KAMIJO (ճապ.՝ カミジョウ Կամիձյո, իրական անունը Յուդզի Կամիձյո ճապ.՝ 上城 祐之 կամիձյո։ յու։դզի), հայտնի ճապոնացի ռոք-վոկալիստ, առաջնորդ Versailles խմբի հիմնադիրներից մեկը, ինչպես նաև Lareine և New Sodmy ճապոնական հայտնի խմբերի նախկին մասնակից։ Համարվում է ֆրանսիական մշակույթի, երգի և Ֆրանսիական մեծ Հեղափոխության երկրպագու։
Սերվում է երաժիշտների ընտանիքից։ Պապը երաժշտության ուսուցիչ է եղել, հայրը թավջութակահար, իսկ մայրը՝ դաշնակահարուհի[1]։ Երիտասարդ տարիներին Կամիձյոն զբաղվել է ակադեմիական վոկալով, ստացել է բարձրագույն երաժշտական կրթություն, և իր կարիերան սկսել է 1994 թվականի սկզբին «Bijireiku» անունով խմբում, սակայն խումբը ցրվեց և նրա մասին ոչինչ հայտնի չէ։ Նույն թվականի նոյեմբերին Կամիձյոն հիմնադրել է Lalienehttp://www.jame-world.com/ru/database-artists-overview-36-lareine.html խումբը (հետագայում վերանվանվել է Lareine)։ 2000 թվականի օգոստոսին Lareine խումբը դադարեց իր գործունեությունը։