Ազոտի (IV) օքսիդ
Ազոտի (IV) օքսիդ | |
---|---|
Ընդհանուր տեղեկություններ | |
Դասական անվանակարգում | Ազոտի (IV) օքսիդ |
Քիմիական բանաձև | NO₂ |
Մոլային զանգված | 7,6E−26 կիլոգրամ[1] գ/մոլ |
Խտություն | 1,44 գ/սմ³[2] գ/սմ³ |
Իոնիզացման էներգիա | 1,6E−18 ջոուլ[2][3] կՋ/մոլ |
Հալման ջերմաստիճան | 15 ℉[2] °C |
Եռման ջերմաստիճան | 70 ℉[2] °C |
Գոյացան էնթալպիա | 33,1 կՋ/մոլ կՋ/մոլ |
Գոլորշու ճնշում | 95 992,1 Pa[2] |
Քիմիական հատկություններ | |
Դիպոլ մոմենտ | 1,1E−30 Կլ·մ[3] |
Դասակարգում | |
CAS համար | 10102-44-0 |
PubChem | 3032552 |
EINECS համար | 233-272-6 |
SMILES | N(=O)[O] |
ЕС | 233-272-6 |
RTECS | QW9800000 |
ChEBI | 2297499 |
IDLH | 37,6 mg/m³[2] |
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա) |
Ազոտի (IV) օքսիդ ազոտի երկօքսիդ, «աղվեսի պոչ» երկատոմ բարդ անօրգանական միացություն է կազմված ազոտի և թթվածնի ատոմներից, ունի հետևյալ բանաձևը՝ NO2: Գորշ դարչնագույն, հեղձուցիչ հոտով, խեղդող, խիստ թունավոր գազ է։ Հեղուկ վիճակում դեղնավուն է։
Ֆիզիկական հատկություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սովորական պայմաններում ազոտի երկօքսիդը գտնվում է խառնուրդում իր դիմերի՝ N2O4 հետ։ Դիմերի առաջացումը պայմանավորված է NO2-ի մոլեկուլում չզույգված էլեկտրոնի առկայությամբ։
140°C-ում ազոտի երկօքսիդը կազմված է միայն NO2-ի մոլեկուլներից և շատ մուգ, համարյա սև գունավորում ունի։
Եռման ջերմաստիճանում ազոտի երկօքսիդը դեղնավուն հեղուկ է, որը պարունակում է մոտ 0,1 % NO2:
+21°C-ից ցածր ջերմաստիճանում ազոտի երկօքսիդը անգույն կամ դեղնավուն (մոնոմերի առկայությամբ պայմանավորված) հեղուկ է։
-12°C-ից ցածր ջերմաստիճանում ազոտի երկօքսիդը սպիտակ բյուրեղային նյութ է՝ կազմված N2O4-ից։
Քիմիական հատկություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ԹԹվային օքսիդ է, օժտված մեծ քիմիական ակտիվությամբ։ Ուժեղ օքսիդիչ է փոխազդում է ոչ մետաղների հետ (ֆոսֆոր, ծծումբ և ածխածին)։
- SO2 օսիդացնում է մինչև SO3: Այս ռեակցիայի վրա է հիմնված ծծմբական թթվի ստացման նիտրոզային եղանակը։
- Ազոտի երկօքսիդը ջրում լուծելիս առաջացնում է ազոտային և ազոտական թթուներ (անհամամասնական օքսիդավերականգնման ռեակցիա)։
- Քանի որ ազոտային թթուն անկայուն է NO2-ը տաք ջրում լուծելիս առաջանում է HNO3 և NO:
- Ազոտի երկօքսիդը թթվածնի առկայությամբ ջրում լուծելիս առաջանում է միայն ազոտական թթու (NO2-ը ցուցաբերում է վերականգնիչ հատկություններ)։
- Ալկալիների հետ փոխազդելիս NO2-ը առաջացնում է նիտրիտներ և նիտրատներ։
- Հեղուկ NO2-ը կիրառվում է անջուր նիտրատների ստացման համար։
- Փոխազդում է հալոգենների հետ։
Ստացում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Լաբորատորիայում ազոտի երկօքսիդ ստանում են խիտ ազոտական թթվի և պղնձի փոխազդեցությունից։
.
- Նիտրիտների և ծծմբական թթվի փոխազդեցությունից։
,
- Ազոտի օքսիդի և թթվածնի փոխազդեցությունից։
- Ազոտի երկօքսիդ կարելի է ստանալ կապարի (II) օքսիդի քայքայումից։
- Մշակվել է ազոտի երկօքսիդի ստացման ժամանակակից մեթոդ[4]։
Այս ռեակցիան մշակվել և իրականացվել է նոր քիմիական սարքի՝ NTO հրթիռային վառելիք (ըստ ԳՕՍՏ-ի և ISO 15859-5-2010-ի) օքսիդացնող գեներատորի միջոցով[5]։
Ստացման մյուս եղանակները ներկայացված են հոդվածում[4]։
Կիրառությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ազոտի երկօքսիդը կիրառվում է ծծմբական և ազոտական թթուների արտադրություններում։
- Ազոտի երկօքսիդը օգտագործվում է որպես հրթիռային վառելանյութի օքսիդիչ։
- Օգտագործվում է պայթուցիկ նյութերի արտադրության մեջ։
Ֆիզիոլոգիական ազդեցություն և թունավորություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ազոտի երկօքսիդը խիստ թունավոր, ուժեղ օքսիդիչ նյութ է՝ գրանցված ուժեղ ներգործող թունավոր նյութերի ցանկում։ Մեծ չափաբաժիններով այն կարող է դառնալ ամենաուժեղ անօրգանական թույնը։ Նույնիսկ փոքր կոնցենտրացիաների դեպքում գրգռում է շնչուղիները, բարձր կոնցենտրացիաներում՝ առաջացնում է թոքային այտուց։ Գռգռում է լորձաթաղանթները։ Ազոտի երկօքսիդը ազդում է արյան բաղադրության վրա՝ նվազեցնելով հեմոգլոբինի պարունակությունը։
Մթնոլորտ արտանետված ազոտի օսիդները էկոլոգիական տեսանկյունից լուրջ վտանգ են ներկայացնում, քանի որ առաջացնում են թթվային անձրևներ։
«Աղվեսի պոչ»
[խմբագրել | խմբագրել կոդը]«Աղվեսի պոչ» անվանում են քիմիական գործարանների արտանետումներում պարունակվող ազոտի օքսիդներին (NOx): Անվանումը պայմանավորված է ազոտի երկօքսիդի գորշ-դարչնագույն գունավորմամբ։ Ցածր ջերմաստիճանում ազոտի երկօքսիդը վերածվում է անգույն դիմերի։ Ամռանը «աղվեսի պոչը» տեսանելի է, քանի որ արտանետված գազային խառնուրդում մոնոմերի կոնցենտրացիան մեծ է։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Nitrogen peroxide
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 http://www.cdc.gov/niosh/npg/npgd0454.html
- ↑ 3,0 3,1 3,2 David R. Lide, Jr. Basic laboratory and industrial chemicals: A CRC quick reference handbook — CRC Press, 1993. — ISBN 978-0-8493-4498-5
- ↑ 4,0 4,1 http://www.eapatis.com/ms3.exe?q=;EATXT%7C4%7CQV%7CNONEED$EA201700017A*%5cID(չաշխատող հղում)
- ↑ https://allgosts.ru/49/140/gost_r_iso_15859-5-2010
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1. Химическая энциклопедия / Редкол.: Кнунянц И.Л. и др.. — М.: Советская энциклопедия, 1988. — Т. 1 (Абл-Дар). — 623 с.
- 2. A New Method of Nitrogen Dioxide Production / D.A. Rudakov / June 2018. doi: 10.13140/RG.2.2.19010.27844 (https://www.researchgate.net/publication/325846942_A_New_Method_of_Nitrogen_Dioxide_Production)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ազոտի (IV) օքսիդ» հոդվածին։ |
|