Jump to content

«Վադիմ Դեմչոգ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Նոր էջ « '''Վադիմ Վիկտորևիչ Դեմչոգ''' (), խորհրդային և ռուս դերասան, ուսուցիչ, հեղինակային ծրագրերի կազմակերպիչ ռադիոյում, հեռուստատեսությունում, համացանցում և թատրոնում: Նա համբավ ձեռք բերեց որպես Ֆ...»:
(Տարբերություն չկա)

08:55, 25 Մայիսի 2024-ի տարբերակ

Վադիմ Վիկտորևիչ Դեմչոգ (), խորհրդային և ռուս դերասան, ուսուցիչ, հեղինակային ծրագրերի կազմակերպիչ ռադիոյում, հեռուստատեսությունում, համացանցում և թատրոնում: Նա համբավ ձեռք բերեց որպես Ֆրենկի շոուի հաղորդավար «Արծաթե անձրև» ռադիոյով և որպես Իվան Նատանովիչ Կուպիտմանի դերակատար՝ «Ինտերն» հեռուստասերիալում: Հեղինակ է ավելի քան երեք հարյուր սցենարների (որոշների համահեղինակությամբ): Հեղինակ է հոգեբանական և էզոտերիկ խաղերի, ներառյալ «Ինքնաազատագրող խաղ» հասկացությունը, որը համադրում է համաշխարհային թատրոնի տեսությունն ու պրակտիկան տրանսանձնային հոգեբանության հետ: Վադիմ Դեմչոգը կրկնօրինակեց նաև «Պարոն Ֆրիմեն» անիմացիոն վեբ-սերիալի հերոսի ձայնը։

Կենսագրություն

Ծնվել է 1963 թցականի մարտի 13-ին, էստոնական Նարվա քաղաքում: Երբ Վադիմը երեք ամսեկան էր, մայրը՝ մասնագիտությամբ խոհարար, հեռացավ նրա հորից: Նա ուներ վեց օրինական ամուսնություն: Վադիմ Դեմչոգի խոսքերով, թատերական Դեմչոգ կեղծանունը նա վերցերլ է 26-28 տարեկանում, իդամ Չակրասամվարի անուններից մեկից, պարզվել է, որ դա համընկնում է մոր օրիորդական ազգանվան հետ[1]։

4 տարեկանից խաղացել է տեղի Պիոներների պալատի տիկնիկային թատրոնում։ Ապա գնացել է Յուրի Միխալյովի ղեկավարության տակ գտնվող թատրոն (ներկայումս «Ilmarine» թատրոն): Դպրոցում ստացել է «երկուսներ» և ստացել է ստացել է թերի միջնակարգ կրթության վկայական։ 1984 թվականին ավարտել է Լենինգրադի թատրոնի, երաժշտության և կինոյի պետական ​​ինստիտուտը, Զինովիա Կորոգոդսկու կուրսը:

1987 թվականին, իրեն փորձում էր տարբեր թատերական խմբերում, շատ ճամնփորդել է, հանդիպել է տարբեր փորձնական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, անց է կացրել թատերական սեմինարներ և ելույթներ, մասնակցել է միջազգային փառատոնների, 2001 թվականից սկսած ակտիվորեն դասավանդում է: Աշխատել է Սանկտ Պետերբուրգի Փոքր դրամատիկական թատրոնում, Մոսկվայի երիտասարդական թատրոնում։ 1992թ.-ից աշխատել է ռադիոյում՝ նախ Սանկտ Պետերբուրգի «Եվրոպա+», իսկ 2003թ.-ից “Արծաթե Անձրև”-ում:

Կանոնավոր հայտնվում է կինոյում: Նկարահանվել է «Ինտերն» սերիալում: 2010 թվականին ավարտել է «Մշակույթ» ալիքի պատվերով «Մեծագույն շոուն աշխարհում» ծրագրի վրա տարվող աշխատանքները[2]:

«Արլեկինիադա» թատրոնում աշխատում է, որպես դերասան և ռեժիսոր[3]:

Հնչում է պարոն Ֆրիմեն մուլտֆիլմի մենախոսությունները։ 2011 թվականի դեկտեմբերի 11-ին Դեմչոգը պաշտոնապես հայտարարեց նախագծում իր անմիջական մասնակցության մասին՝ ըստ նրա՝ նա ձայնավորել է գլխավոր հերոսին բոլոր հեռարձակումներում[4][5]։

Նա վարում էր ամենշաբաթյա «Ֆրենկի Շոու»-ն, որը հեռարձակվում էր «Արծաթե անձրև» ռադիոյով 2004 թվականից մինչև 2011 թվականի հունվարի 30-ը[6]: Թե՛ ռադիոկայանը, թե՛ դերասանը հովանավորել են հաղորդավարի անանունությունը։ Տարբեր լեզվական միջոցների կիրառմամբ, ինչպես նաև ձայնի յուրահատուկ տոնայնության, ինտոնացիայի, դադարների և ռադիոլրագրության գործիքների (երաժշտություն, աղմուկներ) միացմամբ, ստացվեց վառ և հիշվող՝ Խելագար Ֆրենկի կերպարը։

Համագործակցում է «Մշակույթ» հեռուստատեսության հետ։

2018 թվականի հոկտեմբերի 27-ին նա առաջիններից էր, ով անձնագրեր ստացավ Վիրտուալ Ֆրիլանդ նահանգից։

2024 թվականից ուրբաթ ալիքի «Survival. Mission Alpha» ռեալիթի շոուի հաղորդավարը:

Աստիճաններ և մրցանակներ

  • 2001 թվականի Սուրբ Ծննդյան շքերթի փառատոնի մրցանակակիր լավագույն դերասանի համար՝ Մանյա Նվագախումբ ներկայացումից։

Անձնական կյանք

Հայրը՝ Վիկտոր Մենշիխն է, թոշակառու, նախկին ատաղձագործ, ապրում է Վորոնեժում[7]։

Դուստրը՝ Անաստասիան (ծնվ․ 1987 թ․)՝ առաջին ամուսնությունից, երկրորդ ամուսնությունից որդին՝ Վիլյամ Դեմչոգը (ծնված 2005 թվականի մայիսի 24-ին) հայտնվել է «Իր անծանոթը» մելոդրամայում, Բորիսի կերպարում, երկուսուկես տարեկան երեխա, ով որբ է մնացել հրդեհից հետո։ Հոր հետ միասին նկարահանվել է «Ինտերն» հեռուստասերիալում։

Գործունեությունը

Հեղինակային ծրագրեր

  • 2004-2011, «Ֆրենկի շոու», Մոնոներկայացումներ «Արծաթե անձրև» ռադիոյում, 315 հեռարձակումներ (դերասաններ, բոլոր սցենարների հեղինակ կամ համահեղինակ, ռեժիսոր, հնչյունային ռեժիսոր)
  • 2009-2020, «Պարոն Ֆրիմեն», մուլտսերիալ, 22+10 սերիաներ (սցենարների համահեղինակ, միակ ձայնագրող դերասանը)
  • 2011, «Մեծագույն շոուն երկրի վրա», գեղարվեստական ​​պատմական և կենսագրական հաղորդում «Մշակույթ» հեռուստատեսությամբ, 13 (դերասան, երեք սցենարների հեղինակ)
  • 2011-2013, «Հեռարձակում այնտեղից» (Ձայնային-մոնոներկայացումներ համացանցում), 42 հեռարձակում (դերասան, բոլոր սցենարների հեղինակ կամ համահեղինակ, ռեժիսոր, հնչյունային ռեժիսոր)
  • 2012, «Հարլեքինիադա», ներկայացում Մոսկվայի Բուլգակովի տան բեմում (դդերասան, ռեժիսոր, սցենարի հեղինակ)
  • 2014, «Փակիր աչքերդ և նայիր», ներկայացում գրողների կենտրոնական տան բեմում (դերասան, ռեժիսոր, սցենարի հեղինակ)[8]

2013 թվականի մայիսի 30-ից վերաթողարկվեց «Ֆրենկի-շոուն», բայց արդեն «Մայակ» ռադիոյով, և «Հեռարձակում այնտեղից» անունով[9]։

2016 թվականին «Glorium Impression»-ը թողարկեց անվճար Դեմչոգ հավելվածը Android և Apple հարթակների համար։ Այս հավելվածում Դեմչոգը կարդում է օտարերկրյա հոգեբանների գրքեր, գրական տեքստեր, ինչպես նաև արևելյան կրոնների դասական տեքստեր[10].:

  • 2022, ներկայացում «#ՈվէՀամլետը»

Դիսկոգրաֆիա

  • 2005, Լավագույնը «Ֆրենկի-շոուից» (2004 թվականի 10-րդ ծրագիրը)
  • 2006, Լավագույնը «Ֆրենկի-շոուից» (2005 թվականի 20-րդ ծրագիրը)
  • 2007, Լավագույնը «Ֆրենկի-շոուից» 2006 (2006 թվականի 30-րդ ծրագիրը)
  • 2008, «Աչքերից այն կողմ» (Լավագույնը «Ֆրենկի-շոուից» 5 տարվա համար, մուլտիմեդիա սկավառակ)
  • 2009, «Խենթ Ֆրենկիի հարյուր ու մեկ կյանքը» («Ֆրենկի-շոուի» պլատինե հավաքածուն)
  • 2010, «Բազմաթիվ դեմքերի մոլուցք» (30 լավագույն «Ֆրենկի շոուներ» 2009 թ.)

Գրքեր

  • Դեմչոգ Վ. Ինքնազատագրող խաղ, (Տրանսանձնային հոգեբանության տեքստեր):
  • Ֆրենկի. Փակեք ձեր աչքերը և նայեք. Մեծ խելագարի 21 կյանքը.
  • Դեմչոգ Վ. Խաղում ենք դատարկության մեջ, Սանկտ Պետերբուրգ:
  • Դեմչոգ Վ. Խաղում ենք դատարկության մեջ: Խելագար իմաստության կառնավալ:
  • Դեմչոգ Վ. Խաղում է դատարկ տեղում. - Սանկտ Պետերբուրգ: Վեկտոր, 2012 թ.

Դերերը թատրոնում

  • 1985, «Ամենակարողները» Շամզի Նիյազի, Պարոն
  • 2001, «Երգչախումբ» Ժ. Անույա, ռեժ. Լ. Էրենբուրգ, Խենթ Մանյու; Անթև օդաչու; Առաջին գերմանացի
  • 2003, «Աքսորի երազներ», ՄՏՅՈՒԶ, ռեժ. Կ. Գինկաս - Խենթ Ռեբբ

Կինեմատոգրաֆիա

Տարի Անվանում Դեր
2002 Գործակալություն ՆԼՍ 2, սերիա 6 Գավրիկ (տիտրերում Վադիմ Դենչոգ)
2003 Կոտրված լուսամփոփների փողոց 5 առևանգող Լավրեցկին
2004-2007 Վիոլա Տարականովա. Հանցավոր կրքերի աշխարհում Սլավա
2004 Քույրեր Յուլի
2004 Ներոն Վուլֆի և Արչի Գուդվինի նոր արկածները, «Չափազանց շատ կանայք» Հարրի Էնթոնի
2005 Օդանավակայան Միխայիլ Յուսուպով
2005 Իմ գեղեցիկ դայակ, «Եկեք գնանք գրանցման գրասենյակ» շարքը պիրոտեխնիկ Բաբախսկի
2005 Սրբապատկերների որսորդներ Արկադի
2005 Պարու՛մ են բոլորը Սաշա
2005 Ֆավորիտ Ալեքսանդր Սուվորով
2005 Ուսանողները Ադոլֆ Ռուվիմովիչ Շաց, մաթեմատիկայի ուսուցիչ Մոտյա-Հիտլեր մականունով
2006 Ստալինի կինը Մարտեմյան Ռյուտին
2006 Գրասենյակ Դիմա / Պավել I
2006 Գողություն, «Ադամանդե Մերսեդես» սերիա. Կրյուգեր
2006 Ճիճու Դոն Մուկ
2006 Ուսանողներ 2 Շաց
2008 Սիրո չորս տարիքները Վլադիմիր Սերգեևիչ Տոլմաչյով
2008 Խաղի արքաները Դմիտրի Տերեխով, բժիշկ
2008 Երկու քույրերը 2 Կլյուկվին
2009 Կյանքի ու մահվան մյուս կողմում. դժոխք Հետկադրային տեքստ
2009 Սիրո գաղտնիքները Սուրբ Վալենտին
2010-2016 Ինտերններ բժիշկ-վեներոլոգ Իվան Նատանովիչ Կուպիտման
2011 Մեծագույն շոուն Երկրի վրա Պարոն ոչ-ոք
2011 Հանելուկ Վերայի համար ուֆոլոգ-գիտնական
2011 Շատ Նոր տարի ակադեմիկ, հայտնաբերած բաժամանակի մեքենա
2012 Փոքրիկ Ալեքսանդր Ֆելիքսովիչ, գրականության ուսուցիչ
2012 Գրաչ Վիտալի Նիկոլաևիչ Բոգաչյով, կինոռեժիսոր և պրոդյուսեր
2012 Գող-Սոխակ շինարարական հոլդինգի տնօրեն
2013 Հոգի. Ուղևորություն դեպի հետմահու կյանք Հետկադրային տեքստ
2015 Կորսետ Վարպետ Ֆերդինանտ
2016 Հիշում եմ, չեմ հիշու՛մ աստղագուշակ
2018 Zօմբետուփ Հռոմեական հայրիկ
2018 Զաֆրանի սիրտ պատմող
2020 Իվանկո Յուրի
2020 Կոլսյան գերխորը Դմիտրի Միխայլովիչ Գրիգորիև, հետազոտական ​​կայանի պետ
2021 Ծնկների խորքը Կիրիլլ Սերգևիչ Բոգոլյուբով
2022 Հայրիկներ Վասին
2022 Ընտանիք Յակով Սեմյոնովիչ Գոմելսկի, ընտանեկան հոգեբան

Երաժշտական մասնակցությունը

  • 2010, 25/17, «Զեբրա», մասնակցություն «Ինչու» ինտրոյում և «Գլխավոր» աուտրոյում (Ա. Ս․ Պուշկինի բանաստեղծության հիման վրա).
  • 2012, 25/17, «Երգեր սիրո և մահվան մասին», մասնակցություն «Սեր» և «Մահ» ներածություններին․
  • 2014, 25/17, «Ռուսական սոսի», մասնակցություն «Բանալին» ինտրոյում․
  1.  «Лично знаком»: Вадим Демчог о Купитмане, дьявольском голосе и взрыве сознания ՝ սկսած 995-րդ վայրկյանից
  2. «Интервью в КП». Արխիվացված է օրիգինալից 2010-09-12-ին. Վերցված է 2010-12-20-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  3. «Список выступающих». Արխիվացված է օրիգինալից 2009-11-18-ին. Վերցված է 2009-09-11-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  4. «Вадим Демчог». Радиостанция «Эхо Москвы». Արխիվացված է օրիգինալից 2012-02-17-ին. Վերցված է 2012-02-05-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  5. «Выступление на телеканале «Дождь»». Արխիվացված է օրիգինալից 2014-09-28-ին. Վերցված է 2017-09-29-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  6. «Ответ генерального директора радиостанции «Серебряный Дождь» — Д. В. Савицкого». Общественная коллегия по жалобам на прессу. 2009-03-06. Արխիվացված է օրիգինալից 2012-03-24-ին. Վերցված է 2014-06-17-ին. {{cite web}}: no-break space character in |title= at position 61 (օգնություն)
  7. ««Доктор Купитман» в Воронеже встретился с отцом после 20 лет разлуки». Արխիվացված է օրիգինալից 2013-01-29-ին. Վերցված է 2012-10-17-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  8. «Вадим Демчог и театр «АрлекиниадА: Закрой глаза и смотри»». Афиша Томска. Արխիվացված է օրիգինալից 2020-07-13-ին. Վերցված է 2020-07-13-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն); Unknown parameter |subtitle= ignored (օգնություն)
  9. https://www.youtube.com/channel/UC4wPwicMYJQLeCpwOjfFupQ Արխիվացված է Սեպտեմբեր 4, 2020 Wayback Machine-ի միջոցով: Канал «Трансляция Оттуда» на YouTube
  10. http://app.glorium.ru Արխիվացված է Մարտ 14, 2022 Wayback Machine-ի միջոցով: Приложение Demchog