R.E.M.
R.E.M. | |
---|---|
R.E.M.-ը 1995 թվականին, Monster ալբոմի համար շրջագայության ժամանակ։ Ձախից աջ՝ Փիթեր Բակ, Մայք Միլզ, Մայքլ Ստայպ և Բիլ Բերի | |
Հիմնական տվյալներ | |
Ժանրեր | Ալտերնատիվ ռոք կոլենջ ռոք ջենգլ ռոք |
Գործունեություն | 1980 | -2011
Լեյբլ | I.R.S. Records, Warner Bros. Records, Hib-Tone?, Concord Bicycle Music?, New West Records? և Warner Records |
Պարգևներ | |
Կայք | remhq.com Պաշտոնական կայք] |
Նախկին անդամներ | |
Փիթեր Բակ, Մայք Միլզ, Մայքլ Ստայպ և Բիլ Բերի | |
R.E.M. Վիքիպահեստում |
R.E.M. [ար-ի-էմ], ամերիկյան ռոք-խումբ։ Ձևավորվել է 1980 թվականին ԱՄՆ-ի Ջորջիա նահանգի Ատենս քաղաքում։ Խմբի անդամներն են Մայքլ Ստայպը (վոկալ), Փիթեր Բակը (կիթառ), Մայք Միլզը (բաս-կիթառ) և Բիլ Բերին (հարվածային գործիք՝ թմբկահար)։ R.E.M-ը ալտերնատիվ ռոքի ամենակարևոր և հեղինակավոր խմբերից մեկն է։ Խումբը գրեթե անմիջապես գրավեց կիթառ սիրող, արպեջիո ոճը նախընտրող մարդկանց ուշադրությունը՝ ձեռք բերելով մեծ լսարան։ 1981 թվականին R.E.M-ը թողարկեց իր առաջին սինգլը՝ «Radio Free Europe»: 1983 թվականին հաջորդեց նրանց առաջին ալբոմի՝ Murmur-ի թողարկումը։ Հաջորդող մի քանի տարիների ընթացքում ձևավորվեց խմբի տեղծագործական հեղինակությունը որպես անդերգրաունդ կոլեկտիվ, որը առավել հայտնի էր ուսանողական ռադիոկայաններում։ 1987 թվականը խմբի համար բեկումնային էր. նրանք թողարկեցին իրենց երկրորդ սինգլը՝ «The One I Love», ինչի շնորհիվ հայտնի դարձան զանգվածային լսարանների կողմից։ Մեկ տարի անց երաժիշտները պայմանագիր ստորագրեցին Warner Bros լեյբլի հետ և թողարկեցին իրենց Green ալբոմը:
Այդ ալբոմը նրանց միջազգային հռչակ պարգևեց։ Վաճառվեց ալբոմի ավելի քան չորս միլիոն օրինակ։ Այդ պահից R.E.M-ը սկսեց հանդես գալ ավելի մեծ բեմերում և հարթակներում՝ ունենալով մի շարք համերգներ։ Այդ ժամանակից ձևավորվեց R.E.M խմբի երաժշտական ոճը՝ Ինդի ռոք պոստ փանկ և Ֆոլկ ռոք տարրերով։
1990-ական թվականների սկզբին, երբ ալտերնատիվ ռոքը սկսվեց լսվել զանգվածային ունկնդիրների կողմից, R.E.M խմբի անդամները հաջողությամբ թողարկեցին իրենց Out of Time (1991) և Automatic for the People (1992) ալբոմները, ընդ որում վերջին ալբոմը տարբերվեց խմբի մնացած ալբոմների ավանդական ոճից։ 1966 թվականին խումբը երկարաձգեց պայմանագիրը Warner Bros. ընկերության հետ, գործարքի գումարը կազեց 80 միլիոն դոլար. այն ժամանակ դա ամենաթանկ գործարքն էր շոու բիզնեսում։ Հաջորդ տարում Բիլ Բերին հեռացավ խմբից, իսկ մնացյալ երաժիշտները շարունակեցին կարիերան։ Որոշ ժամանակ անց, երաժշտական ոճի փոփոխությունից հետո, խումբը ընդարձակեց իր լսարանը և ավելի սիրվեց քննադատների կողմից։ 2007 թվականին խումբը առաջին անգամ հանդես եկավ Ռոքնռոլի փառքի սրահում։
Խումբը գոյություն է ունեցել 31 տարի, նրանց վերջնական կազմալուծման մասին հայտարարվել է 2011 թվականի սեպտեմբերի 21-ին[1]։ 2011 թվականի վերջին լույս է տեսել Part Lies, Part Heart, Part Truth, Part Garbage 1982–2011 ժողովածուն, որը ներառել է R.E.M խմբի բոլոր ալբոմները և սինգլները[2]։
Խմբի անվան հապավումը բացվում է, որպես «Rapid Eye Movement», որը նշանակում է աչքի արագ շարժ։ Ֆիզիոլոգիայում դա «արագ քնի» առաջին նշաններից մեկն է։
Խմբի պատմություն
Ձևավորում։ 1980-1981
1980 թվականի հունվարին Մայքլ Ստայպը և Փիթեր Բակը հանդիպեցին Ատենս քաղաքի երաժշտական խանութներից մեկում, որտեղ աշխատում էր Բակը։ Երիտասարդները պարզեցին, որ իրենց երաժշտական ճաշակները համընկնում են։ Նրանց հատկապես դուր էր գալիս փանկ ռոքը։ Այդ ոճում հանդես էին գալիս Պատի Սմիթը և Velvet Underground խումբը։ Ավելի ուշ Ստայպը ասաց. «Դուրս է գալիս, որ ես գնեցի այն բոլոր երգերը, որոնք Բակը առանձնացրել էր իր համար»[3]։ Հետագայում Ստայպը և Բակը Ջորջիա նահանգի համալսարաններից մեկում ծանոթացան Մայք Միլզի և Բիլ Բերիի հետ[4], որոնք միասին նվագում էին դեռևս դպրոցական տարիներից[5]։ Նրանք չորսով պայմանավորվեցին համագործակցության համար։ Ավելի ուշ Ստայպը հասկացավ, որ «նրանցից ոչ մեկը չունի մեծ պլաններ»[3]։ Անանուն այս խումբը իր փորձնական առաջին համերգը իրականացրեց 1980 թվականի ապրիլի 5-ին, ընկերոջ ծննդյան արարողության ժամանակ։ Մի քանի անվանումներ՝ «Twisted Kites», «Cans of Piss» և «Negro Wives» մտածելուց հետո, երաժիշտները կանգ առան «R.E.M.» տարբերակի վրա։ Այդ բառը Ստայպը պատահական հանդիպել էր բառարանում[6]։
1980 թվականի առաջին կեսին երաժիշտները թողեցին ուսումը, որպեսզի սկսեն իրենց երաժշտական կարիերան[7][8]։ Նրանք ծանոթացան իրենց ապագա իմպրեսարիոյի հետ, վերջինս գլխավորում էր երաժշտական սկավառակներ վաճառող խանութը։ Նա մեծ տպավորություն էր ստացել R.E.M. ի ելույթներից, և իր հարազատ Չեպել Հիլ քաղաքից եկել էր Ատենս[9]։ Խումբը իր հարազատ քաղաքում միանգամից հասավ մեծ հաջողությունների։ Նրանց համերգներին այցելողների թիվը երկրաչափական պրոգրեսիայով աճում էր[10]։ Հաջորդ կես տարվա ընթացքում R.E.M.-ը իր ելույթներով շրջագայեց ԱՄՆ-ի հարավային բոլոր նահանգներում։ Երաժիշտները քաղաքից քաղաք էին տեղափոխվում հին ֆուրգոնով, որը վարում էր Ջեֆերսոն Հոլտը՝ 2 դոլար օրավարձով[11]։
1981 թվականի ամռանը R.E.M.ը Ուինսթոն Սեյլեմ քաղաքում ձայնագրեց իր առաջին սինգլը՝ «Radio Free Europe», Drive-In Studios ստուդիայի պրոդյուսերի գլխավորությամբ։ Սինգլը թողարկվեց տեղի անհայտ Hib-Tone լեյբլի կողմից։ Ի սկզբանե այն թողարկվել էր 1000 օրինակով, սակայն այդ ամենը շատ շուտ սպառվեց[12]։ Չնայած տպաքանակի սահմանափակությանը, սինգլը կարողացավ տեղ զբաղեցնել ԱՄՆ-ի Թոփ 10 երգերի ցանկում, հաղորդում է New York Timesը[13]։
I.R.S. Records և առաջին ճանաչում։ 1982-1986
1981 թվականի հոկտեմբերին խումբը Միտչ Իստերի գլխավորությամբ ձայնագրեց Chronic Town մինի ալբոմը՝ պլանավորելով թողարկել Dasht Hopes լեյբլում[14]։ Խումբը ի օգուտ I.R.S.ի հրաժարվեց խոշոր RCA Records լեյբլի համագործակցության առաջարկից։ I.R.S-ի հետ նրանք պայմանագիր էին ստորարգել 1982 թվականի մայիսին։ I.R.S.ը օգոստոսին թողարկեց Chronic Town մինի-ալբոմը[15]։ New Musical Express (NME) թերթի խմբագիրներից մեկը իր գրախոսության մեջ գնահատել է երգի միստիկական աուրան և եկել այն եզրահանգման, որ «R.E.M-ը շատ հստակ է հնչում», հաճույք է պատճառում իր բնական և որակյալ ձայնագրումներով»[16].
I.R.S.ի ղեկավարությունը ծանոթացրեց խմբի անդամներին Սթիվեն Հեյգի հետ, վերջինս նրանց պրոդյուսերն էր և օգնելու էր իրենց դեբյուտային ալբոմի թողարկման գործում[17]։ Լեյբլը համաձայնեց, որի շնորհիվ խումբը կարողացավ վերադառնալ Հյուսիսային Կարոլինա և Իստերի հետ ձայնագրել «Pilgrimage» սինգլը[18]։ Լսելով այս կոմպոզիցիան՝ Լեյբլը համաձայնեց խմբի որոշմանը՝ կապված Իստերի և Դիկսոնի (Իստերի օգնական) հետ։ Հեյգի հետ վատ համագործակցությունից հետո երաժիշտները ձայնագրեցին մի ալբոմ՝ հրաժարվելով օգտագործել այդ ժամանակվա ռոքը պահանջող նորաձևությունը[19]։ 1983 թվականին թողարկված Murmur ջերմ ընդունվեց երաժշտական քննադատների կողմից՝ հիմնականում Rolling Stone թերթում, խմբի ալբոմը նրանք դասեցին տարվա լավագույն ձայնագրությունների շարքին[20]։ Billboard-ի հիթ շքերթում ձայնասկավառակը զբաղեցրեց 36-րդ հորիզոնականը[21]։ «Radio Free Europe»-ի վերաձայնագրած տարբերակը ամերիկյան ԹՈՓ երգերի ցանկում զբաղեցրեց 76-րդ հորիզոնականը։ Չնայած բարեհաճ քննադատություններին, ալբոմը շատ քիչ վաճառվեց՝ ընդամենը 200 հազար օրինակ, որը I.R.S. լեյբլի այդ տարվա վատագույն ձախողումն էր[22]։
1983 թվականի հոկտեմբերին R.E.M.ը առաջին անգամ ելույթ ունեցավ հեռուստատեսությունում՝ մասնակցելով «Late Night with David Letterman» հաղորդմանը[23], որտեղ խումբը կատարեց նոր, դեռևս անվանում չունեցող երգ[24]։ Հետագայում երաժշտությունը անվանվեց «So. Central Rain (I’m Sorry)», որը դարձավ երկրորդ ալբոմի՝ Reckoning-ի (1984 թվական) առաջին սինգլը։ Այդ երգը նույնպես ձայնագրվել է Իստերի և Դիկսոնի կողմից։ Ալբոմը ստացավ դրական արձագանք. NME թերթի խմբագիր Մետ Սնոուն գրել էր, որ Reckoning ալբոմը «հաստատեց, որ R.E.M.ը մոլորակի վրա գտնվող խմբերի մեջ լավագույններից մեկն է»[25]։ Չնայած այն բանի, որ Reckoning-ը Billboardի հիթ շքերթում զբաղեցրեց 27-րդ հորիզոնականը, սակայն մեծ ճանաչում բերեց խմբին։ Մեծ Բրիտանիայի հիթ շքերում ալբոմը կարողացավ զբաղեցնել ընդամենը 91-րդ տեղը[26]։
R.E.M.ի երրորդ ալբոմը Fables of the Reconstructionն է (1985)։ Այս ալբոմի համար լեյբլը Իստերի և Դիկսոնի հետ համատեղ հրավիրեց նաև Ջո Բոյդին, ով ժամանակին համագործակցում էր Fairport Convention խմբի հետ։ Ալբոմի ստեղծման աշխատանքները անցկացվել են Անգլիայում։ Սեսիաների ժամանակ երաժիշտների մոտ ցուրտ ձմռան և վատ սննդի պատճառով առաջացան շատ խնդիրներ[27], բանը հասել էր նրան, որ խումբը գրեթե քայքայման եզրին էր[28]։ Ալբոմի վրա աշխատանքի մռայլ մթնոլորտը ազդում էր երաժիշտների վրա։ Ստայպը նոր երգի բառեր հորինեց՝ ոգեշնչված հարավային գոթիկայի թեմայով[29]։ Այդ ժամանակ Fables of the Reconstruction-ը դարձավ I.R.S. Records լեյբլին ամենավաճառված ալբոմներից մեկը։ ԱՄՆ-ում սիրվեց, սակայն Եվրոպայում արժանացավ լուրջ քննադատությունների։ Մարդիկ համարում էին այն ձանձրալի և վատ ձայնագրված[30]։ Ինչպես նախորդ ալբոմների սինգլները, այնպես էլ Fables of the Reconstruction-ինը հիմնականում անտեսված են եղել ռադիոկայանների կողմից։ I.R.S. Records լեյբլի ղեկավարության ավելի շատ բարկացնում էր այն հանգամանքը, որ խումբը չի ձգտում հաջոսությունների[31]։
Իրենց չորրորդ ալբոմը թողարկելու համար հրավիրեցին Դոն Գեմանին, վերջինս աշխատել էր Ջոն Մելենկամպի հետ։ 1986 թվականի Chicago Tribune-ի հարցազրույցում Մայք Միլզ ասաց. «Մայքլը կատարելագործում է իր կատարումը՝ դառնալով առավել վստահ իր ուժերի վրա։ Ես կարծում եմ, որ դա արտացոլվում է իր ձայնի ուժի մեջ»[32]։ Ի տարբերություն Fables of the Reconstruction-օ, այս ալբոմը համեմատաբար ավելի շատ վաճառվեց՝ ի վերջո Billboard-ում զբաղեցնելով 21-րդ հորիզոնականը[33]։ Lifes Rich Pageant խմբի առաջին ալբոմն էր, որը համարվել է նաև «ոսկե»։ Այդ ալբոմից վաճառվել է ավելի քան 500 հազար օրինակ[34]։ Ամերիկացի ուսանողները դարձան R.E.M. երկրպագուները և ընդլայնեցին խմբի լսարանը[35]։ Lifes Rich Pageant-ի հաջողություններից հետո I.R.S. լեյբլը թողարկեց Dead Letter Office հավաքածում, որը ներառում էր խմբի ուսանողական տարիների երգերը։ Շուտով I.R.S լեյբլը թողարկեց Succumbs անվանումով խմբի առաջին վիդեոկատալոգը[36]։
Բեկում և հաջողություն։ 1987-1993
Դոն Գեմանի չհամընկնող գրաֆիկը թույլ չի տալիս նրան աշխատել խմբի հաջորդ սկավառակի վրա, այդ իսկ պատճառով նա խնդրեց թիմին օգտվելու Սքոթ Լիթի ծառայություններից[37]։ Ի վերջո Լիթը դարձավ խմբի հաջորդ 5 ալբոմների պրոդյուսերը։ Document (1987) լոնգփլեյը պարունակում էր Ստեյպի առավել քաղաքականացված երգերը, մասնավորապես՝ «Welcome To the Occupation»-ը և «Exhuming McCarthy»-ը, որոնք պահպանողական քաղաքական իրավիճակի արձագանքներն էին և հնչել են 1980-ականներին՝ Ռոնալդ Ռեյգանի օրոք[38]։ New York Times-ի խմբագիր Ջոն Պարելեսը գրել է «Document-ը միաժամանակ վստահ և զայրացուցիչ աշխատանք; եթե R.E.M.ը որոշի դառնալ կուլտային խումբ, ալբոմը կասկած չի թողնում, որ խումբը դա կանի իր սեփական պայմաններով»[39]: Documentը մեծ առաջընթաց էր խմբի պատմության մեջ։ Նրանց առաջին սինգլը՝ «The One I Love», ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Կանադայի Հիթ շքերթներում զբաղեցրել է 20-րդ հորիզոնականը[21]։ 1988 թվականի հունվարին Documentը դարձավ խմբի առաջին լոնգփլեյը, որը վաճառվեց ավելի քան մեկ միլիոն օրինակով[40]։ Rolling Stone թերթը անդրադարձել էր խմբի հաջողություններին՝ անվանելով նրանց «Ամերիկայի ամենալավ ռոքնռոլային խումբ»[41].
Խումբը հիասթափվել էր I.R.S. Records-ից այն պատճառով, որ նրանց ձայնագրությունները արտասահմանում այնքան էլ շատ չէին վաճառվում։ Հենց այդ ժամանակ էլ խումբը խզեց պայմանագիրը I.R.S. Records-ի հետ և նոր պայմանագիր ստորագրեց Warner Bros. լեյբլի հետ[42]։ Այնուամենայնիվ I. R. S. Records-ը օգտագործեց իր հեղինակային իրավունքները և 1988 թվականին թողարկեց Eponymous հավաքածուն, որի մեջ ներառվեցին խմբի սինգլների մեծ մասը։ Նույն թվականին R.E.M.-ը Տենեսի նահանգի Նաշվիլ քաղաքում իր նոր լեյբլի հետ ձայնագրեց առաջին ալբոմը, որը անվանվեց Green[43]: Սկավառակի կոմպոզիցիաները տատանվում էին առաջին, «Stand» սինգլի (հիթ ԱՄՆ-ում) լավատեսականից [44] մինչև ավելի քաղաքականացվածը՝ «Orange Crush»-ի և «World Leader Pretend»-ի նման, որոնց մեջ (համապատասխանաբար) արծարծվում են Վիետնամի կոնֆլիկտը և «սառը պատերազմը» [45]։ Ամբողջ աշխարհում վաճառվեց ալբոմի ավելի քան 4 միլիոն օրինակ[46]։ Ի աջակցություն ձայներիզի կազմակերպվեցինխմբի պատմության մեջ նախադեպը չունեցող ամենամեծ և տեխնոլոգիապես առավել հագեցած շրջագայությունը՝ տեսանյութերով՝ պրոեկտված բեմի հետնամասում, և նկարահանված արտ հաուս ֆիլմով[47]։ Շրջագայությունից հետո երաժիշտները որոշեցին հաջորդող մեկ տարին ընդմիջում անել. դա խմբի կարիերայի մեջ ամենաերկարատև ընդմիջումը եղավ[48]։
1990 թվականի կեսերին R.E.M.ը սկսեց շարունակել իր կարիերան՝ աշխատելով իր յոթերորդ ալբոմի՝ Out of Time-ի վրա։ Ի տարբերություն նախորդ սկավառակների, Out of Time- ում օգտագործվել են ռոքին ոչ տիպիկ գործիքներ՝ մանդոլինա, օրգան և ակուստիկ կիթառ[49]։ 1991 թվականին թողարկված այս ալբոմը խմբի առաջինն էր, որի համբավը հասել է մինչև Անտլանտյան օվկիանոսի մյուս ափ[21]։ 1996 թվականին ԱՄՆ-ում վաճառվել է ալբոմի ավելի քան 4.2 միլիոն օրինակ[50] և մոտ 12 միլիոն՝ ամբողջ աշխարհում[46]։ Ալբոմի առաջին սինգլը՝ «Losing My Religion», դարձավ միջազգային հիթ[51]։ «Losing My Religion»-ը դարձավ խմբի ամենահաջողված սինգլը, վերջինս ԱՄՆ-ի Billboard-ում կարողացավ զբաղեցնել 4-րդ հորիզոնականը[21]։ «Մեր կարիերայում շատ իրադարձություններ են եղել, որոնք արմատապես փոխել են մեր կյանքը, այդ իսկ պատճառով մեր ստեղծագործական ուղին շատ հարթ է եղել», հայտարարել է Մայք Միլզը մի քանի տարի անց. «Եթե Դուք ցանկանում եք խոսել կյանքի փոփոխությունների մասին, ես կարծում եմ «Losing My Religion» սինգլը համարվում ամեատիպիկ օրինակը»[52]։ Ալբոմի երկրորդ սինգլը՝ «Shiny Happy People» (Կեյտ Պիրսոնի երեք երգերից մեկը, Ատենս քաղաքի B-52's խմբի մասնակցությամբ), նույնպես հիթ դարձավ՝ ԱՄՆ ում զբաղեցնելով 10-րդ տեղը, իսկ Մեծ Բրիտանիայում՝ 6-րդ[21]։ Out of Time սինգլը R.E.M.-ին պարգևեց յոթ մրցանակներ, ներառյալ «Գրեմին»։ Խումբը այդ երգով ավելի շատ մրցանակ ստացավ, քան 1992 թվականին ելույթ ունեցող երգիչները։ Խումբը հաղթեց երեք մրցանակ, նոմինացիաներ՝ «Լավագույն ալտերնատիվ երաժշտական ալբոմ», «Լավագույն կարճամետրաժ երաժշտական տեսահոլով» և «Լավագույն վոկալային Փոփ կատարում», որոնցից երկուսը ստացել են «Losing My Religion» սինգլի համար[53]։ R.E.M.ը իր Out of Time ալբոմով հյուրախաղեր չանցկացրեց[54]:
Նախկին մի քանի ամիսների ընթացքում R.E.M.ը վերադարձավ ստուդիա ձայնագրելու իր հաջորդ ալբոմը։ 1992 թվականի վերջին խումբը թողարկեց Automatic for the People: Out of Time «փափուկ» կոմպոզիցիայից հետո[55], նրանք որոշեցին ալբոմ ձայնագրել, որը ավելի նման էր հարդ ռոքի»[56]։ Ալբոմը ժամանակից թեմաների՝ կորստի և վշտի մասին է, ըստ Բակի՝ «միջին տարիքի ճգնաժամի զգացումով»[57]։ Մի քանի երգեր պարունակում են լարային վերադաշնակումներ, որոնք հիշեցնում են Led Zeppelin խմբի նախկին բասիստ Ջո Փոլ Ջոնսին։ Ըստ մի շարք քննադատների (ինչպես նաև Բակի և Միլզի), սա եղավ խմբի լավագույն ալբոմը[58]։ Automatic for the People ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի Հիթ շքերթներում կարողացել է զբաղեցնել երկրորդ և առաջին հորիզոնականնեը։ Ալբոմը ներառում է «Drive», «Man on the Moon» և «Everybody Hurts» սինգլները։ Այդ բոլոր սինգլները կարողացան ներգրավվել ԱՄՆ-ի Թոփ 40 երգերի ցանկում[21]։ Ալբոմը 10 միլիոն օրինակով վաճառվեց ամբողջ աշխարհում[46]։ Այդ ալբոմի հետ կատարվեց այն, ինչը Out of Time-ի, խումբը հյուրախաղերից հրաժարվեց և ընդհանրապես բեմ չբարձրացավ։ Շրջագայությունից հրաժարվելու որոշումը կապված էր Ստայպի հետ, ասվում էր, որ երաժիշտը մահանալու շեմին է, նա ՍՊԻԴ-ով հիվանդ է, բայց այդ լուրերը կտրականապես ժխտվեցին խմբի կողմից[56]։
Monster և New Adventures in Hi-Fi: 1994-1996
1994 թվականի խմբի համար բեկումնային էր, նրանք այդ նույն թվականին անընդմեջ թողարկեցին երկու ալբոմ։ 1994 թվականին թողարկված Monster ալբոմը Բակի խոսքերով դարձավ «չակերտավոր «ռոք» ձայնագրություն»։ Ի տարբերություն նախորդ սկավառակների, Monster-ը գործիքային առումով տարբերվում էր մնացածից, այն լի էր խեղաթյուրված կիթառային տոնով, բնորոշ էր 1970 ականների գլեմ ռոքին[59]։ Ինչպես Out of Time,-ը այնպես էլ Monster-ը գլխավորում էր ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի հիթ շքերթները[21]։ Ալբոմը ամբողջ աշխարհում վաճառվել է ավելի քան 9 միլիոն օրինակով[46]։ «What’s the Frequency, Kenneth?» և «Bang and Blame» սինգլները եղել են խմբի վերջին երգերը, որոնք տեղ են գրավել ԱՄՆ-ի Թոփ 40 լավագույն երգերի ցանկում, բայց Monster ալբոմի բոլոր սինգլները բրիտանական չարթերում ընդգրկվել են Թոփ 30-ում[21]։
1995 թվականի հունվարին R.E.M.ը 6 տարվա դադարից հետո մեկնեց հյուրախաղերի։ Տուրը ունեցավ հսկայական կոմերցիոն հաջողություններ, բայց այն շատ դժվար անցավ հենց երաժիշտների համար[60]։ Մարտի 1-ին Շվեյցարիայի Լոզան քաղաքում տեղի ունեցած համերգի ժամանակ Բերի ընկավ, հետո նրան տեղափոխեցին՝ ասելով, որ նրա մոտ ուղեղի անևրիզմ է։ Վիրահատությունն անհապաղ իրականացվեց, և մեկ ամիս անց Բերին լիովին առողջացավ։ Հուլիսին Միլզը աղիքների խանգարման պատճառով ենթարկվեց վիրահատության։ Այսքան վիրահատությունները չխանգարեցին խմբին ձայնագրելու իրենց նոր ալբոմը[61][62]։ Իրենց վերջին երեք շոուների ժամանակ Monster Tour խումբը նկարահանեց համերգային ֆիլմ, որը անվանվեց Road Movie[63]:
1996 թվականին խումբը երկարացրեց պայմանագիրը Warner Bros ընկերության հետ։ Նոր գործարքի գինը կազմեց 80 միլիոն դոլար, որը նույնպես այդ ժամանակահատվածում համարվեց ամենաբարձրը[64]։ New Adventures in Hi-Fi ալբոմը ԱՄՆ-ում դեբյուտեց՝ զբաղեցնելով երկրորդ հերիզոնականը, իսկ Մեծ Բրիտանիայում՝ առաջին[21]։ Ալբոմը վաճառվեց ավելի քան 5 միլիոն օրինակով[65][66]։ Այդ ժամանակ R.E.M.-ը բաժանվեց իրենց մենեջեր Ջոեֆերսոն Հոլթոնից՝ մեղադրելով, որ նա սեռական հարաբերություններ է ունեցել խմբի՝ Ատենս քաղաքի գրասենյակի անդամներից մեկի հետ[67][68]։
Բերիի հեռանալը և Up: 1997-2000
1997 թվականի ապրիլին խումբը հավաքվել էր Բակի տանը՝ Կաուաիյում, որպեսզի նյութեր հավաքեն իրենց նոր ալբոմի ձայնագրության համար[69]։ Հոկտեմբերին, երբ նրանք պետք է սկսեին իրենց առաջին սեսիան, Բերին մի քանի ամիս անց, խնդիրներ ունենալով Դաունսի և Միլզի հետ, հայտարարեց խմբից դուրս գալու մասին[70]։ Բերին այս առիթվ իր ընկերներին ասել է, որ կմնա խմբում, եթե նրա հեռանալը առիթ պետք է դառնա խմբի փլուզման։ Այդ պատճառով Ստայպը, Միլզը և Բակը համաձայնեցին շարունակել իրենց ստեղծագործական ուղիղ՝ հանդես գալով որպես տրիո[71]։ Երեք շաբաթ անց Բերին պաշտոնապես հայտարարեց, որ լքում է խումբը, ինչպես հաղորդում են լրագրողները. «Բանն այն է, որ հիմա չկա նախկին էնտուզիազմը՝ շարունակելու զբաղվել դրանով... ես աշխարհի ամենալավ աշխատանքն էր կատարում։ Բայց հիմա պատրաստ եմ հանգստանալ և խորհել, նույնիսկ դադարել լինելու փոփ աստղ»[69]։ Ստայպը խոստովանել է, որ խմբի կարևոր մասնակիցներից մեկի՝ Բերիի հեռանալուց հետո խումբը որոշ փոփոխություններ է ապրել. «Ինչ վերաբերում է ինձ, Մայքին և Փիթերին, որպես R.E.M խումբ, արդյո՞ք մենք հիմա նույն R.E.M.-ն ենք։ Ես մտածում եմ, որ երեք ոտք ունեցող շունն էլ դեռ շուն է, ով պարտավոր է սովորել վազել և առաջ շարժվել»[71]։
Բերիի հեռանալուց հետո երաժիշտները չեղյալ հայտարարեցին բոլոր ծրագրված սեսիաները. «Առանց Բիլի ամեն ինչ այլ էր»,- վերհիշում է Միլզը,- «Մենք չգիտեինք ինչ պետք է անեինք, մենք չէինք կարողանում փորձեր կատարել առանց թմբկահարի»[72]։ 1998 թվականի փետրվարից Toast Studios-ում երաժիշտները շարունակեցին աշխատել իրենց նոր ալբոմի վրա[73]։ Խումբը ավարտեց իր 10- ամյա պայմանավորվածությունը Սքոթ Լիտի հետ և նոր գործարք ամրապնդեց Պատրիկա ՄաքՔարթնի հետ, ով աշխատում էր իր օգնականի Նայջել Գոդրիչի և Screaming Trees խմբի նախկին անդամ Բարեթ Մարտինի հետ։ Ձայնագրությունները շատ լարված էին անցում, խումբը կրկին շատ մոտիկ էր փլուզման։ Բերտիս Դաունսը խմբի անդամների հետ մի հավաք կազմակերպեց, որտեղ մասնակիցները քննարկեցին առկա խնդիրները և պայմանավորվեցին շարունակել իրենց կարիերան որպես մեկ միասնական կոլեկտիվ[74]։ Այս հավաքը տվեց իր արդյունքը. 1998 թվականի հոկտեմբերին խումբը թողարկեց իր Up ալբոմը։ Ալբոմի առաջին սինգլը «Daysleeper»-ն է, որը ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի չարթերում կարողացել է ընդգրկվել Թոփ 10-ի մեջ։ Այս ալբոմը շատ հաջողություններ չգրանցեց ինչպես նախորդները, 1999 թվականի կեսերին ԱՄՆ-ում այն վաճառվեց ընդամենը 900 հազար օրինակով, իսկ ամբողջ աշխարհում 2 միլիոն[50]։ Այս ժամանակահատվածում խումբը լայն ճանաչում ձեռք բերեց Մեծ Բրիտանիայում, որտեղ նրանց ձայնասկավառակները վաճառվում էին ավելի շատ, քան աշխարհի յուրաքանչյուր այլ երկրում[75]։
Up-ի թողարկումից մի տարի անց R.Е.М-ին հանձնարարվեց հորինելու «Մարդը լուսնի վրա» ֆիլմի համար երաժշտություն, որը պետք է լիներ նրա սաունդթրեքը։ Դա եղավ նրանց առաջին ֆիլմային կոմպոզիցիան[76]։ Երաժշտությունը կոչվեց «The Great Beyond», որը Billboard-ի հիթ շքերթում զբաղեցրեց 57-րդ հորիզոնականը[21]։
Reveal և Around the Sun: 2001-2005
2000 թվականին Կանադայում և Իռլանդիայում R.Е.М.-ը ձայնագրեց իր տասներկուերորդ ալբոմի՝ Reveal -ի մեծ մասը[77]։ Reveal-ը ձայնագրվեց երաժշտական այն տեմպով, որով ձայնագրվել էր նրանց նախորդ ալբոմներից մեկը՝ в Up-ը[78]։ Որպես թմբկահար սկսեց հանդես գալ Ջո Ուերոնկերը։ Ալբոմը ամբողջ աշխարհում վաճառվեց ավելի քան 4 միլիոն օրինակով, իսկ ԱՄՆ-ում այն վաճառվեց այնքան, որքան նրանց նախորդ ալբոմը՝Up-ը[79]։ Ալբոմի առաջին սինգլը «Imitation of Life»-ն էր, որը Մեծ Բրիտանիայի հիթ շքերթում զբաղեցրեց 6-րդ հորիզոնականը[80]։ Rock's Backpages ամսագրի խմբագիր Էլ Ֆրիսթոնը նկարագրել է ալբոմը որպես «յուրաքանչյուր երաժշտական պասաժում լսված ոսկե հմայք», որը այն համեմատել է խմբի նախորդ՝ New Adventures in Hi-Fi ւ Up ալբոմների հետ[81]։ Rolling Stone ամսագրի խմբագիր Ռոբ Շեֆիլդը Reveal-ը նկարագրել է որպես՝ «հոգևոր թարմացում, որը սկիզբ է դնում երաժշտության նոր թարմացմանը»[82]։
2003 թվականին Warner Bros լեյբլը թողարկեց In Time: The Best of R.E.M. 1988–2003 անվանումով ժողովածուն, որի մեջ ներգրավվեցին խմբի նոր երգերը՝ «Bad Day»ը և «Animal»ը։ Նույն թվականին Բերին անսպասելի ելույթ ունեցավ խմբի համերգին, որը տեղի էր ունեցել Հյուսիսային Կարոլինայի Ռոլի քաղաքում։ Սա Բերիի առաջին համերգն էր նրանց բաժանումից հետո[83]։
2004 թվականին R.E.M.ը թողարկեց իր Around the Sun. ալբոմը[84]։ Սկավառակի թողարկումից հետո Միլզը ասաց. «Եթե խոսենք երգի ընդհանուր տեմպի մասին, ապա այն մեր ուզածից մի փոքր դանդաղ է եղել»[85]։ Around the Sun-ը քննադատների կողմից ստացավ երկդիմի կարծիքներ և Billboard-ի հիթ շքերում զբաղեցրեց ընդամնեը 13-րդ հորիզոնականը[86]։ Ալբոմի առաջին սինգլը «Leaving New York»-ն է, որը բրիտանական չարթերում ընդգրկվել է Թոփ 5 լավագույն երգերի ցանկում[87]։ Նոր ձայնասկավառակներ և ալբոմներ ձայնագրելու համար խումբը նոր թմբկահար ընդունեց, նրա ունը Բիլ Ռիֆլին է, ով ժամանակին եղել է Ministry խմբի անդամ։ 2004 թվականի վերջին R.E.M.-ը հյուրախաղերով հանդես եկավ Բրյուս Սպրինգսթոնի, Ջեկսոն Բրաունի, Pearl Jam, Bright Eyes և այլ երաժիշտների հետ։ Տուրը տեղի է ունեցել 2004 թվականի ընտրությունների ժամանակ, որտեղ մի շարք երաժիշտներ հորդորել են մարդկանց չքվեարկել ի օգուտ Ջորջ Բուշ կրտսերի, այլ սատարել նրա հակառակորդ Ջոն Քերիին։ 2005 թվականի ընթացքում խումբն անցկացրել է համաշխարհային շրջագայության։ Այդ տուրի ժամանակ R.E.M.ը ելույթներով հանդես է եկել նաև լոնդոնյան Հայդ պարկում, Live 8 փառատոնի ժամանակ։
Accelerate և խմբի անկումը, 2006-2011
2006 թվականին EMI լեյբլը, որին պատկանում էր I.R.S. Records-ի երաժշտական կատալոգը, թողարկեց մի հավաքածու, ներառված խմբի 1982 թվականից մինչև 1987 թվականը ձայնագրած երգերը՝ And I Feel Fine… The Best of the I.R.S. Years 1982-1987: Միաժամանակ հրատարակվեց նաև When the Light Is Mine: The Best of the I.R.S. Years 1982-1987: Նույն թվականի աշնանը Ջորջիա նահանգում տեղի ունեցած համերգին մասնակցել է նաև R.E.M. խումբը[88]։ Համերգի ժամանակ երաժիշտները կատարել են Ջոն Լենոնի «#9 Dream» երգը, իսկ հետագայում ձայնագրել այն[89][90]։
2007 թվականին խումբը սկսեց աշխատել իր 14-րդ ալբոմի վրա։ R.E.M.-ը ալբոմի դեմո ձայնագրությունը իրականացրեց Վանկուվերում և Դուբլինում պրոդյուսեր Լի Ջեկնայֆի հետ, որտեղ նրանք 5 օր ՝ հունիսի 30-ից մինչև հուլիսի 5-ը, կատարեցին իրենց նկարահանումները[91]։ 2007 թվականի հոկտեմբերին թողարկվեց R.E.M. Live-ը, խմբի առաջին համերգային ալբոմը, որտեղ ներգրավվեցին երգեր ձայնագրված 2005 թվականին Դուբլինում[92]։ 2009 թվականին երաժիշտները թողարկեցին իրենց երկրորդ համերգային սկավառակը՝ Live at The Olympia: Մեկ տարի անց լույս տեսավ նրանց 14-րդ ալբոմը՝ Accelerate-ն: Լոնգփլեյը Billboard-ի հիթ շքերթում զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը[93]՝ դառնալով R.E.M.-ի 8-րդ ալբոմը, որը բրիտանական չարթերում գրավել է բարձր հորիզոնական[94]։ Rolling Stone ամսագրի խմբագիր Դևիդ Ֆրիկեն խոսել է երգի մասին՝ ասելով. «R.E.M.-ի ամբողջ կարիերայի լավագույն ալբոմներից մեկը»` նշելով, որ խումբը Բերիի հեռանալուց հետո առաջին անգամ ձեռք է բերել ամբողջականություն[95]։ 2010 թվականին երաժիշտները թողարկեցին հերթական համերգային DVD-ն՝ R.E.M. Live from Austin, TX-ն։ 2010 թվականի մայիսին սկսվեց խմբի աշխատանքները՝ թողարկելու հաջորդ սկավառակը[96]։
2011 թվականի մարտի 7-ին թողարկվեց նրանց վերջին ալբոմը՝ Collapse into Now: Ալբոմի ձայնագրության հարցում մասնակցություն են ունեցել Փաթի Սմիթը, Էդի Վեդերը, Peaches և Լենի Քեյը[97]։ Երաժիշտները բնութագրել են իրենց նոր աշխատանքը որպես «մասշտաբային ու համապարփակ»։ Ի տարբերություն նախորդ սկավառակի, որտեղ հավաքվել էին կարճ ու դինամիկ կոմպոզիցիաներ, Մայք Միլզի խոսքերով. «այս անգամ ուզում էինք ավելի բազմազան դարձնել երգը, այլ ոչ թե ստեղծել «միատեսակ երգեր։ Սկավառակի վրա կարելի է գտնել մի քանի դանդաղ և գեղեցիկ կոմպոզիցիաներ, մի քանի միջին տեմպի և երեք-չորս ռոք երգեր»[98]։ Սկավառակը Billboard Թոփ 200 լավագույն երգերի ցանկում զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը[99], իսկ շվեյցարական և գերմանական չարթերում զբաղեցրել է առաջին հորիզոնականները[100]։ Ընդհանուր առմամբ, ալբոմը քննադատների կողմից ստացել է դրական արձագանքներ է և Metacritic կայքում ունեցել է բարձր վարկանիշ[101]։
2011 թվականի սեպտեմբերի 21-ին, Collapse into Now-ի թողարկվելուց կես տարի անց, R.E.M. անդամները հայտարարեցին խմբի դադարեցման մասին[102]։ R.E.M. խմբի պաշտոնական կայքում Մայք Ստայպը, Մայք Մելզը և Փիթեր Բակը ասել են, որ նրանց միջև ոչ մի կոնֆիլկտ չի եղել, նրանք ուղղակի որոշել են հեռանալ մեծ բեմից։ Հայտարարության մեջ ասվում է, որ երաժիշտներ «գնում են երախտագիտության զգացումով, կատարելության և ի զարմանս ամենի, ինչի նրանց հաջողվել է հասնել»[103].
Երաժշտական ոճ
1988 թվականին տեղի ունեցած հարցազրույցում Փիթեր Բակը խոսել է իրենց հաջորդ սինգլների մասին՝ տիպիկ նկարագրելով դրանք. «մինորային, միջին տեմպ, ֆոլկային,ռոք բալլադային. սա այն է, ինչը բոլորիս մտքին է գալիս, և, որոշ չափով, դա ճիշտ է»[104]։ Գրված երգերի հեղինակային իրավունքները պատկանում են խմբի բոլոր անդամներին, չնայած, որ երբեմն առանձին երաժիշտներ նպաստում և մեծ ներդրում էին ունենում երգի ստեղծման աշխատանքներին[105]։ Յուրաքանչյուր երաժշտի հավասար ձայնով իրավունք է տրված մասնակցելու երգի գրման գործընթացում, սակայն Բակը խոստովանել է, որ Ստայպը, որպես երգերի հիմնական տեքստի հեղինակ, հազվադեպ էր համաձայնվում խմբի մյուս անդամների տեսակետներին, գրում էր այն, ինչը իրեն դուր է գալիս[56]։ Խմբի «ոսկե» ժամանակաշրջանում յուրաքանչյուր անդամ մեծ ծավալի աշխատանք է կատարել՝ Ստայպը հորինում էր երգի բառերը և մեղեդին, Բակը գաղափար էր տալիս նոր երաժշտության վերաբերյալ, իսկ Միլզը և Բերին իրենց երաժշտական փորձով կարողանում էին երաժշտությունը հասցնել կատարելության[106]։
Խմբի համերգներին Ստայպի հետ ելույթ էր ունենում նաև Միլզը, նրանց վոկալային հարմոնիաները համընկնում էին, և «Stand» երգի կրկներգի ժամանակ Միլզի և Ստայպի ձայները հաջորդում էին իրար՝ թողնելով երկխոսության տպավորություն[107][108]։ Մամուլի վաղ հոդվածների մեծ մասը վերաբերվում էր Ստայպին, նրանք ուշադրություն էին դարձնում վոկալիստի երգեցողության ոճին, ավելի կոնկրետ այն խնդրին, որ ունկնդիրները շատ դժվար էին հասկանում երգի բառերը[109]։ Creem ամսագրի հեղինակ Ջոն Մորտլանդը խոսել է Murmur ալբոմի մասին՝ ասելով.«Ես դեռ ոչ մի պատկերացում չունեմ, թե ինչի մասին է երգը, քանի որ ո՛չ ես, ո՛չ էլ ինչ-որ մեկը չի կարողացել հասկանալ երգի բառերը»[110]։ 1984 թվականին Ստայպը խոսել է իր կատարողական ոճի մասին՝ «Ես ուղղակի այսպես եմ երգում։ Եթե ես փորձեմ այն կառավարել, երգը առավել կեղծ կստացվեր»[111]։ Fables of the Reconstruction ձայնագրության ժամանակ պրոդյուսեր Ջո Բոյդը կարողացավ համոզել Ստայպին երգել առավել պարզ[112]։
1994 թվականին օնլայն չաթի ժամանակ Ստայպը իրենց Murmur ալբոմի «Sitting Still» սինգլը անվանեց «անհեթեթություն», ընդգծելով` «Շատ հին երգ, ըստ էության խոսքեր չունեմ, ես նույնպես չեմ հիշում այդ երգի բառերը»։ Կենսագիրները ասում են, որ Ստայպը հարմար բառեր գրելու փոխարեն, ժամանակը ծախսում էր լավ կոմբինացիա ստանալու համար[113][111]։ 1980-ական թվականներին խումբը որոշեց, որ իրենցերգերի տեքստերը պետք է փոխանցվեն մարդկանց առավել հասկանալի մակարդակով[114]։ Միլզը բացատրեց՝ «Այն բանից հետ, երբ մենք ձայնագրեցինք 3 ալբոմ, շարադրեցինք մի շարք երգեր, մենք հասկացանք, որ երգերի տեքստերի որակը ժամանակի ընթացքում ավելի և ավելի լավն է դառնում, հաջորդ փուլում կգտնվի մեկը, որ կհարցնի, իսկ անհրաժե՞շտ է Ձեզ ինչ որ բան ասել։ Այդ ժամանակ Մայքլը վստահ կարող է պատասխանել՝ «այո»[115]։ Lifes Rich Pageant ալբոմի «Cuyahoga» և «Fall on Me» երգերի թեմատիկան ավելի լուրջ էր, որը վերաբերվում էր շրջակա միջավայրի աղտոտմանը, իսկ Document ևGreen Ստայպը ավելի լրջացրեց՝ քաղաքականացնելով այն. «Մեր քաղաքական ակտիվությունը և երգերի բովանդակությունը արձագանքն է մեզ շրջապատող աշխարհի, որը իսկապես նման է մղձավանջի», ասել է Ստայպը. «1987 և 1988 թվականներին այստեղ չես կարող քաղաքական ակտիվիստ չլինել»[116]։ Հետագայում Ստայպը իր երգերում այլ թեմաների էլ է անդրադարձել, օրինակ իրենց Automatic for the People ալբոմի բոլոր սինգլներում քննարկվում է կյանքի և մահվան հարցը[117], իսկ Monster սկավառակում քննադատության են ենթարկել սերը և զանգվածային մշակույթը։
Շատերը առանձնեցնում են կիթառիստ Փիթեր Բակի տեխնիկան։ 1980-ական թվականներին նրա «հակիրճ, արպեջիո, բանաստեղծական» ոճը, ըստ բրիտանացի լրագրողների, հիշեցնում է The Byrds ֆոլկ-ռոք խմբին[118]։ Բակը ասել է, որ The Byrds խմբի կիթառիստ Ռոջեր Մակգուինը իր վրա մեծ ազդեցություն է ունեցել[119], բայց ավելի շատ իրեն ոգեշնչել են այն խմբերը, որոնք The Byrds-ի «ազդեցության» տակ են եղել, այդ թվում Big Star-ը և The Soft Boys-ը։ Նրա ոճը համեմատել են ժամանակակից կիթառիստներից Ջոն Մարի հետ. վերջինս The Smiths խմբի կիթառիստն էր։ Չնայած այն բանի, որ Բակը The Smiths խմբի երկրպագու է, նա ասել է, որ ի սկզբանե քննադատել է The Smiths-ին այն բանի համար, որ նրան ուղղակի ձանձրացրել էր երկրպագուների այս հարցը՝ «ազդե՞լ է Ձեր ոճը The Smiths խմբի կիթառիստի վրա»։ Փաստացի այս խումբը ձևավորվել է R.E.M.-ից հետո։ Բակը հիմնականում ելույթներ էր ունենում խմբի հետ, 2002 թվականին նա բացատրեց՝ «Ես գիտեմ, երբ կիթառիստները հանդես են գալիս որպես մենակատար, դա կարող է խելագար դարձնել մարդկանց, բայց այն երգերը, որոնք ես եմ գրում, հարմար չեն սոլո կատարումների համար։ Ես կարող եմ գրել երգեր, որոնք հարմար կլինեն սոլո կատարման համար, բայց որպես մենակատար ելույթ գալ չեմ սիրում»[120]։
Մայք Միլզի մելոդիկ ոճը ոգեշնչել է The Beatles խմբի անդամ Փոլ ՄաքՔարթիին և Yes խմբի բաս-կիթառիստ Քրիս Սկվայրին։ Միլզը ասել է. «Ես միշտ եմ նվագել մելոդիկ երաժշտություններ, քանզի երբեք չեմ ուզեցել նվագել ավանդական ոճով, երբ բասերի քանակը սահմանափակ է, կապված ռիթմի հետ»։ Կարիերայի սկզբում Միլզը ավելի փորձառու էր, քան խմբի մնացած անդամները[119]։
Ազդեցություն
R.E.M.-ը վճռորոշ դեր խաղաց ալտերնատիվ ռոքի ստեղծման և զարգացման համար։ Սթիվեն Թոմաս Էրլևայնը Allmusic կայքում գրել է.«R.E.M.-ը խորհրդանշվում է այն պահին, երբ պոստպանկը վերածվեց ալտերնատիվ ռոքի»[8]։ Ալտերնատիվ ռոքը, որով ճանաչվել է R.E.M. խումբը. կրել է The Beach Boys, The Byrds, Creedence Clearwater Revival, The Rolling Stones и Պատի Սմիթ խմբերի ազդեցությունը։ Երաժշտական լրագրող Սայմոն Ռեյնոլդսը ասել է, որ Պոստ Փանկը 70-ականների վերջին և 80-ականների սկզբին «երաժշտական ժանրերի ցուցակից դուրս է մղվել»։ Ռեյնալդսոնը համեմատել է R.E.M. խմբի ոճը 60-ական հետ «Թնդաձայն կիթառ և ֆոլկային ոճի վոկալ», նա ասել է, որ այս խումբը «երազելով և առանց հետին մտքի սահմանում է Ամերիկայի նոր դիրքերը»՝ անվանելով այն «ժամանակակից ալտերնատիվ ռոքի երկու ամենակարևոր խմբերից մեկը»[121]։ Թողարկելով Murmur ալբոմը, R.E.M.-ը առանցքային ազդեցություն ցուցաբերեց սկսնակ ալտերնատիվ ռոքերներին[122]։ .
Ես չգիտեմ, թե այս խումբն ինչպես է անում այն, ինչ Աստվածային է ։ Նրանք սրբերի նման հաջողություն են վայելում և շարունակում են հրաշալի երաժշտություն հորինել[123]
Վաղ հաջողությունները և առաջընթացը R.E.M.-ի ոգեշնչման աղբյուրն է եղել։ Spin ամսագիրը գործածության մեջ է մցրել «Մոդել R.E.M.» անվանումը՝ նկատի ունենալով կարիերայի սկզբունքները, որոնք գլխավորել են խումբը և օրինակ ծառայել այլ երաժիշտների և սկսնակ խմբերի համար։ Spin ամսագրի խմբագիր Չարլզ Աարոնը գրել է. «Նրանք ցույց տվեցին, թե որքան հեռու կարող են գնալ անդերգրաունդները, որոնք շոու բիզնեսում հանդես են եկել որպես Պանկ ռոք խումբ՝ չկորցնելով սեփական ազնվությունը»[124][125]։ Dream Syndicate-ի անդամ Սթիվ Վինը իր հոդվածում ասել է. «Նրանք նոր խաղի կանոններ են ստեղծել բոլոր անդերգրաունդ երգողների համար, անկախ Sonic Youth-ից կամ Replacements-ից, Nirvana-ից կամ Butthole Surfers-ից R.E.M.-ը եղել է համար մեկը։ Երաժշտական աշխարհում այս խմբերը շատ երգեր են հեղինակել, բայց R.E.M.-ը եղել է առաջինը, ով ցույց է տվել, թե ինչպես կարելի է լինել հայտնի և միաժամանակ մնալ ազնիվ»[126]։ Կենսագիր Դևիդ Բակլին գրել է, որ 1991 թվականից մինչև 1994 թվականը, որբ խումը վաճառեց մոտավորապես 30 միլիոն ալբոմ, R.E.M.-ը «աշխարհի լավագույն ռոք խումբ տիտողոսի համար պայքարի ընթացավ U2 խմբի հետ»[127]։ Իր գոյության ընթացքում խումբը վաճառել է ավելի քան 70 միլիոն սկավառակ[128]։
Առավել ուշ ձևավորված ալտերնատիվ ռոք խմբեր, ինչպիսիք են Nirvana, Pavement և Live, ոգեշնչվել են R.E.M.-ից։ «Երբ ես 15 տարեկան էի, ես ապրում էի Վերջինիայի նահանգում՝ Ռիչմոնդ քաղաքում, և դեռևս պատանի տարիքից նրանք իմ կյանքի ամենակարևոր մասնիկն էին, ինչպես մեր խմբի անդամները», հիշել է Pavement խմբի անդամ Բոբ Նաստանովիչը (անգլ.՝ Bob Nastanovich): Pavement-ը նվիրված R.E.M-ի կատարել է նրանց «No Alternative» (1993) հավաքածուի «Unseen Power of the Picket Fence» երգը[129]։ Nirvana խմբի վոկալիստ Քուրտ Կոբեյնը եղել է R.E.M.-ի երկրպագուներից մեկը[130]։
Ագիտացիա և հասարակական գործունեություն
Խմբի միասնական ամբողջ աշխատանքի ընթացքում մասնակիցները փորձել են իրենց ստեղծագործությունների մեջ արտացոլել սոցիալական և քաղաքական հարցեր։ Ըստ Los Angeles Times-ի, կոլեկտիվը համարվում էր «Միացյալ Նահանգների ամենալիբերալ ռոք խմբերից մեկը»[131][132]։ Հետագայում Միլզը խոստովանել է, որ երբեմն խմբի անդամների միջև տարաձայնություններ է սկսել, թե որ քաղաքական ուժին աջակցեն, բայց ընդգծել է՝ «Հարգելով այն մարդկանց, ովքեր այլ տեսանկյունից են նայում հարցերին, այդ քննարկումները սովորաբար մնում են խմբի ներսում և չեն տեղեկացվում այլ մարդկանց, որ նրանք չկարողանան օգտագործել մեր վեճերը իրենց սեփական շահերի համար»։ Օրինակ, 1990 թվականին Բակը ասել է, որ Ստայպը համագործակցել է «Մարդիկ կենդանիների հետ բարոյական շփման համար» կազմակերպության հետ, բայց խմբի մյուս անդամները Ստայպին չեն միացել[133]։
R.E.M.-ը օժանդակել է տարբեր միջոցների ներգրավվումը շրջակա միջավայրի պահպանման համար, նաև մասնակցություն են ունեցել «ընտրողների գրանցման» քարոզարշավի խրախուսմանը։ Green ալբոմի համար շրջագայության ժամանակ, Ստայպը համերգից որոշ ժամանակ տրամադրում էր ակտուալ քաղաքական խնդիրներ հաղորդելու և լուծում առաջարկելու համար[134]։ 1980-ական թվականներից մինչև 1990-ական թվականները խումբը, մասնավորապես Ստայպը, օգտագործում էին իրենց հայտիությունը՝ հայտնվելով հեռուստատեսային ալիքներում և քարոզելով ավելի ուշադիր լինել ներկայիս քաղաքական հարցերում, որը իրենց կարծիքով այն ժամանակվա կարևորագույն հարցերից մեկն էր։ Այս ամենի օրինակ կարող է ծառայել 1991 թվականին տեղի ունեցած MTV Video Music Awards հաղորդումը[135]։ R.E.M.-ը օգնել է Աուն Սան Սու Չժին և պաշտպանել մարդկանց իրավունքները Բիրմայում, երբ նրանք աշխատում էին «Ազատության Ընկերություն» և «ամերիկյան ընկերություն Բիրմայի համար»[136]։ 1988 թվականին Ստայպը սկսել է իր քարոզարշավները՝ աջակցելով ԱՄՆ-ի դեմոկրատական կուսակցությանը, ավելի կոնկրետ՝ Մասաչուսեթսի նահանգապետ Մայքլ Դուկակիսին, ով Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Ջորջ Բուշ-ավագի հակառակորդն էր[137]։ 2004 թվականին խումբը մասնակցել է Vote for Change ծրագրին, որի նպատակն էր համախմբել ամերիկացի ընտրողներին Դեմոկրատական կուսակցության շուրջը՝ աջակցելով Ջոն Քերիին[138][139]։
1980-ական թվականների վերջին R.E.M.ը մասնակցեց իր հարազատ քաղաք Ատենսի քաղաքական կյանքին[140]։ Ինչպես ասել է Բակը 1987 թվականին Sounds ամսագրի հարցազրույցում. «Մայքլ միշտ ասում է՝ «Մտածի՛ր ծննդավայրիդ մասին և հոգ տար նրա մասին… մենք շատ բան ենք անում մեր քաղաքի համար՝ դարձնելով այն ավելի լավը»[141]։ Խումբը հաճախ է որոշ միջոցներ նվիրաբերում տեղական բարեգործական կազմակերպություններին և հիմնադրամներին քաղաքի շենքերի վերականգնման և պահպանման համար[142]։ Քաղաքի քաղաքական հարցերում R.E.M. ը հաջողության հասավ՝ քաղաքապետ դարձավ Գվեն Օ՛Լունին[143]։
2015 թվականի ԱՄՆ նախագահական ընտրությունների ժամանակ Դոնալդ Թրամփը իր միտինգներից մեկի ժամանակ օգտագործել է խմբի երկու սինգլները «It’s the End of the World as We Know It»: Մայքլ Ստայպը իր վրդովմունքը հայտնել է՝ պիտակելով դա «ապուշային ֆարս», և արգելել միլիարդատիրոջը հետագայում օգտագործել նիրենց երգերը[144]։
Կազմ
- Մայքլ Ստայպ - Վոկալ
- Փիթեր Բակ - Կիթառ
- Մայք Միլզ - Բաս կիթառ, դաշնամուր
- Բիլ Բերի - Հարվածային գործիքներ (1980-1997)
Դիսկագրություն
- Murmur (1983)
- Reckoning (1984)
- Fables of the Reconstruction (1985)
- Lifes Rich Pageant (1986)
- Document (1987)
- Green (1988)
- Out of Time (1991)
- Automatic for the People (1992)
- Monster (1994)
- New Adventures in Hi-Fi (1996)
- Up (1998)
- Reveal (2001)
- Around the Sun (2004)
- Accelerate (2008)
- Collapse into Now (2011)
Ծանոթագրություններ
- ↑ «REM объявила о распаде». Комсомольская Правда. 21 сентября 2011. Վերցված է 2013 թ․ հունվարի 15-ին.
- ↑ «Группа R.E.M. объявила о распаде» (ռուսերեն). RUS.ERR.EE. 22 сентября 2011. Վերցված է 2013 թ․ հունվարի 15-ին.
- ↑ 3,0 3,1 Gumprecht, Blake (Зима 1983). ««R.E.M.»» (անգլերեն). Alternative America. Վերցված է 2014 թ․ հուլիսի 17-ին.
- ↑ Holdship, Bill (Сентябрь 1985). ««R.E.M.: Rock Reconstruction Getting There»» (անգլերեն). Creem. Վերցված է 2014 թ․ հուլիսի 17-ին.
- ↑ Buckley, 2002, էջ 30
- ↑ Buckley, 2002, էջ 39
- ↑ Buckley, 2002, էջ 44
- ↑ 8,0 8,1 Erlewine, Stephen Thomas. «R.E.M > Biography» (անգլերեն). Allmusic.com. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 27-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 17-ին.
- ↑ Buckley, 2002, էջ 41
- ↑ Buckley, 2002, էջ 46
- ↑ Buckley, 2002, էջեր 53—54
- ↑ Sullivan, 1994, էջ 27
- ↑ Gray, 1997, էջ 497
- ↑ Buckley, 2002, էջեր 61—63
- ↑ Buckley, 2002, էջեր 66—67
- ↑ Grabel, Richard. Nightmare Town(անգլ.) // NME. — 11 декабря 1982.
- ↑ Buckley, 2010, էջ 72
- ↑ Buckley, 2002, էջ 78
- ↑ Buckley, 2002, էջ 78—82
- ↑ Buckley, 2002, էջ 73
- ↑ 21,00 21,01 21,02 21,03 21,04 21,05 21,06 21,07 21,08 21,09 Buckley, pp. 357—358
- ↑ Buckley, 2002, էջ 95
- ↑ Gray, 1997, էջ 432
- ↑ Gray, 1997, էջ 434
- ↑ Snow, Mat (21 апреля 1984). ««American Paradise Regained: R.E.M.'s Reckoning»» (անգլերեն). NME. Վերցված է 2013 թ․ հունվարի 15-ին.
- ↑ Buckley, 2010, էջ 115
- ↑ Buckley, 2002, էջեր 131—32
- ↑ Buckley, 2002, էջ 135
- ↑ Interview with R.E.M.(անգլ.) // Melody Maker. — 15 июня 1985. Архивировано из первоисточника 24 Սեպտեմբերի 2015.Կաղապար:Нерабочая ссылка
Jason Schneider. (19 февраля 2007). «R.E.M.: Reconstruction Of The Fables». Exclaim!. Վերցված է 2016 թ․ փետրվարի 27-ին. - ↑ Buckley, 2002, էջ 140
- ↑ Buckley, 2002, էջ 159
- ↑ Popson, Tom. Onward and Upward and Please Yourself(անգլ.) // Chicago Tribune. — 17 октября 1986. Архивировано из первоисточника 19 Հոկտեմբերի 2013.
- ↑ Buckley, 2002, էջ 151
- ↑ Fletcher, 2004, էջ 142
- ↑ Buckley, 2002, էջ 160
- ↑ «R.E.M. official music's video catalogue» (անգլերեն). remhq.com. Վերցված է 2016 թ․ փետրվարի 2-ին.
- ↑ Fletcher, 2002, էջ 146
- ↑ De Muir, Harold. There’s No Reason It Shouldn’t Be A Hit(անգլ.) // East Coast Rocker. — 10 июля 1987. Архивировано из первоисточника 15 Հոկտեմբերի 2013.
- ↑ Pareles, Jon (13 сентября 1987). «R.E.M. conjures dark times on 'Document'» (անգլերեն). The New York Times. Վերցված է 5 июля 2013-ին.
- ↑ Fletcher, 2002, էջ 157
- ↑ Buckley, 2002, էջ 163
- ↑ Buckley, 2002, էջ 174
- ↑ Buckley, 2002, էջ 179
- ↑ Buckley, 2002, էջ 180
- ↑ Buckley, 2002, էջ 183
- ↑ 46,0 46,1 46,2 46,3 Fletcher, p. 296
- ↑ Buckley, 2002, էջ 184
- ↑ Buckley, 2002, էջ 198
- ↑ Buckley, 2002, էջ 209
- ↑ 50,0 50,1 Buckley, 2002, էջ 287
- ↑ Buckley, 2002, էջ 205
- ↑ Buckley, 2002, էջ 204
- ↑ Pareles, Jon (26 февраля 1992). «Cole's 'Unforgettable' Sweeps the Grammys» (անգլերեն). The New York Times. Վերցված է 5 июля 2013-ին.
- ↑ Buckley, 2002, էջ 213
- ↑ Buckley, 2002, էջ 216
- ↑ 56,0 56,1 56,2 Fricke, David. «Living Up to Out of Time/Remote Control: Parts I and II». Melody Maker. 3 октября 1992.
- ↑ Buckley, 2002, էջ 218
- ↑ Buckley, 2002, էջ 217
- ↑ Buckley, 2002, էջ 236
- ↑ Buckley, 2002, էջ 248
- ↑ Buckley, 2002, էջեր 251—255
- ↑ Buckley, 2002, էջ 256
- ↑ Fletcher, 2002, էջ 274
- ↑ Buckley, 2002, էջ 258
- ↑ Buckley, 2002, էջ 269
- ↑ Farley, Christopher John (16 декабря 1996). «Waiting for the Next Big Thing» (անգլերեն). Time. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունվարի 11-ին. Վերցված է 13 мая 2013-ին.
- ↑ DeRogatis, Jim (Осень 1996). «New Adventures in R.E.M.» (անգլերեն). Request. Վերցված է 13 мая 2013-ին.
- ↑ Buckley, 2002, էջ 259
- ↑ 69,0 69,1 Longino, Miriam. «R.E.M.: To a different beat the famed Athens band becomes a threesome as drummer Bill Berry leaves to 'sit back and reflect'». Atlanta Journal-Constitution. 31 октября 1997.
- ↑ Buckley, 2002, էջ 276
- ↑ 71,0 71,1 Buckley, 2002, էջ 280
- ↑ Black, 2004, էջ 232
- ↑ Black, 2004, էջ 233
- ↑ Buckley, 2002, էջ 286
- ↑ Buckley, 2002, էջ 292
- ↑ «"R.E.M. To Score 'Man On The Moon'"» (անգլերեն). VH1. 1 марта 1999. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 27-ին. Վերցված է 5 мая 2013-ին.
- ↑ Black, 2004, էջեր 248—249
- ↑ Buckley, 2002, էջ 303
- ↑ Buckley, էջ 310
- ↑ Buckley, էջ 305
- ↑ Friston, The Rev. Al (Декабрь 2001). ««REM: Reveal (Warner Bros.)»» (անգլերեն). Rock’s Backpages. Վերցված է 2013 թ․ հունվարի 15-ին.
- ↑ Sheffield, Rob. (1 мая 2001). «R.E.M.: Reveal» (անգլերեն). Rolling Stone. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մայիսի 10-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 7-ին.
- ↑ MTV News staff (14 октября 2003). «For The Record: Quick News On Hilary Duff, JC Chasez And Corey Taylor, Mary J. Blige, Deftones, Marilyn Manson & More» (անգլերեն). MTV.com. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 27-ին. Վերցված է 4 апреля 2013-ին.
- ↑ Devenish, Colin (6 сентября 2002). «"R.E.M. Get Primitive"» (անգլերեն). RollingStone.com. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունվարի 11-ին. Վերցված է 2007 թ․ դեկտեմբերի 24-ին.
- ↑ Graff, Gary. (11 сентября 2006). «R.E.M. Bringing Back The Rock On New Album» (անգլերեն). Billboard.com. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 27-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 27-ին.
- ↑ Cohen, Jonathan (5 сентября 2006). «"R.E.M. Plots One-Off Berry Reunion, New Album"» (անգլերեն). Billboard.com. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 27-ին. Վերցված է 2007 թ․ հուլիսի 1-ին.
- ↑ «"It's a Prydz and Stone double top"» (անգլերեն). NME.com. 3 октября 2004. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 27-ին. Վերցված է 2007 թ․ դեկտեմբերի 30-ին.
- ↑ «"R.E.M. inducted into Music Hall of Fame"» (անգլերեն). USAToday.com. 17 сентября 2006. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 27-ին. Վերցված է 2007 թ․ հուլիսի 3-ին.
- ↑ Grossberg, Josh (14 мая 2007). «"R.E.M. Back in the Studio"» (անգլերեն). EOnline.com. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 27-ին. Վերցված է 2008 թ․ հունվարի 17-ին.
- ↑ Cohen, Jonathan (13 марта, 2007). «"R.E.M., Van Halen Lead Rock Hall's '07 Class"» (անգլերեն). Billboard.com. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 27-ին. Վերցված է 2007 թ․ հուլիսի 1-ին.
- ↑ «"REM begin recording new album"» (անգլերեն). NME.com. 24 мая 2007. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 27-ին. Վերցված է 3 июля 2007-ին.
- ↑ Cohen, Jonathan (21 августа 2007). «"R.E.M. Preps First Concert CD/DVD Set"» (անգլերեն). Billboard.com. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 27-ին. Վերցված է 2 октября 2007-ին.
- ↑ Hasty, Katie (9 апреля 2008). «"Strait Speeds Past R.E.M. To Debut At No. 1"» (անգլերեն). Billboard.com. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 27-ին. Վերցված է 10 апреля 2008-ին.
- ↑ Sexton, Paul (7 апреля 2008). «"R.E.M. Earns Eighth U.K. No. 1 Album"» (անգլերեն). Billboard.com. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 27-ին. Վերցված է 10 апреля 2008-ին.
- ↑ Fricke, David (3 апреля 2008). «Accelerate review» (անգլերեն). RollingStone.com. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 27-ին. Վերցված է 2008 թ․ ապրիլի 10-ին.
- ↑ Goodman, William (3 ноября 2010). «R.E.M. Tap Eddie Vedder, Patti Smith for Next Album». Spin (անգլերեն). Վերցված է 2011 թ․ մարտի 7-ին.
- ↑ Юрий Ильин (16 декабря 2010). «Скачивать подано» (ռուսերեն). Звуки.Ру. Վերցված է 2011 թ․ մարտի 20-ին.
- ↑ Мила Кравчук (16 декабря 2010). «Новый альбом REM выйдет в марте» (ռուսերեն). music.com.ua. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ դեկտեմբերի 31-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 21-ին.
- ↑ Keith Caulfield (16 марта 2011). «Lupe Fiasco's 'Lasers' Lands at No. 1 on Billboard 200» (անգլերեն). billboard.com. Վերցված է 2011 թ․ մարտի 20-ին.
- ↑ «R.E.M. - Collapse Into Now» (գերմաներեն). hitparade.ch. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 5-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 20-ին.
- ↑ «Collapse into Now» (անգլերեն). metacritic.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 5-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 20-ին.
- ↑ Perpetua, Matthew (21 сентября 2011). ««R.E.M. Breaks Up After Three Decades»» (անգլերեն). Rolling Stone. Վերցված է 2013 թ․ հունվարի 15-ին.
- ↑ Robin Hilton. (21 сентября 2011). «R.E.M. Calls It A Day, Announces Breakup» (անգլերեն). NPR Music. Վերցված է 2016 թ․ փետրվարի 27-ին.
- ↑ Halbersberg, Elianna. Interview: Peter Buck of R.E.M.(անգլ.) // East Coast Rocker. — 30 ноября 1988. Архивировано из первоисточника 19 Դեկտեմբերի 2013.
- ↑ The Notorious Stuart Brothers. «A Date With Peter Buck». Bucketfull of Brains. Декабрь 1987.
- ↑ Buckley, 2002, էջ 85
- ↑ Buckley, 2002, էջ 87
- ↑ Buckley, 2002, էջեր 180—81
- ↑ Sasfy, Joe. (10 мая 1984). ««Reckoning with R.E.M.»» (անգլերեն). The Washington Post. Վերցված է 2013 թ․ հունվարի 15-ին.
- ↑ Morthland, John (Июль 1983). ««R.E.M.: Murmur»» (անգլերեն). Creem. Վերցված է 2013 թ․ հունվարի 15-ին.
- ↑ 111,0 111,1 Platt, John. «R.E.M.». Bucketfull of Brains. Декабрь 1984.
- ↑ Buckley, 2002, էջ 133
- ↑ Buckley, 2002, էջ 88
- ↑ Buckley, 2002, էջ 143
- ↑ Buckley, 2002, էջ 150
- ↑ Olliffe, Michael. «R.E.M. in Perth». On the Street. 17 января 1995.
- ↑ Cavanagh, David. «Tune in, cheer up, rock out». Q. Октябрь 1994.
- ↑ Buckley, 2002, էջ 77
- ↑ 119,0 119,1 Buckley, 2002, էջ 81
- ↑ Buckley, 2002, էջ 80
- ↑ Reynolds, Simon. Rip It Up and Start Again: Postpunk 1978—1984. — Penguin, 2005. — p. 392. — ISBN 0-14-303672-6.
- ↑ Erlewine, Stephen Thomas. «"American Alternative Rock / Post-Punk"» (անգլերեն). Allmusic.com. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 27-ին. Վերցված է 2007 թ․ հունիսի 24-ին.
- ↑ Fricke, David (27 января 1994). ««Kurt Cobain: The Rolling Stone Interview»» (անգլերեն). Rolling Stone. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 15-ին.
- ↑ Aaron, Charles. «The R.E.M. method and other rites of passage». Spin: 20 Years of Alternative Music. — Three Rivers Press, 2005. — p. 18. — ISBN 0-307-23662-5.
- ↑ Hermes, 2005, էջ 18
- ↑ Sullivan, 1994, էջ 169
- ↑ Buckley, 2002, էջ 200
- ↑ «R.E.M. inducted into Music Hall of Fame». USA Today. 17 сентября 2006. Վերցված է 16 января 2013-ին.
- ↑ Aaron, Charles (Август 1995). ««R.E.M. Comes Alive»» (անգլերեն). Spin. Վերցված է 2013 թ․ հունվարի 15-ին.
- ↑ Buckley, 2002, էջեր 239—240
- ↑ Philips, Chuck. R.E.M.’s Former Manager Denies Allegations Of Sex Harassment(անգլ.) // Los Angeles Times. — 21 июня 1996.
- ↑ Buckley, 2002, էջ 155
- ↑ Buckley, 2002, էջ 197
- ↑ Buckley, 2002, էջ 186
- ↑ Buckley, 2002, էջեր 195—96
- ↑ «Bands back Burma activist Suu Kyi» (անգլերեն). BBC.co.uk. 22 сентября 2004. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 27-ին. Վերցված է 2007 թ․ հունիսի 30-ին.
- ↑ McLean, Craig (8 марта 2008). «REM reborn» (անգլերեն). Telegraph. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 11-ին.
- ↑ Tyrangiel, Josh (3 октября 2004). «Born to Stump» (անգլերեն). Time. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ նոյեմբերի 3-ին. Վերցված է 2007 թ․ հուլիսի 1-ին.
- ↑ Buckley, 2002, էջ 299
- ↑ Buckley, 2002, էջ 192
- ↑ Wilkinson, Roy. The Secret File of R.E.M.(անգլ.) // Sounds. — 12 сентября 1987. Архивировано из первоисточника 16 հունվարի 2014.
- ↑ Buckley, 2002, էջ 194
- ↑ Buckley, 2002, էջ 195
- ↑ «Трампу запретили использовать музыку группы REM» (ռուսերեն). Lenta.ru. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 9-ին.
Գրականություն
- Black, Johnny «Reveal: The Story of R.E.M.». — Backbeat Books, 2004. — 272 с. — ISBN 0-87930-776-5
- Buckley, David «R.E.M.: Fiction: An Alternative Biography». — Virgin Books Limited, 2002. — 372 с. — ISBN 1-85227-927-3
- Gray, Marcus «It Crawled from the South: An R.E.M. Companion». — Da Capo Press, 1997. — 564 с. — ISBN 0-306-80751-3
- Hermes, Will; Michels, Sia «Spin: 20 Years of Alternative Music: Original Writing on Rock, Hip-Hop, Techno, and Beyond». — Three Rivers Press, 2005. — 287 с. — ISBN 0-307-23662-5
- Fletcher, Tony «It Crawled from the South: An R.E.M. Companion». — Omnibus, 2002. — 408 с. — ISBN 0-7119-9113-8
- Platt, John «The R.E.M. Companion: Two Decades of Commentary». — Schirmer Books, 1998. — 280 с. — ISBN 0-02-864935-4
- Sullivan, Denise «Talk About the Passion: R.E.M.: An Oral History». — Underwood-Miller/Charles F.. Miller, 1994. — 198 с. — ISBN 0-88733-184-X
Արտաքին հղումներ
- Նորություններ, ֆորում Արխիվացված 2005-01-27 Wayback Machine(անգլ.)
- R.E.M. պաշտոնական կայք(անգլ.)
- R.E.M. Internet Movie Database կայքում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «R.E.M.» հոդվածին։ |
|
Այս հոդվածն ընտրվել է Հայերեն Վիքիպեդիայի՝ 2017 թվականի հուլիսի 19-ի օրվա հոդված: |