Jump to content

Մասնակից:Lika D27/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Lika D27/Ավազարկղ
Կանեստեն (կլոտրիմազոլ) հակասնկային քսուք
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա)

Հակասնկային դեղերը, հայտնի են նաև որպես հակամիկոտիկ դեղեր, սնկասպան կամ սնկաստատիկ ազդեցություն ունեցող դեղեր են, որոնք կիրառվում են բուժելու կամ կանխարգելելու այնպիսի սնկային հիվանդությունները, ինչպիսիք են athlete's foot, տրիխոֆիտիան, կանդիդոզները (կեռնեխ), լուրջ համակարգային վարակները, օրինակ՝ կրիպտոկոկային մենինգիտը և այլն։ Այս դեղերը սովորաբար ձեռք են բերվում բժշկի կողմից նշանակված դեղատոմսով, սակայն կան նաև ազատ վաճառվող տեսակներ (OTC դեղաձևեր)։

Տեսակները

Գոյություն ունեն 2 տեսակի հակասնկային դեղեր՝ տեղային և համակարգային։ Տեղային հակասնկային դեղերը սովորաբար կիրառվում են տեղային կամ հեշտոցային ուղիով, կախված condition being treated։ Համակարգային հակասնկային դեղերը ներմուծվում են օրալ կամ ներերակային ուղիներով։

Ներկայումս կլինիկայում կիրառվող ազոլային հակասնկային դեղերից միայն մի քանիսն են կիրառվում համակարգային[1]։ Դրանց շարքին են պատկանում կետոկոնազոլը, իտրակոնազոլը, ֆլուկոնազոլը, ֆոսֆլուկոնազոլը, վորիկոնազոլը, պոսակոնազոլը և իզավուկոնազոլը[1][2]։ Համակարգային ոչ ազոլային հակասնկային դեղերից են գրիսեոֆուլվինը և տերբինաֆինը։

Դասակարգում

Պոլիեններ

Պոլիենները զուգորդված կրկնակի կապեր պարունակող մոլեկուլներ են։ Պոլիենային հակասնկային դեղերը մակրոցիկլիկ պոլիեններ են հիդրոքսիլացված օղակով, որը գտնվում է զուգորդված կրկնակի կապերի դիմացի հատվածում։ Այս կառուցվածքը հակասնկային դեղերը դարձնում է ամֆիֆիլ։ Պոլիենային հակասնկային դեղերը կապվում են սնկերի բջջաթաղանթի ստերոլների հետ՝ գլխավորապես էրգոստերոլի։ Այս կապի հետևանքով փոխվում է բջջաթաղանթի անցումային ջերմաստիճանը, արդյունքում թաղանթը դառնում է ավելի բյուրեղական։ (Սովորական պայմաններում թաղանթային ստերոլները բարձրացնում են երկշերտ ֆոսֆոլիպիդների the packing դարձնելով պլազմային թաղանթն ավելի խիտ)։ Արդյունքում բջջի պարունակությունը՝ ներառյալ միալիցք իոնները (K+, Na+, H+ և Cl) և փոքր մոլեկուլները արտահոսում է, որը համարվում է բջջի մահվան հիմնական ուղիներից մեկը[3]: Կենդանական բջիջները էրգոստերոլի փոխարեն պարունակում են խոլեստերոլ և այդ պատճառով նրանց զգայունությունը ավելի փոքր է այս դեղերի նատմամբ։ Այնուամենայնիվ թերապևտիկ դեղաչափերով որոշ ամֆոտերիցին B-ի տեսակներ կարող են կապվել կենդանական բջջի բջջաթաղանթի խոլեստերոլի հետ՝ բարձրացնելով դեղի թունայնությունը մարդու օրգանզիմի համար։ Ամֆոտերիցին B-ն ներերկային ներմուծման պայմաններում դրսևորում է նեֆրոտոքսիկություն։ Որքան կարճ է պոլիենների հիդրոֆոբ շղթան, այնքան ստերոլի հետ կապման ուժը բարձր է։ Հետևաբար հիդրոֆոբ շղթայի հետագա կրճատումը կարող է հանգեցնել նաև խոլեստերինի հետ կապելվուն՝ դարձնելով դեղը թունավոր կենդանիների համար:

  • Ամֆոտերիցին B
  • Կանդիցիդին
  • Ֆիլիպին - 35 ածխածնի ատոմ պարունակող, կապվում է խոլեստերոլի հետ (թունավոր)
  • Համիցին
  • Նատամիցին- 33 ածխածնի ատոմ պարունակող,լավ է կապվում ՝ էրգոստերոլի հետ
  • Նիստատին
  • Ռիմոցիդին

Ազոլներ

Ազոլային հակասնկային դեղերը ընկճում են լանոստերոլի փոխակերպումը էրգոստերոլի ՝ պաշարելով լանոստերոլ 14α-դեմեթիլազ ֆերմենտը[4]։ Այս միացությունները կազմված են 2 կամ 3 ազոտի ատոմով տեղակալված 5-անդամանի օղակից։ Իմիդազոլային հակասնկային դեղերը պարունակում են 1,3-դիազոլային (իմիդազոլային) օղակ (երկու ազոտի ատոմով), իսկ տրիազոլային հակասնկայինները՝ ազոտի ատոմով տեղակալված օղակ։

Իմիդազոլներ

Տրիազոլներ

Թիազոլներ

  • Աբաֆունգին

Ալիլամիններ

Ալիլամինները ընկճում են էրգոստերոլի սինթեզին մասնակցող մեկ այլ ֆերմենտը՝ սկվալեն էպօքսիդազը։ Դրանցից են բութենաֆինը, նաֆտիֆինը և տերբինաֆինը[5][6][7][8]։

Էխինոկանդիններ

Էխինոկանդինները ընկճում են սնկի բջջաթաղանթի գլյուկանի առաջացումը պաշարելով 1,3-բետա-գլյուկան սինթազ ֆերմենտը։

Էխինոկանդինները կիրառվում են ներերակային, գլխավորապես կանդիդիա տեսակի դիմակայուն շտամների բուժման համար[9][10]։

Տրիտերպենոիդներ

  • Իբրեքսաֆունգերպ

Այլ

Կողմնակի ազդեցություններ

Ժամանակակից հակասնկային դեղամիջոցների օգտագործումից լյարդի վնասվածքի կամ անբավարարության դեպքերը շատ հազվադեպ են արձանագրվել։ Այնուամենայնիվ որոշները կարող են ալերգիկ ռեակցիա առաջացնել[25]։

Կան նաև բազմաթիվ դեղային փոխազդեցություններ։ Պացիենտները պետք է մանրամասն կարդան ցանկացած դեղին կցված ներդիր թերթիկը։ Օրինակ՝ ազոլային հակասնկայինները ինչպիսին է կետոկոնազոլը կամ իտրակոնազոլը կարող են լինել P-գլիկոպրոտեինի և՛ սուբստրատ, և՛ արգելակիչ, որոնք (ի թիվս այլ գործառույթների) արտազատում են տոքսինները և դեղերը աղիքներ[26]:For example, the azole antifungals such as ketoconazole or itraconazole can be both substrates and inhibitors of the P-glycoprotein, which (among other functions) excretes toxins and drugs into the intestines․ Ազոլային հակասնկայինները նույնպես ցիտոքրոմ P450-ի CYP3A4 ընտանիքի և՛ սուբստրատն են, և՛ արգելակիչներ են, ինչը հանգեցնում է ընդունած դեղերի կոնցեմտրացիայի բարձրացմանը, օրինակ՝ կալցիումական անցուղիների պաշարիչների, իմունաճնշիչների, քիմիաթերապևտիկ դեղերի, բենզոդիազեպինների, եռցիկլիկ հակադեպրեսանտների, մակրոլիդների և սերոտոնինային հետզավթման ընտրողական արգելակիչների[26]։

Եղունգների հիվանդության բուժման համար նախքան ներքին ընդունման անցնելը պետք է հաստատվի սնկային ինֆեկցիայի առկայությունը[27]։ Եղունգների սնկային ինֆեկցիաների կասկածելի դեպքերի մոտավորապես կեսը ունեն ոչ սնկային պատճառներ[27]։ Ներքին ընդունման ժամանակ կարող են առաջանալ լուրջ կողմնակի ազդեցություններ և սնկային հիվանդություն չունեցող մարդիկ չպետք է ընդունեն այս դեղերը[27]։

Ազոլները հակասնկային դեղերի այն խումբն են, որոնք ազդում են սնկերի բջջաթաղանթի վրա։ Նրանք ընկճում են միկրոսոմալ CYP ֆերմենտը՝ 14-ալֆա-ստերոլ դեմեթիլազը, որն անհրաժեշտ է ցիտոպլազմատիկ ցանցի էրգոստերոլի կենսասիթնեզի համար։ Սա հանգեցնում է 14-ալֆա-մեթիլստերոլների կուտակմանը, ինչը արդյունքում խանգարվում է թաղանթով կապված որոշ ֆերմենտների ֆունկցիան և ֆոսֆոլիպիդների ացիլային շղթաների սերտ փաթեթավորումը, այդպիսով արգելակելով սնկերի աճը: Որոշ ազոլներ ուղղակիորեն մեծացնում են սնկային բջջային թաղանթի թափանցելիությունը:

Տես նաև


Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 Benitez, Lydia L.; Carver, Peggy L. (2019). «Adverse Effects Associated with Long-Term Administration of Azole Antifungal Agents». Drugs. 79 (8): 833–853. doi:10.1007/s40265-019-01127-8. ISSN 0012-6667. PMID 31093949. S2CID 155093431.
  2. Chang, Chia-Hsuin; Young-Xu, Yinong; Kurth, Tobias; Orav, John E.; Chan, Arnold K. (2007). «The Safety of Oral Antifungal Treatments for Superficial Dermatophytosis and Onychomycosis: A Meta-analysis». The American Journal of Medicine. 120 (9): 791–798.e3. doi:10.1016/j.amjmed.2007.03.021. ISSN 0002-9343. PMID 17765049.
  3. Baginski M, Czub J (June 2009). «Amphotericin B and its new derivatives - mode of action». Current Drug Metabolism. 10 (5): 459–69. doi:10.2174/138920009788898019. PMID 19689243.
  4. Sheehan DJ, Hitchcock CA, Sibley CM (January 1999). «Current and emerging azole antifungal agents». Clinical Microbiology Reviews. 12 (1): 40–79. doi:10.1128/cmr.12.1.40. PMC 88906. PMID 9880474.
  5. «As Fungal Infections Expand, so Does Market | GEN Magazine Articles | GEN». GEN. 15 February 2012. Վերցված է 17 October 2015-ին.
  6. «Research and Markets: Global Antifungal Therapeutics (Polyenes, Azoles, Echinocandins, Allylamines) Market:Trends and Opportunities (2014-2019) | Business Wire». www.businesswire.com. 28 August 2014. Վերցված է 17 October 2015-ին.
  7. «Tinea Cruris». nurse-practitioners-and-physician-assistants.advanceweb.com. Արխիվացված է օրիգինալից 1 September 2017-ին. Վերցված է 17 October 2015-ին.
  8. Ameen M (March 2010). «Epidemiology of superficial fungal infections». Clinics in Dermatology. Elsevier Inc. 28 (2): 197–201. doi:10.1016/j.clindermatol.2009.12.005. PMID 20347663.
  9. «Echinocandins for the treatment of systemic fungal infection | Canadian Antimicrobial Resistance Alliance (CARA)» (PDF).
  10. Cappelletty D, Eiselstein-McKitrick K (March 2007). «The echinocandins». Pharmacotherapy. 27 (3): 369–88. doi:10.1592/phco.27.3.369. PMID 17316149. S2CID 32016049.
  11. Polak, Annemarie (1983). «Antifungal activity in vitro of Ro 14-4767/002, a phenylpropyl-morpholine». Medical Mycology. 21 (3): 205–213. doi:10.1080/00362178385380321. ISSN 1369-3786. PMID 6635894.
  12. Sutton CL, Taylor ZE, Farone MB, Handy ST (February 2017). «Antifungal activity of substituted aurones». Bioorganic & Medicinal Chemistry Letters. 27 (4): 901–903. doi:10.1016/j.bmcl.2017.01.012. PMID 28094180.
  13. Wilson G, Block B (2004). Wilson and Gisvold's Textbook of Organic Medicinal and Pharmaceutical Chemistry. Philadelphia, Pa.: Lippincott Williams & Wilkins. ISBN 0-7817-3481-9.
  14. Long, Scott F. «Anti-Fungals». Southwestern Oklahoma State University. Արխիվացված է օրիգինալից 17 June 2008-ին.
  15. Borkow G (August 2014). «Using Copper to Improve the Well-Being of the Skin». Current Chemical Biology. 8 (2): 89–102. doi:10.2174/2212796809666150227223857. PMC 4556990. PMID 26361585.
  16. Docampo R, Moreno SN (1990). «The metabolism and mode of action of gentian violet». Drug Metabolism Reviews. 22 (2–3): 161–78. doi:10.3109/03602539009041083. PMID 2272286.
  17. Vermes A, Guchelaar HJ, Dankert J (August 2000). «Flucytosine: a review of its pharmacology, clinical indications, pharmacokinetics, toxicity and drug interactions». The Journal of Antimicrobial Chemotherapy. 46 (2): 171–9. doi:10.1093/jac/46.2.171. PMID 10933638.
  18. Olson, Jazmine M.; Troxell, Todd (2021). «Griseofulvin». StatPearls. StatPearls Publishing. PMID 30726008. Վերցված է 22 June 2021-ին.
  19. «Haloprogin». DrugBank. University of Alberta. 6 November 2006. Վերցված է 17 February 2007-ին.
  20. Brilhante RS, Caetano EP, Lima RA, Castelo Branco DS, Serpa R, Oliveira JS, Monteiro AJ, Rocha MF, Cordeiro RA, Sidrim JJ (October 2015). «In vitro antifungal activity of miltefosine and levamisole: their impact on ergosterol biosynthesis and cell permeability of dimorphic fungi». Journal of Applied Microbiology. 119 (4): 962–9. doi:10.1111/jam.12891. PMID 26178247. S2CID 206011501.
  21. Oliver JD, Sibley GE, Beckmann N, Dobb KS, Slater MJ, McEntee L, du Pré S, Livermore J, Bromley MJ, Wiederhold NP, Hope WW, Kennedy AJ, Law D, Birch M (November 2016). «F901318 represents a novel class of antifungal drug that inhibits dihydroorotate dehydrogenase». Proceedings of the National Academy of Sciences of the United States of America. 113 (45): 12809–12814. Bibcode:2016PNAS..11312809O. doi:10.1073/pnas.1608304113. PMC 5111691. PMID 27791100.
  22. Hope WW, McEntee L, Livermore J, Whalley S, Johnson A, Farrington N, Kolamunnage-Dona R, Schwartz J, Kennedy A, Law D, Birch M, Rex JH (August 2017). «Aspergillus fumigatus: New Opportunities for Treatment of Multidrug-Resistant Fungal Disease». mBio. 8 (4): e01157-17. doi:10.1128/mBio.01157-17. PMC 5565967. PMID 28830945.
  23. «Systemic Therapy». Rook's Textbook of Dermatology. Vol. 4 (8th ed.). 2010. էջ 74.48.
  24. Gendimenico, Gerard J. (2007). «Dermatotherapeutic Agents». Ullmann's Encyclopedia of Industrial Chemistry (7th ed.). doi:10.1002/14356007.a08_301.pub2. ISBN 978-3527306732.
  25. Kyriakidis I, Tragiannidis A, Munchen S, Groll AH (February 2017). «Clinical hepatotoxicity associated with antifungal agents». Expert Opinion on Drug Safety. 16 (2): 149–165. doi:10.1080/14740338.2017.1270264. PMID 27927037. S2CID 43198078.
  26. 26,0 26,1 Lewis, Russell E. «Antifungal Drug Interactions». doctorfungus. Արխիվացված է օրիգինալից 19 June 2010-ին. Վերցված է 23 January 2010-ին.
  27. 27,0 27,1 27,2 American Academy of Dermatology (February 2013). «Five Things Physicians and Patients Should Question». Choosing Wisely: an initiative of the ABIM Foundation. American Academy of Dermatology. Վերցված է 5 December 2013-ին., which cites
    • Roberts DT, Taylor WD, Boyle J (March 2003). «Guidelines for treatment of onychomycosis». The British Journal of Dermatology. 148 (3): 402–10. doi:10.1046/j.1365-2133.2003.05242.x. PMID 12653730. S2CID 33750748.
    • Mehregan DR, Gee SL (December 1999). «The cost effectiveness of testing for onychomycosis versus empiric treatment of onychodystrophies with oral antifungal agents». Cutis. 64 (6): 407–10. PMID 10626104.

Արտաքին հղումներ

  • Antifungal Drugs – Detailed information on antifungals from the Fungal Guide written by R. Thomas and K. Barber
  • «Clotrimazole». Clotrimazole (Canesten). Bayer Philippines.

Կաղապար:Antifungals Կաղապար:Major Drug Groups