Ալախուելա (քաղաք)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ալախուելա (այլ կիրառումներ)
Քաղաք | |||||
---|---|---|---|---|---|
Ալախուելա | |||||
Alajuela | |||||
| |||||
Երկիր | Կոստա Ռիկա | ||||
Նահանգ | Ալախուելա | ||||
Կանտոն | Ալախուելա | ||||
Համայնք | Ալախուելա | ||||
Քաղաքապետ | Ռոբերտո Թոմպսոն | ||||
Հիմնադրված է | 1782 թ. | ||||
Մակերես | 8,88 կմ² | ||||
ԲԾՄ | 952 մ | ||||
Խոսվող լեզուներ | իսպաներեն | ||||
Բնակչություն | 42 975 մարդ (2012) | ||||
Կրոնական կազմ | կաթոլիկներ | ||||
Ժամային գոտի | UTC-6 | ||||
Փոստային ինդեքս | 20101-114 | ||||
Փոստային դասիչ | 20101 | ||||
Պաշտոնական կայք | munialajuela.go.cr | ||||
| |||||
Ալախուելա (իսպ.՝ Alajuela), քաղաք Կոստա Ռիկայում, Սան Խոսեից և Լիմոնից հետո ամենամեծ քաղաքը։ Ալախուելա նահանգի մայրաքաղաքը։ Համարվում է համանուն կանտոնի կենտրոնը։ Քաղաքում ծնվել է Կոստա Ռիկայի ազգային հերոս Խուան Սանտամարիան։ Երեք կիլոմետր հարավ գտնվում է Խուան Սանտամարիայի անվան միջազգային օդանավակայանը, գլխավորը երկրում։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարածքի մակերեսը կազմում է 8,88 կմ²[1], բնակչությունը՝ 42 975 մարդ[2]։ Միջին բարձրությունը ծովի մակարդակից կազմում է 952 մետր[1]։
Բնակության համար կլիման համարվում է ամենալավերից մեկը, բայց նահանգը համարվում է սեյսմիկ ակտիվ (վերջին երկրաշարժը ֆիքսվել է 2009 թվականին, իսկ ուժգնությունը կազմել է 6 բալ)[3]։
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարածաշրջանից հիմնականում արտահանվում է սուրճ, եղեգնաքար, եգիպտացորեն, լոբի, ծխախոտ, ցիտրուսային մրգեր, ելակ, ծաղիկներ և դեկորատիվ բույսեր։ Զարգացած են նաև թռչնաբուծությունը, մեղվաբուծությունը, խոզաբուծությունը և կաթնամթերքի արդյունաբերությունը։
Սպորտ
[խմբագրել | խմբագրել կոդը]«Ալախուելենսե» ակումբը քաղաքի գլխավոր ֆուտբոլային ակումբն է, որը Կոստա Ռիկայի լիգան հաղթել 29 անգամ։ Ակումբի մարզադաշտը «Estadio Alejandro Morera Soto»-ն է։ «Estadio Alejandro Morera Soto»-յում իր խաղերն է անցկացնում նաև «Կառմելիտա» ակումբը։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Խուան Սանտամարիայի անվան միջազգային օդանավակայանը
-
Գլխավոր եկեղեցին
Քույր քաղաքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սան Բարտոլոմե դա Տիրախանա, Իսպանիա[4]
- Լար, Գերմանիա[5]
- Մոնտեգրոտո Տերմե, Իտալիա[6]
- Բորդանո, Իտալիա[6]
- Դաունի, Կալիֆորնիա, ԱՄՆ[7]
- Դոթան, Ալաբամա, ԱՄՆ
- Գվադալախարա, Մեքսիկա[8]
- Իբարակի, Ճապոնիա[9]
- Հանչժոու, Չինաստան
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Instituto Geográfico Nacional (IGN), 2001.
- ↑ Estimates of Instituto Nacional de Estadística y Censos (INEC), May 2003.
- ↑ «10 confirmed dead, 32 injured after quake in Costa Rica». CNN.com. Cable News Network. 2009 թ․ հունվարի 9.
- ↑ nacion.com: Costa Rican News in Brief Արխիվացված 2014-05-13 archive.today, accessdate: 5/13/2014, 9/21/1995
- ↑ Alajuela: Stadt Lahr online - Alajuela Արխիվացված 2015-05-18 Wayback Machine, accessdate: 5/13/2014
- ↑ 6,0 6,1 Page 2: Murals of La Guacima | Page 2 Արխիվացված 2014-05-17 Wayback Machine, accessdate: 5/13/2014
- ↑ : http://downeybeat.com/2012/05/downey-looking-for-a-sister-that-may-not-exist-43737/ Արխիվացված 2019-08-04 Wayback Machine, accessdate: 5/13/2014
- ↑ «Sister Cities, Public Relations». Guadalajara municipal government. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 2-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 12-ին.
- ↑ pref.ibaraki.jp: IBARAKI Prefectural Government Արխիվացված 2012-06-25 Wayback Machine, accessdate: 5/13/2014