Jump to content

Ադրբեջանի զինված ուժեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ադրբեջանի զինված ուժեր
Azərbaycan Silahlı Qüvvələri

Զինանշան
Տեսակզինված ուժեր
Երկիր Ադրբեջան
Հիմնադրված էհոկտեմբերի 9, 1991 և սխալ ամսաթիվ (1918-01-26-ից հետո հուլյան տոմարը չի կիրառվում)
ԿառուցվածքԱդրբեջանի ցամաքային զորքեր, Ադրբեջանի ռազմաօդային ուժեր, Ադրբեջանի ռազմածովային նավատորմ, Special State Protection Service?, Internal Troops of Azerbaijan? և Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայություն
Գլխավոր շտաբԲաքու, Ադրբեջան
Ղեկավարություն
Պաշտպանության նախարարգեներալ-գնդապետ Զաքիր Հասանով
Շտաբի պետգեներալ-գնդապետ Նաջմադդին Սադիխով
Զինվորական անձնակազմ
Զորակոչային տարիք18 տարեկան
Ակտիվ անձնակազմ126,400
Պահեստայիններ300,000
Ֆինանսներ
ՀՆԱ-ի տոկոս3.2% (2007)
Արդյունաբերություն
Ներքին մատակարարողներԱդրբեջանի Պաշտպանական Արդյունաբերություն
Միջազգային մատակարարողներ{{{2}}} Թուրքիա
 Ռուսաստան
 Իսրայել
ԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ
{{{2}}} Ուկրաինա
{{{2}}} Բելառուս
 Պակիստան
 Military of Azerbaijan Վիքիպահեստում
Ադրբեջանի բանակի զինծառայողները կրակային պարապմունքի ժամանակ

Ադրբեջանի զինված ուժերը (ադրբեջաներեն՝ Azərbaycan Silahlı Qüvvələri) կազմված են Ադրբեջանի ցամաքային զորերից, հակաօդային պաշտպանությունից, ռազմա-օդային նավատորմից և ռազմա-ծովային նավատորմից։ Պատերազմական ժամանակաշրջանում Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ ղեկավարման ներքո են անցնում նաև Ադրբեջանի ներքին զորքերը, Ադրբեջանի սահմանապահ զորքերը, Ադրբեջանի պետական հատուկ պահպանության զորքերը։

Ադրբեջանը իր զինված ուժերը արդիականացնում և ընդարձակում է 2005 թվականից ի վեր, որը հնարավոր է դարձել նավթի վաճառքից ձեռք բերված շահույթների շնորհիվ։ 2007 թվականին Ադրբեջանի ռազմական բյուջեն հասնում էր $ 1,3 միլիարդի։ Ադրբեջանի զինված ուժերի ռազմական տեխնիկայի հիմնական մատակարարողներն են Ռուսաստանը, Թուրքիան, Ուկրաինան, Բելառուսը, Իսրայելը։ ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահ երկրներից երկուսը՝ ԱՄՆ-ն և Ֆրանսիան, հավատարիմ իրենց պարտավորություններին և ստանձնած դերին՝ սպառազինություն չեն մատակարարում Ադրբեջանին, իսկ երրորդ համանախագահ երկիրը՝ Ռուսաստանը, փաստորեն, խախտելով իր պարտավորությունները թե՛ ԵԱՀԿ-ի գծով, թե՛՝ ՀԱՊԿ-ում Հայաստանի դաշնակցի իր պարտականությունների գծով, ամեն կերպ զինում է Ադրբեջանի զինված ուժերն ամենաարդիական զենքերով, ինչը խայտառակ կերպով դրսևորվեց 2016 թվականի Ապրիլյան Քառօրյա պատերազմի ժամանակ[1]։

Ադրբեջանի Զինված Ուժերի գերագույն գլխավոր հրամանատարն է երկրի նախագահ Իլհամ Ալիևը (2003 թ. հոկտեմբերից)։

Ադրբեջանի բանակ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ադրբեջանի ցամաքային զորքերի զինանշանը

Ադրբեջանի բանակը ունի 95.000 ակտիվ զինծառայող, 575.000 պահեստազորային զինծառայող և 1.314.955 պահեստազորի ռեզերվիստներ։ Ադրբեջանը ստորագրել է բազմաթիվ պայմանագրեր՝ մարզելու և հզորացնելու իր բանակը Թուրքիայի օգնությամբ։

2007 թվականին Ադրբեջանը ցույց էր տալիս, թե ուներ 220 տանկ իր բանակում[2]։ 220-ը այն թույլատրված քանակն էր, ըստ միջազգային համապատասխան պայմանագրերի, որն ադրբեջանական բանակը կարող էր ունենալ իր սպառազինության մեջ։ Սակայն, ըստ ադրբեջանական զանգվածային լրատվամիջոցների՝ ադրբեջանական բանակը ստացել է լրացուցիչ 62 տանկեր Ռուսաստանից 2009 թվականին[3], դրանով իսկ տանկերի թվաքանակը հասցնելով 282-ի և բացահայտորեն խախտելով Ադրբեջանի միջազգային պարտավորություններով սահմանված թվաքանակը՝ քվոտան։

Զրահամեքենաներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հրետանային համակարգեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Դ-20 122 մմ հաուբից – 30
  • Դ-30 152 մմ հաուբից – 191
  • 2Ա36 152 մմ – 20
  • 2Ս1 122 մմ հաուբից – 14
  • ԲՄ-21 122 մմ «Գրադ» – 40
  • 9Ա52 300 մմ «Սմերչ» – 18
  • ՄՏ-12 100 մմ – 72
  • Մ-46 130 մմ – 36
  • ՊՄ-38 130 մմ – 23

Ադրբեջանի բանակի (ցամաքային զորքերի), ռազմաօդային ուժերի և սահմանապահ զորքերի ռազմական կոչումները

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ադրբեջանի ռազմա-օդային նավատորմ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ադրբեջանի ռազմաօդային ուժերի զինանշանը

Ադրբեջանի ռազմա-օդային նավատորմը (AzAF) անձնակազմում առկա է 7.900 սպա, ենթասպա և շարքային։ Նավատորմը ունի 172 ինքնաթիռ և 60 ուղղաթիռ, որոնք գտնվում են 16 ռազմական բազաներում։

Ուղղաթիռային զորամասեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Մի-24 հարվածային ուղղաթիռ - 25
  • Մի-8 փոխադրիչ և հարվածային ուղղաթիռ - 13
  • Մի-6 փոխադրիչ ուղղաթիռ - 9
  • Մի-2 փոխադրիչ և հարվածային ուղղաթիռ - 7

Փոխադրիչ նավատորմ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռազմական ինքնաթիռներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • ՄիԳ-29 - 48 ըստ Ադրբեջանի կառավարության
  • Տու-16 (Tu-16) - 10

Ադրբեջանի հակաօդային պաշտպանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ադրբեջանի հակաօդային պաշտպանության բանակը ունի մոտավորապես 3.500 զինվոր։ Գաբալա ռադարային կայանը գլխավոր նախազգուշացումի կայանն է Ադրբեջանի հակաօդային պաշտպանության։ Գաբալան կարող է հայտնաբերել հրթիռների արձակումներ որոնք մինչև 6.000 կմ հեռու են։

Ադրբեջանի ռազմա-ծովային նավատորմ

[խմբագրել | խմբագրել կոդը]

2007 թ. տվյալներով, Ադրբեջանի ռազմա-ծովային նավատորմի անձնակազմի թիվը 2500 էր (ակտիվ զինծառայողներ)։ Այն բաղկացած է Կասպիական Նավատորմից և Սահմանապահ Առափնյա Պահակազորից։ Նավատորմն ունի 7 պահականավ, 7 ականազերծիչ նավ, 6 դեսանտային նավ, 2 դեսանտային կատեր, 1 հատուկ նպատակի ռազմանավ և 1 հատուկ նպատակի կատեր։

Ադրբեջանի ռազմա-ծովային նավատորմի հրամանատարն է փոխծովակալ Շահին Սուլթանովը։

Ադրբեջանի ռազմածովային ուժեր ռազմական կոչումները

[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջազգային մասնակցություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ադրբեջանի զինվորներ Իրաքում

Ադրբեջան օգնություն և խաղաղապահ զինվորներ է ուղարկել երեք միջազգային կոնֆլիկտների շրջաններին՝ Կոսովո, Աֆղանստան և Իրաք։

  • Կոսովո - 1999-2008, Ադրբեջան ուղարկել էր 34 խաղաղապահ զինվորներ որոնք ծառայել են KFOR-ի առաջնորդության տակ։ Խաղաղապահ առաքելությունը ավարտվել է 2008 թվականին։
  • Աֆղանստան - 2005-ում, Ադրբեջանը ուղարկել է մի ջոկատ, որ բաղկացած էր 22 զինվորներից, իսկ 2006-ին ուղարկել էր 8 ռազմական բժիշկներ միանալու խմբին։ 2007 մայիսին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարում է որ 20-22 հավելյալ զինվոր կուղարկվեն Աֆղանստան։
  • Իրաք - Ադրբեջանը մասնակից է Իրաքի Կոալիցիային։ Ադրբեջանցի զինվորները պահպանում են ալ-Հադիտա ամբարտակը արևմտյան Իրաքում։ 2003-ից ի վեր, Ադրբեջանն ուղարկել է զինվորներ որոնց առավելագույն թիվը 250 էր։ Ներկայումս խաղաղապահների թիվը մոտ 90 է։

Ռամիլ Սաֆարով

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատերազմական ժամանակաշրջանում Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ ղեկավարման ներքո են անցնում նաև Ադրբեջանի ներքին զորքերը, Ադրբեջանի սահմանապահ զորքերը, Ադրբեջանի պետական հատուկ պահպանության զորքերը։

Ադրբեջանի ներքին զորքեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ադրբեջանի սահմանապահ զորքեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ադրբեջանի պետական հատուկ պահպանության զորքեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն և մամուլ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Խրամչիխին Ալեքսանդր։ Մ´եկ պատերազմի բանակը։ Մասն Ա։ [Ադրբեջանի բանակը ռուսաստանցի ռազմաքաղ. վերլուծաբանի տեսակետից] / Ալեքսանդր Խրամչիխին։ Թարգմանությունը և մեկնաբանությունները՝ Գնդապետ Մնացական Ռ. Խաչատրեանի։ // «Հայ զինվոր». – 2016. – 30 մարտի-19 ապր. – Էջ 12։ [1]
  • Խրամչիխին Ալեքսանդր։ Մեկ պատերազմի բանակը։ Մասն Բ։ [Ադրբեջանի բանակը ռուսաստանցի ռազմաքաղաքական վերլուծաբանի տեսակետից] / Ալեքսանդր Խրամչիխին։ Թարգմանությունը և մեկնաբանությունները՝ Գնդապետ Մնացական Ռ. Խաչատրեանի։ // «Հայ զինվոր». – 2016. – 6-12 ապր. – Էջ 13։ [2]
  • Խրամչիխին Ալեքսանդր։ Մեկ պատերազմի բանակը։ Մասն Գ։ [Ադրբեջանի բանակը ռուսաստանցի ռազմաքաղաքական վերլուծաբանի տեսակետից] / Ալեքսանդր Խրամչիխին։ Թարգմանությունը և մեկնաբանությունները՝ Գնդապետ Մնացական Ռ. Խաչատրեանի։ // «Հայ զինվոր». – 2016. – 20-26 ապր. – Էջ 12։ [3]
  • Խաչատրեան Մնացական Ռ. Ադրբեջանի զինված ուժերում առկա ծանր զինատեսակները / Գնդապետ Մնացական Ռ.Խաչատրեան // Ազգ. – 2016. – 8 ապր. – Էջ 7։
  • Ադրբեջանական զինուժի կորուստները 2017 թվականի հուլիսին. Razm.info [4]
  • Ադրբեջանի տարածած հաղորդագրությունն ապատեղեկատվություն է․ Սենոր Հասրաթյան. Razm.info [5]
  • ԵԱՀԿ դիտարկում Արցախի Ասկերանի ուղղությամբ. Razm.info [6]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Ապրիլյան պատերազմը հրահրված էր Ռուսաստանի կողմից․ Նիկոլ Փաշինյան։
  2. 2,0 2,1 2,2 IISS (2007). The Military Balance 2007. London: Routledge for the IISS. էջ 157. ISBN 978-1-85743-437-8.
  3. 3,0 3,1 «Russia delivered 62 T-72 tanks to Azerbaijan». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ սեպտեմբերի 19-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 17-ին.