Ստրատոհրաբուխ
Ստրատոհրաբուխներ (լատին․՝ stratum - շերտ և հրաբուխներ), շերտավոր խառնակազմ հրաբուխներ, որոնց կոները կառուցված են միմյանց հաջորդող կարծրացած լավային հոսքերից և տուֆի փոխակերպված ցեմենտացած լավաբեկորներից (կոշտեր, հրաբխային ռումբեր, մանրաքարեր, հրաբխային ավազ և այլն)։ Ստրատոհրաբուխը հետևանք է հրաբխի պայթյունային գործունեության և լավային ժայթքումների։ Շատ ստրատոհրաբուխներ ունեն կոնաձև տեսք (բարձրությունը մի քանի հարյուր մտրատոհրաբուխներից մինչև մի քանի կմ), զառիվեր լանջեր վերին մասում և զառիկող՝ ստորոտում։ Խառնարանը ձագարաձև է և ունի 2-3 կմ տրամագիծ։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ստրատոհրաբուխ» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 153)։ |