Jump to content

Լուսակունք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Լուսակունք
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԳեղարքունիքի մարզ
ՀամայնքԳեղարքունիքի մարզ և Վարդենիսի շրջան
Հիմնադրված է1828 թ.
Մակերես2080 կմ²
ԲԾՄ1940 մետր
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն1512[1] մարդ (2008 հունվարի 1)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Լուսակունք (Հայաստան)##
Լուսակունք (Հայաստան)
Լուսակունք (Գեղարքունիքի մարզ)##
Լուսակունք (Գեղարքունիքի մարզ)

Լուսակունք (մինչև 1968-ը Թուսկուլու), գյուղ Հայաստանի Գեղարքունիքի մարզում, մարզկենտրոն Գավառից 76 կմ հարավ- արևելք, ծովի մակերևույթից 1940 մ բարձրության վրա։

Պատմություն

Գյուղը հիմնադրվել է 1828 թ. յոթ ընտանիքների կողմից, որոնք Արևմտյան Հայաստանի Վանի Արճն շրջանից են եղել Թուրքմենչայի հաշտության պայմանագրի ընդունումից հետո: Գյուղի անունը հայերենից թարգմանվում է որպես"լույսի ակունք":

1828-1918թթ. գյուղը գտնվում էր Ռուսական կայսրության ենթակայության տակ, որի ժամանակ բնակչությունը համեմատաբար խաղաղ էր ապրում: 1918 թվականին Ռուսական կայսրության փլուզումից հետո, Վարդենիսի շրջանի (որտեղ նույնպես գտնվում է տվյալ գյուղը) տարածքում էթնիկ հակամարտություններ սկսվեցին: 1918-ին թուրքերը (կազմակերպված ավազակախմբեր) գիշերը հարձակվել են գյուղի վրա:

Ի սկզբանե գյուղը կրում էր "Թուսկուլու" անվանումը, որը որոշվել էր 1968-ին փոխել Լուսակունքի վրա, քանի որ 1940-ին գյուղում կառուցվեց հիդրոէլեկտրակայան, որը էլեկտրաէներգիա էր մատակարարում Վարդենիս շրջկենտրոնը և հարակից այլ գյուղերը:

1828-1950 թթ. գյուղի բնակչությունը բացառապես հայկական էր։ Ինը ազերի-թուրք ընտանիք տեղափոխվել է 1950 թվականին և լքել իրենց տները Արցախյան հակամարտության տարիներին։ Գյուղում մինչ օրս պահպանվել է ազերի-թուրքական գերեզմանոցը:

Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին գյուղի շատ բնակիչներ գնացին ռազմաճակատ, որոնց պատվին հետագայում կանգնեցվեց մի հուշարձան, որը գտնվում է գյուղի կենտրոնում: Խորհրդային շրջանում գյուղի բնակիչներն ակտիվորեն զբաղվում էին գյուղատնտեսությամբ, որը համեմատաբար անկում ապրեց ԽՍՀՄ փլուզումից հետո և բնակչության հետագա արտահոսքով:

1978 թվականին գյուղում բացվել է միջնակարգ հանրակրթական դպրոց

Բնակչություն

Ներկայիս բնակչության մի մասի նախնիները 1829-1830 թթ. գաղթել են Մուշի գավառից։

Լուսակունքի ազգաբնակչության փոփոխությունը[2].

Տարի 1873 1897 1926 1939 1959 1970 1979 1989 2001 2004
Բնակիչ 224 355 446 640 858 1169 1160 507 1377 1497

Տնտեսություն

Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, հացահատիկի, կերային մշակաբույսերի և ծխախոտի մշակությամբ։

Պատմամշակութային կոթող

Գյուղի հարավային մասում են գտնվում սբ. Աստվածածին եկեղեցին (17-18դդ.), 10-20դդ. գերեզմանոց, 10-20դդ. և 12-13դդ. խաչքարեր։

Տես նաև

Արտաքին հղումներ

Ծանոթագրություններ