Սալահ Աբդեսլամ (արաբ․՝ صلاح عبد السلام‎‎, ֆր.՝ Salah Abdeslam; սեպտեմբերի 15, 1989(1989-09-15)[1], Բրյուսել, Բելգիա), ահաբեկիչ, ով անմիջական կապերի մեջ է գտնվել Իսլամական պետություն ահաբեկչական կազմակերպության հետ։ Աբդեսլամը Ֆրանսիայի քաղաքացի է[2]։ Առավել հայտնի է դարձել այն պատճառով, որ համարվում է Փարիզի ահաբեկչական հարձակումների գլխավոր կազմակերպիչը, որի ընթացքում զոհվեց մոտ 130 մարդ։

Սալահ Աբդեսլամ
արաբ․՝ صلاح عبد السلام‎‎
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 15, 1989(1989-09-15)[1] (35 տարեկան)
ԾննդավայրԲրյուսել, Բելգիա
Քաղաքացիություն Ֆրանսիա
Մայրենի լեզուարաբերեն
Կրոնսուննի իսլամ
Մասնագիտությունահաբեկիչ
 Salah Abdeslam Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Ծնվել է 1989 թ-ի սեպտեմբերի 15-ին Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում։ Նրա ծնողները էմիգրանտներ էին Մարոկոյից։ Ունի երկու եղբայր՝ Իբրահիմը և Մուհամեդը[3]։ Ապրել է Բրյուսելի Մոլենբեկ Սեն Ժան թաղամասում, որը առավել հայտնի է իր իսլամադավան էմիգրանտ բնակչությամբ։ Այստեղ նա ծանոթացել է Փարիզի ահաբեկչության կարևոր դերակատարներից մեկի Աբդելհամիդ Աբաաուդի հետ։ 2010 թ-ից սկսած նրանք իրականացրել են մի շարք խուլիգանություններ և հանցագործություններ, ներառյալ հոգեմետ դեղերի անօրինական պահպանումը և գողության փորձը, որի համար Աբդեսլամը բանտ է նստել[4]։

Աբդեսլամը աստիճանաբար իսլամիստական արմատական գաղափարների կրող է դառնում, որը ամենից առաջ պայմանավորված էր Աբբաուդի հետ շփումներով, որը 2014 թ-ին վերադարձել էր Իսլամական պետությունից։ Ինքը՝ Աբդեսլամը 2015 թ-ին եղել է ԵՄ անդամ 6 երկրներում։ Փարիզի ահաբեկչական հարձակումներից որոշ ժամանակ առաջ՝ նրա անունը ներառվել էր Բելգիայի հատուկ ծառայությունների՝ ահաբեկչություն իրականացնելու ունակ կասկածյալների ցուցակում[5]։

Ահաբեկչություն Փարիզում

խմբագրել

Աբդեսլամը մասնակցել է Փարիզի ահաբեկչական հարձակումներին, որպես դրանց կազմակերպիչ- ղեկավար։ Նա վարձել է բնակարաններ, հյուրանոցային համարներ և մի քանի ավտոմեքենա, որոնցից մեկով մի քանի ահաբեկիչների տարել է փարիզյան Բատակլան ակումբի մոտ, որտեղ ահաբեկիչները սպանեցին մոտ 80 մարդ[6]։ Չնայած Աբդեսլամը ահաբեկչական գործողություններին անմիջական մասնակցություն չի ունեցել, սակայն որպես կազմակերպիչ, նա դարձավ Եվրոպայում ամենափնտրվող անձանցից մեկը[7]։

Հարձակումից անմիջապես հետ Աբդեսլամը լքում է Ֆրանսիան, որից հետո լուրեր տարածվեցին, թե նա փախել է Սիրիա` Իսլամական պետության կողմից վերահսկվող տարածք։ Հետագայում պարզվեց, որ նա, հավանաբար, թաքնվել է Բրյուսելում` Մոլենբեկ թաղամասում։ Այստեղ տարածում ոստիկանությունը նոյեմբերի երկրորդ կեսին և դեկտեմբեր ամսին իրականացրել է մի շարք հատուկ խոշոր օպերացիաներ, որոնց ժամանակ ոստիկանությունը ձերբակալել է մի քանի տասնյակ մարդկանց, որոնք կապ են ունեցել ահաբեկչության հետ։ Աբդեսլամը եղել է այդ հատուկ օպերացիաների գլխավոր նշանակետը, բայց բազմիցս խուսափել է ոստիկանությունից[8][9][10]։

2016 թ-ի մարտի 18-ին Աբդեսլամը ձերբակալվել է Բրյուսելի Մոլենբեկ թաղամասի բնակարաններից մեկում[11]։ Ձերբակալման ժամանակ ստացել է թեթև վիրավորում՝ փախուստի փորձի հետևանքով։ Մեկ օր անց նա դուրս է գրվել Սեն Պիերի հիվանդանոցից և ներկայումս պահվում է Բրյուսելի ոստիկանությունում։ Ակնկալվում է, որ Աբդեսլամը կարտահանձվի Ֆրանսիային[12]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 https://pantheon.world/profile/person/Salah_Abdeslam
  2. Avi Davis (2016 թ․ մարտի 19). «Abdeslam: From petty crime to IS group terrorism». France 24. Վերցված է 2016 թ․ մարտի 24-ին.
  3. Hannah Roberts, Julian Robinson (2015 թ․ նոյեմբերի 16). «Mother of Paris suicide bomber says her son may have blown himself up because of STRESS... while his brother says the family 'are thinking of the victims' after he is released without charge» (անգլերեն). Mail Online. Վերցված է 2016 թ․ մարտի 21-ին.
  4. V. S., J. TH. (2015 թ․ նոյեմբերի 16). «Qui sont vraiment les trois frères Abdeslam?» (ֆրանսերեն). DH. Վերցված է 2016 թ․ մարտի 21-ին.
  5. Caitlin Dickson (2016-18-03). «What we know about Salah Abdeslam, the elusive Paris terror suspect arrested in Brussels» (անգլերեն). Yahoo News. Վերցված է 2016 թ․ մարտի 21-ին.
  6. Karl Laske, Louise Fessard (2015-19-11). «Comment Manuel Valls a été exfiltré à 300 mètres des tirs» (ֆրանսերեն). Mediapart. Վերցված է 2016 թ․ մարտի 21-ին.
  7. MB (2016 թ․ հունվարի 29). «Abdeslam is Europe's "most wanted"» (անգլերեն). Flanders News. Վերցված է 2016 թ․ մարտի 21-ին.
  8. Tom Porter (2016 թ․ օգոստոսի 1). «Belgium: Police find Paris attackers' bomb factory and hideout» (անգլերեն). International Business Ties. Վերցված է 2016 թ․ մարտի 21-ին.
  9. «Paris attack fugitive Salah Abdeslam may have eluded Belgian police, prosecutor's office says» (անգլերեն). Fox News. 2015-17-12. Վերցված է 2016 թ․ մարտի 21-ին.
  10. ČTK (2016 թ․ մարտի 19). «Spolupachatele pařížských útoků Abdeslama chce soudit Francie» (չեխերեն). České Noviny. Վերցված է 2016 թ․ մարտի 21-ին.
  11. «Brussels raids: Paris attack suspect Abdeslam arrested» (անգլերեն). BBC News. 2016 թ․ մարտի 19. Վերցված է 2016 թ․ մարտի 21-ին.
  12. «Spolupachatele pařížských útoků Abdeslama chce soudit Francie, útočník se vydání brání» (չեխերեն). Česká televize. 2016 թ․ մարտի 19. Վերցված է 2016 թ․ մարտի 21-ին.