Jump to content

Ադնան Ադըվար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ադնան Ադըվար
թուրքերեն՝ Abdülhak Adnan Adıvar
Ծնվել է1882[1]
ԾննդավայրԳելիբոլու, Չանաքքալեի մարզ, Թուրքիա
Վախճանվել էհուլիսի 1, 1955(1955-07-01)[2]
Վախճանի վայրՍտամբուլ, Թուրքիա
ԳերեզմանMerkezefendi Cemetery
Մասնագիտությունգիտության պատմություն, քաղաքական գործիչ, գրող և բժիշկ
Քաղաքացիություն Օսմանյան կայսրություն և  Թուրքիա
ԿրթությունIstanbul Faculty of Medicine?, HU Berlin և Վեֆայի ավագ դպրոց
Գիտական աստիճանդոկտորի աստիճան[2]
ԿուսակցությունՀանրապետական ժողովրդավարական կուսակցություն
ԱմուսինՀալիդե Էդիբ
 Adnan Adıvar Վիքիպահեստում

Աբդյուլհաք Ադնան Ադըվար (թուրքերեն՝ Abdülhak Adnan Adıvar, 1882[1], Գելիբոլու, Չանաքքալեի մարզ, Թուրքիա - հուլիսի 1, 1955(1955-07-01)[2], Ստամբուլ, Թուրքիա), թուրք քաղաքական գործիչ, գրող, թարգմանիչ և պատմաբան[3]։ Լինելով ապագա բժիշկ[4]՝ իրականացրել է մի շարք հետազոտություններ, ինչպես նաև հեղինակել մի շարք աշխատություններ գիտության պատմության վերաբերյալ[5]։ Աջակցել է կանանց իրավունքների ընդլայնման շարժմանը[6]։

Եղել է Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի մերձավորներից մեկը և իր կնոջ՝ գրող Հալիդե Էդիբի հետ միասին[7] աջակցել է նրան Թուրքիայի անկախության պատերազմի ժամանակ։

Ավելի ուշ, Թուրքիայի ապագայի վերաբերյալ Ադնան Ադըվարի և Աթաթուրքի տեսակետները չեն համընկել։ Նա դեմ է եղել Թուրքիայի Ազգային մեծ ժողովի կողմից Աթաթուրքին լայն իրավասությունների տրամադրմանը՝ պնդելով, որ Աթաթուրքը կարող է բռնապետ դառնալ։ Արդյունքում, Ադըվարն անդամակցել է Առաջադիմական հանրապետական կուսակցությունում։ Մեղադրվել է Աթաթուրքի վրա հարձակման կազմակերպման մեջ, չնայած դրա իրականացման ժամանակ գտնվել է արտասահմանում։ Ավելի ուշ, արդարացվել է, սակայն մինչև 1939 թվականը գտնվել է արտագաղթի մեջ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1095 թվականին ավարտել է Ստամբուլի համալսարանի բժշկական ֆակուլտետը։ Այնուհետ սովորել է Բեռլինում՝ Հումբոլդտի համալսարանում, որտեղ մասնագիտացել է ներքին հիվանդությունների ուղղությամբ։ 1908 թվականին երիտթուրքերի կողմից սահմանադրության ընդունումից հետո՝ վերադարձել է Ստամբուլ։ 30 տարեկանում գլխավորել է բժշկական ֆակուլտետը։ Իտալա-թուրքական պատերազմի ժամանակ աշխատել է Կարմիր մահիկի ծառայությունում, մասնակցել Բալկանյան պատերազմներին և Առաջին համաշխարհային պատերազմին։ 1917 թվականին ամուսնացել է գրող Հալիդե Էդիբի հետ։ 1918 թվականին մտերմացել է Աթաթուրքի հետ։ Ավելի ուշ զբաղեցրել առողջապահության, ներքին գործերի նախարարների ու Ազգային մեծ ժողովի փոխնախագահի պաշտոնները։

Հանրապետության հիմնադրումից հետո՝ 1924 թվականին ստեղծել է փոքր քաղաքական կուսակցություն, որտեղ զբաղեցրել է գլխավոր քարտուղարի պաշտոնն ու հաճախ քննադատել գործող կառավարությանը։ 1925 թվականին կուսակցությունը մեղադրվել է ապստամբության նախապատրաստության մեջ, իսկ դրա գործունեությունն՝ արգելվել։ Դրանից հետո Ադըվարը կնոջ հետ միասին, որն արտասահմանում բուժում ստանալու կարիք ուներ, տեղափոխվել է Վիեննա։ Աթաթուրքին տապալելու մեջ կասկածվելն Ադըվարին ստիպեց հետաձգել վերադարձը։

Մասնակցել է «Իսլամի հանրագիտարան»-ի ստեղծման գործընթացին, գրել նախաբանն ու մի քանի հոդվածներ։ Ադըվարի ամենահայտնի աշխատություններից մեկը կոչվում է «Գիտությունը օսմանյան թուրքերի ժամանակ» (թուրքերեն՝ La Science Chez les Turks Ottomans), որտեղ դիտարկվում են 14-19-րդ դարերում թուրք գիտնականների գիտական նվաճումները[8]։ Բացի այդ, թուրքերեն է թարգմանել Բերտրան Ռասելի աշխատութուններից մեկը, գրել աշխատություններ գիտության և կրոնի պատմության վերաբերյալ, ինչպես նաև հոդվածներ՝ գիտության և մշակույթի մասին։

Եղել է Թուրքիայի Ազգային մեծ ժողովի առաջին, երկրորդ և ութերորդ գումարման պատգամավոր։

Մահացել է 1955 թվականի հուլիսի 1-ին, Ստամբուլում։ Թաղված է Մերքեզէֆենդի գերեզմանատանը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Faceted Application of Subject Terminology
  2. 2,0 2,1 2,2 2,3 Deutsche Nationalbibliothek Record #130081949 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  3. Irzik, Gurol. Turkish Studies in the History and Philosophy of Science, p.3. Published by Springer Science+Business Media, 2005. 1-4020-3332-X
  4. Doktor Aldülhak Adnan Adivar, Halide Edib Adivar (ed.), Istanbul 1956.
  5. «Medical History in Turkey: A Review of Past Studies and Recent Researches», Feza Günergun, Chair for History of Science, Faculty of Letters, Istanbul University, 34459 Beyazıt — Istanbul
  6. «A Biographical Dictionary of Women’s Movements And Feminisms», Francisca de Haan, Krasimira Daskalova, Anna Loutfi, 2006, 963-7326-39-1
  7. Shaw, Stanford, and Shaw, Ezel Kural. History of the Ottoman Empire and Modern Turkey, Vol. 2: Reform, Revolution, and Republic: The Rise of Modern Turkey, 1808—1975. Cambridge, U.K., and New York: Cambridge University Press, 1977.
  8. Abdülhak Adnan-[Adivar], Osmanlı Türklerinde İlim, Maarif Matbaasi, Istanbul 1943