Ազազել (սատանա)
Ազազել | |
---|---|
Ազազել և քավության նոխազ | |
Տեսակ | Ընկած հրեշտակներ և աստվածաշնչյան կերպար |
Սեռ | արական |
Երևի համընկնում է | Քավության նոխազ[1][2][3], Azazil? և scapegoat ritual? |
Mount Azazel Վիքիպահեստում |
Ազազել (արամեերեն՝ רמשנאל, արաբ․՝ عزازل, ազազիլ), «Մեղքերի քավության նոխազ» հին ծիսակատարության անվանումն է, ապա հին հրեաների հավատալիքներով` ընկած հրեշտակ, սատանա, մասնավորապես անապատի սատանա[4]։
Հրեշտակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ազազելի՝ որպես ընկած հրեշտակներից մեկի մասին պատմությունները ծագել են շատ ուշ (մ.թ.ա. 3-րդ դարից ոչ վաղ) հրեաների ֆոլկլորում և մասնավորապես ֆիքսված է Ենոքի հայտնի, անստույգ գրքում։ Այս գրքում Ազազելը ստորջրյա հսկաների առաջնորդն է, ովքեր ապստամբել են Աստծու դեմ։ Նա տղամարդկանց սովորեցրեց զինագործական արվեստ, կռվել, իսկ կանանց սովորեցրեց հարդարվել, թարկարժեք քերերից զարդեր պատրաստել, ինչպես նաև ստի արվեստին։ Մարդկանց աթեիզմի հետևորդ դարձրեց և սովորեցրեց այլասերվածություն։
Ազազելն առաջին ընկած հրեշտակներից մեկն էր, ով չվախեցավ Աստծուց և նրա կամքից, ինչից հետո հրեշտակապետերին հրամայվեց սպանել նրան, բայց ոչ ոք նրանից ուժեղ չէր, և այդ ժամանակ Աստված հրամայեց Ռաֆայել հրեշտակապետին կտրել նրա թևերը և ուղարկել դժոխք։ «Եվ ասաց Աստված Ռաֆայելին. «Կապի՛ր Ազազելի ձեռքերն ու ոտքերը և նետի՛ր նրան մթության մեջ, մի անցք արա անապատում, որ գտնվում է Դուդաելում և նրան այնտեղ բաց թող։ Եվ նրա վրա կոպիտ և սուր մի քա՛ր դիր և նրան մթությամբ պատի՛ր, որ նա այնտեղ մնա հավերժ և փակիր նրա դեմքը, որպեսզի նա լույս չտեսնի։ Մեծ դատաստանի օրը նա կընկնի կրակի մեջ»։ Աստծու հրամանով նրան կապել են անապատի ժայռին։
Կասկածներ չկան, որ «Ազազել» անունը միայն այս հերոսի ուշ անվանումն է։ Մի քանի տեքստերում նա Նաասի (օձ) դերն է կատարում, իրեն նաև նմանացնում են Պրոմեթևսին, կամ ստանդարտ հերոսի։ Ազազելին հաճախ նաև նմանեցնում են ստորերկրյա թագավորության աստվածներին, ավելի ուշ նաև Լյուցիֆերին։
Կան լեգենդներ, որ Ազազելը մարդկանց սովորեցրել է կախարդանքի, որպեսզի նրանք երկնքից աստղերը, լուսինն ու արևը ավելի մոտ բերեն և դրանք դառնան ավելի մոտ պաշտամունքի առարկա, քան Աստված[5]։
Ծիսակատարություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ազազելի հետ է կապված ամենահին ամենամյա հրեական ծեսերից մեկը` քավության նոխազ։ Ամեն տարի ծիսակատարության համար հրեաները մի կենդանի էին մորթում ազգի մեղքերի համար, իսկ մի սև ոչխար տանում անապատ[6]։ Հավանաբար հենց այնտեղից է ծագել սատանայի տեսքը, որպես այրվող ցուլ, ասես նրա վրայից հանել են կաշին։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Азазел (ռուս.) // Православная богословская энциклопедия: А — Архелая — СПб.: 1900. — Т. 1. — С. 358.
- ↑ Каценельсон Л. И. Азазель (ռուս.) // Еврейская энциклопедия — СПб.: 1908. — Т. 1. — С. 535—539.
- ↑ Азазел (ռուս.) // Энциклопедический словарь / под ред. И. Е. Андреевский — СПб.: Брокгауз — Ефрон, 1890. — Т. I. — С. 201—202.
- ↑ «Азазель» (ռուսերեն). 2017 թ․ ապրիլի 18.
{{cite journal}}
: Cite journal requires|journal=
(օգնություն) - ↑ Анастасия, Александрова. «Мифологическая энциклопедия: Демонология: Азазель - AZAZEL». myfhology.info. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 20-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 21-ին.
- ↑ «Козёл отпущения» (ռուսերեն). 2017 թ․ փետրվարի 4.
{{cite journal}}
: Cite journal requires|journal=
(օգնություն)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ազազել (սատանա)» հոդվածին։ |
|