«Ասիա»–ի խմբագրումների տարբերություն
Տող 151. | Տող 151. | ||
[[Ասիայի մշակույթ]]ը սովորույթների և ավանդույթների հարուստ և բազմազան խառնուրդ է, որին դարեր շարունակ հետևել են մայրցամաքի բազմաթիվ էթնիկ խմբերը: Մայրցամաքը բաժանված է վեց աշխարհագրական ենթատարածաշրջանների՝ [[Կենտրոնական Ասիա]], [[Արևելյան Ասիա]], [[Հյուսիսային Ասիա]], [[Հարավային Ասիա]], [[Հարավարևելյան Ասիա]] և [[Հարավարևմտյան Ասիա|Արևմտյան Ասիա]]<ref>{{cite web |url=https://unstats.un.org/unsd/methodology/m49/ |title=Geographic Regions |publisher=United Nations |access-date=March 31, 2018 |archive-date=30 August 2017 |archive-url=https://web.archive.org/web/20170830170949/https://unstats.un.org/unsd/methodology/m49/ |url-status=live }}</ref>: Այս տարածաշրջանները բնութագրվում են իրենց մշակութային նմանություններով` ներառյալ ընդհանուր կրոնները, լեզուները և էթնիկ պատկանելությունը: Արևմտյան Ասիան, որը հայտնի է նաև որպես Հարավարևմտյան Ասիա կամ [[Մերձավոր Արևելք]], ունի մշակութային արմատներ [[Բարեբեր մահիկ]]ի և [[Միջագետք]]ի հնագույն քաղաքակրթություններում։ Այս քաղաքակրթությունները ծնունդ են տվել [[Իրան|պարսկական]], [[Արաբական աշխարհ|արաբական]], [[օսմանյան կայսրություն]]ներին, ինչպես նաև աբրահամյան կրոններին՝ [[Հուդայականություն|հուդայականության]]ը, [[Քրիստոնեություն|քրիստոնեության]]ը և [[իսլամ]]ին<ref>{{Cite web|url=https://www.bbc.co.uk/history/ancient/cultures/mesopotamia_gallery.shtml|title=BBC - History - Ancient History in depth: Mesopotamia|first=Dominique|last=Collon|access-date=March 31, 2018|archive-date=2 January 2023|archive-url=https://web.archive.org/web/20230102042221/https://www.bbc.co.uk/history/ancient/cultures/mesopotamia_gallery.shtml|url-status=live}}</ref>: Բլրապատ շրջաններում տեղակայված այս քաղաքակրթությունները աշխարհի հնագույններից են. երկրագործությամբ զբաղվելու ապացույցները թվագրվում են մոտավորապես մ.թ.ա. 9000 թվականով<ref>{{Cite book|title=Why the West rules - for now : the patterns of history, and what they reveal about the future|last=Morris, Ian|date=2011|publisher=Profile|isbn=978-1846682087|oclc=751789199}}</ref>: Չնայած մայրցամաքի հսկայական չափերին և բնական խոչընդոտներին՝ անապատների ու լեռնաշղթաների առկայությանը, առևտուրն ու կոմերցիան օգնել են ստեղծել [[Պանասիական մշակույթ|պանասիական մշակույթ]], որն ընդհանուր է ամբողջ տարածաշրջանի համար<ref>{{cite book | url= https://books.google.com/books?id=lTEeCgAAQBAJ&q=Indianized+kingdoms&pg=PA299 | title= Societies, Networks, and Transitions, Volume I: To 1500: A Global History | date= 2014-06-19 | access-date= March 31, 2018 | isbn= 978-1285783086 | last1= Lockard | first1= Craig A. | publisher= Cengage Learning | archive-date= 26 March 2023 | archive-url= https://web.archive.org/web/20230326205006/https://books.google.com/books?id=lTEeCgAAQBAJ&q=Indianized+kingdoms&pg=PA299 | url-status= live }}</ref>: |
[[Ասիայի մշակույթ]]ը սովորույթների և ավանդույթների հարուստ և բազմազան խառնուրդ է, որին դարեր շարունակ հետևել են մայրցամաքի բազմաթիվ էթնիկ խմբերը: Մայրցամաքը բաժանված է վեց աշխարհագրական ենթատարածաշրջանների՝ [[Կենտրոնական Ասիա]], [[Արևելյան Ասիա]], [[Հյուսիսային Ասիա]], [[Հարավային Ասիա]], [[Հարավարևելյան Ասիա]] և [[Հարավարևմտյան Ասիա|Արևմտյան Ասիա]]<ref>{{cite web |url=https://unstats.un.org/unsd/methodology/m49/ |title=Geographic Regions |publisher=United Nations |access-date=March 31, 2018 |archive-date=30 August 2017 |archive-url=https://web.archive.org/web/20170830170949/https://unstats.un.org/unsd/methodology/m49/ |url-status=live }}</ref>: Այս տարածաշրջանները բնութագրվում են իրենց մշակութային նմանություններով` ներառյալ ընդհանուր կրոնները, լեզուները և էթնիկ պատկանելությունը: Արևմտյան Ասիան, որը հայտնի է նաև որպես Հարավարևմտյան Ասիա կամ [[Մերձավոր Արևելք]], ունի մշակութային արմատներ [[Բարեբեր մահիկ]]ի և [[Միջագետք]]ի հնագույն քաղաքակրթություններում։ Այս քաղաքակրթությունները ծնունդ են տվել [[Իրան|պարսկական]], [[Արաբական աշխարհ|արաբական]], [[օսմանյան կայսրություն]]ներին, ինչպես նաև աբրահամյան կրոններին՝ [[Հուդայականություն|հուդայականության]]ը, [[Քրիստոնեություն|քրիստոնեության]]ը և [[իսլամ]]ին<ref>{{Cite web|url=https://www.bbc.co.uk/history/ancient/cultures/mesopotamia_gallery.shtml|title=BBC - History - Ancient History in depth: Mesopotamia|first=Dominique|last=Collon|access-date=March 31, 2018|archive-date=2 January 2023|archive-url=https://web.archive.org/web/20230102042221/https://www.bbc.co.uk/history/ancient/cultures/mesopotamia_gallery.shtml|url-status=live}}</ref>: Բլրապատ շրջաններում տեղակայված այս քաղաքակրթությունները աշխարհի հնագույններից են. երկրագործությամբ զբաղվելու ապացույցները թվագրվում են մոտավորապես մ.թ.ա. 9000 թվականով<ref>{{Cite book|title=Why the West rules - for now : the patterns of history, and what they reveal about the future|last=Morris, Ian|date=2011|publisher=Profile|isbn=978-1846682087|oclc=751789199}}</ref>: Չնայած մայրցամաքի հսկայական չափերին և բնական խոչընդոտներին՝ անապատների ու լեռնաշղթաների առկայությանը, առևտուրն ու կոմերցիան օգնել են ստեղծել [[Պանասիական մշակույթ|պանասիական մշակույթ]], որն ընդհանուր է ամբողջ տարածաշրջանի համար<ref>{{cite book | url= https://books.google.com/books?id=lTEeCgAAQBAJ&q=Indianized+kingdoms&pg=PA299 | title= Societies, Networks, and Transitions, Volume I: To 1500: A Global History | date= 2014-06-19 | access-date= March 31, 2018 | isbn= 978-1285783086 | last1= Lockard | first1= Craig A. | publisher= Cengage Learning | archive-date= 26 March 2023 | archive-url= https://web.archive.org/web/20230326205006/https://books.google.com/books?id=lTEeCgAAQBAJ&q=Indianized+kingdoms&pg=PA299 | url-status= live }}</ref>: |
||
=== Նոբելյան մրցանակակիրներ === |
|||
== Աշխարհագրական հայտնագործությունների պատմություն == |
|||
[[Պատկեր:Tagore3.jpg|thumb|upright|Հնդիկ գիտնական [[Ռաբինդրանաթ Թագոր]]ը 1913 թվականին արժանացավ [[Գրականության Նոբելյան մրցանակ]]ի և դարձավ Ասիայի առաջին [[Նոբելյան մրցանակ]]ակիրը:]] |
|||
Հնում Ասիայի մասին որոշ տեղեկություններ ունեին ասուրացիները, բաբելացիները, [[հնդիկներ]]ը, չինացիները, եգիպտացիները, [[հույներ]]ը, հայերը ն ուրիշներ, միջին դարերում՝ խորեզմցիները, արաբները (Մասուդի, Իդրիսի, Բիրունի, Իբն Բատուտա և ուրիշ), չինացիները (Ֆա–Սյան, Սյուան–Ցզան ն ուրիշներ), հայերը ([[Սմբատ Գունդստաբլ]], Հեթում թագավոր), եվրոպացիները՝ 12-13-րդ դարերի խաչակրաց արշավանքների ն դեսպանությունների (Պլանո Կարպինի, Ռաբրուկ) միջոցով։ 13-րդ դարի երկրորդ կեսին վենետիկցի [[Մարկո Պոլո]]ն Չինաստանում 17 տարի բնակվելուց հետո աշխարհագրական կարևոր տեղեկություններ հաղորդեց Ասիայի մասին։ 1466-1472 թվականներին Իրան և Հնդկաստան ճանապարհորդեց ռուս վաճառական Ա. Նիկիտինը։ 1498 թվականին պորտուգալացի [[Վասկո դա Գամա]]ն ծովով հասավ Հնդկաստան, 1521-ին Մագելանը՝ Ֆիլիպիններ, 1542 թվականին պորտուգալացիները՝ [[Ճապոնական կղզիներ]] և այլն։ Երմակի արշավանքը (1581-1582) ընդարձակ տեղեկություններ տվեց Արևմտյան Սիբիրի մասին։ 1649-1652 թվականներին Ամուրով ն Մերձամուրով անցավ ռուս երկրագնաց Ե. Խաբարովը։ 1648 թվականին Ս. Դեժնևը նավարկեց Հյուսիսային ծովով դեպի Անադիր և հայտնագործեց Ասիայի ն Ամերիկայի միջև ընկած նեղուցը։ Աշխարհագրական հարուստ տեղեկություններ ձեռք բերեցին քրիստոնեական քարոզիչները, հատկապես՝ ճիզվիտները, որոնք եղան Չինաստանում ն Տիբեթում։ 18-րդ դարի վերջերին անգլիացիները ուսումնասիրեցին Հիմալայները։ Ասիայի հեռավորարևելյան ափերը քարտեզագրեցին ծովագնացներ՝ ֆրանսիացի Ժ. Ֆ. Լափերուզը (1787), ռուս Ի. Ֆ. Կռուզենշտեռնը (1804-1805) և ուրիշներ։ Սիբիրական Արկտիկան ուսումնասիրեցին (1820-1824) ռուս հետազոտողներ Ֆ. Պ. Վրանգելը, Ֆ. Ֆ. Մատյուշկինը։ 19-րդ դարի կեսերից մեծանում է առանձին ինստիտուտների, ակադեմիաների, թանգարանների, ռազմաաշխարհագրական ծառայության դերը Ասիայի հետազոտման մեջ։ Եվրոպական երկրներում ստեղծվեցին Ա. ուսումնասիրող ընկերություններ, 19-րդ դարի վերջում իրենց գործունեությունն ընդլայնեցին նաև ճապոնացիները։ Արտասահմանյան գիտական ուժերով աշխարհագրական ընկերություններ ստեղծվեցին Չինաստանում, [[Թուրքիա]]յում, [[Իրան]]ում։ Ասիայիի ուսումնասիրությունն ընդարձակվեց Ռուսական աշխարհագրական ընկերության կազմակերպմամբ (1845)։ 1870-1885 թվականներին Ն. Մ. Պրժևալսկին 4 անգամ ճանապարհորդեց Կենտրոնական Ասիայում՝ հայտնագործելով Կունլունը, Նանշանը, [[Հուանհե]]ի վերին հոսանքը, Լոբնոր լիճը։ [[Կովկաս]]ը ուսումնասիրել են Մ. Ի. Վենյուկովը (1861-1863), Գ.Ի. Ռադեն (1863-1893)։ 19-րդ դարի վերջի և 20-րդ դարի սկզբի հետազոտողներից առանձնապես հայտնի են Վ. Ա. Օբրուչևը (Սիբիր), Ա. Ի. Վոյեյկովը (Արևելյան ն Հարավային Ասիա), Կ. Ի. Բոգդանովիչը (Կենտրոնական Ասիա, Կամչատկա, Կովկաս, Իրան), Լ. Ա. Բերգը (Արալյան ծով), Վ. Վ. Դոկուչանը (Կովկասի հողեր)։ Կովկասը ն Հայկական լեռնաշխարհն ուսումնասիրել են Հ. Վ. Աբիխը, Հ. Ֆ. Բ. Լինչը, Ֆ. Օսվալդը, Ա. Ղուկասովը, Ի. Ի. Խոձկոն, Ա. Ֆ. Լյաստերը, Ս. Դ. Լիսիցյանը, Հ. Տ. Կարապետյանը, Կ. Ն. Պաֆֆենհոլցը, Ա. Լ. Թախտաջյանը և ուրիշներ։ Ասիայի ժամանակակից հետազոտողներից են անգլիացի Լ. Դ. Ստամպը, ֆրանսիացիներ Ժ. Սիոնը, Ռ. Բլանշարը, ամերիկացի Զ. Բ. Կրեսին, ավստրալիացի Օ. Խ. Կ. Ապեյտը և ուրիշներ։ Ասիայի ուսումնասիրության մեջ բացառիկ հաջողությունների են հասել խորհրդային հետազոտողները։ Սովետական արշավախմբերի ուժերով հայտնագործվել և լրացվել են նախկին ԽՍՀՄ Ասիական մասի քարտեզի «սպիտակ բծերը»։ |
|||
[[Բազմապրոֆիլ մարդ|Բազմապրոֆիլ]] գիտնական, [[Բենգալական գրականություն|բենգալցի]] բանաստեղծ, դրամատուրգ և գրող [[Ռաբինդրանաթ Թագոր]]ը՝ [[Շանտինիկետան]]ից (այժմ՝ Հնդկաստանի [[Արևմտյան Բենգալիա]] նահանգում), 1913 թվականին դարձավ Ասիայի առաջին [[Նոբելյան մրցանակ]]ակիրը: Նա արժանացավ [[Գրականության Նոբելյան մրցանակ]]ի իր արձակ ստեղծագործությունների և բանաստեղծական մտքի՝ անգլիական, ֆրանսիական և այլ եվրոպական ու ամերիկյան գրականությունների վրա նշանակալի ազդեցության համար: Թագորը նաև [[Բանգլադեշ]]ի և Հնդկաստանի ազգային օրհներգերի հեղինակն է: |
|||
Գրականության ոլորտում Նոբելյան մրցանակի արժանացած ասիացի այլ գրողների թվում են [[Յասունարի Կավաբատա]]ն (Ճապոնիա, 1968), [[Կենձաբուրո Օե]]ն (Ճապոնիա, 1994), [[Գաո Սինցզյան]]ը (Չինաստան, 2000), [[Օրհան Փամուք]]ը (Թուրքիա, 2006) և [[Մո Յան]]ը (Չինաստան, 2012): Ոմանք կարող են ամերիկացի գրող [[Փեռլ Բաք]]ին համարել պատվավոր ասիացի Նոբելյան մրցանակակիր: Լինելով միսիոներների դուստր՝ նա զգալի ժամանակ է անցկացրել Չինաստանում և իր բազմաթիվ վեպերը՝ մասնավորապես «[[Լավ երկիրը]]» (1931) և «[[Մայրը (Բաքի վեպ)|Մայրը]]» (1933), ինչպես նաև իր ծնողների կենսագրությունները՝ «[[Աքսորյալը (Բաքի գիրք)|Աքսորյալը]]» և «[[Մարտնչող հրեշտակը]]», հիմնված են Չինաստանում անցկացրած տարիների վրա: Այս աշխատանքների շնորհիվ Բաքը 1938 թվականին արժանացավ Գրականության Նոբելյան մրցանակի: |
|||
Խաղաղության Նոբելյան մրցանակի արժանացան [[Մայր Թերեզա]]ն Հնդկաստանից և [[Շիրին Էբադի]]ն Իրանից՝ [[Ժողովրդավարություն|ժողովրդավարության]] և մարդու իրավունքների՝ հատկապես կանանց և երեխաների իրավունքների համար իրենց նշանակալի և նորարարական ջանքերի համար: Էբադին դարձավ առաջին իրանցին և առաջին մուսուլման կինը, որը 1991 թվականին ստացավ այս պատվավոր մրցանակը: Խաղաղության Նոբելյան մրցանակի մեկ այլ հաղթող է բուդդայական [[Աուն Սան Սու Չժի]]ն՝ [[Մյանմա]]յում ռազմական բռնապետության դեմ իր խաղաղ և ոչ բռնի պայքարի համար: Նա ոչ բռնի ժողովրդավարության կողմնակից ակտիվիստ է և Մյանմայի Ժողովրդավարության ազգային լիգայի առաջնորդ, ինչպես նաև հայտնի խղճի բանտարկյալ: 2010 թվականի հոկտեմբերի 8-ին չինացի այլախոհ [[Լյու Սյաոբո]]ն ստացավ Խաղաղության Նոբելյան մրցանակ «Չինաստանում մարդու հիմնարար իրավունքների համար իր երկարատև և ոչ բռնի պայքարի համար»: Նա դարձավ Չինաստանի առաջին քաղաքացին, որն արժանացավ Նոբելյան մրցանակի՝ Չինաստանում բնակվելիս: 2014 թվականին [[Քայլաշ Սատյարթի]]ն Հնդկաստանից և [[Մալալա Յուսուֆզայ]]ին Պակիստանից պարգևատրվեցին Խաղաղության Նոբելյան մրցանակով «երեխաների և երիտասարդների ճնշման դեմ իրենց պայքարի և բոլոր երեխաների կրթության իրավունքի համար»: |
|||
[[Չանդրասեկհարա Վենկատա Ռաման]]ը դարձավ առաջին ասիացին, որը Նոբելյան մրցանակ ստացավ գիտության ոլորտում: Նա արժանացավ [[Ֆիզիկայի Նոբելյան մրցանակ]]ի «[[Լույսի կոմբինացիոն ցրում|լույսի ցրման]] վերաբերյալ իր աշխատանքի և իր անունով կոչված էֆեկտի հայտնագործման համար»: |
|||
Ասիայի երկրներից Ճապոնիան ստացել է ամենաշատ Նոբելյան մրցանակները՝ 24, որին հաջորդում է Հնդկաստանը՝ 13 մրցանակով: |
|||
Հնդիկ տնտեսագետ [[Ամարտյա Սեն]]ը (ծնվ. 1933) 1998 թվականին արժանացավ Տնտեսագիտության Նոբելյան մրցանակի: Նա պարգևատրվեց բարեկեցության տնտեսագիտության և [[Սոցիալական ընտրության տեսություն|սոցիալական ընտրության տեսության]] ոլորտում իր ներդրումների, ինչպես նաև հասարակության ամենաաղքատ անդամների խնդիրների նկատմամբ իր հետաքրքրության համար: |
|||
Ասիացի այլ Նոբելյան մրցանակակիրներից են [[Սուբռահմանյան Չանդրասեկհար]]ը, [[Աբդուս Սալամ]]ը, [[Ռոբերտ Աուման]]ը, [[Մենախեմ Բեգին]]ը, [[Ահարոն Չիխանովեր]]ը, [[Ավրամ Հերշկո]]ն, [[Դանիել Քանեման]]ը, [[Շիմոն Պերես]]ը, [[Իցհակ Ռաբին]]ը, [[Ադա Յոնաթ]]ը, [[Յասեր Արաֆաթ]]ը, [[Ժոզե Ռամուշ Օրտա]]ն և եպիսկոպոս [[Կառլուշ Բելու|Կառլուշ Ֆելիպե Շիմենեշ Բելուն]] [[Արևելյան Թիմոր]]ից, [[Կիմ Դե Չժուն]]ը և 13 ճապոնացի գիտնականներ: Նշված մրցանակակիրների մեծ մասը Ճապոնիայից են և Իսրայելից՝ բացառությամբ Չանդրասեկհարի և Ռամանի (Հնդկաստան), Աբդուս Սալամի (Պակիստան), Արաֆաթի (Պաղեստինյան տարածքներ), Կիմի (Հարավային Կորեա) և Օրտայի ու Բելուի (Արևելյան Թիմոր): |
|||
2006 թվականին [[Բանգլադեշ|բանգլադեշցի]] [[Մուհամադ Յունուս]]ն արժանացավ Խաղաղության Նոբելյան մրցանակի՝ [[Գրամին բանկ]]ի հիմնադրման համար: Այս համայնքային զարգացման բանկը գումար է տրամադրում աղքատ մարդկանց՝ հատկապես կանանց: Այն հայտնի է միկրովարկավորման հայեցակարգով, որը թույլ է տալիս աղքատ և կարիքավոր մարդկանց փոխառություն վերցնել: Փոխառուները վերադարձնում են գումարը սահմանված ժամկետում, իսկ դեֆոլտի մակարդակը շատ ցածր է: 2024 թվականին՝ Բանգլադեշի [[Քվոտաները չեղարկելուն ուղղված ցույցեր Բանգլադեշում (2024)|քվոտաները չեղարկելու շարժումից]] հետո, Յունուսը դարձավ նաև [[Յունուսի ժամանակավոր կառավարություն|ժամանակավոր կառավարության]] ղեկավարը<ref>{{Cite web |title=Muhammad Yunus returns to Bangladesh to lead interim government |url=https://www.aljazeera.com/news/2024/8/8/muhammad-yunus-returns-to-bangladesh-to-lead-interim-government |access-date=2024-09-11 |website=Al Jazeera |language=en}}</ref>: [[Դալայ Լամա]]ն ևս արժանացավ Խաղաղության Նոբելյան մրցանակի՝ 1989 թվականին Նորվեգիայի [[Օսլո]] քաղաքում<ref>{{cite web |author=His Holiness's Teachings at TCV |url=http://www.dalailama.com/biography/a-brief-biography |title=A Brief Biography – The Office of His Holiness The Dalai Lama |publisher=Dalailama.com |access-date=1 June 2010 |archive-url=https://web.archive.org/web/20100525181231/http://www.dalailama.com/biography/a-brief-biography |archive-date=25 May 2010 |url-status=live }}</ref>: |
|||
== Ծանոթագրություններ == |
|||
{{ծանցանկ|2}} |
|||
{{Արտաքին հղումներ}} |
{{Արտաքին հղումներ}} |
||
{{Աշխարհի մայրցամաքներ}} |
{{Աշխարհի մայրցամաքներ}} |
||
{{ՀՍՀ|հատոր=1|էջ=556}} |
|||
[[Կատեգորիա:Ասիա]] |
[[Կատեգորիա:Ասիա]] |
11:45, 7 Հոկտեմբերի 2024-ի տարբերակ
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ասիա (այլ կիրառումներ)
Տարածք | 44 579 000 կմ2 |
---|---|
Բնակչություն | 4 164 252 000 |
Բնակչ. խտություն | 87 մարդ/կմ2 |
Երկրներ | 48 |
Ասիա, երկրագնդի ամենամեծ աշխարհամասը, Եվրոպայի հետ կազմում է Եվրասիա մայրցամաքը։ Հիմնականում գտնվում է արևելյան և հյուսիսային կիսագնդում։ Այն զբաղեցնում է երկրագնդի 8.7 %-ը և ցամաքի 30 %-ը։ Ասիայում է բնակվում մոտ 4.3 միլիարդ մարդ, որը աշխարհի բնակչության 60 %-ն է, Ասիայի բնակչությունը աճում է բավականին արագ, օրինակ՝ 20-րդ դարի ընթացքում բնակչությունը քառապատկվել է։ Տարածքը մոտ 43 միլիոն կմ² է, իսկ կղզիների հետ միասին՝ 44 միլիոն 363 հազար կմ²։ Ափագծերի երկարությունը 62 հազար կմ է, ամենաբարձր կետը Ջոմոլունգմա (Էվերեստ) գագաթն է (8848 մ), ամենացածրը Մեռյալ ծովի մակերևույթն է՝ 405 մ։
Ստուգաբանություն
«Ասիա» տերմինի ծագումը վերագրվում է բրոնզե դարաշրջանի «Ասուվա» տեղանվանը (խեթերեն՝ 𒀸𒋗𒉿, ռոմանականացված՝ aš-šu-wa)։ Սկզբնապես այն վերաբերել է միայն հյուսիսարևմտյան Անատոլիայի մի հատվածին։ Խեթական արձանագրություններում հանդիպող այս տերմինը պատմում է, թե ինչպես է Ասուվայի պետությունների կոնֆեդերացիան, այդ թվում՝ Տրոյան, մոտավորապես Ք.ա. 1400 թվականին անհաջող ապստամբել խեթական թագավոր Թուդխալիա I-ի դեմ[1][2][3]։ Գրեթե ժամանակակից գծային B գրով փաստաթղթերում հանդիպում է «aswia» տերմինը (միկենյան հունարեն՝ «𐀀𐀯𐀹𐀊», ռոմանականացված՝ «a-si-wi-ja»)։ Այս բառը, ըստ երևույթին, վերաբերում է Ասուվայում գերեվարված անձանց[4][5]։
Հերոդոտոսը «Ասիա» տերմինն օգտագործել է Անատոլիայի և Աքեմենյան կայսրության տարածքները բնորոշելու և դրանք Հունաստանից ու Եգիպտոսից տարբերակելու համար։ Նա նշել է, որ ըստ հույների՝ այն անվանվել է Պրոմեթևսի կնոջ անունով։ Լիդիացիները, սակայն, պնդում են, որ անվանումն առաջացել է Կոտիսի որդի Ասիեսի անունից, որով հետագայում կոչվել է Սարդիսում բնակվող ցեղերից մեկը[6]։ Հունական դիցաբանության մեջ «Ասիա»-ն (Ἀσία կամ Ἀσίη) համարվում էր Լիդիայի նիմփաներից կամ տիտաններից մեկի անունը[7]։ Հոմերոսին վերագրվող «Իլիական»-ում հիշատակվում են երկու փռյուգիացիներ՝ Ասիոս անունով, որը նշանակում է «ասիական»[8]։ Նույն ստեղծագործության մեջ «ասիոս» (ασιος) է կոչվում նաև Լիդիայում գտնվող մի ճահճոտ ցածրավայր[9]։
Հետագայում «Ասիա» տերմինը սկսեց օգտագործվել հռոմեացիների կողմից, որոնք այդպես կոչեցին արևմտյան Անատոլիայում գտնվող նահանգներից մեկը[10]։ Պլինիոս Ավագն առաջիններից մեկն էր, որ այս անվանումը կիրառեց ամբողջ մայրցամաքը բնորոշելու համար[11]։
Պատմություն
Հին դարաշրջան
Ասիայի պատմությունը բաղկացած է մի քանի ծայրամասային առափնյա շրջանների առանձին պատմություններից՝ Արևելյան, Հարավային, Հարավարևելյան, Կենտրոնական և Արևմտյան Ասիա։ Այս առափնյա շրջանները դարձել են աշխարհի հնագույն հայտնի քաղաքակրթությունների օրրան։ Միջագետքի, Ինդոս գետի հովտի և Դեղին գետի քաղաքակրթությունները շատ նմանություններ ունեն։ Յուրաքանչյուր քաղաքակրթություն ձևավորվել է բերրի գետահովիտների շուրջ։ Միջագետքի, Ինդոս գետի հովտի և Հուանհե գետի քաղաքակրթությունները փոխանակել են մի շարք կարևոր տեխնոլոգիաներ և գաղափարներ, ինչպիսիք են մաթեմատիկան և անիվը։ Սակայն որոշ նորարարություններ, օրինակ՝ գրերը, ըստ երևույթին, զարգացել են յուրաքանչյուր տարածքում առանձին-առանձին։ Այս բերրի ցածրավայրերում աստիճանաբար ձևավորվել և զարգացել են քաղաքներ, պետություններ և կայսրություններ։
Ասիայի կենտրոնական տափաստանային շրջանը դարեր շարունակ եղել է ձիավոր քոչվորների բնակավայրը։ Այս քոչվորները կարողացել են հասնել Ասիայի գրեթե բոլոր անկյունները։ Հնդեվրոպացիները համարվում են տափաստաններից դուրս եկած առաջին խոշոր խումբը։ Նրանք տարածեցին իրենց լեզուներն Արևմտյան և Հարավային Ասիայում՝ հասնելով նույնիսկ մինչև Չինաստանի սահմանները, որտեղ բնակվում էին տոխարները։ Սակայն Ասիայի ամենահյուսիսային մասը՝ ներառյալ Սիբիրի մեծ հատվածը, մնաց գրեթե անհասանելի տափաստանային քոչվորների համար։ Խիտ անտառները, խիստ կլիման և տունդրան անանցանելի խոչընդոտներ էին նրանց համար։ Արդյունքում, այս հսկայական տարածքները երկար ժամանակ շատ նոսր էին բնակեցված։
Կենտրոնական շրջանները և ծայրամասերը հիմնականում բաժանված էին լեռներով և անապատներով: Կովկասյան ու Հիմալայան լեռնաշղթաները, ինչպես նաև Կարակումի և Գոբի անապատները լուրջ խոչընդոտներ էին, որոնք տափաստանային ձիավորները միայն մեծ դժվարությամբ էին կարողանում հաղթահարել: Թեև քաղաքաբնակները տեխնոլոգիապես և սոցիալապես ավելի զարգացած էին, հաճախ նրանք ռազմական առումով անզոր էին տափաստանների հեծյալ հորդաների դեմ: Սակայն ցածրավայրերում բավարար բաց տարածքներ չկային մեծ հեծյալ ուժեր պահելու համար: Այս և այլ պատճառներով քոչվորները, որոնք նվաճում էին նահանգներ Չինաստանում, Հնդկաստանում և Մերձավոր Արևելքում, հաճախ իրենք էին հարմարվում տեղի՝ ավելի բարեկեցիկ հասարակություններին:
Միջնադար
7-րդ դարում Իսլամական խալիֆայությունը հաղթանակներ տարավ Բյուզանդական և Պարսկական կայսրությունների նկատմամբ: Արդյունքում, նրա վերահսկողության տակ հայտնվեցին Արևմտյան Ասիան, Կենտրոնական Ասիայի հարավային մասը և Հարավային Ասիայի արևմտյան հատվածները: Հետագա դարերի ընթացքում իսլամը տարածվեց նաև Հնդկաստանի հարավային շրջաններում և Հարավարևելյան Ասիայում՝ Մետաքսի ծովային ճանապարհով իրականացվող առևտրի միջոցով[13][14]: 13-րդ դարում Մոնղոլական կայսրությունը նվաճեց Ասիայի մեծ մասը՝ Չինաստանից մինչև Եվրոպա ընկած հսկայական տարածքը: Մինչև մոնղոլական ներխուժումը Սուն դինաստիան, ըստ տվյալների, ուներ մոտավորապես 120 միլիոն քաղաքացի: Սակայն ներխուժումից հետո՝ 1300 թվականի մարդահամարը արձանագրեց ընդամենը 60 միլիոն մարդ[15]:
Մարդկության պատմության մեջ ամենաավերիչ համավարակներից մեկը՝ սև մահը, ենթադրաբար առաջացել է Կենտրոնական Ասիայի չոր հարթավայրերում, որտեղից այն հետո տարածվեց Մետաքսի ճանապարհով[16]:
Նոր դարաշրջան
16-րդ դարի կեսերից Օսմանյան կայսրությունը վերահսկողություն հաստատեց Անատոլիայի, Մերձավոր Արևելքի մեծ մասի, Հյուսիսային Աֆրիկայի և Բալկանների նկատմամբ: Նույն ժամանակաշրջանում՝ 16-րդ դարում, Իսլամական Մեծ մողոլների կայսրությունը (որին նախորդել էր Դելիի սուլթանությունը՝ 13-րդից մինչև 16-րդ դարի սկիզբն ընկած ժամանակահատվածում)[17] տիրապետում էր Հնդկաստանի մեծ մասին: 17-րդ դարում տեղի ունեցան երկու կարևոր իրադարձություններ. մանջուրները նվաճեցին Չինաստանը և հիմնեցին Ցին դինաստիան, իսկ Ռուսական կայսրությունը սկսեց ընդլայնվել դեպի Ասիա: Ռուսական այս ընդլայնումը շարունակվեց մինչև 19-րդ դարի վերջը, երբ այն վերջնականապես վերահսկողություն հաստատեց ամբողջ Սիբիրի և Կենտրոնական Ասիայի մեծ մասի նկատմամբ: 18-րդ դարում հինդու Մարատհական կայսրությունն իր հերթին վերահսկողություն հաստատեց Հնդկաստանի զգալի հատվածի նկատմամբ[18]:
18-րդ դարի վերջին և 19-րդ դարի սկզբին Արևմուտքում տեղի ունեցող Արդյունաբերական հեղափոխությունը զուգադիպեց Ասիայում արևմտյան իմպերիալիզմի ծավալման հետ: Այս գործընթացը հանգեցրեց Հնդկաստանի և Չինաստանի՝ որպես աշխարհի առաջատար տնտեսությունների գահընկեցությանը[19]: Բրիտանական կայսրությունն առաջինն էր, որ գերիշխող դիրք գրավեց Հարավային Ասիայում: Սկզբում բրիտանացի առևտրականները նվաճեցին տարածաշրջանի մեծ մասը, իսկ 1857 թվականի ապստամբության ձախողումից հետո այն անցավ ուղիղ բրիտանական կառավարման տակ: Եվրոպական ազդեցությունն Ասիայում էլ ավելի ուժեղացավ 1869 թվականին Սուեզի ջրանցքի կառուցման ավարտից հետո, ինչը զգալիորեն հեշտացրեց բրիտանացիների մուտքը դեպի Հնդկաստան[20]: Նույն ժամանակահատվածում արևմտյան տերությունները սկսեցին գերիշխել նաև Չինաստանում: Այս շրջանը հետագայում հայտնի դարձավ որպես «նվաստացման դար»: Բրիտանիայի կողմից հովանավորվող ափիոնի առևտուրը և դրան հաջորդած Ափիոնային պատերազմները Չինաստանը դրեցին աննախադեպ իրավիճակի մեջ, երբ երկիրն ավելի շատ ներմուծում էր, քան արտահանում[21][22]:
19-րդ դարի վերջին՝ Մեյձիի դարաշրջանում, Ճապոնիան արագ վերելք ապրեց: Այս ժամանակահատվածում Ճապոնիան կիրառեց Արևմուտքից սովորած արդյունաբերական գիտելիքները՝ այդպիսով գերազանցելով Ասիայի մնացած մասին[23][24]: Այս զարգացումը հիմք դրեց Ճապոնական գաղութային կայսրության ձևավորմանը: Ճապոնիան սկսեց վերահսկել Արևելյան Ասիայի որոշ մասեր և կարճ ժամանակով՝ Հարավարևելյան Ասիայի մեծ մասը (որը նախկինում՝ 19-րդ դարի վերջին, անցել էր բրիտանացիների, հոլանդացիների և ֆրանսիացիների վերահսկողության տակ)[25], Նոր Գվինեան և Խաղաղօվկիանոսյան կղզիները: Ճապոնիայի այս ընդլայնումն էլ ավելի ուժեղացրեց օտարերկրյա գերիշխանությունը Չինաստանի նկատմամբ: Ճապոնիայի վրա նշանակալի ազդեցություն էր ունեցել Միացյալ Նահանգները, որը 19-րդ դարի սկզբից մինչև կեսերն ընկած ժամանակահատվածում՝ դեպի արևմուտք ընդլայնվելուց հետո, սկսել էր իր ազդեցությունը տարածել Խաղաղ օվկիանոսում[26]: Օսմանյան կայսրության անկումը 20-րդ դարի սկզբին հանգեցրեց նրան, որ Մերձավոր Արևելքը նույնպես մրցակցության թիրախ դարձավ և բաժանվեց բրիտանացիների ու ֆրանսիացիների միջև[27]:
Նորագույն ժամանակաշրջան
Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո՝ 1945 թվականին, Եվրոպայի և կայսերական Ճապոնիայի թուլացման հետևանքով, Ասիայի բազմաթիվ երկրներ կարողացան արագորեն ազատվել գաղութային տիրապետությունից[28]: Հնդկաստանի անկախացումը զուգորդվեց Հարավային Ասիայի մուսուլմանների մեծամասնության համար առանձին պետության ստեղծմամբ, որը հետագայում՝ 1971 թվականին, բաժանվեց երկու երկրի՝ Պակիստանի և Բանգլադեշի[29]: Սառը պատերազմի ընթացքում Միացյալ Նահանգների և Խորհրդային Միության միջև առաջացած լարվածությունն ազդեց ոչ միայն Հնդկաստանի և Պակիստանի հարաբերությունների վրա, այլև ավելի լայն առումով՝ ողջ Ասիայի[30]: Սակայն Սառը պատերազմի ավարտը և Խորհրդային Միության փլուզումը 1991 թվականին հանգեցրին Կենտրոնական Ասիայի հինգ նոր անկախ պետությունների ձևավորմանը[31]:
Մերձավոր Արևելքում որոշ արաբական երկրներ տնտեսական առավելություն ստացան իրենց տարածքում հայտնաբերված հսկայական նավթի պաշարների շնորհիվ՝ դառնալով համաշխարհային ազդեցություն ունեցող[32]: Սակայն տարածաշրջանի կայունությունը 1948 թվականից ի վեր խաթարվեց արաբա-իսրայելական հակամարտության և ամերիկյան միջամտությունների պատճառով[33][34]: Արևելյան Ասիայի երկրները՝ ներառյալ Հարավարևելյան Ասիայի Սինգապուրը, տնտեսապես բարգավաճեցին՝ բարձր աճ ունեցող իրենց «վագրային տնտեսությունների» շնորհիվ[35]: Չինաստանը, Դեն Սյաոպինի ղեկավարությամբ կապիտալիստական բարեփոխումներ իրականացնելով[36], 21-րդ դարում վերահաստատեց իր դիրքը աշխարհի առաջատար երկու տնտեսությունների շարքում[37]: Հնդկաստանը նույնպես զգալի առաջընթաց արձանագրեց 1990-ականներին սկսված տնտեսական ազատականացման շնորհիվ[38], ինչի արդյունքում ծայրահեղ աղքատությունը նվազեց՝ հասնելով 20%-ից ցածր մակարդակի[39]: Սակայն Հնդկաստանի և Չինաստանի միաժամանակյա վերելքը հանգեցրեց երկու երկրների միջև լարվածության աճի, ինչի հետևանքով Հնդ-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանը վերածվեց ակտիվորեն վիճարկվող տարածքի Չինաստանի և հակակշռող ուժերի միջև[40][41]:
-
Հին աշխարհի բաժանումը երեք մասի՝ Եվրոպայի, Ասիայի և Աֆրիկայի, սկսել է օգտագործվել մ.թ.ա. 6-րդ դարից՝ հույն աշխարհագրագետների՝ Անաքսիմանդրոսի և Հեկատեոս Միլեթացու շնորհիվ:
-
Ասիայի 1825 թվականի քարտեզը, որը կազմել է Սիդնի Էդվարդս Մորսը։
-
Արևմտյան, հարավային և կենտրոնական Ասիայի քարտեզ, 1885 թվական[42]։
-
Ասիայի՝ 1796 թվականի քարտեզ, որը ներառում է նաև Ավստրալիա մայրցամաքը (այն ժամանակ հայտնի որպես Նոր Հոլանդիա)։
-
Ասիայի՝ 1890 թվականի քարտեզ
Ժողովրդագրություն
Պատմական բնակչություն | ||
---|---|---|
Տարեթիվ | Բնակ․ | տ․ ±% |
1500 | 243 000 000 | — |
1700 | 436 000 000 | +0.29% |
1900 | 947 000 000 | +0.39% |
1950 | 1 402 000 000 | +0.79% |
1999 | 3 634 000 000 | +1.96% |
2016 | 4 462 676 731 | +1.22% |
Աղբյուր՝ ՄԱԿ-ի զեկույց, 2004 թվականի տվյալներ |
Վերջին 40 տարիների ընթացքում Արևելյան Ասիան Մարդկային ներուժի զարգացման ինդեքսում (ՄՆԶԻ) ամենամեծ բարելավումն է ունեցել աշխարհում: Ըստ առողջապահության, կրթության և եկամտի տվյալների վերլուծության զեկույցի՝ տարածաշրջանը գրեթե կրկնապատկել է իր ՄՆԶԻ-ի միջին ցուցանիշը: 1970 թվականից ի վեր Չինաստանը ՄՆԶԻ-ի բարելավման առումով աշխարհում երկրորդ ամենաբարձր ցուցանիշն ունեցող երկիրն է: Վերջին չորս տասնամյակների ընթացքում Չինաստանի մեկ շնչի հաշվով եկամուտն աճել է ապշեցուցիչ՝ 21 անգամ՝ հարյուր միլիոնավոր մարդկանց դուրս բերելով աղքատությունից: Սա Չինաստանին դարձրել է «Լավագույն 10 առաջատարների» ցանկում միակ երկիրը, որը հայտնվել է այնտեղ եկամտի, այլ ոչ թե առողջապահության կամ կրթության ձեռքբերումների շնորհիվ: Այդուհանդերձ, Չինաստանը չի եղել տարածաշրջանի առաջատարների շարքում երեխաների՝ դպրոց հաճախելու և կյանքի տևողության բարելավման առումով[43]:
1970 թվականից ի վեր Նեպալը դարձել է աշխարհի ամենաարագ առաջընթաց ունեցող երկրներից մեկը: Այս հարավասիական երկրի նշանակալի առաջխաղացումը հիմնականում պայմանավորված է առողջապահության և կրթության ոլորտներում գրանցված ձեռքբերումներով: Ներկայումս կյանքի միջին տևողությունն այնտեղ 25 տարով ավելի է, քան 1970-ականներին: Եթե 40 տարի առաջ դպրոցական տարիքի հինգ երեխայից միայն մեկն էր հաճախում տարրական դպրոց, ապա այժմ հինգից ավելի քան չորսն են կրթություն ստանում[43]:
Հոնկոնգը զբաղեցրել է ամենաբարձր տեղը ՄՆԶԻ-ի երկրների շարքում (աշխարհում 7-րդ տեղը, որը գտնվում է «շատ բարձր մարդկային ներուժի զարգացման» կատեգորիայում)։ Նրան հաջորդում են Սինգապուրը (9), Ճապոնիան (19) և Հարավային Կորեան (22): Աֆղանստանը (155) զբաղեցրել է ամենացածր տեղն ասիական երկրների շարքում՝ 169 երկրների մեջ գրավելով 155-րդ տեղը[43]:
Լեզուներ
Ասիան մի շարք լեզվաընտանիքների և բազմաթիվ մեկուսացած լեզուների հայրենիքն է: Ասիական երկրների մեծ մասում մեկից ավելի լեզուներ են գործածվում որպես մայրենի: Ըստ «Էթնոլոգ» տեղեկատուի՝ Ինդոնեզիայում խոսում են ավելի քան 700 լեզվով, Հնդկաստանում՝ ավելի քան 400 լեզվով, իսկ Ֆիլիպիններում՝ ավելի քան 100: Չինաստանի տարբեր նահանգներում ևս կան բազմաթիվ լեզուներ և բարբառներ:
Կրոններ
Աշխարհի հիմնական կրոնների մեծ մասը ծագել է Ասիայում, այդ թվում՝ աշխարհում հինգ ամենատարածված կրոնները (բացառությամբ անկրոնության)՝ քրիստոնեությունը, իսլամը, հինդուիզմը, չինական ժողովրդական կրոնը (դասակարգված որպես կոնֆուցիականություն և դաոսականություն) և բուդդայականությունը: Ասիական դիցաբանությունը բարդ է և բազմազան: Այս բազմազանության վառ օրինակ է Մեծ ջրհեղեղի պատմությունը, որը հանդիպում է տարբեր մշակույթներում: Այն առաջին անգամ հայտնվել է Միջագետքի դիցաբանության մեջ՝ «Էնումա Էլիշ» առասպելում և «Գիլգամեշ» էպոսում: Հետագայում այն ներկայացվել է հրեաներին եբրայական Աստվածաշնչում՝ Նոյի պատմության մեջ, ավելի ուշ քրիստոնյաներին՝ Հին Կտակարանում, և մուսուլմաններին՝ Ղուրանում: Հինդու դիցաբանությունը նույնպես պատմում է Մեծ ջրհեղեղի մասին՝ Վիշնուի՝ ձկան տեսքով ավատարի միջոցով, որը Մանուին նախազգուշացրել էր սարսափելի ջրհեղեղի մասին: Հին չինական դիցաբանությունում ևս կա պատմություն սերունդներ տևող Մեծ ջրհեղեղի մասին, որը վերահսկելու համար պահանջվել են կայսրերի և աստվածների միացյալ ջանքերը:
Աբրահամյան կրոններ
Արևմտյան Ասիան աբրահամյան կրոնների, այդ թվում՝ հուդայականության, քրիստոնեության, իսլամի, դրուզների դավանանքի[44] և բահայի հավատի ծննդավայրն է[45][46]:
Հուդայականությունը՝ աբրահամյան հավատքներից ամենահինը, հիմնականում տարածված է Իսրայելում՝ հրեաների հայրենիքում և պատմական ծննդավայրում, որտեղ բնակվում են ինչպես Մերձավոր Արևելքում մնացած, այնպես էլ Եվրոպայի, Հյուսիսային Ամերիկայի և այլ տարածաշրջանների սփյուռքից[47] վերադարձած հրեաները։ Չնայած դրան՝ սփյուռքի համայնքները շարունակում են գոյատևել աշխարհի տարբեր անկյուններում: Իսրայելի բնակչության 75,6%-ը (մոտ 6,1 միլիոն)[48] կազմում են հրեաներ։ Նշանակալի հրեական համայնքներ կան Թուրքիայում (17400)[49], Ադրբեջանում (9100)[50], Իրանում (8756)[51], Հնդկաստանում (5000) և Ուզբեկստանում (4000)[52]: Ընդհանուր առմամբ, այսօր աշխարհում հաշվվում է 14,4-17,5 միլիոն հրեա (2016 թ. տվյալներով)[53], ինչը նրանց դարձնում է Ասիայի ամենափոքր փոքրամասնություններից մեկը՝ մայրցամաքի ընդհանուր բնակչության մոտավորապես 0,3-0,4%-ը:
Քրիստոնեությունը լայն տարածում ունեցող կրոն է Ասիայում։ Ըստ Փյու հետազոտական կենտրոնի 2010 թվականի տվյալների՝ այն ունի ավելի քան 286 միլիոն հետևորդ[54], իսկ 2014 թվականի Բրիտանիկա հանրագիտարանի տվյալներով՝ մոտ 364 միլիոն[55]։ Քրիստոնյաները կազմում են Ասիայի ընդհանուր բնակչության մոտ 12,6%-ը: Ֆիլիպիններում և Արևելյան Թիմորում կաթոլիկությունը գերիշխող կրոնն է[56], որը բերել են համապատասխանաբար իսպանացիները և պորտուգալացիները: Հայաստանում և Վրաստանում գերիշխող կրոնն արևելյան ուղղափառությունն է[56]: Մերձավոր Արևելքում՝ մասնավորապես Լևանտում, Անատոլիայում և Ֆարսում, տարածված են սիրիական քրիստոնեությունը (Արևելքի եկեղեցի) և արևելյան ուղղափառությունը[57]: Այս երկու արևելյան քրիստոնեական աղանդներին հիմնականում հետևում են ասորիները կամ Սիրիայի քրիստոնյաները: Արևմտյան Ասիայում կան կենսունակ բնիկ փոքրամասնություններ, որոնք հետևում են Արևելյան կաթոլիկ եկեղեցիներին և Արևելյան ուղղափառությանը[56]: Հնդկաստանի Սուրբ Թովմասի քրիստոնյաներն իրենց ծագումը վերագրում են Թովմաս առաքյալի ավետարանչական գործունեությանը 1-ին դարում[58]: Նշանակալի քրիստոնեական համայնքներ կան նաև Կենտրոնական Ասիայում, Հարավային Ասիայում, Հարավարևելյան Ասիայում և Արևելյան Ասիայում[56]:
Իսլամը երկրորդ ամենամեծ և ամենատարածված կրոնն է Ասիայում՝ առնվազն 1 միլիարդ հետևորդներով, որոնք կազմում են մայրցամաքի ընդհանուր բնակչության մոտ 23,8%-ը: Այն ծագել է ներկայիս Սաուդյան Արաբիայի տարածքում գտնվող Հիջազում[59]: Ներկայումս աշխարհում ամենամեծ մուսուլմանական բնակչություն ունեցող երկիրն Ինդոնեզիան է՝ կազմելով աշխարհի մուսուլմանական բնակչության 12,7%-ը: Նրան հաջորդում են Պակիստանը (11,5%), Հնդկաստանը (10%), Բանգլադեշը, Իրանը և Թուրքիան: Մեքքան, Մեդինան և Երուսաղեմն իսլամի երեք ամենասուրբ քաղաքներն են ամբողջ աշխարհում: Հաջը և Ումրան ամեն տարի մեծ թվով մուսուլման ուխտավորների են գրավում դեպի Մեքքա և Մեդինա աշխարհի տարբեր անկյուններից: Իրանը համարվում է աշխարհում ամենամեծ շիա երկիրը:
Դրուզների հավատը միաստվածային կրոն է, որը ծագել է Արևմտյան Ասիայում: Այն հիմնված է այնպիսի գործիչների ուսմունքների վրա, ինչպիսիք են Համզա իբն-Ալի իբն-Ահմադը և ալ-Հաքիմ բի-Ամր Ալլահը, ինչպես նաև հույն փիլիսոփաներ Պլատոնի և Արիստոտելի գաղափարների վրա: Աշխարհում դրուզների թիվը մոտ մեկ միլիոն է: Նրանց մոտ 45%-50%-ը ապրում է Սիրիայում, 35%-40%-ը՝ Լիբանանում, և 10%-ից էլ քիչ՝ Իսրայելում: Վերջին տարիներին ձևավորվել է նաև աճող դրուզական սփյուռք[60]:
Բահայի հավատը ծագել է Ասիայում՝ Իրանում (Պարսկաստանում), և այնտեղից տարածվել Օսմանյան կայսրություն, Կենտրոնական Ասիա, Հնդկաստան և Մյանմա՝ Բահաուլլա կրոնական առաջնորդի կյանքի ընթացքում: 20-րդ դարի կեսերից սկսած՝ բահայի հավատը սկսել է տարածվել նաև ասիական այլ երկրներում, քանի որ շատ մուսուլմանական երկրներում բահայիների գործունեությունը խստորեն ճնշվում էր իշխանությունների կողմից: Հնդկաստանում գտնվող Լոտոսի տաճարը բահայական մեծ տաճար է:
Հնդկական և արևելաասիական կրոններ
Ասիական կրոնների մեծ մասն ունի փիլիսոփայական բնույթ, և ասիական փիլիսոփայական ավանդույթները ներառում են մտքերի և գրվածքների լայն շրջանակ: Հնդկական փիլիսոփայությունը, որը ներառում է հինդուիզմի և բուդդայական փիլիսոփայությունները, հիմնականում կենտրոնանում է ոչ նյութական ձգտումների վրա: Սակայն Հնդկաստանի մեկ այլ փիլիսոփայական դպրոց՝ Լոկայաթան, քարոզում է նյութական աշխարհի վայելքը: Հարավային Ասիայում՝ Հնդկաստանում են ծագել հինդուիզմը, բուդդայականությունը, ջայնիզմը և սիկհականությունը: Արևելյան Ասիայում՝ հատկապես Չինաստանում և Ճապոնիայում են ձևավորվել կոնֆուցիականությունը, դաոսականությունը և բուդդիզմի զեն դպրոցը:
Հինդուիզմը, 2012 թվականի դրությամբ ունենալով մոտ 1,1 միլիարդ հետևորդ, ամենամեծ կրոնն է Ասիայում՝ ներկայացնելով մայրցամաքի բնակչության մոտ 25%-ը: Այն հիմնականում կենտրոնացած է Հարավային Ասիայում: Հնդկաստանի և Նեպալի բնակչության ավելի քան 80%-ը հետևում է հինդուիզմին: Զգալի հինդուիստական համայնքներ կան նաև Բանգլադեշում, Պակիստանում, Բութանում, Շրի Լանկայում և Ինդոնեզիայի Բալի կղզում: Բացի այդ, շատ արտասահմանաբնակ հնդիկներ Մյանմայում, Սինգապուրում և Մալայզիայում նույնպես պահպանում են հինդուիստական հավատքը:
Բուդդայականությունը լայն տարածում ունի Հարավարևելյան և Արևելյան Ասիայում: Այն մեծամասնության կրոնն է մի շարք երկրներում՝ Կամբոջայում (96%)[62], Թաիլանդում (95%)[63], Մյանմայում (80–89%)[64], Ճապոնիայում (36–96%)[65], Բութանում (75–84%)[66], Շրի Լանկայում (70%)[67], Լաոսում (60–67%)[68] և Մոնղոլիայում (53–93%)[69]։ Բուդդայականության զգալի ներկայություն կա նաև այլ երկրներում՝ Թայվանում (35–93%)[70][71][72][73], Հարավային Կորեայում (23–50%)[74], Մալայզիայում (19–21%)[75], Նեպալում (9–11%)[76], Վիետնամում (10–75%)[77], Չինաստանում (20–50%)[78] և Հյուսիսային Կորեայում (2–14%)[79][80][81]: Փոքր բուդդայական համայնքներ կան նաև Հնդկաստանում և Բանգլադեշում: Չինաստանի, Վիետնամի և Հյուսիսային Կորեայի կոմունիստական կառավարությունները պաշտոնապես աթեիստական են: Այս պատճառով բուդդիստների և այլ կրոնական հետևորդների իրական թիվն այս երկրներում կարող է թերի ներկայացված լինել վիճակագրության մեջ:
Ջայնիզմը տարածված է հիմնականում Հնդկաստանում և արտասահմանյան հնդկական համայնքներում, ինչպիսիք են Միացյալ Նահանգները և Մալայզիան: Սիկհականությունը հանդիպում է Հյուսիսային Հնդկաստանում և Ասիայի հնդկական համայնքներում՝ հատկապես Հարավարևելյան Ասիայում: Կոնֆուցիականությունը հիմնականում տարածված է Չինաստանում, Հարավային Կորեայում, Թայվանում և արտասահմանում բնակվող չինացիների շրջանում: Դաոսականությունը գլխավորապես հանդիպում է Չինաստանում, Թայվանում, Մալայզիայում և Սինգապուրում: Չինական բազմաթիվ համայնքներում դաոսականությունը հեշտությամբ ձուլվում է մահայանա բուդդայականության հետ, ինչի պատճառով դժվար է ճշգրիտ վիճակագրություն գտնել:
-
Հինդու տոն, որը նշում է Սինգապուրի թամիլական համայնքը
-
Բար Միցվայի արարողություն Երուսաղեմի Լացի պատի մոտ
-
Սևամորթ նազովրեցու կաթոլիկ թափորը Մանիլայում
-
Դրուզ բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնք նշում են Զիյարաթ ալ-Նաբի Շուայբ տոնը մարգարեի դամբարանի մոտ Հիթթինում
-
Հայ քրիստոնյաներ, որոնք աղոթում են Էջմիածնի Մայր տաճարում, Վաղարշապատ։
-
Մուսուլման տղամարդիկ, որոնք աղոթում են Օրթաքյոյ մզկիթում, Ստամբուլ։
-
Բուդդա վանականներ, որոնք գունավոր ավազից ավանդական ավազե մանդալա են պատրաստում։
Մշակույթ
Ասիայի մշակույթը սովորույթների և ավանդույթների հարուստ և բազմազան խառնուրդ է, որին դարեր շարունակ հետևել են մայրցամաքի բազմաթիվ էթնիկ խմբերը: Մայրցամաքը բաժանված է վեց աշխարհագրական ենթատարածաշրջանների՝ Կենտրոնական Ասիա, Արևելյան Ասիա, Հյուսիսային Ասիա, Հարավային Ասիա, Հարավարևելյան Ասիա և Արևմտյան Ասիա[82]: Այս տարածաշրջանները բնութագրվում են իրենց մշակութային նմանություններով` ներառյալ ընդհանուր կրոնները, լեզուները և էթնիկ պատկանելությունը: Արևմտյան Ասիան, որը հայտնի է նաև որպես Հարավարևմտյան Ասիա կամ Մերձավոր Արևելք, ունի մշակութային արմատներ Բարեբեր մահիկի և Միջագետքի հնագույն քաղաքակրթություններում։ Այս քաղաքակրթությունները ծնունդ են տվել պարսկական, արաբական, օսմանյան կայսրություններին, ինչպես նաև աբրահամյան կրոններին՝ հուդայականությանը, քրիստոնեությանը և իսլամին[83]: Բլրապատ շրջաններում տեղակայված այս քաղաքակրթությունները աշխարհի հնագույններից են. երկրագործությամբ զբաղվելու ապացույցները թվագրվում են մոտավորապես մ.թ.ա. 9000 թվականով[84]: Չնայած մայրցամաքի հսկայական չափերին և բնական խոչընդոտներին՝ անապատների ու լեռնաշղթաների առկայությանը, առևտուրն ու կոմերցիան օգնել են ստեղծել պանասիական մշակույթ, որն ընդհանուր է ամբողջ տարածաշրջանի համար[85]:
Նոբելյան մրցանակակիրներ
Բազմապրոֆիլ գիտնական, բենգալցի բանաստեղծ, դրամատուրգ և գրող Ռաբինդրանաթ Թագորը՝ Շանտինիկետանից (այժմ՝ Հնդկաստանի Արևմտյան Բենգալիա նահանգում), 1913 թվականին դարձավ Ասիայի առաջին Նոբելյան մրցանակակիրը: Նա արժանացավ Գրականության Նոբելյան մրցանակի իր արձակ ստեղծագործությունների և բանաստեղծական մտքի՝ անգլիական, ֆրանսիական և այլ եվրոպական ու ամերիկյան գրականությունների վրա նշանակալի ազդեցության համար: Թագորը նաև Բանգլադեշի և Հնդկաստանի ազգային օրհներգերի հեղինակն է:
Գրականության ոլորտում Նոբելյան մրցանակի արժանացած ասիացի այլ գրողների թվում են Յասունարի Կավաբատան (Ճապոնիա, 1968), Կենձաբուրո Օեն (Ճապոնիա, 1994), Գաո Սինցզյանը (Չինաստան, 2000), Օրհան Փամուքը (Թուրքիա, 2006) և Մո Յանը (Չինաստան, 2012): Ոմանք կարող են ամերիկացի գրող Փեռլ Բաքին համարել պատվավոր ասիացի Նոբելյան մրցանակակիր: Լինելով միսիոներների դուստր՝ նա զգալի ժամանակ է անցկացրել Չինաստանում և իր բազմաթիվ վեպերը՝ մասնավորապես «Լավ երկիրը» (1931) և «Մայրը» (1933), ինչպես նաև իր ծնողների կենսագրությունները՝ «Աքսորյալը» և «Մարտնչող հրեշտակը», հիմնված են Չինաստանում անցկացրած տարիների վրա: Այս աշխատանքների շնորհիվ Բաքը 1938 թվականին արժանացավ Գրականության Նոբելյան մրցանակի:
Խաղաղության Նոբելյան մրցանակի արժանացան Մայր Թերեզան Հնդկաստանից և Շիրին Էբադին Իրանից՝ ժողովրդավարության և մարդու իրավունքների՝ հատկապես կանանց և երեխաների իրավունքների համար իրենց նշանակալի և նորարարական ջանքերի համար: Էբադին դարձավ առաջին իրանցին և առաջին մուսուլման կինը, որը 1991 թվականին ստացավ այս պատվավոր մրցանակը: Խաղաղության Նոբելյան մրցանակի մեկ այլ հաղթող է բուդդայական Աուն Սան Սու Չժին՝ Մյանմայում ռազմական բռնապետության դեմ իր խաղաղ և ոչ բռնի պայքարի համար: Նա ոչ բռնի ժողովրդավարության կողմնակից ակտիվիստ է և Մյանմայի Ժողովրդավարության ազգային լիգայի առաջնորդ, ինչպես նաև հայտնի խղճի բանտարկյալ: 2010 թվականի հոկտեմբերի 8-ին չինացի այլախոհ Լյու Սյաոբոն ստացավ Խաղաղության Նոբելյան մրցանակ «Չինաստանում մարդու հիմնարար իրավունքների համար իր երկարատև և ոչ բռնի պայքարի համար»: Նա դարձավ Չինաստանի առաջին քաղաքացին, որն արժանացավ Նոբելյան մրցանակի՝ Չինաստանում բնակվելիս: 2014 թվականին Քայլաշ Սատյարթին Հնդկաստանից և Մալալա Յուսուֆզային Պակիստանից պարգևատրվեցին Խաղաղության Նոբելյան մրցանակով «երեխաների և երիտասարդների ճնշման դեմ իրենց պայքարի և բոլոր երեխաների կրթության իրավունքի համար»:
Չանդրասեկհարա Վենկատա Ռամանը դարձավ առաջին ասիացին, որը Նոբելյան մրցանակ ստացավ գիտության ոլորտում: Նա արժանացավ Ֆիզիկայի Նոբելյան մրցանակի «լույսի ցրման վերաբերյալ իր աշխատանքի և իր անունով կոչված էֆեկտի հայտնագործման համար»:
Ասիայի երկրներից Ճապոնիան ստացել է ամենաշատ Նոբելյան մրցանակները՝ 24, որին հաջորդում է Հնդկաստանը՝ 13 մրցանակով:
Հնդիկ տնտեսագետ Ամարտյա Սենը (ծնվ. 1933) 1998 թվականին արժանացավ Տնտեսագիտության Նոբելյան մրցանակի: Նա պարգևատրվեց բարեկեցության տնտեսագիտության և սոցիալական ընտրության տեսության ոլորտում իր ներդրումների, ինչպես նաև հասարակության ամենաաղքատ անդամների խնդիրների նկատմամբ իր հետաքրքրության համար:
Ասիացի այլ Նոբելյան մրցանակակիրներից են Սուբռահմանյան Չանդրասեկհարը, Աբդուս Սալամը, Ռոբերտ Աումանը, Մենախեմ Բեգինը, Ահարոն Չիխանովերը, Ավրամ Հերշկոն, Դանիել Քանեմանը, Շիմոն Պերեսը, Իցհակ Ռաբինը, Ադա Յոնաթը, Յասեր Արաֆաթը, Ժոզե Ռամուշ Օրտան և եպիսկոպոս Կառլուշ Ֆելիպե Շիմենեշ Բելուն Արևելյան Թիմորից, Կիմ Դե Չժունը և 13 ճապոնացի գիտնականներ: Նշված մրցանակակիրների մեծ մասը Ճապոնիայից են և Իսրայելից՝ բացառությամբ Չանդրասեկհարի և Ռամանի (Հնդկաստան), Աբդուս Սալամի (Պակիստան), Արաֆաթի (Պաղեստինյան տարածքներ), Կիմի (Հարավային Կորեա) և Օրտայի ու Բելուի (Արևելյան Թիմոր):
2006 թվականին բանգլադեշցի Մուհամադ Յունուսն արժանացավ Խաղաղության Նոբելյան մրցանակի՝ Գրամին բանկի հիմնադրման համար: Այս համայնքային զարգացման բանկը գումար է տրամադրում աղքատ մարդկանց՝ հատկապես կանանց: Այն հայտնի է միկրովարկավորման հայեցակարգով, որը թույլ է տալիս աղքատ և կարիքավոր մարդկանց փոխառություն վերցնել: Փոխառուները վերադարձնում են գումարը սահմանված ժամկետում, իսկ դեֆոլտի մակարդակը շատ ցածր է: 2024 թվականին՝ Բանգլադեշի քվոտաները չեղարկելու շարժումից հետո, Յունուսը դարձավ նաև ժամանակավոր կառավարության ղեկավարը[86]: Դալայ Լաման ևս արժանացավ Խաղաղության Նոբելյան մրցանակի՝ 1989 թվականին Նորվեգիայի Օսլո քաղաքում[87]:
Ծանոթագրություններ
- ↑ McMahon, Gregory (2011). «The Land and Peoples of Anatolia through Ancient Eyes». In Steadman, Sharon; McMahon, Gregory (eds.). The Oxford Handbook of Ancient Anatolia. Oxford University Press. էջ 21. doi:10.1093/oxfordhb/9780195376142.013.0002.
- ↑ Bossert, Helmut T., Asia, Istanbul, 1946.
- ↑ Rose, Charles Brian (2013). The Archaeology of Greek and Roman Troy. Cambridge University Press. էջեր 108–109. ISBN 978-0-521-76207-6.
- ↑ Ventris & Chadwick 1973, էջեր. 410, 536
- ↑ Collins, Billie Jean; Bachvarova, Mary R.; Rutherford, Ian (28 March 2010). Anatolian Interfaces: Hittites, Greeks and their Neighbours (անգլերեն). Oxbow Books. էջ 120. ISBN 978-1-78297-475-8. Արխիվացված օրիգինալից 4 December 2022-ին. Վերցված է 7 March 2023-ին. «assuwa pylos "aswia" = Linear B A-si-wi-ja»
- ↑ Book IV, Article 45.
- ↑ «Asie». Encyclopedia: Greek Gods, Spirits, Monsters. Theoi Greek Mythology, Exploring Mythology in Classical Literature and Art. 2000–2011. Արխիվացված օրիգինալից 4 June 2010-ին.
- ↑ Μ95, Π717.
- ↑ Β461.
- ↑ Henry George Liddell; Robert Scott; Henry Stuart Jones; Roderick McKenzie (2007) [1940]. «Ἀσία». A Greek-English Lexicon. Medford: Perseus Digital Library, Tufts University. Արխիվացված օրիգինալից 27 April 2011-ին.
- ↑ «Asia – Origin and meaning of Asia by Online Etymology Dictionary». Etymonline.com. Արխիվացված օրիգինալից 25 May 2017-ին. Վերցված է 9 November 2017-ին.
- ↑ Silkroad Foundation, Adela C.Y. Lee. «Ancient Silk Road Travellers». Silk-road.com. Արխիվացված օրիգինալից 8 November 2017-ին. Վերցված է 9 November 2017-ին.
- ↑ «How Islam Spread Throughout the World». Yaqeen Institute for Islamic Research (անգլերեն). Վերցված է 2024-08-08-ին.
- ↑ «Did you know?: The Spread of Islam in Southeast Asia through the Trade Routes | Silk Roads Programme». en.unesco.org. Վերցված է 2024-08-08-ին.
- ↑ Ping-ti Ho. "An Estimate of the Total Population of Sung-Chin China", in Études Song, Series 1, No 1, (1970). pp. 33–53.
- ↑ «History – Black Death». BBC. 17 February 2011. Արխիվացված օրիգինալից 5 June 2012-ին.
- ↑ «The Story of India». www.pbs.org. PBS. Վերցված է 2024-08-08-ին.
- ↑ Sen, Sailendra Nath (2010). An Advanced History of Modern India. Macmillan India. էջ 11. ISBN 978-0-230-32885-3. Արխիվացված օրիգինալից 22 April 2020-ին.
- ↑ «How India's Economy Will Overtake the U.S.'s». Time (անգլերեն). 2023-07-28. Արխիվացված օրիգինալից 31 August 2023-ին. Վերցված է 2023-08-31-ին.
- ↑ «Behind the Enduring Relevance of the Suez Canal Is the Long Shadow of European Colonialism». The Wire. Վերցված է 2024-08-09-ին.
- ↑ «Milestones: 1830–1860 - Office of the Historian». history.state.gov. Արխիվացված օրիգինալից 31 August 2023-ին. Վերցված է 2023-08-31-ին.
- ↑ «Opinion | For China, the history that matters is its 'century of humiliation'». South China Morning Post (անգլերեն). 2021-09-28. Արխիվացված օրիգինալից 31 August 2023-ին. Վերցված է 2023-08-31-ին.
- ↑ «Introduction: Race and Empire in Meiji Japan». The Asia–Pacific Journal: Japan Focus. 15 October 2020. Արխիվացված օրիգինալից 31 August 2023-ին. Վերցված է 2023-08-31-ին.
- ↑ Huffman, James L. (2019). The Rise and Evolution of Meiji Japan. Amsterdam University Press. doi:10.2307/j.ctvzgb64z. ISBN 978-1-898823-94-0. JSTOR j.ctvzgb64z. S2CID 216630259. Արխիվացված օրիգինալից 31 August 2023-ին. Վերցված է 31 August 2023-ին.
- ↑ «Southeast Asia, 1800–1900 A.D.». The Met's Heilbrunn Timeline of Art History. Metropolitan Museum of Art. Արխիվացված օրիգինալից 31 August 2023-ին. Վերցված է 2023-08-31-ին.
- ↑ «The United States and the Opening to Japan, 1853».
- ↑ Yakoubi, Myriam (2022-01-04). «The French, the British and their Middle Eastern Mandates (1918-1939): Two Political Strategies». Revue Française de Civilisation Britannique. French Journal of British Studies (անգլերեն). XXVII (1). doi:10.4000/rfcb.8787. ISSN 0248-9015. S2CID 246524226. Արխիվացված օրիգինալից 31 August 2023-ին. Վերցված է 31 August 2023-ին.
- ↑ «Global war's colonial consequences». academic.oup.com. Արխիվացված օրիգինալից 31 August 2023-ին. Վերցված է 2023-08-31-ին.
- ↑ Dalrymple, William (2015-06-22). «The Mutual Genocide of Indian Partition». The New Yorker (ամերիկյան անգլերեն). ISSN 0028-792X. Արխիվացված օրիգինալից 23 April 2019-ին. Վերցված է 2023-08-31-ին.
- ↑ «How the Cold War Shaped Bangladesh's Liberation War». thediplomat.com. Վերցված է 2024-08-07-ին.
- ↑ Foust, Joshua (2011-12-16). «No Great Game: The Story of Post-Cold War Powers in Central Asia». The Atlantic. Վերցված է 2024-08-08-ին.
- ↑ «Oil Discovered in Saudi Arabia». education.nationalgeographic.org. Արխիվացված օրիգինալից 3 December 2023-ին. Վերցված է 2023-08-31-ին.
- ↑ Bazelon, Emily (2024-02-01). «The Road to 1948, and the Roots of a Perpetual Conflict». The New York Times (ամերիկյան անգլերեն). ISSN 0362-4331. Վերցված է 2024-08-08-ին.
- ↑ «America's Middle East Scorecard: Many Interventions, Few Successes». NPR.
- ↑ «Economic Issues 1 -- Growth in East Asia». imf.org. Արխիվացված օրիգինալից 20 March 2023-ին. Վերցված է 2023-08-31-ին.
- ↑ «China's Post-1978 Economic Development and Entry into the Global Trading System». www.cato.org. Վերցված է 2024-08-09-ին.
- ↑ Saul, Derek. «China And India Will Overtake U.S. Economically By 2075, Goldman Sachs Economists Say». Forbes (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 5 July 2023-ին. Վերցված է 2023-08-31-ին.
- ↑ «25 years of liberalisation: A glimpse of India's growth in 14 charts-Business News». Firstpost. 2016-07-07. Արխիվացված օրիգինալից 4 September 2023-ին. Վերցված է 2023-09-04-ին.
- ↑ Kumar, Manoj (2023-07-17). «One-tenth of India's population escaped poverty in 5 years - government report». Reuters (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 4 September 2023-ին. Վերցված է 2023-09-04-ին.
- ↑ Matamis, Joaquin (2024-06-16). «From the Mountains to the Seas: India-China Competition in the Wake of Galwan • Stimson Center». Stimson Center (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2024-08-08-ին.
- ↑ Kuo, Mercy A. «The Origin of 'Indo-Pacific' as Geopolitical Construct». thediplomat.com (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2024-08-08-ին.
- ↑ «A Map of the Countries between Constantinople and Calcutta: Including Turkey in Asia, Persia, Afghanistan and Turkestan». Wdl.org. 1885. Արխիվացված օրիգինալից 17 October 2017-ին. Վերցված է 9 November 2017-ին.
- ↑ 43,0 43,1 43,2 «2010 Human Development Report: Asian countries lead development progress over 40 years» (PDF). UNDP. Արխիվացված (PDF) օրիգինալից 21 November 2010-ին. Վերցված է 22 December 2010-ին.
- ↑ Obeid, Anis (2006). The Druze & Their Faith in Tawhid. Syracuse University Press. էջ 1. ISBN 978-0-8156-5257-1.
- ↑ MacQueen, Benjamin (2013). An Introduction to Middle East Politics: Continuity, Change, Conflict and Co-operation. SAGE. էջ 5. ISBN 978-1-4462-8976-1. «The Middle East is the cradle of the three monotheistic faiths of Judaism, Christianity and Islam.»
- ↑ Takacs, Sarolta (2015). The Modern World: Civilizations of Africa, Civilizations of Europe, Civilizations of the Americas, Civilizations of the Middle East and Southwest Asia, Civilizations of Asia and the Pacific. Routledge. էջ 552. ISBN 978-1-317-45572-1.
- ↑ «The Jewish Population of the World». Jewishvirtuallibrary.org. Արխիվացված օրիգինալից 21 June 2010-ին. Վերցված է 1 June 2010-ին.
- ↑ Ettinger, Yoram (5 April 2013). «Defying demographic projections». Israel Hayom. Արխիվացված օրիգինալից 29 October 2013-ին. Վերցված է 29 October 2013-ին.
- ↑ «Turkey Virtual Jewish History Tour | Jewish Virtual Library». jewishvirtuallibrary.org. Արխիվացված օրիգինալից 11 October 2014-ին. Վերցված է 15 December 2014-ին.
- ↑ «Ethnic composition of Azerbaijan 2009». Pop-stat.mashke.org. 7 April 1971. Արխիվացված օրիգինալից 7 February 2012-ին. Վերցված է 22 December 2012-ին.
- ↑ «Jewish woman brutally murdered in Iran over property dispute». The Times of Israel. 28 November 2012. Արխիվացված օրիգինալից 19 August 2014-ին. Վերցված է 16 August 2014-ին. «A government census published earlier this year indicated there were a mere 8,756 Jews left in Iran» See Persian Jews#Iran
- ↑ «World Jewish Population 2007» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 26 March 2009-ին. Վերցված է 18 July 2015-ին., American Jewish Yearbook, vol. 107 (2007), p. 592.
- ↑ «World Jewish Population 2016 (DellaPergola, AJYB) | Berman Jewish DataBank». jewishdatabank.org. Արխիվացված օրիգինալից 30 September 2017-ին. Վերցված է 24 March 2018-ին.
- ↑ «Christians». Pew Research Center's Religion & Public Life Project. 18 December 2012. Արխիվացված օրիգինալից 10 March 2015-ին. Վերցված է 13 March 2015-ին.
- ↑ Britannica Book of the Year 2014. Encyclopedia Britannica. 2014. ISBN 978-1-62513-171-3. Արխիվացված օրիգինալից 29 April 2016-ին. Վերցված է 13 March 2015-ին.
- ↑ 56,0 56,1 56,2 56,3 «Global Christianity – A Report on the Size and Distribution of the World's Christian Population» (PDF). Pew Research Center. Արխիվացված (PDF) օրիգինալից 9 August 2021-ին. Վերցված է 16 February 2022-ին.
- ↑ Hindson, Edward E.; Mitchell, Daniel R. (1 August 2013). The Popular Encyclopedia of Church History (անգլերեն). Harvest House Publishers. էջ 225. ISBN 978-0-7369-4807-4.
- ↑ The Encyclopedia of Christianity, Volume 5 by Erwin Fahlbusch. Wm. B. Eerdmans Publishing. 2008, p. 285. 978-0-8028-2417-2.
- ↑ «Region: Asia–Pacific». Pewforum.org. 27 January 2011. Արխիվացված օրիգինալից 10 October 2017-ին. Վերցված է 9 November 2017-ին.
- ↑ C. Held, Colbert (2008). Middle East Patterns: Places, People, and Politics. Routledge. էջ 109. ISBN 978-0-429-96200-4. «Worldwide, they number 1 million or so, with about 45 to 50 percent in Syria, 35 to 40 percent in Lebanon, and less than 10 percent in Israel. Recently there has been a growing Druze diaspora.»
- ↑ Jha, Preeti (26 December 2007). «Guinness comes to east Delhi: Akshardham world's largest Hindu temple». The Indian Express. Արխիվացված է օրիգինալից 28 December 2007-ին. Վերցված է 2 January 2008-ին.
- ↑ «Cambodia». The World Factbook (2024 ed.). Central Intelligence Agency. Վերցված է 20 December 2010-ին. (Archived 2010 edition.)
- ↑ «Thailand». The World Factbook (2024 ed.). Central Intelligence Agency. Վերցված է 20 December 2010-ին. (Archived 2010 edition.)
- ↑ «burma». The World Factbook (2024 ed.). Central Intelligence Agency. Վերցված է 20 December 2010-ին. (Archived 2010 edition.)
- ↑ «Japan». The World Factbook (2024 ed.). Central Intelligence Agency. Վերցված է 20 December 2010-ին. (Archived 2010 edition.)
- ↑ «burma». The World Factbook (2024 ed.). Central Intelligence Agency. Վերցված է 20 December 2010-ին. (Archived 2010 edition.)
- ↑ «The Census of Population and Housing of Sri Lanka-2011». Department of Census and Statistics. Արխիվացված օրիգինալից 24 July 2013-ին. Վերցված է 29 July 2013-ին.
- ↑ «Laos». The World Factbook (2024 ed.). Central Intelligence Agency. Վերցված է 20 December 2010-ին. (Archived 2010 edition.)
- ↑ «Mongolia». The World Factbook (2024 ed.). Central Intelligence Agency. Վերցված է 20 December 2010-ին. (Archived 2010 edition.)
- ↑ «Taiwan». The World Factbook (2024 ed.). Central Intelligence Agency. Վերցված է 20 December 2010-ին. (Archived 2010 edition.)
- ↑ «China (includes Taiwan only): International Religious Freedom Report 2005». US Department of State: Bureau of Democracy, Human Rights, and Labor. 8 November 2005. Արխիվացված օրիգինալից 26 December 2020-ին. Վերցված է 24 January 2008-ին.
- ↑ «China (includes Taiwan only): International Religious Freedom Report 2006». US Department of State: Bureau of Democracy, Human Rights, and Labor. 15 September 2006. Արխիվացված օրիգինալից 17 September 2020-ին. Վերցված է 24 February 2008-ին.
- ↑ «China (includes Taiwan only): International Religious Freedom Report 2007». US Department of State: Bureau of Democracy, Human Rights, and Labor. 15 September 2006. Արխիվացված օրիգինալից 25 June 2020-ին. Վերցված է 24 February 2008-ին.
- ↑ «South Korea». The World Factbook (2024 ed.). Central Intelligence Agency. Վերցված է 20 December 2010-ին. (Archived 2010 edition.)
- ↑ «Malaysia». The World Factbook (2024 ed.). Central Intelligence Agency. Վերցված է 20 December 2010-ին. (Archived 2010 edition.)
- ↑ «Nepal». The World Factbook (2024 ed.). Central Intelligence Agency. Վերցված է 20 December 2010-ին. (Archived 2010 edition.)
- ↑ «vietnam». The World Factbook (2024 ed.). Central Intelligence Agency. Վերցված է 20 December 2010-ին. (Archived 2010 edition.)
- ↑ «Chinese Han Nationality: Language, Religion, Customs». Travelchinaguide.com. Արխիվացված օրիգինալից 17 October 2017-ին. Վերցված է 9 November 2017-ին.
- ↑ «Culture of North Korea – Alternative name, History and ethnic relations». Countries and Their Cultures. Advameg Inc. Արխիվացված օրիգինալից 5 August 2009-ին. Վերցված է 4 July 2009-ին.
- ↑ «North Korea». The World Factbook (2024 ed.). Central Intelligence Agency. Վերցված է 9 November 2017-ին. (Archived 2017 edition.)
- ↑ Bureau of East Asian and Pacific Affairs (2009). «Background Note: North Korea». U.S. State Department. Արխիվացված օրիգինալից 18 August 2020-ին. Վերցված է 4 July 2009-ին.
- ↑ «Geographic Regions». United Nations. Արխիվացված օրիգինալից 30 August 2017-ին. Վերցված է March 31, 2018-ին.
- ↑ Collon, Dominique. «BBC - History - Ancient History in depth: Mesopotamia». Արխիվացված օրիգինալից 2 January 2023-ին. Վերցված է March 31, 2018-ին.
- ↑ Morris, Ian (2011). Why the West rules - for now : the patterns of history, and what they reveal about the future. Profile. ISBN 978-1846682087. OCLC 751789199.
- ↑ Lockard, Craig A. (2014-06-19). Societies, Networks, and Transitions, Volume I: To 1500: A Global History. Cengage Learning. ISBN 978-1285783086. Արխիվացված օրիգինալից 26 March 2023-ին. Վերցված է March 31, 2018-ին.
- ↑ «Muhammad Yunus returns to Bangladesh to lead interim government». Al Jazeera (անգլերեն). Վերցված է 2024-09-11-ին.
- ↑ His Holiness's Teachings at TCV. «A Brief Biography – The Office of His Holiness The Dalai Lama». Dalailama.com. Արխիվացված օրիգինալից 25 May 2010-ին. Վերցված է 1 June 2010-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ասիա» հոդվածին։ |
|
|