Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Սիմոնյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Աբել Պողոսի Սիմոնյան (օգոստոսի 15 , 1922 (1922-08-15 ) , Խնձորեսկ , Զանգեզուրի գավառ , Հայկական ԽՍՀ , ԱԽՖՍՀ - հունիսի 3 , 1994 (1994-06-03 ) , Երևան , Հայաստան [ 1] ), հայ խորհրդային պատմաբան , պատմական գիտությունների դոկտոր (1969 ), պրոֆեսոր (1972 )։
Ավարտել է Երևանի համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետը (1950 )։ 1939 -1946 թվականներին ծառայել է խորհրդային բանակում , մասնակցել Երկրորդ համաշխարհային պատերազմին ։ Եղել է Երևանի համալսարանի կուսկոմիտեի քարտուղար (1950 -1953 ), ԽՄԿԿ պատմության ամբիոնի վարիչ (1961 -1964 ), Հայկական սովետական հանրագիտարանի գլխավոր խմբագրի տեղակալ (1965 -1974 ), գլխավոր խմբագիր (1974 -1979 )։ 1983 թվականից ՀԽՍՀ ԳԱ պատմության ինստիտուտի Սովետական Հայաստանի քաղաքների և գյուղերի պատմության բաժնի վարիչն էր։
Գիտական աշխատությունները վերաբերում են հայ ժողովրդի խորհրդային ժամանակաշրջանի պատմությանը։
Երևան. 1920-1967, Երևան, 1968։
Երևան 2750, Երևան, 1968 (համահեղինակ)։
Քաղաքամայր Երևանը, Երևան, 1983։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 376 )։