Գրակքոս Ֆրանսուա Նոել Բաբյոֆ (ֆր.՝ Gracchus Francois Noel Babeuf, նոյեմբերի 23, 1760(1760-11-23)[1][2][3][…], Սեն-Կանտեն[4] - մայիսի 27, 1797(1797-05-27)[1][5][6], Վանդոմ), ֆրանսիացի ուտոսլիական կոմունիստ, «Դավադրության հանուն հավասարության» ընկերության ղեկավար։ Նա բացարձակ միապետական կարգերի հակառակորդ էր, «կատարյալ հավասարության» հաստատման անհրաժեշտության. «բացարձակ հավասար բաշխման» հասարակության ստեղծման գաղափարների ջատագով։ Առաջին իսկ երկում («Մշտական կադաստր»), գրված Ֆրանսիական հեղափոխության առաջին տարում և ներկայացված Սահմանադիր ժողովին, նա առաջադրում է մի շարք հրատապ սոցիալ-դիմակայող երկու խավերի՝ հարուստների ու աղքատների տրոհման և դրանց միջև պայքարի, ինչպես նաև հասարակության դասակարգային կառուցվածքի մեջ փոփոխություններ՝ կապված բանվորների քանակի եւ գործազրկության աճի, աշխատավարձի կրճատման մշտական վտանգի և վերացման հետ։ Բաբյոֆը կոչ էր անում վերացնել հողի սեփականությունը, ավատատիրական իրավունքները և արտոնություններն առանց փրկագնի վճարման, պաշտպանում էր համայնքային հողերի բաշխման, բոլոր կարիքավորներին հավասար հողակտորներ տրամադրելու (ցմահ օգտագործելու պայմանով) գաղափարները։ 1791 թվականին, թագավորի փախուստից հետո, Բաբյոֆը պահանջում էր հաստատել հանրապետություն։ Նոր, արդար հասարակության ստեղծման ուղին նա տեսնում էր սոսկ հեղափոխության և աշխատավորների դիկտատուրայի հաստատման մեջ։ Իր համախոհներով առաջնորդեց հանուն հասարակության կոմունիստական վերափոխման դավադրությունը, որը բացահայտվում է, իսկ ղեկավարները՝ ձերբակալվում։ Դատարանի որոշմամբ նա գլխատվում է։ Բաբյոֆի գաղափարները և ծրագիրը նպաստեցին հետագա կոմունիստական ուտոպիաների, ինչպես նաև XIX դարի 30-40-ական թվականներին ֆրանսիական գաղտնի, հատկապես բլանկիստական, ընկերությունների առաջացմանը։ Հիմնական երկերն են՝ «Մշտական կա դաստր», «Դավադրություն հանուն հավասարության»։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 195)։