Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ադենի ծոց (արաբերեն ՝ خليج عدن), գտնվում է Արաբական ծովում ՝ Արաբական և Սոմալի թերակղզիների միջև։ Երկարությունը շուրջ 900 կմ է, լայնությունը՝ մինչև 300 կմ, խորությունը՝ 4525 մետր։ Գլխավոր նավահանգիստը՝ Ադեն ։
Բաբ էլ-Մանդեբի նեղուցով հաղորդակցվում է Կարմիր ծովի հետ և Միջերկրական ու Արաբական ծովերը կապող նավագնացային ուղու կարևոր մասն է կազմում. այդ ծովածոցը տարեկան հատում է շուրջ 21 հազար նավ[ 1] ։ Այդ նավուղին սովորաբար օգտագործվում է Պարսից ծոցի նավթը տեղափոխելու նպատակով, դրանով իսկ Ադենի ծովածոցը ներգրավվում է համաշխարհային տնտեսության մեջ։ Այն հարուստ է արժեքավոր ձկնատեսակներով, կրիաներով , խեցգետնակերպերով , որոնց որսը, սակայն, սահմանափակված է[ 2] ։ Մի ժամանակ հաճախակի հանդիպել են նաև տարատեսակ կետեր , դելֆիններ , դյուգոններ ։
21-րդ դարի սկզբին այստեղ հաճախացել են ծովահենության դեպքերը[ 3] ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 70 )։