Ագրիպինա (օպերա)
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Ագրիպինա իտալ.՝ Agrippina | |
---|---|
Տեսակ | դրամատիկ-երաժշտական ստեղծագործություն |
Ժանր | օպերա-սերիա |
Կոմպոզիտոր | Գեորգ Ֆրիդրիխ Հենդել |
Լիբրետտոյի հեղինակ | Վինչենցո Գրիմանի |
Գործողությունների քանակ | 3 |
Գործողության տեղ | Հին Հռոմ |
Գործողության ժամանակ | Կլավդիոս կայսրի ժամանակներ |
Կերպարներ | Ագրիպինա Կրտսեր, Կլավդիոս, Պոպեա Սաբինա, Օտոն, Ներոն, Պալլաս, Յունոնա և Նարգիզ |
Ստեղծման տարեթիվ | 1709 և 1710 |
Առաջնախաղի տարեթիվ | դեկտեմբերի 26, 1709 |
Առաջնախաղի վայր | Վենետիկ |
Կատալոգի համար | HWV 6 |
Հրատարակման տարեթիվ | 18-րդ դար |
Agrippina (opera) Վիքիպահեստում |
Ագրիպինա (HWV 6), գերմանացի երգահան Գեորգ Ֆրիդրիխ Հենդելի օպերա երեք գործողությամբ, լիբրետոյի հեղինակ՝ կարդինալ Վինչենցո Գրիմանի։ Ստեղծվել է 1709-10 թթ. Վենետիկի կառնավալային սեզոնի համար։ Օպերայում պատմվում է հռոմեական կայսր Ներոնի մոր՝ Ագրիպինայի՝ իր որդու համար կայսերական գահն ապահովելու նպատակով բարդ խարդավանքների պատմությունը։ Գրիմանիի լիբրետոն համարվում է Հենդելի համար ստեղծված լավագույն տեքստերից մեկը։
Հենդելը ստեղծել է «Ագրիպինա» օպերան իր Իտալիա կատարած ուղևորության 3-րդ տարվա վերջում։ Այն բեմադրվել է Վենետիկում Սան Ջովաննի Քրիսոսթոմո (Teatro San Giovanni Grisostomo) թատրոնում 1709 թ. դեկտեմբերի 26-ին՝ շլացուցիչ հաջողությամբ՝ հաջորդական ներկայացվելով 27 անգամ։ Ե՛վ հանդիսատեսները, և՛ քննադատները միահամուռ հավանության արժանացրեցին Հենդելի գրած երաժշտությունը։ Հետագայում՝ 18-րդ դարի կեսերին, երաժշտական ճաշակի փոփոխության պատճառով, «Ագրիպինան» կիսեց Հենդելի այլ օպերաների ճակատագիրը՝ մատնվելով մոռացության։
Հենդելի օպերաների վերածնունդը սկսվեց 20-րդ դարի երկրորդ կեսին։ «Ագրիպինան» բեմադրվել է Եվրոպայի տարբեր թատրոններում 1943, 1953, 1958, 1963, 1983, 1985, 1991, 2002 և 2007 թթ։ Ժամանակակից քննադատները ճանաչում են այն որպես Հենդելի առաջին օպերային գլուխգործոց՝ լի թարմությամբ և երաժշտական ներշնչանքով։
|
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ագրիպինա (օպերա)» հոդվածին։ |
|