Jump to content

Ալեքսանդր Կաբանել

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալեքսանդր Կաբանել
ֆր.՝ Alexandre Cabanel
Ծնվել էսեպտեմբերի 28, 1823(1823-09-28)[1][2][3][…]
ԾննդավայրՄոնպելիե, Ֆրանսիա
Վախճանվել էհունվարի 23, 1889(1889-01-23)[4][5][2][…] (65 տարեկան)
Մահվան վայրՓարիզ, Ֆրանսիա
Քաղաքացիություն Ֆրանսիա
ԿրթությունՓարիզի Գեղեցիկ արվեստների ազգային բարձրագույն դպրոց (1845) և Հռոմի ֆրանսիական ակադեմիա (1850)[6]
Մասնագիտություննկարիչ և համալսարանի դասախոս
Ոճակադեմիզմ
Ժանրպատմական գեղանկարչություն, նյու, դիմապատկեր և ժանրային նկարչություն
Թեմաներգեղանկարչություն
Ուշագրավ աշխատանքներՎեներայի ծնունդը, Q17490668? և Cleopatra Testing Poisons on Condemned Prisoners?
ՈւսուցիչՖրանսուա Պիկո և Շառլ Մատե
ԱշակերտներFrançois Lafon?, Պյեր Օգնյուս Կոտ, Ռաֆայել Կոլլեն, Ֆեռնան Կորմոն, Լեպիկ Լյուդովիկ Նապոլեոն, Պասկալ Դանիան-Բուվրե, Լուի-Ռոբեր Կարրիե-Բելլյոզ, Pierre Carrier-Belleuse?, Ռոգեր Ջոուրդային, Alexandre Bertin?, Հենրի Դելակւրա, Ֆարաոն դե Վինթեր, Émile Jean Sulpis?, Charles-Edmond Daux?, Émile Betsellère?, Անտոին Կալբետ, Georges Jean-Marie Haquette?, Eugène Damas?, Ռոդոլֆ Ժյուլիան, Lucien Laurent-Gsell?, Benoit Benoni-Auran?, Émile Jules Pichot?, Շառլ Լյուսիեն Լեանդր, Charles Huot?, Théobald Chartran?, Անրի Ժերվե, Louis Auguste Albert Paul?, Մարսել Ռիեդեր, Léon Couturier?, Լիոնել Ռուայե, Adolphe Henri Laissement?, Alfred Guillou?, Adolphe Barnoin?, Camille Barnoin?, Henri Georges Caïus Morisset?, J. Barles?, Michel Maximilien Leenhardt?, Alexandre Le Bihan?, Artur Loureiro?[7], Jules Monge?, Numa Marzocchi de Bellucci?, Louis François Léon Gautier?[8] և Georges Roussin?[9]
Պարգևներ
ԱնդամակցությունԳեղեցիկ արվեստների ակադեմիա
 Alexandre Cabanel Վիքիպահեստում

Ալեքսանդր Կաբանել (ֆր.՝  Alexandre Cabanel; (սեպտեմբերի 28, 1823(1823-09-28)[1][2][3][…], Մոնպելիե, Ֆրանսիա - հունվարի 23, 1889(1889-01-23)[4][5][2][…], Փարիզ, Ֆրանսիա), ֆրանսիացի նկարիչ, ակադեմիզմի ներկայացուցիչ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվելով 1823 թվականին Ֆրանսիայի հարավում գտնվող համալսարանների քաղաք Մոնպելիեյում` Կաբանելը դաստիարակվել և սովորել է հավատարիմ մնալ ակադեմիական միջավայրի ավանդույթներին։ Անցկացնելով մանկությունը Փարիզում` նա 1840 թվականին ընդունվել է Գեղեցիկ արվեստների ազգային բարձրագույն դպրոց, Ֆրանսուա Պիկոյի արվեստանոց[10]։ 1845 թվականին նա հաջողությամբ ավարտել է ուսումը և արժանացել Հռոմեական մեծ մրցանակի «Քրիստոսը դատավորների առաջ» գեղանկարի համար։ Իր ընկերոջ` հնությունների գիտակ և կոլեկցիոներ Ա. Բյուայի հետ Կաբանելը բնակություն է հաստատում Հռոմում, որտեղ էլ վերջնականապես ձևավորվում է նրա ոճը։ Հռոմից Կաբալենի կողմից բերված «Մովսեսի մահը» նկարը ցուցադրվել է 1852 թվականին Սալոնում, որտեղ էլ նա ստացել է իր առաջին հեղինակային պարգևների և մեդալների անվերջ շղթան։ Կաբալենի ցուցադրությունը Փարիզյան սալոնում դարձավ այսպես ասած նախաբան, այցեքարտ Երկրորդ կայսրության գեղարվեստական կյանքի համար։ Ավելի ուշ նկարիչը սկսեց գրականության և պատմության խրթին և ողբերգական պատկերազարդումների տեսքով գեղարվեստականորեն «համեմել» Լուի Նապոլեոն Բոնապարտի արքունիքը, որն առանձնահատուկ էր իր շքեղությամբ, փայլով և ձգտումով առ հաճույքները` առանց դրանց հասնելու միջոցները հաշվի առնելու։ Բազմաթիվ քիչ թե շատ մերկացած կանայք, որոնք նրա նկարներում մարմնավորում են Հռութին, Սուլամիթային, Կլեոպատրային, Ֆրանչեսկա դա Ռիմինի կամ Դեզդեմոնային, հիասթափեցնում է կրակոտ հայացքներով, միատեսակ դեմքերով, ստվերաներկով մեծացրած աչքերով, նազանի շարժուձևով, ցուցադրական դիրք ընդունած հրապուրիչ մարմինների ծամծմված ժեստերի և անբնական վարդագույն երանգով։ Կաբանելի արվեստի հատկություններից մեկը այն էր, որ նրա նախասիրությունները համընկնում էին հաճախորդի ճաշակի հետ։

Ալեքսանդր Կաբանել. «Ինքնանկար»

1855 թվականին Համաշխարհային ցուցահանդեսում ներկայացնելով «Սուրբ Լյուդովիկի հաղթանակը» ստանում է առաջին մեդալը։ 1863 թվականին նա Փարիզյան սալոնում ներկայացնում է «Վեներայի ծնունդը» կտավը, որի շնորհիվ հասնում է մեծ հաջողության, քանի որ այն գնում է Նապոլեոն III-ը իր անձնական հավաքածուի համար։ Կաբանելը պարգևատրվել է Պատվո լեգեոնի շքանշանով, 1864 թվականին նա դարձավ սպա, իսկ արդեն 1878 թվականին նա ստանում է կոմոնդորի շքանշան։ 1863 թվականին նա ընտրվել է ակադեմիայի անդամ, որի տեղը նախկինում զբաղեցրել են Ջ. Լ. Դավիթ, Ժ. Ժ. Լեբարբը և Օրաս Վերնոն։ Նույն տարում, 1863 թվականին, որը ֆրանսիական արվեստի պատմության մեջ հիշվում է հայտնի «Մերժվածների սալոն»-ի շնորհիվ, որտեղ ցուցադրվել է Էդուարդ Մանեի «Նախաճաշ խոտի վրա» կտավը, Կանաբելի` «կայսրության առաջին նկարչի» պաշտոնական դիրքը դեռևս ամրապնդված չէր։ Նապոլեոն III-ը իր համար Կաբանելից գնեց երկու նկարներ, դրանք էին «Նիմֆայի առևանգումը» և պաշտոնական Սալոնի «մեխը»` «Վեներայի ծնունդը»։ Այդպիսով Կաբանելի թոշնած և սփրթնած արվեստը, քննադատի բնորոշմամբ, «վարդերի և մանուշակների բույրով» ստացավ էտալոնի կարգավիճակ` գերիշխող ճաշակի օրինակ և ժամանակակից գեղանկարչության բարձրագույն նվաճում։ Կաբանելի դիցաբանական տեսարանները` լի ցուցադրական անհոգությամբ, ճոխությամբ և էրոտիկ երկիմաստությամբ, վերակերտում են դարաշրջանի գեղագիտական իդեալը, դրա ձգտումն առ «գեղեցիկ կյանքը»։ 18-րդ դարի վերջի ֆրանսիացի քանդակագործի ստեղծագործությունները լայնորեն հայտնի դարձան 19-րդ դարի երկրորդ կեսին, մեծ թվով պատճենների տարածվածության և ժամանակակից քանդակագործների` Կլոդիոնի թեմայով ազատ մեկնաբանությունների շնորհիվ։ Կաբանելի ստեղծագործությունները ոչ միայն անհատական և անոգեշունչ գեղարվեստական երևույթներ էին, այլ որոշ սկզբունքների մարմնավորում։ Այն պատկանում էր 19-րդ դարի շատ տարածված արվեստի տեսակին, որը նախատեսված է միջին խավի մարդկանց` զանգվածային ճաշակի համար, օգտագործելով որպես փորձված մեթոդ` հանրաճանաչություն ձեռք բերելու համար։ Դարի բազմաթիվ կուռքեր` կլասիցիզմի դասական առաքյալներ Ա. Կաբանելը, Վ. Բուգրոն, Ժ. Էնեռ և Պ. Բոդրինը, տիրապետելով պատմական բոլոր ոճերին, չեն ստեղծել իրենց սեփականը։ Իզուր չէ, որ ժամանակակիցներից մեկը գեղարվեստական նորաձևության հիմնադիրներից մեկի մասին գրել է. «Սովորաբար բոլորը ընդունում են նրա նկարները ամենատարբեր արվեստագետների ստեղծագործությունների պատճենների փոխարեն... Այնուամենայնիվ, նկարիչը բարգավաճում է, քանի որ նրա իմիտացիոն ունակությունները և ինչ-որ բանի ինքնատիպության բացակայությունը նպաստում է նրա հաջողությանը»։ Միջին հաջողությունը երաշխավորող որակն զգացվում էր Ալեքսանդր Կաբանելի աշխատանքներում։ Չնայած նոր հանրապետության ստեղծմանը, Կաբանելը չկորցրեց իր փառքը։ Բառացիորեն նա բեռնված էր նոր էլեգանդ և ստերիոտիկ կանանց և անցյալի «ճակատագրական գեղեցկություններով» մարմնավորված կտավների պատվերներով։ Ոչ պակաս հաջողությամբ նա դասավանդում էր որպես ուսուցիչ, ցույց տալով որոշակի լիբերալ վերաբերմունք իր աշակերտներին, որոնց թվում էին Ջ.Բաստիեն-Լեպեյժը, Բ. Կոնստանտը, Է. Մորոն, Ֆ. Կորմոնը և Ա. Ժերվեքսը։ Իր ողջ կյանքի ընթացքում Կաբանելը ազատորեն եղավ լույսի նկարիչ, հավատարիմ մնալով իր հին մեթոդներին։ Նրա ստեղծագործությունները կարծես անժամկետ են։ Նրանց հարթ արծնապատված գեղանկարները, հմտորեն կազմված կոմպոզիցիաները, մանրակրկիտ մշակված մասերը և ավտոմատացված ձևական ժեստերը «միալար գեղեցկությանը» չեն տալիս որևէ ներքին զարգացում։ Սակայն, չնայած իր գեղարվեստական մեթոդի պահպանողականությանը, «չկարողանալով մարմնավորել իր մտքերի տափակությունը», Կաբանելը հաճախ անում էր որոշակի եզրակացություններ։ Այսպիսով, արդեն 1881 թվականին, տարիներ շարունակ կտրականապես Է. Մանեին և ընդհանրապես իմպրեսիոնիզմի ներկայացուցիչներին դեմ եղած Կաբանելը պաշտպանեց ցուցահանդեսին ներկայացված Է. Մանեի «Պերտյուիզեի դիմանկարը» աշխատանքը։ «Պարոնայք, մեր մեջ թերևս չեն գտնվի այնպիսի, գոնե, չորսը, ով կկարողանար գրել այսպիսի գլուխ, ինչպիսին սա է»։ Հարգարժան և ճանաչված վարպետի այս խոսքերը ծառայում են որպես վճռական հաղթանակ` ֆրանսիական նոր արվեստի ճանաչման գործում։

Հայտնի աշակերտներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ժոզեֆ Սոլոմոն
  • Խոսե Խուլիո դե Սոուզա Պինտու

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 RKDartists (նիդերլ.)
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Alexandre CabanelOUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
  3. 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  5. 5,0 5,1 5,2 Alexandre Cabanel (նիդերլ.)
  6. AGORHA (ֆր.) — 2009.
  7. Australian Dictionary of BiographyMUP, 1966. — ISBN 0-522-84236-4 — ISSN 1833-7538
  8. http://michel-pontier.blogspot.com/2017/02/biographie-de-louis-gautier.html
  9. http://www.galerie-de-crecy.com/index.php?main_page=product_info&cPath=88&products_id=3830
  10. Использованы ериалы статьи Е.Гордон в кн.: 1989. Сто памятных дат. Художественный календарь. Ежегодное иллюстрированное издание. М. 1988. «Александр Кабанель».{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսանդր Կաբանել» հոդվածին։