Սառա Հիրինի
Սառա Հիրինի (դեկտեմբերի 9, 1992, Feilding, Manawatū-Whanganui Region, Նոր Զելանդիա)[2], ռեգբի 15-ի նորզելանդացի խաղացող, Օլիմպիական խաղերի կրկնակի մեդալակիր։ Հիրինին խաղում է Նոր Զելանդիայի կանանց ազգային ռեգբիի յոթնյակի թիմում, գլխավորել է Մանավատուի Յոթնյակի թիմը, որը 2013 թվականին Քուինսթաունում նվաճում է Կանանց Ազգային Յոթնյակի տիտղոսը: 2017 թվականին ընդգրկվում է Ռեգբիի Կանանց Աշխարհի Գավաթի հավաքականի կազմում[3][4]։
Սառա Հիրինի | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | իգական |
Ազգություն՝ | Մաորիներ |
Մասնագիտացում՝ | ռեգբի յունիոն խաղացող և rugby sevens player |
Երկիր՝ | Նոր Զելանդիա |
Ծննդյան ամսաթիվ՝ | դեկտեմբերի 9, 1992 (31 տարեկան) |
Ծննդավայր՝ | Feilding, Manawatū-Whanganui Region, Նոր Զելանդիա |
Ակումբ՝ | New Zealand women’s national rugby sevens team? և New Zealand women's national rugby union team? |
Հասակ՝ | 177 սանտիմետր |
Քաշ՝ | 76 կիլոգրամ |
Վաղ կյանք
խմբագրելՀիրինին ծնվել է 1992 թվականի դեկտեմբերի 9-ին Ռոնի և Ալան Գոսերի ընտանիքում[5]։ Նրա քույրը՝ Ռեյչել Ռակատաուն նույնպես ռեգբի է խաղում և խաղացել է Մանավատուի Ցիկլոնների (Manawatū Cyclones) համար Ֆարահ Պալմերի Գավաթի (Farah Palmer Cup) առաջնությունում։
Նրա հայրը՝ Ալանը, չեմպիոն էր, ով 1985 թվականին նվաճում է «Ոսկե Մկրատ» (Golden Shears) տիտղոսը եզրափակիչը միջանկյալ ճեղքելու համար[5]։ Նրա մայրը՝ Ռոնին, բրդի մշակման վարպետ էր, հաղթելով 53 բաց եզրափակչում՝ ներառյալ 2008 թվականի «Ոսկյա Մկրատներ» բաց տիտղոսը, ինչպես նաև մասնակցել է Նոր Զելանդիայի բաց առաջնությանը Տե Կուիտիում 1999 և 2003 թվականներին, «Ոսկյա Մկրատներ» բաց եզրափակչում՝ 6 անգամ, 2014 թվականի աշխարհի առաջնության ժամանակ Իռլանդիայում, և ներկայացրել է Նոր Զելանդիան տրանս-Տասմանյան բուրդ մշակման տասը փորձնական հանդիպումներում[5]։ Նա մեծացել է սպորտասեր ընտանիքում Օրուա հովտում՝ Ֆիլդինգից դուրս[6]: Նա միջնակարգ դպրոցն անց է կացրել Ֆիլդինգի ավագ դպրոցում, որտեղ ընդունվել է գիշերօթիկ[7]։
Երիտասարդ ժամանակ Հիրինին իր եղբայր Սայմոնի հետ մասնակցել է խուզման մրցումների[7]։ Ավագ դպրոցը թողնելուց հետո, ստանալով կրթաթոշակ, նա սկսեց լրիվ դրույքով ուսումը Մասսիի համալսարանում՝ ստանձնելով արվեստի բակալավրի կոչում Մաորիում և սպորտային գիտություններում[8]: Այնուամենայնիվ յոթնյակի ազգային թիմի համար ընտրվելուց հետո, հաջորդ ութ տարիների ընթացքում նա ավարտեց իր ուսումը կես դրույքով՝ ավարտելով Մաորիի գիտական աստիճանը[7]:
Ռեգբիի կարիերա
խմբագրելՄիջնակարգ դպրոցում Հիրինինսկզբում խաղացել է հոկեյ, բայց սկսել է ռեգբի խաղալ 2006 թվականին 13 տարեկանում այն բանից հետո, երբ սկսեց ընկերակցել է մի քանի ընկերների, ովքեր հաճախում էին ռեգբիի[9]: «Ես կարծում էի, որ դա լավ մարզավիճակ կլիներ իմ հոկեյի համար, և նաև, եթե ես ևս մեկ սպորտով զբաղվեի, ստիպված չէի լինի դասերից հետո գնալ տնային աշխատանքների դասի»[6][7]:
2007-2010 թվականներին նա խաղացել է Մանավատուի միջնակարգ դպրոցի աղջիկների թիմում և 2010 թվականին, երբ նա արդեն կապիտան էր՝ հաղթեցին տարածաշրջանային մրցումներում՝ առանց իրենց նկատմամբ վաստակած միավորների[9]: Նա նաև խաղացել է Փոթորիկ Ավագ Դպրոցի աղջիկների (Hurricanes Secondary School Girls) թիմում 2008 թվականին[9]։
Ավագ դպրոցի ուսման վերջում նա այնքան հետաքրքրված էր ռեգբիով, որ ցանկանում էր լրիվ դրույքով խաղալ, սակայն կանանց ռեգբիի ոչ մի ակնհայտ մասնագիտացված ուղի չկար, ուստի նա շարունակեց սիրողական խաղալ «Feilding Old Boys Oroua»-ի համար[6]։ Ներկայացուցչական թիմերի թվում, որոնցում նա խաղացել է, եղել է Մանավատուն Կանանց գավառական առաջնությունում 2010 և 2011 թվականներին և Աոտեարոա Մաորիի յոթնյակների թիմը նույնպես 2010 և 2011 թվականներին[9]:
2012 թվականին Նոր Զելանդիայի Ռեգբիի Միությունը կազմակերպեց համազգային «Գնա ոսկու համար» ժողովրդական նախաձեռնություն՝ բացահայտելու համար տաղանդների, ովքեր ունեն պոտենցիալ 2016 թվականի Ամառային Օլիմպիական խաղերին Նոր Զելանդիան ներկայացնել Յոթնակի մրցումներում, որտտեղ իր դեբյուտն էր ռեգբիի յոթնյակը[10][11]։ Փորձությանը մասնակցած 800-ից Հիրինին այն 30 խոստումնալիցների թվում էր, ովքեր 2012 թվականի կեսերին մասնակցեցին Վայուրուում անցկացվող ուսումնական ճամբարին[12]:
2012-2013 թվականների Յոթերորդ մրցաշրջան
խմբագրելՀիրինին ընտրվեց միանալու Լորեն Բուրջեսին, Մարամա Դեյվիսին, Լավինիա գուլդին, Կարլա Հոոհեպային, Չայնա Հոհեպային, Լինդա Իթուուն, Քայլա Մաքալիստերին, Հուրիանա Մանուելին (կապիտան), Թայլա Նաթա Վոնգին, Ամանդա Ռաշին և Պորտին Վուդմանին Նոր Զելանդիայի թիմում 2012-2013 թվականների IRB-ի կանանց յոթնյակի առաջնության պաշտոնակատարի համար։ Արդյունքում՝ Հիրինին ձեռք բերեց լրիվ դրույքով մեկ տարի Նոր Զելանդիայի յոթնյակի պայմանագիր, որը նրան վճարեց $30,000[6]։ Մանուելի գլխավորած թիմը հաղթեց Հյուսթոնի մրցաշրջանը, նաև Գուանչժոյում և Ամստերդամում՝ վաստակելով 196 միավոր և բաց թողնելով 34-ը[12][13]։
Կոչումի բարձրացում՝ որպես կապիտան
խմբագրելԱյն բանից հետո, երբ կապիտան Հուրիանա Մանուելը կոճի լուրջ վնասվածք ստացավ ԱՄՆ-ի դեմ լողավազանային խաղում 2014 թվականի կանաց ռեգբիի աշխարհի գավաթի խաղում, նրան դուրս մղեցին Յոթնյակի թիմից իր վնասվածքի պատճառով։ Հիրինին առաջադրվեց որպես կապիտան, և իր դիրքը պահելու էր նույնիսկ Մանուելի վերադարձից հետո[12]։
Իր առաջին շրջագայությունը որպես կապիտան Դուբայում էր, 2014 թվականի դեկտեմբերի սկզբին։ Ռուսաստանի դեմ լողավազանային խաղում նրա փոքր մատը դուրս էր ընկել, որի պատճառով ոսկորը դուրս էր եկել մաշկից, իսկ մնացած մատները ցույց էին տալիս 45 աստիճանի անկյուն:
Քառորդ եզրափակչում նա սպասեց իր թիմին, որպեսզի կարողանա նրանց առաջնորդել կիսաեզրափակչում և եզրափակչում[14]։ 2014 թվականի դեկտեմբերի սկզբին Դուբայի մրցաշարում Ավստրալիայի դեմ եզրափակչում Նոր Զելանդիան ընդմիջմանը զիջում էր 17-0 հաշվով, բայց մեկ րոպե խաղալուց հետո վերադարձավ 17-14 հաշվով: Որոշ ժամանկ անց Հիրինին գոլ խփեց և իր թիմին հաղթանակ պարգևեց 19-17 հաշվով[15]։
2020 թվականի Տոկիոյի Օլիմպիական խաղեր
խմբագրելՀիրինին ընտրվեց որպես Black Ferns Յոթնյակի անդամ 2020 թվականի Ամառային Օլիմպիական խաղերի համար։ Նա ընտրված էր միանալ Hamish Bond-ին որպես Նոր Զելանդյիայի դրոշակիր՝ ներկայանալով բացման արարողությանը[12]։ Հաջորդ օրվա մրցաշարի պատճառով Բոնդին փոխարինեց Դավիդ Նյիկան։
Քովիդի սահմանափակումների պատճառով Հիրինին ստիպված էր գնալ Թաունսվիլ, որտեղ նրանք պետք է մրցեին 2021 թվականի Օվկիանիայի կանանց առաջնությունունում, որպեսզի Հիրինին կարողանար ներկա գտնվել բացման արարողությանը։ Ավելի ուշ նրանք պետք է թիմի մնացած անդամներին միանային։ Նրանց առաջին թռիչքը չեղյալ համարվելուց հետո յոթնյակը իրենց կապը կորցրեցին Բրիսբանի հետ, որը առաջ բերեց նրանց նախաթռիչքային թեստերի սպառման։ Վերջապես միի ելք գտնելով Հիրինին կարողացավ ընկերակցել Փորթիա Վուդմանին դեպի Տոկիո և մասնակցել բացման արարողությանը[12]։
2022 թվականի Բիրմինգհեմի Համագործակցության խաղեր
խմբագրելՀիրինին ընդգրկվել է Black Ferns Sevens-ի կազմում 2022 թվականին Բիրմինգհեմում կայանալիք Համագործակցության խաղերի համար[16][17]: Նա արժանացել է բրոնզե մեդալի այդ միջոցառմանը[18][19]։ Նա նաև արծաթե մեդալ է նվաճել Քեյփթաունում անցկացված ռեգբիի աշխարհի 7-րդ գավաթի խաղարկությունում[20][21][22]։
2021 թվականի Աշխարհի Գավաթ
խմբագրելՀիրինին 2021 թվականի ռեգբիի աշխարհի գավաթի համար «Black Ferns»-ի խաղացողների թիմի անդամ էր[23][24]։ Նա Շոտլանդիայի դեմ եզրափակիչ խաղում գոլ խփեց և 57-0 հաշվով հաղթեցին[25][26]։ Քառորդ եզրափակչում Ուելսի դեմ խաղում նա նույնպես գոլ խփեց[27][28]։ Նա կիսաեզրափակչում խաղաց նաև Ֆրանսիայի հետ, այնուհետև եզրափակչում Black Ferns թիմը հաղթանակ տարավ Անգլիայի նկատմամբ և դարձավ Աշխարհի Չեմպիոն[29][30]։
2022–2023 թվականների Համաշխարհային Ռեգբիի կանանց յոթնյակների շարք
խմբագրել2021 թվականի Աշխարհի Գավաթից հետո նա բաց թողեց 2022-2023 թվականների Յոթնյակների մրցաշարի երկու խաղ։ Վերջին 5 խաղերի ընթացքում նա վերադարձավ իր թիմին որպես կապիտան, որը ավարտվեց Նոր Զելանդիայի հաղթանակով, որը հաղթել էր 6-7 մրցաշարերում։
Միջազգային սեզոնի վերջում նա դիմել է իր նախկին «Սև Ֆերնս» թիմակից Ժաննա Վոնին, ով եղել է Յոկայչիի Միե Պերլս թիմի գլխավոր մարզիչը, որպեսզի խաղա ճապոնական Տայյո Սեյմեի կանանց յոթնյակի մրցումներում[31]:
Ճապոնիայում որոշակի ժամանակ անցկացնելուց հետո Հիրինին Նոր Զելանդիայի յոթնյակի թիմ վերադարձավ և առաջնորդեց 2023 թվականի նոյեմբերի վերջին կայանալիք Աբու Դաբիի Յոթնյակի Փառատոնին։
2023-2024 թվականների Կանանց համաշխարհային ռեգբիի յոթնյակների շարք մրցաշարի առաջին խաղում, որը տեղի ունեցավ 2023 թվականի դեկտեմբերի 2-3-ին, միայն Հիրինին ուշացած փորձը թույլ տվեց կանխել Հարավային Աֆրիկայի կողմից ստացած պարտությունը[32]։ Մրցաշարի երկրորդ խաղի ընթացքում Հիրինին և իր թիմը հաղթեցին Մեծ Բրիտանիայի թիմին 43-7 հաշվով, սակայն Հիրինին վնասվածք ստացավ իր ծնկի առջևի խաչաձև կապանի մոտ, որի պատճառով նա լքեց խաղը[33]։ Հիրինիի խաղից դուրս գալու պատճառով Ռիսի Պուրի-Լեյնը ստանձնեց «Black Ferns»-ի կապիտանի պաշտոնը։
2024 թվականի Փարիզի Օլիմպիական խաղեր
խմբագրել2024 թվականի հունիսի 20-ին հայտարարվեց, որ նա ընտրվել է որպես Նոր Զելանդիայի կանանց ռեգբիի յոթնյակի թիմի անդամ Փարիզի Օլիմպիական խաղերի համար[34][35]։ Թիմը ոսկյա մեդալ նվաճեց՝ եզրափակչում պարտության մատնելով Կանադային 19-12 հաշվով[36]։
Մրցանականեր և պարգևներ
խմբագրել2013 թվականին նա Մանավատու Մասսիի Համալսարանից ստացավ տարվա մարզիկի մրցանակը[8]։
2019 թվականին թագուհու ծննդյան պատվին Հիրինին նշանակվել է Նոր Զելանդիայի արժանիքների շքանշանի անդամ՝ ռեգբիին մատուցած ծառայությունների համար[37]: Նա վեց տարվա մեջ չորրորդ անգամ առաջադրվեց որպես աշխարհի ռեգբիի կանանց յոթնյակի լավագույն խաղացող[38]:
Նա առաջին կինն էր, ով 200 հանդիպում անցկացրեց համաշխարհային շրջագծում: Նրա մայրը, քույրը և զարմուհին մեկնեցին Ֆրանսիայի հարավ՝ ականատես լինելու նրա 200-րդ խաղին[7]:
2022 թվականին նա դարձավ երրորդ կինը, որ հայտնվեց Նոր Զելանդիայի Ռեգբիի օրացույցի կազմին։
2023 թականի Համաշխարհային Ռեգբիի Յոթնյակի շարքի մրցանակաբաշխության ժամանակ այդ տարվա մայիսին Հիրինին ճանաչվեց որպես 2023 թվականի կանանց երազանքի թիմի անդամ[39]։
Անձնական կյանք
խմբագրելՄաորի ծագումով Նա պատկանում է Ngāti Kahungunu iwi-ին[40]: Նա ամուսնացավ Քոնոր Հիրինիի հետ 2019 թվականի հունվարին[41]։
Երբ նա գտնվում էր Մաունգանուի լեռան վրա, նա ստացավ իր մասնավոր օդաչուի լիցենզիան 2021 թվականին՝ երեք տարի սովորելուց հետո[7]:
Ծանոթագրություն
խմբագրել- ↑ 1,0 1,1 https://dpmc.govt.nz/publications/queens-birthday-honours-list-2019
- ↑ «Sarah Hirini». nbcolympics.com. NBC. Վերցված է 6 January 2023-ին.
- ↑ «Black Ferns squad for 2017 Women's Rugby World Cup named». allblacks.com (անգլերեն). New Zealand Rugby. Արխիվացված օրիգինալից 12 June 2018-ին. Վերցված է 13 August 2017-ին.
- ↑ «Black Ferns World Cup squad named» (New Zealand English). Radio New Zealand. 5 July 2017. Արխիվացված օրիգինալից 13 August 2017-ին. Վերցված է 13 August 2017-ին.
- ↑ 5,0 5,1 5,2 «Shearing community mourns loss of champion woolhandler Ronnie Goss». Stuff. 2 March 2020. Վերցված է 6 January 2023-ին.
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 Casey, Alex (8 December 2022). «Sarah Hirini is ready to lead». The Spinoff. Վերցված է 6 January 2023-ին.
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 Husband, Dale (22 May 2022). «Sarah Hirini: Back to work». E-Tangata. Վերցված է 6 January 2023-ին.
- ↑ 8,0 8,1 Lampp, Peter (16 October 2013). «Little rest for Massey's Goss». Stuff. Manawatu Standard. Վերցված է 3 October 2014-ին.
- ↑ 9,0 9,1 9,2 9,3 «Rugbygirl – Sarah Goss». Rugby Girl. Արխիվացված օրիգինալից 16 August 2016-ին. Վերցված է 28 November 2023-ին.
- ↑ «New Zealand Rugby Union begins search for Olympic hopefuls». boxscorenews.com. Վերցված է 2021-08-20-ին.
- ↑ «RUGBY: Search on for sevens stars of future». NZ Herald. Northern Advocate. 16 April 2012. Վերցված է 31 January 2023-ին.
- ↑ 12,0 12,1 12,2 12,3 12,4 Swannell, Rikki (2022). Sevens Sisters: How a People First Culture Turned Silver into Gold (Paperback). Auckland: Mower. էջեր 21, 29, 133, 138. ISBN 978-1-990003-58-5.
- ↑ «New Zealand Name Exciting Women's Sevens Squad». Boxscore News. 9 November 2012. Վերցված է 2 February 2023-ին.
- ↑ Heagney, George (9 December 2014). «Gains for Goss despite pain of dislocated finger». Stuff. Վերցված է 15 December 2023-ին.
- ↑ «New Zealand clinch title with last-minute winner». World Rugby. 5 December 2014. Վերցված է 9 December 2023-ին.
- ↑ «Rugby Sevens teams named for Commonwealth Games». allblacks.com. New Zealand Rugby. 29 June 2022. Վերցված է 2022-07-04-ին.
- ↑ «Experienced New Zealand sevens squads revealed for Commonwealth Games». Stuff (անգլերեն). 2022-06-29. Վերցված է 2022-07-04-ին.
- ↑ McConnell, Lynn (1 August 2022). «Double bronze for New Zealand Sevens sides in Birmingham». allblacks.com. New Zealand Rugby. Վերցված է 5 August 2022-ին.
- ↑ «NZ Sevens sides bounce back to win bronze medals». 1 News. 1 August 2022. Վերցված է 5 August 2022-ին.
- ↑ Julian, Adam (12 September 2022). «New Zealand sides scoop silver in Cape Town». allblacks.com. New Zealand Rugby. Վերցված է 22 September 2022-ին.
- ↑ «NZ Sevens come up short, losing World Cup finals in Cape Town». 1 News. 2022-09-12. Վերցված է 2022-09-22-ին.
- ↑ Wilson, Sam (11 September 2022). «Recap: New Zealand's men and women beaten in Rugby World Cup Sevens finals in Cape Town». Stuff. Վերցված է 22 September 2022-ին.
- ↑ «Black Ferns Rugby World Cup squad named». Radio New Zealand. 2022-09-13. Վերցված է 2022-09-27-ին.
- ↑ «Black Ferns squad locked in for Rugby World Cup». allblacks.com. New Zealand Rugby. 2022-09-13. Վերցված է 2022-09-15-ին.
- ↑ Burnes, Campbell (2022-10-22). «Black Ferns top Pool A in style». allblacks.com. New Zealand Rugby. Վերցված է 2022-11-27-ին.
- ↑ Pearson, Joseph (2022-10-22). «Black Ferns lift physical intensity to beat Scotland, finishing Rugby World Cup pool stage on a high». Stuff. Վերցված է 2022-11-27-ին.
- ↑ Burnes, Campbell (2022-10-29). «Black Ferns storm into the final four». allblacks.com (New Zealand English). New Zealand Rugby. Վերցված է 2022-11-27-ին.
- ↑ «New Zealand 55-3 Wales: Black Ferns knock Wales out of Rugby World Cup at quarter-final stage». Sky Sports. 2022-10-29. Վերցված է 2022-11-27-ին.
- ↑ Rendell, Sarah (2022-11-12). «New Zealand 34-31 England: Women's Rugby World Cup final player ratings». The Guardian. Վերցված է 2023-02-06-ին.
- ↑ Burnes, Campbell (2022-11-05). «Black Ferns into the Rugby World Cup Final». allblacks.com. New Zealand Rugby. Վերցված է 2023-02-06-ին.
- ↑ McFadden, Suzanne (5 April 2023). «Hirini reveals she's new Pearl in Japan sevens crown». Newsroom. Վերցված է 5 December 2023-ին.
- ↑ «Sarah Hirini saves Black Ferns Sevens from shock defeat to South Africa». Stuff. 3 December 2023. Վերցված է 4 December 2023-ին.
- ↑ «Black Ferns sevens captain Sarah Hirini has ACL surgery, putting Paris Olympics in doubt». Stuff. 15 December 2023. Վերցված է 15 December 2023-ին.
- ↑ «Rugby Sevens teams named for Paris Olympics». allblacks.com (New Zealand English). 2024-06-21. Վերցված է 2024-07-26-ին.
- ↑ «New Zealand - Rugby Sevens Olympic Games Paris 2024». www.world.rugby. 2024. Վերցված է 2024-07-27-ին.
- ↑ Burgess, Michael (31 July 2024). «Olympics 2024: New Zealand women's rugby sevens clinch Olympic gold in Paris». NZ Herald. Վերցված է 31 July 2024-ին.
- ↑ «Queen's Birthday honours list 2019». Department of the Prime Minister and Cabinet. 3 June 2019. Վերցված է 3 June 2019-ին.
- ↑ «World Rugby Sevens Players of the Year 2019 nominees announced». World Rugby. Վերցված է 2019-09-20-ին.
- ↑ «The Best of Women's Rugby Sevens Celebrated Following Thrilling 2023 Series Finale at HSBC France Sevens». Women in Rugby. 14 May 2023. Վերցված է 18 November 2023-ին.
- ↑ «A history of Māori competing at the Olympic Games». Māori Sports Awards. Te Tohu Taakaro o Aotearoa Charitable Trust. Վերցված է 6 February 2023-ին.
- ↑ Weaser, Laura (24 January 2019). «Black Ferns captain Sarah Goss' love and laughter-filled wedding». Now to Love. Վերցված է 6 January 2023-ին.
Արտաքին հղումներ
խմբագրելՊարգևներ | ||
---|---|---|
Նախորդող: Քոդի Թայլոր |
Թոմի Ֆրանսիական Հուշահամալիր Մաորի ռեգբիի տարվա լավագույն խաղացող 2019 2021 |
Հաջորդող: Աշ Դիքսոն |
Նախորդող: Աշ Դիքսոն |
Հաջորդող: Ռուահեյ Դեմանտ | |
Սպորտային ձեռքբերումներ | ||
Նախորդող: Պիտեր Բարլինգ |
Դրոշակակիր Տոկիո 2020 |
Գործող պաշտոնակատար |