«Լավ կառավարում»–ի խմբագրումների տարբերություն
Նոր էջ «'''Արդյունավետ կառավարումն''' (անգլ. ՝ Good governance) այն գործընթացն է, որը չափում է, թե ինչպես են պետական հաստատությունները վարում հանրային գործերը, կառավարում հանրային ռեսուրսները և երաշխավորում մարդու իրավունքների իրականացումը` էապ...»: |
(Տարբերություն չկա)
|
13:01, 11 Մայիսի 2024-ի տարբերակ
Արդյունավետ կառավարումն (անգլ. ՝ Good governance) այն գործընթացն է, որը չափում է, թե ինչպես են պետական հաստատությունները վարում հանրային գործերը, կառավարում հանրային ռեսուրսները և երաշխավորում մարդու իրավունքների իրականացումը` էապես զերծ պահելով չարաշահումից և կոռուպցիայից և պատշաճ կերպով հաշվի առնելով օրենքի գերակայությունը: Կառավարումը «որոշումների ընդունման գործընթացն է և այն գործընթացն է, որով որոշումներն իրականացվում են (կամ չեն իրականացվում)»[1]: Այս համատեքստում կառավարումը կարող է վերաբերել կորպորատիվ, միջազգային, ազգային կամ տեղական կառավարմանը[1] ինչպես նաև փոխգործակցությանը հասարակության այլ հատվածների միջև:
Այսպիսով՝ «արդյունավետ կառավարում» հասկացությունը ի հայտ է գալիս որպես անարդյունավետ տնտեսությունները կամ քաղաքական մարմինները[2] կենսունակ տնտեսությունների և քաղաքական մարմինների հետ համեմատելու մոդել: Այս հասկացությունը կենտրոնանում է կառավարությունների և կառավարող մարմինների պատասխանատվության վրա՝ բավարարելու զանգվածների կարիքները՝ ի հակադրություն հասարակության առանձին խմբերի: Քանի որ երկրները, որոնք հաճախ բնութագրվում են որպես «ամենահաջողակ», լիբերալ-դեմոկրատական պետություններ են, որոնք գտնվում են Եվրոպայում և Ամերիկայում, արդյունավետ կառավարման չափորոշիչները հաճախ համեմատում են այլ պետական կառույցներն այս պետությունների[2] հետ: Օգնություն տրամադրող կազմակերպությունները և զարգացած երկրների իշխանությունները հաճախ կենտրոնացնում են «արդյունավետ կառավարման» իմաստը մի շարք պահանջների վրա, որոնք համապատասխանում են կազմակերպության օրակարգին, որի արդյունքում «արդյունավետ կառավարումը» սկսում է ենթադրել բազմաթիվ տարբեր բաներ տարբեր համատեքստերում[3][4][5]:
Քաղաքականությունում
Երկրների համատեքստում արդյունավետ կառավարումը լայն եզրույթ է, և այդ առումով դժվար է եզակի սահմանում գտնել: Ըստ Ֆուկույամայի (2013)[6]՝ պետության կարողությունը և բյուրոկրատիայի անկախությունը այն երկու գործոններն են, որոնք որոշում են կառավարման գերազանց կամ սարսափելի լինելը: Նրանք նաև լրացնում են միմյանց այն առումով, որ ավելի շատ ինքնավարություն պետք է թույլատրվի, երբ պետությունն ավելի ունակ է, օրինակ՝ հարկերի հավաքագրման միջոցով, քանի որ բյուրոկրատները կարող են լավ կատարել իրենց պարտականությունները՝ առանց մեծ ուղղորդման: Այնուամենայնիվ, նախընտրելի է ավելի քիչ ազատություն և ավելի մեծ կարգավորում կարողությունների ավելի ցածր մակարդակ ունեցող պետություններում:
Արդյունավետ կառավարման հետագա հեռանկարը հիմնված է արդյունքների վրա: Արդյունավետ կառավարման մասին մտածելու ավելի լավ տարբերակ չկա, քան քաղաքացիների կողմից պահանջվող այնպիսի արդյունքների միջոցով, ինչպիսիք են անվտանգությունը, առողջությունը, կրթությունը, ջուրը, պայմանագրերի կատարումը, գույքի պաշտպանությունը, շրջակա միջավայրի պաշտպանությունը, ընտրելու իրավունքը և արդար աշխատավարձը: Ահա թե ինչու են կառավարությունները գործում իրենց ընտրողներին հանրային բարիքներ տրամադրելու մտադրությամբ[7]:
Նմանապես, արդյունավետ կառավարումը կարող է մոտավորվել արդյունավետ կերպով հանրային ծառայությունների մատուցմամբ, բնակչության որոշակի խմբերի ավելի մեծ մասնակցությամբ, ինչպիսիք են աղքատները և փոքրամասնությունները, երաշխիքով, որ քաղաքացիները հնարավորություն ունեն իշխանությունները տարանջատելու և քաղաքացիների և նրանց ունեցվածքի պաշտպանության և անկախ դատական համակարգերի [8] առկայության նորմերի կիրառմամբ։
Լոուսոնը (2011)[9] Ռոթշտայնի «Կառավարության որակը. կոռուպցիա, սոցիալական վստահություն և անհավասարություն միջազգային տեսանկյունից»[10] գրքի իր գրախոսականում նշում է, որ հեղինակը արդյունավետ կառավարումը կապում է անկողմնակալության հայեցակարգի հետ, որը հիմնականում այն է, երբ բյուրոկրատներն իրենց առաջադրանքները կատարում են՝ ելնելով ոչ թե սեփական, այլ հասարակական շահերից: Լոուսոնը տարբերվում է նրանով, որ օրենքի այս անաչառ կիրառումը անտեսում է այնպիսի կարևոր գործոններ, ինչպիսին է տնտեսական լիբերալիզմը, որի շնորհիվ էլ տնտեսական աճ է տեղի ունենում:
Միակուսակցական կառավարությունների արդյունավետությունը կարող է գրավիչ թվալ, սակայն առաջնորդներին անհրաժեշտ է խորը պատկերացում ունենալ երկրի ուժային կառուցվածքի և «բարոյական տնտեսության» մասին՝ ըստ Մեգ Ռիթմիրի: Նրա «Վտանգավոր կապեր. բիզնեսը և պետությունը ավտորիտար Ասիայում» գիրքը ուսումնասիրում է տարածաշրջանում [11] կապիտալիստների և ավտոկրատների նուրբ հարաբերությունները:
Ըստ Բո Ռոթշտայնի և Յան Թեորելի՝ արդյունավետ կառավարման հիմնական հատկանիշը պետական կառույցների[12] անաչառությունն է։
Բիզնեսում
Կորպորատիվ գործերում արդյունավետ կառավարումը կարելի է դիտարկել հետևյալ հարաբերություններից յուրաքանչյուրում.
- կառավարման և կորպորատիվ կառավարման միջև,
- կառավարման և աշխատողների չափորոշիչների միջև,
- կառավարման և աշխատավայրում կոռուպցիայի միջև:
Արդյունավետ կառավարման նշանակությունը կորպորատիվ ոլորտների առումով տարբերվում է՝ ըստ դերակատարների: Օրենսդրություն է ընդունվել՝ փորձելով ազդել կորպորատիվ գործերում արդյունավետ կառավարման վրա: Միացյալ Նահանգներում 2002 թվականի Սարբանես-Օքսլի ակտը սահմանեց պահանջներ, որոնց պետք է հետևեն ձեռնարկությունները: Ապօրինի գործունեության վերաբերյալ իրազեկումը նույնպես լայնորեն կիրառվում է կորպորացիաների կողմից՝ բացահայտելու կոռուպցիան և խարդախությունը[13]:
Բարեփոխումներ և չափորոշիչներ
Երեք կառույցներ կարող են բարեփոխվել արդյունավետ կառավարումը խթանելու համար: Դրանք են պետությունը, մասնավոր ոլորտը և քաղաքացիական հասարակությունը[14]: Այնուամենայնիվ, տարբեր մշակույթների մեջ բարեփոխումների անհրաժեշտությունն ու պահանջարկը կարող են տարբեր լինել՝ կախված տվյալ երկրի հասարակության[15] առաջնահերթություններից: Երկրների մակարդակով տարբեր նախաձեռնություններ և միջազգային շարժումներ շեշտը դնում են կառավարման տարբեր տեսակի բարեփոխումների վրա: Բարեփոխումների համար յուրաքանչյուր շարժում սահմանում է չափանիշներ, որոնք նրանք համարում են արդյունավետ կառավարում` ելնելով սեփական կարիքներից և օրակարգից: Ստորև բերված են միջազգային հանրության հայտնի կազմակերպությունների համար արդյունավետ կառավարման չափորոշիչների օրինակներ:
Միավորված ազգերի կազմակերպություն
Միավորված ազգերի կազմակերպությունը (ՄԱԿ) աստիճանաբար ավելի մեծ դեր է խաղում արդյունավետ կառավարման գործում: Ըստ ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Քոֆի Անանի, «արդյունավետ կառավարումն ապահովում է մարդու իրավունքների և օրենքի գերակայության հարգումը, ժողովրդավարության ամրապնդումը, պետական կառավարման ոլորտում թափանցիկության և կարողությունների խթանումը»: Դա իրականացնելու համար ՄԱԿ-ը հետևում է ութ սկզբունքների[1].
- Մասնակցություն - մարդիկ պետք է կարողանան իրենց կարծիքը բարձրաձայնել օրինական անմիջական կազմակերպությունների կամ ներկայացուցիչների միջոցով:
- Օրենքի գերակայություն - իրավական դաշտը պետք է անաչառ կերպով կիրառվի, հատկապես մարդու իրավունքների մասին օրենքների վերաբերյալ:
- Ընդհանուր հայտարարի կողմնորոշում - միջնորդում է տարբեր շահեր՝ համայնքի լավագույն շահերի վերաբերյալ ընդհանուր հայտարարի հասնելու համար:
- Հավասարություն և ներառականություն - մարդիկ պետք է հնարավորություններ ունենան բարելավելու կամ պահպանելու իրենց բարեկեցությունը:
- Արդյունավետություն և արտադրողականություն - գործընթացները և հաստատությունները պետք է կարողանան արդյունք տալ, որոնք կբավարարեն իրենց համայնքի կարիքները՝ միաժամանակ լավագույնս օգտագործելով իրենց ռեսուրսները:
- Հաշվետվողականություն - պետական կառույցները, մասնավոր ոլորտները և քաղաքացիական հասարակության կազմակերպությունները պետք է հաշվետու լինեն հանրության և ինստիտուցիոնալ շահակիցներին:
- Թափանցիկություն - տեղեկատվությունը պետք է հասանելի լինի հանրությանը, լինի հասկանալի և վերահսկվի:
- Արձագանքողականություն - հաստատությունները և գործընթացները պետք է ծառայեն բոլոր շահագրգիռ շահակիցներին:
Արժույթի միջազգային հիմնադրամ
Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) ստեղծվել է Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) համաժողովի ժամանակ, Նյու Հեմփշիր նահանգի Բրետտոն Վուդս քաղաքում։ 1996-ին ԱՄՀ-ն հայտարարեց «արդյունավետ կառավարման խթանումն իր բոլոր հայեցակերպերով, ներառյալ օրենքի գերակայության ապահովումը, հանրային ոլորտի արդյունավետությունն ու հաշվետվողականությունը բարելավելը և կոռուպցիայի դեմ պայքարը, որպես այնպիսի շրջանակի էական տարրեր, որում տնտեսությունները կարող են բարգավաճել» [16]: Արժույթի միջազգային հիմնադրամը կարծում է, որ տնտեսությունների ներսում կոռուպցիան պայմանավորված է տնտեսության անարդյունավետ կառավարմամբ, որը ենթադրում է՝ կա՛մ չափազանց շատ կարգավորումներ, կա՛մ չափազանց քիչ կարգավորումներ [16]: ԱՄՀ-ից վարկեր ստանալու համար երկրները պետք է ունենան որոշակի արդյունավետ կառավարման քաղաքականություն, ինչպես սահմանված է ԱՄՀ-ի կողմից [16]:
Համաշխարհային բանկ
Համաշխարհային բանկը ներկայացրել է հայեցակարգը իր 1992 թվականի «Կառավարում և զարգացում» զեկույցում։ Փաստաթղթի համաձայն, արդյուավետ կառավարումը էական լրացում է առողջ տնտեսական քաղաքականությանը և առանցքային նշանակություն ունի ուժեղ և արդար զարգացմանը նպաստող միջավայրի ստեղծման և պահպանման համար: Ըստ Համաշխարհային բանկի՝ արդյունավետ կառավարումը բաղկացած է հետևյալ բաղադրիչներից՝ հանրային ոլորտի կառավարման կարողություններ և արդյունավետություն, հաշվետվողականություն, զարգացման իրավական դաշտ, ինչպես նաև տեղեկատվություն և թափանցիկություն[17]:
Համաշխարհային կառավարման ցուցիչները Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող ծրագիր է՝ ավելի քան 200 երկրների կառավարման որակը չափելու համար: Այն օգտագործում է կառավարման վեց չափումներ՝ իրենց հաշվարկների համար՝ ձայն և հաշվետվողականություն, քաղաքական կայունություն և բռնության բացակայություն, կառավարության արդյունավետություն, կարգավորման որակ, օրենքի գերակայություն և կոռուպցիայի վերահսկում: Նրանք իրականացնում են երկրների ուսումնասիրություն 1996[18] թվականից:
Արդյունքներ
Միջազգային մարդասիրական ֆինանսավորում
Արդյունավետ կառավարումը սահմանում է մի կատարելատիպ, որին դժվար է հասնել ամբողջությամբ, թեև զարգացման աջակիցները դա հնարավոր են համարում նվիրատվություն կատարելիս[19]: Խոշոր նվիրատուները և միջազգային ֆինանսական հաստատությունները, ինչպիսիք են Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) կամ Համաշխարհային բանկը, իրենց օգնությունն ու վարկերը հիմնավորում են այն պայմանով, որ ստացողը բարեփոխումներ կիրականացնի, որոնք կապահովեն արդյունավետ կառավարում[1]: Սա հիմնականում պայմանավորված է վատ կառավարման և կոռուպցիայի[20] միջև սերտ կապով:
Ժողովրդավարացում
Քանի որ արդյունավետ կառավարման հայեցակարգը սահմանելիս հաճախ օգտագործվում են այնպիսի հասկացություններ, ինչպիսիք են քաղաքացիական հասարակությունը, ապակենտրոնացումը, հակամարտությունների խաղաղ կառավարումը և հաշվետվողականությունը, արդյունավետ կառավարման սահմանումը խթանում է բազմաթիվ գաղափարներ, որոնք սերտորեն կապված են արդյունավետ ժողովրդավարական կառավարման[14] հետ: Զարմանալի չէ, որ արդյունավետ կառավարման վրա շեշտադրումը երբեմն կարող է հավասարվել ժողովրդավարական կառավարման խթանմանը: Այնուամենայնիվ, 2011 թվականին Արտերկրյա զարգացման ինստիտւտի ներկայացուցիչ Ալինա Ռոչա Մենոկալի կողմից կատարված գրականության ուսումնասիրությունը, որը վերլուծում է ժողովրդավարության և զարգացման միջև կապը, ընդգծում է այս հարաբերությունների[21] վերաբերյալ ապացույցների անբավարարությունը:
Օրինակ
Որոշ դերակատարների համար արևմտյան ժողովրդավարական կառավարման և արդյունավետ կառավարման հայեցակարգի միջև այս սերտ կապի լավ օրինակ է 2009 թվականի օգոստոսի 12-ին Նիգերիայում ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետևյալ հայտարարությունը.
Քննադատություն
Ըստ Սեմ Աջիրի՝ «հայեցողական տարածքը, որը թողնում է կառավարման հստակ և ճիշտ սահմանված շրջանակի բացակայությունը, թույլ է տալիս օգտվողներին ընտրել և սահմանել իրենց սեփական պարամետրերը»[4]:
«Արդյունավետ կառավարման դեմ պայքար» գրքում Եվա Պոլուհան և Մոնա Ռոզենդալը վիճարկում են արևմտյան ժողովրդավարության համար ընդհանուր չափորոշիչները՝ որպես կառավարման[5] «արդյունավետության» չափորոշիչներ: Քաղաքական մարդաբանական մեթոդների կիրառմամբ նրանք եզրակացնում են, որ թեև կառավարությունները կարծում են, որ որոշումներ կայացնելիս կիրառում են արդյունավետ կառավարման հայեցակարգեր, մշակութային տարբերությունները կարող են հակասություն առաջացնել միջազգային հանրության[5] տարասեռ չափորոշիչների հետ:
Արդյունավետ կառավարման քննադատության լրացուցիչ աղբյուր է «Խելացի մարդու ուղեցույցը արդյունավետ կառավարման համար», որը գրել է Սուրենդրա Մունշին: Մունշիի աշխատանքը ստեղծվել է արդյունավետ կառավարումը «վերակենդանացնելու» նպատակով։ Շատ անհատներ հակված են կա՛մ արհամարհել կառավարման գաղափարը և ձանձրանալ դրանից, կա՛մ ընդհանրապես պատկերացում չունենալ դրա հնարավորությունների մասին: Այս գիրքն ընդհանրացված քննարկում է այն մասին, թե որն է արդյունավետ կառավարման նպատակը և ինչպես է այն ծառայում այդ նպատակին մեր հասարակության մեջ: Մունշիի թիրախային ընթերցողը բոլոր նրանք են, ովքեր հետազոտություններ են կատարում կամ պարզապես «նրանք, ովքեր մտահոգված են կառավարման[22] խնդրով»:
Արդյունավետ կառավարումը վերլուծող մեկ այլ օրինակ է Մայքլ Պ. Քրոզիերիի «Համակարգերի վերաիմաստավորում. քաղաքականության և գործելաոճի կազմաձևեր ժամանակակից կառավարման մեջ» աշխատությունը: Քրոզիերիի հոդվածը քննարկում է փոփոխությունների տարբեր դինամիկան, որոնք տեղի են ունենում հաղորդակցության համակարգերում և դրա ազդեցությունը կառավարման[23] վրա: Տարբեր տեսակետների գաղափարը ներկայացված է ամբողջ հոդվածում: Սա թույլ է տալիս ընթերցողին տեսնել, թե ինչպիսին է ժամանակակից կառավարումը տարբեր տեսանկյուններից: Քրոզիերիի շարժառիթն էր նաև բաց մտածելակերպ ստեղծելը, երբ խոսում էր այն մասին, թե ինչպես են գործում կառավարումն ու քաղաքականությունը հասարակության մեջ, հատկապես օրեցօր տեղի ունեցող մշտական փոփոխություններով:
Վերջին քննադատությունն ուղղված է այն գաղափարին, որ արդյունավետ կառավարումը և կառույցները տնտեսական աճի առաջնային բացատրական փոփոխականներից մեկն են, ինչպես պնդում են Քաուֆմանը և Քրեյը[24], ինչպես նաև Աճեմօղլուն և Ռոբինսոնը[25], ինչը բարձրացրել է ինստիտուցիոնալ բարեփոխումների դիրքը համաշխարհային զարգացման օրակարգերում: Քննադատությունը հիմնովին վերաբերում է այն խնդրին, որ այն քիչ երկրները, որոնց հաջողվել է արագ զարգանալ վերջին 70 տարիների ընթացքում, չունեին «ճիշտ» տեսակի կառույցներ: Ի հակադրություն՝ այնպիսի երկրներ, ինչպիսիք են Չինաստանը[26] և Հարավային Կորեան[27] , իրենց զարգացման հետագծերի ընթացքում բախվել են կոռուպցիաի և իշխանության տարանջատման բացակայության խնդրին: Կամ, ինչպես ասում է զարգացման տնտեսագետ Դանի Ռոդրիկը. «Զարգացման ռազմավարությունը, որը կենտրոնացած է Չինաստանում կոռուպցիայի դեմ պայքարի վրա, չի բերի այնպիսի աճի տեմպերի, ինչպիսին այս երկիրը գրանցել է 1978 թվականից ի վեր, և ոչ էլ կհանգեցնի 400 միլիոնով ավելի քիչ մարդկանց ծայրահեղ աղքատության»[28]։
Որպես արդյունք, նշվեց, որ հակակոռուպցիոն ջանքերը և կառավարության բարեփոխումները կարող են շատ բացասական հետևանքներ ունենալ հատկապես խոցելի երկրներում[29][30], տնտեսական աճի համար կարող են զգալիորեն ավելի մեծ խոչընդոտներ լինել, քան կոռուպցիան կամ ինստիտուցիոնալ որակը[31][32], և հակակոռուպցիոն ջանքերն ու կառավարման բարեփոխումները հաճախ ձախողվում են տեղական սոցիալ-քաղաքական համատեքստերի[29][30][33] ոչ այնքան օպտիմալ ըմբռնման պատճառով:
Տարբեր հեղինակներ նաև պնդում են, որ «արդյունավետ կառավարումը» ապահովում է զարգացման շատ անօգուտ օրակարգ, քանի որ անհասկանալի է, թե որոնք են «ճիշտ» տեսակի կառուցները կամ ինչպես դրանք պետք է իրականացվեն, նույնիսկ եթե մենք ընդունենք, որ դրանք անհրաժեշտ են կամ օգտակար[34][35]:
Տես նաև
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 "What is Good Governance". UNESCAP, 2009. Accessed April 6, 2021.
- ↑ 2,0 2,1 Khan 16
- ↑ Agere 1
- ↑ 4,0 4,1 Agere 4
- ↑ 5,0 5,1 5,2 Poluha, Eva; Rosendahl, Mona (2002). Contesting 'good' governance:crosscultural perspectives on representation, accountability and public space. Routledge. ISBN 978-0-7007-1494-0.
- ↑ Fukuyama, Francis (January 2013). «What Is Governance?». Center for Global Development. Working paper 314.
- ↑ Rotberg, Robert (July 2014). «Good Governance Means Performance and Results». Governance. 27 (3): 511–518. doi:10.1111/gove.12084.
- ↑ Grindle, Merilee (October 2004). «Good Enough Governance: Poverty Reduction and Reform in Developing Countries». Governance. 17 (4): 525–48. doi:10.1111/j.0952-1895.2004.00256.x.
- ↑ Lawson, Robert (2012). «Book Review of Bo Rothstein: The quality of government: corruption, social trust, and inequality in international perspective». Public Choice. 150 (3–4): 793–795. doi:10.1007/s11127-011-9903-y. S2CID 153403374.
- ↑ Rothstein, Bo (2011). The quality of government: corruption, social trust, and inequality in international perspective. Chicago, IL: The University of Chicago Press.
- ↑ «Economic Growth Draws Companies to Asia. Can They Handle Its Authoritarian Regimes?». HBS Working Knowledge. November 28, 2023.
- ↑ Rothstein, Bo; Teorell, Jan (2008). «What Is Quality of Government? A Theory of Impartial Government Institutions». Governance. 21 (2): 165–190. doi:10.1111/j.1468-0491.2008.00391.x. ISSN 0952-1895.
- ↑ Eaton, Tim V., and Michael D. Akers. "Whistleblowing and Good Governance". CPA Journal 77, no. 6 (June 2007): 66–71. Business Source Complete, EBSCOhost (accessed March 22, 2016).
- ↑ 14,0 14,1 Agere 10
- ↑ Agere 11
- ↑ 16,0 16,1 16,2 «The IMF's Approach to Promoting Good Governance and Combating Corruption — A Guide». International Monetary Fund. June 20, 2005. Վերցված է November 2, 2009-ին.
- ↑ http://documents.worldbank.org/curated/en/604951468739447676/pdf/multi-page.pdf Կաղապար:Bare URL PDF
- ↑ Kaufmann, Daniel and Kraay, Aart, "Growth Without Governance" (November 2002). World Bank Policy Research Working Paper No. 2928.
- ↑ Agere 2
- ↑ "The IMF and Good Governance", IMF. Accessed August 12, 2009.
- ↑ Rocha Menocal, A. (2011) "Analysing the relationship between democracy and development" Արխիվացված Նոյեմբեր 2, 2013 Wayback Machine, Overseas Development Institute
- ↑ Munshi, Surendra; Abraham, Biju Paul; Chaudhuri, Soma (2009-03-12). The intelligent person's guide to good governance. New Delhi, India: Sage Publications. ISBN 9788178299310.
- ↑ Crozier, Michael P. (16 July 2010). «Rethinking Systems». Administration & Society. 42 (5): 504–525. doi:10.1177/0095399710377443. S2CID 145540844.
- ↑ Kaufmann, Daniel; Kraay, Aart. 2007. Governance Indicators : Where Are We, Where Should We Be Going?. Policy Research Working Paper; No. 4370. World Bank, Washington, DC. © World Bank. https://openknowledge.worldbank.org/handle/10986/7588
- ↑ Acemoglu, D. and Robinson, J. A. (2012). Why Nations Fail: The Origins of Power, Prosperity and Poverty, Crown Business Publishing, New York.
- ↑ Ang, Y. Y. (2020). China's Gilded Age: The Paradox of Economic Boom and Vast Corruption, Cambridge University Press, Cambridge, UK.
- ↑ Kang, D.C. (Winter 2002), "Bad Loans to Good Friends: Money Politics and the Developmental State in South Korea", International Organization, Vol. 56, No. 1, pp. 177–207. .
- ↑ Rodrik, D. (2007), "Can anyone be in favor of corruption?", available at: https://rodrik.typepad.com/dani_rodriks_weblog/2007/05/can_anyone_be_i.html
- ↑ 29,0 29,1 Kuipers, S. (2021), "Rethinking anti-corruption efforts in international development", Journal of Financial Crime, Vol. ahead-of-print No. ahead-of-print. .
- ↑ 30,0 30,1 North, D.C. et al. (2013), "Limited Access Orders: An Introduction to the Conceptual Framework", North, D.C. et al. (eds.), In the Shadow of Violence: Politics, Economics and the Problems of Development, Cambridge University Press, Cambridge, pp. 1–23.
- ↑ Rodrik, D. (2008), "Second-Best Institutions", American Economic Review: Paper & Proceedings. Vol. 98, No. 2, pp. 100–104.
- ↑ Rodrik, D. (2014), "An African Growth Miracle?", working paper No. 20188, National Bureau of Economic Research, Cambridge, MA, June
- ↑ Marquette, H. and Peiffer, C. (2018), "Grappling with the 'real politics' of systemic corruption: Theoretical debates versus 'real-world' functions", Governance Vol. 31, No. 3, pp. 499–514.
- ↑ Matt Andrews (2008). The Good Governance Agenda: Beyond Indicators Without Theory, Oxford Development Studies, 36:4, 379–407, .
- ↑ Grindle, M.S. (2017), "Good Governance, R.I.P.: A Critique and an Alternative", Governance, Vol. 30, No. 1, pp. 17–22.
Աղբյուրներ
- Agere, Sam (2000). Promoting good governance. Commonwealth Secretariat. ISBN 978-0-85092-629-3. found at Google Books
- Khan, Mushtaq Husain (2004). State formation in Palestine: viability and governance during a social transformation: Volume 2 of Political economy of the Middle East and North Africa. Routledge. ISBN 978-0-415-33802-8. found at Google Books
- Heritier, P. & Silvestri P. (Eds.), Good government, Governance, Human complexity. Luigi Einaudi's legacy and contemporary societies, Leo Olschki, Firenze, 2012.
- Quian, Yingyi (2003) 'How Reform Worked in China', in Rodrik.