Jump to content

X Window System

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
04:25, 18 փետրվարի 2019 տարբերակ, Սահակ (Քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
X Window System
Изображение логотипа
Տեսակազատ և բաց ծրագրային ապահովում, display server?, Համակարգչային պլատֆորմ և windowing system?
Նախագծումը՝X.Org Foundation
Լույս տեսավ՝1982
ԱրտոնագիրMIT արտոնագիր[1]
Անվանված էW Window System?
Կայքx.org(անգլ.)
 X Window System Վիքիպահեստում

X Window System - պատուհանային համակարգը (սովորաբար X կամ X11) համակարգչային ծրագրային համակարգ է կամ ցանցային պրոտոկոլ, որը ցանցին միացած համակարգիչների համար ապահովում է օգտագործողի գրաֆիկական ինտերֆեյս և ի սկզբանե ստեղծվել է որպես Athena նախագծի մի մաս։ Այն իրականացնում է X էկրանային պրոտոկոլը, ապահովում է կետանշային գրաֆիկայով համակարգչային էկրանների համար պատուհանավորում և կառավարում է ստեղնաշարի և մատնանշող սարքերի ղեկավարման ֆունկցիաները։ Իր ստանդարտ տարածված տարբերակում, այն, չնայած որ պարզ, բայց ամբողջական, ցուցադրող և մարդուն հարմար ինտերֆեյսի լուծում է։ Այն նաև ապահովում է ստանդարտ ծրագրային գործիքներ և պրոտոկոլ ստեկ Յունիքսանման օպերացիոն համակարգերի և OpenVMS-ի համար գրաֆիկական ինտերֆեյս կառուցելու նպատակով, և ներդրված է շատ այլ ժամանակակից օպերացիոն համակարգերում։ Desktop միջավայրերը ինչպիսիք են՝ OpenWindows-ը, CDE-ն, ԳՆՕՄը, KDE-ն և Xfce-ն օգտագործում են X Window System-ը։

X Window System-ն ապահովում է գրաֆիկական միջավայրի բազային ֆունկցիաները. պատուհանների նկարումն ու տեղաշարժը էկրանի վրա, համագործակցությունը մկնիկի և ստեղնաշարի հետ։ X Window System-ը չի սահմանում օգտագործողի ինտերֆեյսի մանրամասները, դրանով զբաղվում են պատուհանների մենեջերները՝ ստեղծված բավական քանակությամբ։ Այդ պատճառով էլ X Window System-ի միջավայրում ստեղծված ծրագրերի արտաքին տեսքերը խիստ տարբերվում են, կախված կոնկրետ պատուհանային մենեջերի հնարավորություններից և կոնֆիգուրացիայից։ X-ը կառուցվել է որպես լրացուցիչ ծրագրային շերտ օպերացիոն համակարգի միջուկի վրա։

Ի տարբերություն նախորդ էկրանային պրոտոկոլների, X-ը ի սկզբանե մշակված էր ցանցերում բավականաչափ արագագործություն ապահովելու համար։ X-ի առանձնահատկություններից է ցանցային թափանցելիությունը․ մեքենան, որտեղ ծրագիրն (կլիենտ ծրագիր) աշխատում է, կարող է տարբերվել օգտագործողի մեքենայից (էկրանային սերվեր)։

X-ն առաջացել է MIT-ից 1984 թ.։ Ընթացիկ պրոտոկոլի տարբերակը՝ X11-ը, ստեղծվել է 1987 թվականին։ X նախագիծը ղեկավարում է X.Org կազմակերպությունը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]