Ադրիանա Ռուանո
Ադրիանա Ռուանո | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | իգական |
Մասնագիտացում՝ | սպորտային հրաձիգ |
Երկիր՝ | Գվատեմալա |
Ծննդյան ամսաթիվ՝ | հունիսի 26, 1995[1] (29 տարեկան) |
Ծննդավայր՝ | Գվատեմալա Սիթի, Գվատեմալա[1] |
Ադրիանա Ռուանո Օլիվա (իսպ.՝ Adriana Ruano Oliva, հունիսի 26, 1995[1], Գվատեմալա Սիթի, Գվատեմալա[1][2]), գվատեմալացի մարմնամարզիկ և սպորտային հրաձիգ, 2024 թվականի Փարիզի Օլիմպիական խաղերի հաղթող, իր երկրի պատմության մեջ առաջին օլիմպիական չեմպիոնուհին[3][4]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սկզբում լրջորեն զբաղվել է սպորտային մարմնամարզությամբ։ Այդ մարզաձևում Ռուանոն լուրջ հաջողությունների է հասել։ 2011 թվականին կատարել է Լոնդոնի Օլիմպիական խաղերին մասնակցելու որակավորման նորմատիվը։ Սակայն մեջքի լուրջ վնասվածքի պատճառով (վեց ողերի վնասվածք) մարզուհին չի մեկնել Օլիմպիադա և ավարտել է կարիերան[5]։ Առողջական խնդիրները չեն ստիպել Ռուանոյին հրաժարվել Օլիմպիական խաղերին մասնակցելուց։ Նա փոխել է մարզաձևը և տեղափոխվել հրաձգության ոլորտ: Նա որակավորվել է Տոկիոյի Օլիմպիական խաղերի համար, որից առաջ Ադրիանան կորցրել է հորը։ Դեբյուտային օլիմպիադայում նա տրապում զբաղեցրել է 26-րդ տեղը[6]։
2023 թվականին Պանամերիկյան խաղերում հաղթելուց հետո Ռուանոն ընտրվել է մասնակցելու իր համար երկրորդ Օլիմպիական խաղերին։ Փարիզում արդյունքը գերազանցել է բոլոր սպասելիքները. մարզուհին տրապում հաղթանակ է տարել 45 միավորով, որի շնորհիվ սահմանել է օլիմպիական ռեկորդ[7]։ Այդպիսով Ադրիանան դարձել է Գվատեմալայի պատմության առաջին օլիմպիական չեմպիոնուհին[8]։ Ռուանոյի մրցանակը միայն երրորդն էր իր երկրի համար։ Ընդ որում, մեկ օր առաջ տղամարդկանց տրապում գվատեմալական առաջին օլիմպիական բրոնզը նվաճել էր նրա հայրենակից Ժան-Պիեռ Բրոլը[9]։
Ելույթները Օլիմպիական խաղերում
[խմբագրել | խմբագրել կոդը]Խաղեր | Մարզաձև | Վայր |
---|---|---|
Տոկիո 2020 | Տրապ | 26 |
Փարիզ 2024 | Տրապ |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 https://olympics.com/en/paris-2024/athlete/adriana-ruano-oliva_1958899
- ↑ «Adriana Ruano». Tokyo 2020. Վերցված է 29 July 2021-ին.
- ↑ «Shooting: Ruano wins women's trap, Guatemala's first Olympic gold in history». Paris 2024. Վերցված է 31 July 2024-ին.
- ↑ Ordonez, Oscar (31 July 2024). «¡Oro para Guatemala! Adriana Ruano logra máxima gloria en los Juegos Olímpicos de París 2024». Prensa Libre (իսպաներեն). Վերցված է 31 July 2024-ին.
- ↑ «A spinal injury killed Adriana Ruano's dream as a gymnast. She just won Guatemala's first Olympic gold medal as a shooter». CBS News. 31 July 2024. Վերցված է 31 July 2024-ին.
- ↑ «Shooting - Qualification - Day 1 Results». Tokyo 2020. Արխիվացված է օրիգինալից 29 July 2021-ին. Վերցված է 29 July 2021-ին.
- ↑ «Олива побила олимпийский рекорд в стрельбе и завоевала первое в истории Гватемалы золото ОИ» (ռուսերեն). «Рамблер.ру». 2024-07-31. Վերցված է 2024-07-31-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Первая в истории Гватемалы олимпийская чемпионка Руано Олива: «Не могу поверить, что это по‑настоящему»» (ռուսերեն). «Матч.ТВ». 2024-07-31. Վերցված է 2024-07-31-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Гватемала впервые в истории завоевала золото на Олимпиаде» (ռուսերեն). «РИА Новости. Спорт». 2024-07-31. Վերցված է 2024-07-31-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն)