-1985) և դուստր` Վիկտորիան (մահ. 1989):

Պարգևներ

խմբագրել
  • Սուրբ Ստանիսլավի 3-րդ աստիճանի շքանշան (1912)
  • Սուրբ Ստանիսլավի 2-րդ աստիճանի շքանշան սրերով (31.05.1915)
  • Գեորգիևյան զենք (07.02.1916)
  • Սուրբ Ստանիսլավի 3-րդ աստիճանի շքանշան սրով և ժապավենով. (4.03.1917)

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. РГВА. Ф. 1358k, оп. 4, д. 30, л. 223.
  2. «Русская армия в Великой войне: Картотека проекта: Баумгартен Роман Карлович». www.grwar.ru. Վերցված է 2017 թ․ հուլիսի 9-ին.