Ազիմո
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Ազիմո մարդանման ռոբոտը ստեղծվել է Ճապոնիայում՝ 2000 թվականի հոկտեմբերի 21-ին, «Հոնդա» ընկերության կողմից։ Վերջին մոդելը, որը ներկայացվել է 2011 թվին, ունի 48 կգ զանգված, նրա բարձրություն 130 սմ է, կարողանում է շարժվել մինչև 9 կմ/ժ արագությամբ։ Անվանումը վերցված է ամերիկացի գրող Այզեկ Ազիմովից։
Արդեն, 2009-ին ամբողջ աշխարհում կային Ազիմո ռոբոտի 100 օրինակ, որոնցից յուրաքանչյուրի արժեքը կազմում էր 1 միլիոն դոլար, իսկ տարեկան վարձակալությունը արժեր 165 հզր դոլար, այսինքն ամսական 14 հզր։
Ազիմոն կարողանում է տարբերել մարդկանց՝ իր կրծքավանադակում տեղադրված քարտերով, նաև կարողանում է բարձրանալ աստիճաններով։ Դեռևս 2000 թվականին, երբ տեխնիկական առաջընթացը այնքան չէր, որքան հիմա՝ հոնդան Ազիմո ներսում տեղադրել էր տարբեր տեսակի ֆունկցիաներ, որոնց միջոցով այն կարողանում էր լավագույնս շփվել մարդկանց հետ։ Այդ ֆունկցիանները հետևյալն են. Շարժվող օբյեկտների ճանաչում Նրա գլխում կա տեսախցիկ, որի միջոցով Ազիմոն կարողանում է հետևել շարժումները, որոշել հեռավորությունը և, երբ հասնում է մարդկանց ողջունում է։ Նշանների (ժեստեր) ճանաչում Ազիմոն նաև կարողանում է ճանաչել նշանները։ օրինակ, նա ճանաչում է երբ անձ պատրաստվում թափահարել ձոռքը, և երբ ալիքաձև թափահարում է, ռոբոտը ասում է «ցտեսություն»։ Միջավայրի ճանաչում՝ Նա կարողանում է տարբերել նյութը և մակերևույթը, դրա շնորհիվ է, որ կարողանում է աստիճան բարձրանալ կամ իջնել, եթե նրան չհրեն։ Ձայների առանձնացնում Այս հնարավորությունը նրան տրվում է իր գլխոիմ և մարմնի տարբեր մասերում տեղադրված 8 միկրոֆոնների շնորհիվ, որոնք թույլ են տալսիս Ազիմոին, որ տարբերակի, թե որ կողմից է գալիս ձայնը, ինչպես նաև շրջապատի աղմուկը ճանաչի։ Այս հրաշալի սիստեմի օգնությամբ նա կարողանում է լսել մի անգամից երեք մարդու ձայն, այսպիսի կարողություն շատ քիչ մարդիկ ունեն։ Երբ նա լսում է իր անունը, շրջվում է այդ կողմ։ Դեմքի ճանաչում Ազիմոն հնարավորություն ունի ճանաչել ծանոթ դեմքը, եթե անգամ այդ մարդը գտնվում է շարժման մեջ կամ միայն գլուխն է շարժում, կամ Ազիմոն է շարժվում։ Ազիմեն կարողանում է օգտագործել ինտերնետ։ Համացանցին միանալուց հետո, այն կարողանում է խոսել այցելուների հետ, և տիրոջը տեղեկացնելուց հետո թույլ է տալիս ներս մտնեն։ Ու նաև Ազմիոն կարոեղանում է դուռը բացել, և հյուրերին ուղեկցել նրանց համար հատկացված սենյակը։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ASIMO — պաշտոնական էջ
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ազիմո» հոդվածին։ |
|