ԱՄՆ հանրային աշխատանքների վարչություն
ԱՄՆ հանրային աշխատանքների վարչություն | |
---|---|
Տեսակ | ԱՄՆ-ի կառավարության անկախ գործակալություն և կորպորացիա |
Երկիր | ԱՄՆ[1][2] |
Հապավում | WPA[3] |
Նախորդող | Federal Emergency Relief Administration? |
Հիմնադրված | մայիսի 6, 1935 |
Լուծարված | հունիսի 30, 1943 |
Պաշտ. լեզու(ներ) | անգլերեն |
ԱՄՆ հանրային աշխատանքների վարչություն (1935-1943), անկախ դաշնային գործակալություն, որը ստեղծվել է 1935 թվականին ԱՄՆ նախագահ Ֆրանկլին Դելանո Ռուզվելտի նախաձեռնությամբ, և որը առաջատար ուժ է դարձել միլիոնավոր գործազուրկների աշխատանքի տեղավորման համակարգում (հիմնականում՝ ոչ որակավորում ունեցող տղամարդկանց)[4]։ Հասարակական նշանակալի աշխատանքների տակ ենթադրվում էր հասարակական շենքերի կառուցում, ավտոճանապարհների կառուցում, մարզադաշտերի, ամբարտակների, օդանավակայանների կառուցում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]ԱՄՆ Կոնգրեսի առջև ելույթ ունենալով 1935 թվականի հունվարին՝ Ռուզվելտի մերձավոր զինակից Հարրի Գոպկինսը հայտարարել է, որ վարչակազմը մտադիր է նախագծում ներգրավել մինչև 3,5 միլիոն մարդու այն մարդկանց թվից, որոնց տնտեսական վիճակը հատկապես ծանր է եղել։
Ծրագրին անհատական մասնակցության իրավունք ստանալու համար դիմումատուն պետք է ԱՄՆ քաղաքացի լիներ 18 տարեկանից ոչ պակաս, աշխատունակ, գործազուրկ, ինչպես նաև ունենար կարիքավոր անձի վկայական, որը հաստատվում է գործակալության տեղական բաժանմունքի կողմից։
Գործակալության կազմ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1935-1939 թվականներին վարչակազմը գլխավորել Է Հարի Լոյդ Գոպկինսը։
Արդյունքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ընդհանուր առմամբ հասարակական աշխատանքներում զբաղվածների թիվը, որոնք կազմակերպել է հանրային աշխատանքների վարչությունը (WPA) 1930-ականների երկրորդ կեսին և 1940-ականների սկզբին ԱՄՆ-ում հասել է 4 միլիոնի։ Հաշվի առնելով պետական աշխատանքներում ներգրավված ընտանիքների անդամներին՝ մինչև 20 միլիոն ամերիկացիներ բարելավել են իրենց կենսապայմանները։ Կառուցվել է ավելի քան մեկ միլիոն կիլոմետր ճանապարհ և տասնյակ հազարավոր կամուրջներ ամբողջ երկրում։ Միացյալ Նահանգների գրեթե յուրաքանչյուր համայնքում հայտնվել է նոր դպրոց, կամուրջ կամ զբոսայգի։ Նախագծի շրջանակներում կառուցվել են, մասնավորապես, ԱՄՆ նախագահ Քեմփ Դևիդի (1935-1938) քաղաքամերձ նստավայրը, Սան Ֆրանցիսկոյի «Ոսկե դարպասներ» կամուրջը (1933-1937), Գրիֆիտի աստղադիտարանը (1933-1935)։
Քննադատները WPA-ին մեղադրել են պետական միջոցների անմիտ փոշիացման մեջ, որոնք օգտագործվում են որպես թաքնված գործազրկության նպաստ։ Նաև հանդիմանել են ծրագրի նախաձեռնողներին՝ դեմոկրատական կուսակցության տեղական ղեկավարներին և նրանց հավատարիմ ընտրողներին աջակցելու ձգտման համար[5]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ American Life Histories: Manuscripts from the Federal Writers' Project, 1936 to 1940 — Library of Congress.
- ↑ New Deal Programs: Selected Library of Congress Resources ; Federal Writers' Project — Library of Congress, 2018.
- ↑ Library of Congress Library of Congress Name Authority File
- ↑ По официальным данным, в 1933 году в США насчитывалось 14 млн безработных.
- ↑ «Works Progress Administration (WPA)» (անգլերեն). Encyclopædia Britannica. Վերցված է 2016 թ․ փետրվարի 25-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Ռուզվելտի նոր դասընթացը. փորձ և դասեր». Historicus.ru. Վերցված է 2016 թ․ փետրվարի 25-ին.շ
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «ԱՄՆ հանրային աշխատանքների վարչություն» հոդվածին։ |
|